Երևան, 21.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Աչքիս ոչինչ չի գալիս, իմ Հակոբին եմ ուզում, իմ թևերը կոտրվեցին». Հակոբ Բալաբեկյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ խելոք, հանգիստ երեխա էր: Էջմիածնում էինք ապրում, Հակոբը չորս տարեկան էր, երբ տեղափոխվեցինք Արտիմետ գյուղ: Հողամասում հայրիկն ինչ անում էր, նույնն էլ Հակոբն էր անում, օգնում էր մեզ ամեն հարցում: Շատ սիրում էր նկարել, երգում էր: Դպրոցում կարգապահ էր, շատ լավ էր սովորում, մինչև հինգերորդ դասարան գովասանագիր է ստացել: Տարրական դասարանի դասվարին էր շատ սիրում՝ Նվարդ Վարդանյանին: Իսկ հետո իր դասղեկը դարձավ Քրիստինե Խաչատրյանը, նրան ևս Հակոբս շատ էր սիրում: Որոշել էր՝ երբ զորացրվեր, 2023 թ.-ի սեպտեմբերի 1-ին վարդագույն վարդեր էր նվիրելու իր դասղեկին: Տղայիս փոխարեն ես եմ նրան վարդերը նվիրել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Քրիստինեն՝ Հակոբի մայրիկը:

Իններորդ դասարանն ավարտելուց հետո Հակոբը երկընտրանքի առջև կանգնեց՝ կահույքագործությո՞ւն սովորել, թե՞ վարսահարդարություն: «Հայրիկն ասաց, որ կահույքագործի աշխատանքը բարդ է, փոշին կազդի իր թոքերի ու շնչառության վրա: Վահանս սիրում էր այդ գործը, աշխատանքներ ունի, բայց հետևելով հայրիկի խորհրդին՝ ընտրեց վարսահարդարի մասնագիտությունը: Երբ դիմեցինք դպրոցի տնօրինությանը, որ Հակոբը ցանկանում է դուրս գալ իններորդ դասարանից, դպրոցի տնօրենը, ուսուցչական կազմը նեղսրտում էին՝ մեր սովորող, լավագույն աշակերտներից է, թող շարունակի ուսումը, բայց Հակոբս արդեն որոշել էր, իրեն չէինք կարող ստիպողաբար դպրոց ուղարկել: Երեք ամիս վարսահարդարություն սովորեց, շատ լավ վարսահարդար էր, աշխատեց մինչև բանակ գնալը, մեզ թիկունք կանգնեց»:

Մայրիկն ասում է՝ որդին ամեն ինչ հասցնում էր՝ և՛ հայրիկին օգնել, և՛ որպես վարսահարդար աշխատել, և՛ անգամ մեքենաների դիմապակիներ փոխելը սովորել: «Զորացրվելուց հետո մտադիր էր գյուղում վարսավիրանոց բացել, անգամ փոքր քույրիկին վարսահարդարման կամ դիմահարդարման դասերի ուղղորդելու մտադրություն ուներ, որ հետագայում միասին աշխատեին: Դա իր երազանքն էր: Շատ աշխատասեր էր, և իր աշխատասիրությունը, համեստությունը, իր նկարելու շնորհքը, ամեն ինչ Հակոբը ժառանգել է իր հայրիկից»: Հակոբը ծառայության է զորակոչվել 2021 թ. հունիսի 21-ին: Ծառայում էր Կապանում: Մայրիկն ասում է՝ որդու համար բանակը կարևոր և առաջնային դեր ուներ:

«Առողջական խնդիրներ ուներ, որոնք կարող էին հիմք դառնալ տարկետում ստանալու, ծառայության ժամկետի հետաձգման համար, բայց հայրիկին ասաց, որ միայնակ է գնալու զինկոմիսարիատ. «Պետք է գնամ ծառայելու, զինվորական հագուստ հագնեմ, դրանով ենք տղամարդ դառնում, հասունանում»: Կատակով ասացի՝ քեզ համար կգնեմ այդ հագուստը, կհագնես, «մա՛մ, այդ հագուստը չեմ հագնելու տան մեջ ման գամ, այդ հագուստով պետք է հայրենիք պաշտպանեմ»: Երկու ոտքը դրեց մի կոշիկի մեջ, հաստատակամ էր ծառայելու իր որոշման մեջ՝ «երկու տարի է, իմացեք՝ գնացել եմ խոպան աշխատելու»: Ծանուցագիրը վերցրեց, գնաց, մազերը կտրեց, եկավ տուն՝ պատրաստ եմ, գնում եմ բանակ: Իսկ մեզ զգուշացրեց. «Պա՛պ ջան, մեր տան մեջ երաժշտություն չի հնչելու, տղաները Եռաբլուրում են, իրենք մեզ համար են զոհվել»»: Ծառայության ընթացքում Հակոբը երբեք որևէ հարցում չի դժգոհել:

«Զորակոչվելուց հետո հուլիսի 24-ին իր երդմնակալությունն էր: Գնացինք իր մոտ, երդմնակալության արարողությունից հետո տղաներին թույլ էին տալիս դուրս գալ, ծնողների հետ մի տեղ գնալ: Հակոբս ինձ իր ստացած պատվոգիրը տվեց՝ «մա՛մ, սա ձեր դաստիարակության արդյունքն է»: Իր զինակից ընկերները շատ լավն են եղել, իրենց զոհվելուց հետո ծնողներով շփվում ենք, բոլորը լույս տղերք են: Դժվարություններ ևս ունեցել են, հետո իմացել ենք, որ դիրքեր են բարձրացել, վրան չեն ունեցել, բաց երկնքի տակ են քնել, բայց Հակոբս երբեք մեզ ոչինչ չի ասել՝ «մա՛մ ջան, սաղ տոչնի ա, հե՛րս, սաղ տոչնի ա, մի նեղվեք, ամեն ինչ տղու համար է»»: 2022թ. ապրիլի 19-ին Հակոբն արձակուրդ է գալիս, անակնկալ մատուցում իր ընտանիքին, քանի որ վերջիններիս ասել էր, թե արձակուրդ գալ չի ստացվում: «Այդ օրը վերջին անգամ տեսա տղայիս: Իսկ հայրիկը Հակոբի ընկերոջ եղբոր երդմնակալությանը գնաց և այդ ժամանակ է տեսել Հակոբին: Միասին այդ օրը ժամանակ էին անցկացրել, ամուսինս ասում է՝ Հակոբի հայացքը կարծես մի բան խնդրեր, մինչև հիմա աչքիս առաջից չի գնում»: Սեպտեմբերի 5-ին Հակոբն ասում է, որ իրենց տանում են Մեղրիի «պոլիգոններ»՝ զորավարժության: Հակոբը հրետանավոր էր: «Սեպտեմբերի 8-ին մինչև զորամաս իջնելն ասաց, որ խրախուսանք են ստացել, արձակուրդ է գալու: Բայց զորամաս հասնելուց հետո զանգեց հայրիկին ու ասաց. «Տուն չեմ գալու, ուրիշների անուններն են գրել մեր փոխարեն»: Հայրիկն իրեն ոգևորեց, որ չնեղվի, կբարձրանա դիրքեր, կիջնի, հետո արձակուրդ կգա: Երբ դիրքեր էր բարձրանում, իրեն միշտ զգույշ լինելու խորհուրդ էինք տալիս:

Ամուսինս մասնակցել է 1990-ականների պատերազմին ու տղային միշտ զգոն և ուշադիր լինելու խորհուրդ էր տալիս: Սեպտեմբերի 12-ի երեկոյան հինգի կողմերն էր զանգեցի, ասաց՝ մա՛մ, խառն ենք, հաց ենք ուտում, որ դիրքեր բարձրանանք, կզանգեմ, ու էլ չզանգեց: Ամբողջ գիշեր ամուսինս անհանգիստ էր, կարծես սիրտը վկայեր, անընդհատ զանգում էր Հակոբին, անհասանելի էր: Առավոտյան վեց անց քառասուն զանգեցի երեխուն, զանգը գնաց, անջատեց: Արդեն գիտեինք պատերազմի մասին: Էլի զանգեցինք, արդեն անհասանելի էր: Իմ տղան ու իր ընկեր Շահենը մինչև յոթից տասը պակաս կռվել են մեծաքանակ թշնամու դեմ: Երկուսի վիրավորումն էլ գլխի շրջանում էր: Սեպտեմբերի 13-ին ամբողջ օրը որևէ լուր չստացանք, 14-ին ամուսինս գնաց Կապան: Այնտեղ ասել էին, որ երեխեքը անտառներում են, բայց թշնամու դիտակետում, ու դեռ չեն կարող տղաներին օգնության հասնել:

Հանգստացրել էին ծնողներին, ուղարկել տուն: Սեպտեմբերի 17-ին իմացանք, որ վիրավոր զինվոր կա, որին տեղափոխում են Սիսիանի հոսպիտալ: Ամուսինս հեռախոսով խոսել էր հետը, հարցրել Հակոբի մասին, նա էլ ասել էր, որ Հակոբն ու Շահենը դեպի անտառ են գնացել: Այդ մտքով տուն վերադարձավ: Սեպտեմբերի 19ին, սակայն, հրամանատարն ասում է, որ այդ դիրքերում որևէ մեկը չի փրկվել: Ինը հոգի են եղել, երկուսը լքել են դիրքը, յոթն անմահացել են: Երկու ընկեր միասին ծառայեցին, միասին անմահացան, մեզ էլ շատ հարազատ ընտանիքներ դարձրեցին: Առհասարակ, մեր յոթ տղաների ծնողներով շատ ենք հարազատացել»: Հակոբը զոհվել է սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում: Օրեր անց նա տանն էր, հոկտեմբերի 3-ին նրա հուղարկավորությունն էր: Հակոբի ավագ քույրիկի կրտսեր որդին, որը ծնվել է նախորդ տարի, կրում է նրա անունը:

«Հակոբս ասում էր՝ բանակից գամ, աշխատեմ, առաջին աշխատավարձս մեծ քույրիկինն ու իր տղայինն է, խենթանում էր քրոջ ավագ տղայի համար, հաջորդ աշխատավարձը փոքր քրոջս եմ տալու, մյուսը քեզ ու պապային, իսկ հետո աշխատեմ, որ ինչ պակաս բան ունենք, լրացնենք: Այնքան երազանքներ ուներ: Ուզում էր երեք աղջիկ ունենալ ու մեկ տղա, երբ հարցնում էի, թե ինչու մեկ տղա, արձագանքում էր՝ որ տան լույսը վառ պահող լինի»: Իսկ ապրելու ուժ տիկին Քրիստինեն ստանում է իր ընտանիքից՝ դուստրերից, թոռնիկներից: «Իրենց համար ենք ապրում: Մեծ թոռնիկս այնքան նման է Հակոբին. երբ մեր տուն է գալիս, ինձ թվում է, որ Հակոբս է այն նույն տարիքում, երբ եկանք այս գյուղ: Հակոբը շատ կապված էր հայրիկի հետ, նրա թև ու թիկունքն էր: Հիմա հայրիկն ասում է՝ աչքիս ոչինչ չի գալիս, իմ Հակոբին եմ ուզում, իմ թևերը կոտրվեցին: Իրեն ասում եմ՝ դու ես մեր ընտանիքի թիկունքը, արձագանքում է՝ բա իմ թիկունքն ո՞ւր գնաց»:

Հ. Գ. Հակոբ Բալաբեկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Մարտական հերթապահություն» մեդալներով: Հուղարկավորված է Արտիմետի ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում․ Մեղրի քաղաքում կառուցվող թունելից 2 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց«Բարսելոնան» հաղթեց «Վիլյառեալին» Գիտնականները ստեղծել են ցողունային բջիջների համաշխարհային շտեմարան՝ ապագա բուժման մեթոդների համար Ֆուտզալի Հայաստանի հավաքականի հաղթանակը Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Ամանորի շնորհավորանքի և կառուցողական ելույթի համար Բոլորս էլ պիտի եկեղեցին պաշտպանենք, ո՞նց կարա մեր արանքում ոստիկան լինի․ Նարեկ ԿարապետյանՀյուսիսային Դարֆուրում շուկայի վրա անօդաչուի հարձակման հետևանքով զոհվել է 10 մարդ Ի՞նչ հանգամանքներում ադրբեջանական բենզինը ներմուծվեց Հայաստան Տեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում ավելի լայն տարածաշրջանի երկրների համար. Նիկոլ Փաշինյան Ելիսեյան պալատից 40,000 եվրո արժողությամբ սպասք են գnղացել Ի՞նչ եղանակ կլինի տարվա վերջին տասնօրյակում Այդպես էլ գրեցի մայրիկիս շիրիմին․ Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին Գողացել են «Գալակերտ» ռեստորանի դրամարկղը, որի մեջ եղել է մոտ 4 մլն դրամ Լա Լիգա․ Ռեալը հաղթեց Սևիլյային և մոտեցավ Բարսելոնային Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին «Մեր ձևով» ժողովրդական շարժումը Աջափնյակում․ համայնքում բացվեցին շարժման երեք գրասենյակներՄեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել Այսօր տեսակցեցի Տեր Վրթանեսին․ վտանգն արդեն անցյալում է․ Հայր Զաքարիա Մադրիդի «Աթլետիկոն» հաղթեց «Ժիրոնային» եւ երրորդն է (տեսանյութ) Այս երիտասարդ երաժիշտները դարձել են մեր քաղաքի ներկայացուցիչները՝ իրենց տաղանդով և նվիրումով Մակրոնը մեկնել է ԱՄԷ՝ Սուրբ Ծնունդը ֆրանսիացի զինծառայողների հետ նշելու համար Կամերային թատրոնը նշել է հիմնադրման 44-ամյակը Կրիշտիանուն իմ ընկերն է և իմ կուռքը․ այս տոնումը նվիրված էր հենց նրան․ Մբապե Մեկնարկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը. վարչապետը ժամանել է հանդիպման վայր. տեսանյութ Արհեստական գեղեցկություն. Սպառնում են արդյո՞ք շենքերի դեկորատիվ ճակատները Երևանի ինքնությանը Ամանորյա տոների ոչ աշխատանքային օրերն՝ այս տարի «Ռեալ Սոսիեդադն» ունի նոր գլխավոր մարզիչ Պուտինը առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ. Պեսկով Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպել են Սանկտ Պետերբուրգում Կենդանասերներն ահազանգում են․ շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը հիմնանորոգումից հետո բացվել է Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ Հրդեհ Շինուհայր գյուղում Սանկտ Պետերբուրգում խաղաղության մրցանակով կպարգևատրվեն Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները․ Պեսկով Ուայթը հասկացրեց, որ առաջիկա մեկ տարում Ծառուկյանը տիտղոսային մենամարտ չի ստանա․ Գաջիև Գրեթե 10 օր է Ավան Խուդյակով 3-րդ նրբանցքում 10-ից ավելի տան տերեր չեն կարողանում ներս ու դուրս անել․ խմելու ջուրն էլ կորում է Ադրբեջանում գայլը հարձակվել է մարդկանց վրա․ կան վիրավորներ Այն մասին, թե ինչպես է մեր ժողովուրդը քայլ առ քայլ ձախողում թշնամու կամակատարների արշավը մեր Սուրբ Եկեղեցու դեմ. Ավետիք Չալաբյան Հայ ժողովրդի գլխավոր և ամենաբարձր արժեք ունեցող բրենդը Հայաստանի Հանրապետությունն է․ Մհեր Ավետիսյան Շինուհայր գյուղում այրվել է մոտ 400 հակ կուտակած անասնակեր Ինչքան չկայացած մարդ կա փորձում է իմ՝ կայացած կնոջ կերպարի վրա կոնտենտ ստեղծել․ Աստղիկ Ալավերդյան Եվրոպան իրեն դուրս է թողել Ռուսաստանի և ԱՄՆ-ի անվտանգության բանակցություններից. նա պատրաստ չէ խաղաղության․ Մաքսիմ Բույակևիչ Անհետացած չորս երեխաներին գտել ենԿիրանցի 6 բնակիչ հրաժարվում է Ադրբեջանին հանձնված հողի դիմաց փոխհատուցումիցՆեթանյահուն Ֆլորիդայում ԱՄՆ նախագահի հետ կքննարկի Իրանին կրկնակի հարվшծներ հասցնելու հնարավորությունը. NBC News Կիլիան Մբապեն 2025 թվականի ընթացքում դարձել է 59 գոլի հեղինակ՝ կրկնելով Ռոնալդուի ցուցանիշը Այսօր ձմեռային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)