Երևան, 18.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Համակարգային կոռուպցիան Հայաստանում չի նվազել, հակառակը՝ ավելացել է». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրվա իշխանությունը պարբերաբար փորձում է ցույց տալ, որ զբաղված է կոռուպցիայի բացահայտմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով: Ոմանք սա շոու են համարում, իսկ իշխանությունը պնդում է՝ երկրում արմատախիլ են արել համակարգային կոռուպցիան: Ի վերջո, կոռուպցիան այս տարիներին արմատախիլ արվե՞ց, կամ գոնե նվազեցի՞ն դրա ծավալները, թե՞ ոչ: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը կարծում է, որ պայքարը կեղծ է, կոռուպցիան եղել է ու շարունակում է մնալ:

«Համակարգային կոռուպցիան Հայաստանի Հանրապետությունում չի նվազել, հակառակը՝ ավելացել է: Դրա մասին է վկայում Հաշվեքննիչ պալատի վերջին եզրակացությունը, նորը դեռևս չի հրապարակվել, երբ Հայաստանի պետական գնումների կեսը կատարվել է մեկ անձից, ինչը խստիվ արգելվում է օրենքով, և դա ինքնին կոռուպցիայի դրսևորում է: Կոռուպցիայի դրսևորում են դպրոցաշինության շատ ծրագրեր: Իմ ծննդավայր գյուղում երկու տարի առաջ շինարարությունը սկսել են, հետո շինարարին ասել են, որ այլևս չես կարող շարունակել, նոր մրցույթ պետք է հայտարարենք: Այսինքն, որտեղ սկսում են, կիսատ են թողնում: Ճանապարհաշինությունը նույնպես կիսատ են թողնում, և այդպես շարունակ: Կոռուպցիոն դրսևորում է մասնագիտական ցածր մակարդակով, պրոֆեսիոնալիզմի ընդհանրապես բացակայությամբ ծանոթներին պաշտոնների նշանակելը, դրանք բոլորը կոռուպցիայի ապացույցներ են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Ինչ վերաբերում է վերջին՝ ամենաաղմկահարույց պատմությանը՝ էկոնոմիկայի նախարարին պաշտոնից ազատելուն ու քրեական վարույթ նախաձեռնելուն, ապա, ըստ մեր զրուցակցի, գործն ինքն իրենով կարելի է փուչիկ համարել, որովհետև այդ գումարը, որի մասին խոսում են, ամեն դեպքում պետբյուջեից դուրս չի գրվել: «Սա ակնհայտ է դարձնում, որ ևս մեկ շոու է»,-նշում է Աուդիտորների պալատի նախագահը:

«Եթե նպատակ կար կոռուպցիայի դեմ պայքարելու, ապա նույն էկոնոմիկայի նախարարը անցած տարի խոսում էր Փոթիի նավահանգստում լաստանավերի ձեռքբերման մասին: Ի սկզբանե տրանսպորտային ոլորտի մասնագետները, տնտեսագետները ահազանգում էին՝ դա տնտեսապես ոչ ձեռնտու ծրագիր է, վատնումները, որ իրականացնում են բյուջեից, վաղը չեք կարողանալու փոխհատուցել: Հետո էկոնոմիկայի արդեն նախկին նախարարը հանդես եկավ հայտարարությամբ, որ բիզնեսն ուղղակի չկարողացավ օգտագործել այդ լաստանավերը: Բայց բիզնեսը հայտարարել էր, որ իրեն ցամաքային ճանապարհով ավելի ձեռնտու տարբերակներ են առաջարկում, ձեր լաստանավերը չենք օգտագործելու: Սա կոռուպցիա է, որի համար արժեր, որ մարդիկ դատվեն, այնինչ հիմա դատվում են այլ բանի համար»,-ամփոփում է Նաիրի Սարգսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Տնտեսական զարգացման նոր օրակարգ Երբ ջուրը դառնում է արտագաղթի պատճառ Վախ, երանի էդ օրը. Գոռ Հակոբյանի ընտանիքը մեկնեց Մյունխեն՝ որդու բուժման համար (տեսանյութ) Խոր ցավով տեղեկացա,որ մեր շատ սիրելի գործընկեր Լուսինեն մահացել է. Կարեն ԳրիգորյանԻրանը հաստատել է Ալի Լարիջանիի մաhըԱղոթք ընտանիքի համարՍաուդյան Արաբիայում պայթյուններ են հնչել․ «Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Իսրայելին Սա իսկական ֆուտբոլ էր․ Սպերցյանը՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրանական հարվածների հետևանքով վիրավորվել է 157 մարդ ԱՄԷ-ն փակել է օդային տարածքը Իրանը հայտնել է, որ արկ է ընկել Բուշերի ատոմակայանի տարածքում Թիվ 27 մսուր-մանկապարտեզում տղամարդու մարմին է հայտնաբերվել Կենսաթոշակները կվճարվեն միայն անկանխիկ. վճարման ամբողջ գործընթացը թվայնացվում է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը մահացել է Ի՞նչ եղանակ սպասել մարտի 18-ից 21-ը Որքա՞ն կբարձրանան ԱՊՊԱ համակարգում հատուցման սահմանաչափերը ապրիլի 1–ից Ռոբերտ Լևանդովսկին մտադիր է շարունակել ելույթները «Բարսելոնայում» Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները Պարսից ծոցի երկրներն օգտագործում են գնդացիրներ և համալիր ՀՕՊ համակարգեր՝ իրանական ԱԹՍ-ներին հակազդելու համար Զինվորների վրա Իսրայելի հարձակումները խաթարում են «Հըզբոլլահ»-ին հակազդելու բանակին ուղղված կոչերը. Լիբանանի նախագահ Ֆլիկը հայտարարել է, որ դեռ որոշում չի կայացրել «Բարսելոնայի» հետ պայմանագրի երկարաձգման հարցում ԱՄՆ-ը դեռ պատրաստ չէ ավարտել Իրանի հետ պատերազմը. Թրամփ ԱՄԷ-ի ափերի մոտ տանկերի վրա արկ է ընկել Զանգվածային սպորտի զարգացում և առողջ ապրելակերպի խթանում՝ որպես ազգային ռազմավարություն. Հրայր ԿամենդատյանԹրամփը հայտարարել է, որ Մակրոնը շուտով կլքի Ֆրանսիայի նախագահի պաշտոնը Նոր բնակելի թաղամասերի միասնական չափորոշիչներ՝ որակյալ և կայուն քաղաքային միջավայրի համար. Հրայր ԿամենդատյանՀորմուզի նեղուցում ճգնաժամը ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի ուղղակի հետևանք է․ Արաղչին՝ ՄԱԿ քարտուղարին Շրջանաձև տնտեսության ներդրում՝ որպես մթնոլորտային արտանետումների և թափոնների կառավարման համակարգային լուծում. Հրայր ԿամենդատյանՄիրզոյանը Մասկատում հուշագիր է ստորագրել Կատարը դիմել է ԱՄՆ-ին՝ հակաօդային պաշտպանության ուժեղացման համար Բախվել են «Opel Zafira»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր Թրամփը հետաձգել է Չինաստան կատարելիք իր այցը՝ Իրանի հետ պատերազմի պատճառով Կեղծ հոդված՝ Հայաստանում մարդկային օրգանների վաճառքի մասին․ Առողջապահության նախարարության արձագանքը Այսօր առավոտյան մենք uպանել ենք Լարիջանիին․ Նեթանյահու Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն ԱսլանյանԵրազանքը՝ բեմում. Լիլիթ Թոխատյանը հուզվեց, երբ Հրանտ Թոխատյանը մոտեցավ շնորհավորելու. «Կառավարական համերգը» վերադարձել է նոր երիտասարդ շնչով Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգության ծրագիրը` «Ուժեղ խաղաղություն»-ը, ապահովելու է մեր երկրի համար մնայուն և կայուն խաղաղություն․ Աշոտ ՄարկոսյանԱՄՆ-ն և Չինաստանը արդյունավետ բանակցություններ են վարել Փարիզում. Բեսենթ ՄԻՊ-ն ու ԱԺ պատգամավորը քննարկել են ապահովագրական համակարգին առնչվող առանձին խնդիրներ Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունըՖրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը. Մակրոն Դրսից տղա ես բերում երկրիդ անվտանգությունն ապահովող ինստիտուտների դեմ․ Արշակ ԿարապետյանՖԻՖԱ-ն չի քննարկի ԱԱ-2026-ում Իրանի հանդիպումները Մեքսիկա տեղափոխելու հարցը Այսօր ստացանք Դատարանի որոշումը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի (տնային) մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանԼեհաստանը զորքեր չի ուղարկի Իրան ԱՄՆ-ը մեկնաբանել է նավերի հեռացումը Պարսից ծոցից Բա չիմացաք…արևմուտքը խոստովանեց՝ Հայաստանը բռնապետանում է․ Արմեն ԱշոտյանԱրտառոց դեպք՝ Երևանում․ թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում իր սեռական օրգանները Շուտ վերադարձիր, որ ծիծաղենք. դասընկերների հուզիչ անակնկալը փոքրիկ Ֆելիքսին