Երևան, 26.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Որտե՞ղ և ինչպե՞ս է առաջացել ռուբլին. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռուբլու՝ որպես դրամական միավորի առաջին հիշատակումը վերաբերում է 1213-րդ դարերին։ Ենթադրվում է, որ ռուբլին առաջացել է Կիևյան Ռուսիայի գրիվնայից։ Որոշ պատմաբաններ պնդում են, որ ռուբլին իր անվանումն ստացել է «կտրել»՝«рубить» բառից։ Այն ժամանակ գրիվնան արծաթի կտոր էր, որը երբեմն մանր գնումներ կատարելու համար պետք էր բաժանել մի քանի մասի։ Մյուսներն ավելի հավանական են համարում այն, որ մետաղադրամների պատրաստման ժամանակ ձուլակտորի կողային հատվածում սպի է մնացել։ Իսկ «руб» բառը հին սլավոներենից թարգմանվել է որպես եզր, կար։ Այսինքն, ռուբլի բառը նշանակում էր «սպիով ձուլակտոր»: Մեկ այլ վարկածի համաձայն, առաջին ռուբլին հայտնվել է Նովգորոդում 14-15-րդ դարերում: Այն պատրաստվում էր արծաթյա թիթեղներից, բայց յուրաքանչյուր մետաղադրամի եզրին գծեր են եղել։

Նմանատիպ ռուբլիներ են եղել նաև Մոսկվայում և Լիտվայի տարածքում, սակայն դրանք ավելի փոքր են եղել։ Այն ժամանակ մետաղադրամները հիմնականում պատրաստել են արծաթից, սակայն ժամանակի ընթացքում ավելի ու ավելի շատ մետաղադրամների կարիք է առաջացել։ Բայց Նովգորոդի և նրան հարող քաղաքների տարածքում արծաթի արդյունահանում չի եղել, և օգտագործվել է Բյուզանդիայի, արաբական երկրների մետաղը։ Երբ Դմիտրի Դոնսկոյն է եկել իշխանության, ռուբլին վերջնականապես ստիպել է գրիվնային դուրս գալ շրջանառությունից։ Ցարն սկսել է նոր մետաղադրամների արտադրությունը, որոնց քաշը մեկ գրամից էլ պակաս է եղել, իսկ դրամական արժեքը հավասար է եղել ռուբլու հարյուրերորդին կամ երկու հարյուրերորդին։ Այդ մետաղադրամը կոչվել է «деньга», չի ունեցել իդեալական ձև, ունեցել է անհարթ եզրեր, հստակ է եղել միայն դաջվածքը։

1534 թվականին տեղի է ունեցել դրամական ռեֆորմ, որը կոչված էր մաքրել շուկան հին ռուսական փողերից և դրանք փոխարինել նորերով։ Ցարական Ռուսաստանի տարածքում սկսվել է միասնական մեկ տեսակի ռուբլու և կոպեկի լայնածավալ արտադրություն։ 68 գրամանոց ռուբլին դարձել է հիմնական դրամական միավոր, հաջորդը կոպեկն էր, որի արժեքը հավասար էր ռուբլու հարյուրերորդին։ «Ռուբլի» մակագրությամբ առաջին մետաղադրամը հայտնվել է 1654 թվականին, որի մի կողմում պատկերված է եղել երկգլխանի արծիվը, իսկ մյուս կողմում՝ թագավորը ձիու վրա։ Պետրոս 1-ինի օրոք առաջացել է դրամավարկային նոր բարեփոխման անհրաժեշտություն, քանի որ երկիրը ճգնաժամի մեջ էր հայտնվել։

Ամենակարևոր նորամուծությունը չերվոնեցի արտադրությունն էր, որն իր բաղադրության մեջ ուներ 3,4 գրամ մաքուր ոսկի, իսկ մեկ մետաղադրամի արժեքը 3 ռուբլի էր։ Բացի դա, սկսել են հատվել մետաղադրամներ՝ կրկնակի ռուբլու և կրկնակի չերվոնեցների անվանական արժեքով։ Ժամանակի ընթացքում հարմարության և գումար խնայելու համար մետաղադրամի քաշը նվազեցվել է մինչև 18 գրամի, նույնը տեղի է ունեցել նաև ոսկե չերվոնեցների դեպքում։ 1828 թվականին սկսվել է պլատինից առաջին փողի արտադրությունը, այդ մետաղադրամն ունեցել է 3 ռուբլի արժողություն։ Բանն այն է, որ այդ տարիներին պլատինը չէր օգտագործվում արտադրության մեջ, քանի որ տեխնոլոգիաները զարգացած չէին, ուստի և այդ մետաղը առանձնահատուկ արժեք չուներ։ 1843 թվականին սկսել են թողարկվել առաջին թղթադրամները, որոնք անվանվել են վարկային տոմսեր։ Մի քանի տարի անց դրանք փոխարինվել են նորերով, բայց շուտով ընդհանրապես արժեզրկվել են ու դուրս եկել շրջանառությունից։

19-րդ դարում Իվան Օրլովը հայտնագործել է թղթադրամ տպելու նոր տեխնոլոգիա, որն էլ դարձել է այն ժամանակվա իրական համաշխարհային հայտնագործություն։ 1915 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ապրանքների ու ծառայությունների դիմաց վճարելու համար պղնձե կամ ոսկե մետաղադրամները քիչ էին, դա փողի իսպառ սղության շրջան էր, մարդիկ վճարում էին ամեն ինչով։ Ռուբլին, ինչպես և այն ժամանակվա բոլոր փողերը, ամբողջությամբ արժեզրկվել էին։ Որպես փող՝ մարդիկ նույնիսկ օգտագործում էին շշերի պիտակները (դրանք գնահատվում էին ավելի քան մեկ ռուբլի): 1923 թվականին ոսկե չերվոնեցն արդեն արժեր հարյուր յոթանասունհինգ ռուբլի, այդ մետաղադրամի դիզայնն էլ դարձել է հետագայում օգտագործվող թղթե ռուբլու օրինակը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում Ռուսաստանին թույլ չեն տալիս մասնակցել հետաքննությանը Մայր Աթոռի հայտարարությունը Ձյան տեսքով տեղումներ են սպասվում Քարդաշյան-Ջեններ կլանը Սուրբ Ծնունդը նշել է ընտանեկան նեղ շրջապատում Քիմ Քարդաշյանը Սուրբ Ծննդյան նախօրեին «օձային կերպար» է ընտրել Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս Ուկրաինայում նոր պայթյուններ են տեղի ունեցել Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ) 47-ամյա Գէորգ Պ.-ն մահացել է Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ Կրեմլում հրաժարվել են ենթադրություններ անել ավիավթարի պատճառների վերաբերյալ Ասում են՝ ստի կյանքը 40 օր ա․ Մամիջանյանը՝ Փաշինյանի մասին ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Ղազախստանին և Ադրբեջանին Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի կործանման հետ կապված. Միլլեր Նիկոլ Փաշինյանն ապու՞շ է, դավաճա՞ն, թե՞ թշնամի․ Հովհաննես Իշխանյան Զոհ կա «Կուրտկա». որքա՞ն վաղուց է մարդկությունն այն կրում․ «Փաստ»Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքներըԱրևային մարտկոցներ օդապարիկների վրա. Գիտնականները գտել են ավանդական արևային մարտկոցների օգտագործման սահմանափակումները շրջանցելու միջոցՏեր-Պետրոսյանի ապտակը Փաշինյանին Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ համակարգի կողմից․ ուկրաինացի պաշտոնյա Նիկոլ Փաշինյանը մաքսային մարմինները սահմանելու մասին որոշում է ստորագրել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Ավերիչ երկրաշարժեր, ցունամիներ, հարյուր հազարավոր զոհեր․ «Փաստ»Թուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում «Ամեն ինչ սպասելի է. այս իշխանություններն ու նրանց կամակատարները հատել են բոլոր հնարավոր և անհնարին կարմիր գծերը»․ «Փաստ»«Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում Անհիմն առաջարկների ներկայացումը կարող է առաջացնել տնտեսական ու հասարակական ցնցումներ Արագածոտնում բախվել են «Volkswagen»-ն ու «ՎԱԶ 2107»-ը, վիրավnր կաԱյս տարի հարաբերությունները բացասաբար են զարգացել․ «Փաստ»Cat 6040-ի ու Բելազի համարդրությունը դարձնում է անհնարինը հնարավորՈւնենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին. Վահե ՀովհաննիսյանԴեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ. 5 տուժած կա Այս վարչախումբը պետք է հասկանա, որ մեզ անվերջ խաբել չի կարող. ՀայաՔվե«Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում․ «Փաստ»Ինչի՞ մասին է իրական կրթությունը․ Մենուա Սողոմոնյան ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. տեղումներ են լինելու. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Անցնող տարվա տնտեսական խութերը․ «Փաստ»Ի՞նչ ենթատեքստեր կան Արցախի շուրջ բանակցային կապիտալը փշրելու հետևում․ «Փաստ»Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղելԿասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել «Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ»Ռուբլին ու դոլարը թանկացել են. փոխարժեքն այսօր Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է.... «Փաստ»Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»Աննախադեպ ցուցանիշ. «Թիմի» նորագույն մանրաթելային ցանցն արդեն հասանելի է Հայաստանի 350 հազար ընտանիքի. «Փաստ»