Երևան, 26.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ողջունումներ», որ անհասկանալի արժեք ունեն. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լրահոսը հեղեղված է զանազան «ողջունումներով»: Աջուձախից՝ Վաշինգտոնից մինչև Մոսկվա, Մոսկվայից մինչև Բրյուսել, ողջույն է, որ ողջունում են Հայաստանին ու Ադրբեջանին՝ գերիների փոխանակման, «խաղաղության պայմանագրի» կնքման հնարավորության ու նմանօրինակ զարգացումների, դրանց հեռանկարների համար: Բոլորն ուրախ են, երջանիկ, տոնածառը՝ դրած, լույսերը՝ փայլփլուն: Կարևորը՝ գայլերը կուշտ են: Դե, իսկ մնացյալն անկարևոր է: Այնուհանդերձ, համակողմանի այդ «ողջունումները» այնպիսին են, որ հիշեցնում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ նմանօրինակ առիթով արած դիտարկումն առ այն, որ հոգեհանգստի ժամանակ ոչ ոք հանգուցյալին առողջություն չի մաղթում:

Տեսեք, «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների» նախարարական հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը բավականին երկար ճառել է «տարածաշրջանային կոմունիկացիաների բացման» կամ իր սիրելի «խաղաղության խաչմերուկի» թեմայով, մասնավորապես խոսել է նաև Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» կնքման հիմնական սկզբունքների մասին՝ տրանսպորտային ապաշրջափակում, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, դելիմիտացիա՝ 1991 թվականի Ալմա-Աթայի չարչրկված հռչակագրի հիման վրա:

Այստեղ նորություն չկա, քանի որ Փաշինյանն առաջին անգամ չի խոսում թվարկված «սկզբունքների» մասին:

Բայց բոլոր այդ «սկզբունքները» հեքիաթներ են: Դա այն ճռճռան կամ փայլփլուն փաթեթավորումն է, որով փաշինյանական իշխանությունը ներքին լսարանի վրա սաղացնում է Հայաստանի բացարձակ կապիտուլ յացիայի ծրագիրը:

Ի դեպ, դժվար չէ նկատել այն, որ հիշատակված «սկզբունքները» դատարկություն են ու իրենց տակ բացարձակապես ոչ մի երաշխիք չունեն: Դա նույնիսկ հպանցիկ դիտարկումներով է բացահայտվում:

Այսպես. տրանսպորտային կոմունիկացիաների, այսպես կոչված, ապաշրջափակման վերաբերյալ բոլոր խոսակցություններն ու հայտարարությունները բացառապես ու միմիայն այն մասին են, թե Հայաստանն ինչպես, ինչ հիմունքներով է իր տարածքով ճանապարհներ, երկաթուղագծեր տրամադրելու Ադրբեջանին ու Թուրքիային՝ միմյանց հետ անխափան ու անխոչընդոտ, այդ թվում՝ անվերահսկելի ուղևորաշրջանառություն և բեռնաշրջանառություն իրականացնելու համար: Կարճ ասած, բոլոր խոսակցությունները միմիայն Հայաստանը ադրբեջանաթուրքական միջանցքի վերածելու մասին են: Բացարձակապես որևէ խոսակցություն ու քննարկում, հայտարարություն չկա այն մասին, թե ինչպես է, օրինակ՝ Ադրբեջանը ապահովելու Հայաստանից երկաթուղային շարժակազմերի, ավտոմոբիլային բեռնափոխադրումների շարժը իր տարածքում եղած ճանապարհներով ու երկաթուղագծերով:

Այսինքն, գործնականում քննարկվում, դիտարկվում է միակողմանի տարբերակ՝ ադրբեջանաթուրքական կապը Հայաստանի վրայով: Ի դեպ, նկատենք, որ հայ-թուրքական սահմանի բացումը, որով ոմանք մի այլ կարգի ոգևորված են, ընդամենը նշանակելու է մեկ բան. Հայաստանի արտադրական, տնտեսական առնվազն թուլացում, եթե չասենք ավելին: Մեկնումեկը կասկածո՞ւմ է, որ պետական հովանավորության վրա նստած թուրքական գյուղմթերքի արտադրությունը հաշված շաբաթների ընթացքում զավթելու է Հայաստանը, որի հետևանքը լինելու է տասնյակ հազարավոր հողագործների, այգեգործների, գյուղմթերքի վերամշակման ոլորտի սննկացումն ու գործազրկումը: Առնվազն:

Ինչ վերաբերում է 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին, ապա սա ևս կեղծ ու երերուն «հիմք» է ի սկզբանե: Եթե այլ ու շատ բան չասենք, բավական է միայն նկատել, որ եթե Ալամա-Աթայի հռչակագիրն այդքան զիլ ու զորեղ հիմք լիներ, ապա նախկին ԽՍՀՄ տարածքում եղած բոլոր հակամարտությունները (աբխազա-վրացական, վրաց-օսական, մերձդնեստրյան, ռուս-ուկրաինական (Դոնբաս, Լուգանսկ, Ղրիմ), չհաշված արդեն միջինասիական հանրապետությունների միջև եղած տարաձայնությունները, կամ գոնե դրանցից թեկուզ մեկը կկարգավորվեր այդ անտեր հռչակագրով: Ավելին, Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի գրեթե երկուսուկես տասնամյակ ներառող ժամանակահատվածում ոչ մի անգամ ոչ մեկը լրջորեն չի էլ փորձել դիտարկել Փաշինյանի կողմից որպես «համաբալասան» ներկայացվող Ալմա-Աթայի մտասևեռում-հռչակագիրը: Դա այնքան անպիտան թուղթ էր, որ նույնիսկ թշնամի Ադրբեջանը փորձ չէր անում «մեջտեղ բերել»:

Այսինքն, այդ հռչակագրի հիման վրա դելիմիտացիա անելը ոչ միայն անհեթեթություն է, այլև հստակորեն Հայաստանի Հանրապետության շահերի դեմ ուղղված քայլ է: Առավել ևս այն պարագայում, որ ժամանակին Հայաստանն այդ հռչակագրին միացել է շատ կոնկրետ վերապահումներով:

Ծիծաղելի ու խախուտ է նաև տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին թեզը: Մանավանդ, որ այն հիմնված է Փաշինյանի կողմից, օրինակ՝ հանրագիտարանից հանած թվերի վրա: Դա խախուտ թեզ է այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը ոչ միայն չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այլև չի ճանաչում, որ ընդհանրապես նման երկիր կա: Թե թղթի վրա ինչ կստորագրենչեն ստորագրի, երկրորդական է: Հիմնականն այն է, որ Ալիևի նպատակը Հայաստանի ոչնչացումն է, ինչպես մի առիթով ասել է՝ ավտոներով Երևան մտնելը:

Սա է լինելու Նիկոլ Փաշինյանի բերած «խաղաղությունը»: Պատրանքներ թող ոչ ոք չունենա:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի, Արևմուտքի, ԱՄՆ-ի ողջունումներին, ապա դրանք իսկապես էլ զավեշտական են հնչում, ավելի շուտ՝ որպես ծաղր: Օրինակ՝ երեկ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Միլլերը ողջունել է... Թուրքիայի դերակատարումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում: Եթե որևէ մեկը չի հասկանում, թե ինչ է նշանակում «Թուրքիայի դերակատարում» հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում, ապա նա սեփական ուղեղի հետ ինչ-որ խնդիրներ ունի կամ ինչ-ինչ անձնական շահախնդրություններից ելնելով՝ ձևացնում է, թե չի հասկանում:

Ավելին, հայ-ադրբեջանական, այսպես ասած, «ուղիղ երկխոսությունը» ամենից առաջ նշանակում է երաշխիքների ու միջազգային երաշխավորների բացակայություն: Իսկ որևէ բան պայմանավորվել մեկի հետ, որի առանցքային ու բազմիցս հռչակված նպատակը քեզ սպանել-կոտորելն է, կներեք, անհնար է: Այն էլ՝ առանց երաշխավորների: Իսկ նրանք, ովքեր ձևացնում կամ կարծում են, թե դա հնարավոր է, ապա հրապարակային որակում տալը գնալով դժվար է դառնում...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ Ադրբեջանի կառավարության աղբյուրները հաստատել են՝ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով Տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել՝ ինչպես է Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ շրջում Ո՞րն է եղել Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառը․ նոր տեղեկություններ Որոշ հասցեներում գազ չի լինի Նավթի համաշխարհային գներն աճել են․ Wall Street Journal Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում Ռուսաստանին թույլ չեն տալիս մասնակցել հետաքննությանը Մայր Աթոռի հայտարարությունը Ձյան տեսքով տեղումներ են սպասվում Քարդաշյան-Ջեններ կլանը Սուրբ Ծնունդը նշել է ընտանեկան նեղ շրջապատում Քիմ Քարդաշյանը Սուրբ Ծննդյան նախօրեին «օձային կերպար» է ընտրել Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս Ուկրաինայում նոր պայթյուններ են տեղի ունեցել Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ) 47-ամյա Գէորգ Պ.-ն մահացել է Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ Կրեմլում հրաժարվել են ենթադրություններ անել ավիավթարի պատճառների վերաբերյալ Ասում են՝ ստի կյանքը 40 օր ա․ Մամիջանյանը՝ Փաշինյանի մասին ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Ղազախստանին և Ադրբեջանին Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի կործանման հետ կապված. Միլլեր Նիկոլ Փաշինյանն ապու՞շ է, դավաճա՞ն, թե՞ թշնամի․ Հովհաննես Իշխանյան Զոհ կա «Կուրտկա». որքա՞ն վաղուց է մարդկությունն այն կրում․ «Փաստ»Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքներըԱրևային մարտկոցներ օդապարիկների վրա. Գիտնականները գտել են ավանդական արևային մարտկոցների օգտագործման սահմանափակումները շրջանցելու միջոցՏեր-Պետրոսյանի ապտակը Փաշինյանին Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ համակարգի կողմից․ ուկրաինացի պաշտոնյա Նիկոլ Փաշինյանը մաքսային մարմինները սահմանելու մասին որոշում է ստորագրել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Ավերիչ երկրաշարժեր, ցունամիներ, հարյուր հազարավոր զոհեր․ «Փաստ»Թուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում «Ամեն ինչ սպասելի է. այս իշխանություններն ու նրանց կամակատարները հատել են բոլոր հնարավոր և անհնարին կարմիր գծերը»․ «Փաստ»«Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում Անհիմն առաջարկների ներկայացումը կարող է առաջացնել տնտեսական ու հասարակական ցնցումներ Արագածոտնում բախվել են «Volkswagen»-ն ու «ՎԱԶ 2107»-ը, վիրավnր կաԱյս տարի հարաբերությունները բացասաբար են զարգացել․ «Փաստ»Cat 6040-ի ու Բելազի համարդրությունը դարձնում է անհնարինը հնարավորՈւնենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին. Վահե ՀովհաննիսյանԴեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ. 5 տուժած կա Այս վարչախումբը պետք է հասկանա, որ մեզ անվերջ խաբել չի կարող. ՀայաՔվե«Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում․ «Փաստ»Ինչի՞ մասին է իրական կրթությունը․ Մենուա Սողոմոնյան ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. տեղումներ են լինելու. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Անցնող տարվա տնտեսական խութերը․ «Փաստ»Ի՞նչ ենթատեքստեր կան Արցախի շուրջ բանակցային կապիտալը փշրելու հետևում․ «Փաստ»Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել