Երևան, 04.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանի հետ «Փաստի» հերթական զրույցի առիթը Freedom House կազմակերպության զեկույցն է, որտեղ Հայաստանին վերաբերող ցուցանիշները, մեղմ ասած, մտահոգիչ են: Զրուցել ենք նաև Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին անուն առ անուն ցուցակագրելու՝ իշխանական պատգամավորի առաջարկի և, իհարկե, Տավուշի մասին:

-Պարո՛ն Իշխանյան, Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ անցումային երկրների մասին վերջերս հրապարակած զեկույցում արձանագրվում է, որ Հայաստանում 2023 թ.-ին ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2,50-ից հասնելով 2,25-ի։ Անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտների: Ինչի՞ մասին են վկայում զեկույցում արձանագրված ցուցանիշները: Արևմուտքն ամեն կերպ պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, և հանկարծ՝ արևմտյան ծագում ունեցող զեկույցում նման հստակ բնորոշումներ:

-Անկեղծ ասած, ինձ համար անսպասելի էր Freedom House-ի զեկույցը։ Freedom House-ն այն կազմակերպությունն է, որ երկու տարի անընդմեջ Հայաստանում իրավապաշտպանական համաժողով էր անցկացնում, որի մասնակիցները, վարչապետ կոչեցյալի գլխավորությամբ, գովաբանում էին Հայաստանը՝ որպես ժողովրդավարական երկիր։ Ի դեպ, երկու համաժողովին էլ հրավիրված էին միայն իշխանության գովերգողները։ Նման իրավապաշտպանական համաժողով երբևէ չէր եղել, քանի որ իրավապաշտպանները, որպես կանոն, միշտ իշխանությունների ընդդիմախոսներն են։ Տպավորություն ստեղծվեց, որ Freedom House-ը ոչ թե իրականում իրավապաշտպանական գործունեությամբ է զբաղվում, այլ քաղաքականությամբ, ինչպես հավաքական Արևմուտքը, պաշտպանելով Հայաստանի իշխանությանը, չնկատելով աղաղակող անօրինականությունները։ Այս տեսակետից, չնայած, իմ կարծիքով, մեղմությանը, ամեն դեպքում, ողջունելի է Freedom House-ի այս զեկույցը։ Կարծում եմ, որ Հայաստանում այնքան աղաղակող են դարձել մարդու իրավունքների խախտումները, որ Freedom House-ն այլևս չէր կարող լռել։

-Իշխանությունը զեկույցի հետ կապված իրեն ուղղված հարցերին արձագանքում է մոտավորապես այսպես՝ իրենք մեզ չպետք է ասեն՝ նվազել է ժողովրդավարությունը, թե աճել: Բայց նույն իշխանությունները, երբ իրենց անհրաժեշտ է, մատնանշում են բոլոր հնարավոր վարկանիշներն ու ցուցանիշները, որ երջանիկ երկիր ենք, որ դրական ցուցանիշ ունենք այս կամ այն ոլորտում: Սա ուղղակի ինքնապաշտպանական բնա՞զդ է:

-Աշխարհում չի եղել և չկա որևէ երկիր, որի ղեկավարությունն ընդունի երկրի ոչ ժողովրդավարական բնույթը։ Օրինակ՝ Հյուսիսային Կորեայի պաշտոնական անվանումն է՝ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն։ Իսկ դուք պատկերացնու՞մ եք՝ որևէ քպական պատգամավոր համարձակվեր համաձայնել զեկույցի թեզերի հետ՝ թեկուզ վերապահումներով և մտահոգություն հայտնելով։ Հաջորդ իսկ օրը նրան մեղադրանք կառաջադրվեր, և նա կհայտնվեր ճաղերի ետևում։ Ինչ վերաբերում է Հայաստանի երջանկության ցուցանիշին, ապա իշխանական պատգամավորներն իսկապես երջանիկ են։ Նրանց բացարձակապես չի մտահոգում Արցախի կորուստը, պատերազմում զոհված հազարավոր երիտասարդները, Բաքվի բանտերում տառապող մեր հայրենակիցների ճակատագիրը։ Նրանք զուրկ են արժեքային համակարգից, ազգային արժանապատվությունից և պաշտում են միմիայն փողը՝ անկախ դրա ծագումից։

-Ցեղասպանության զոհերի ցուցակագրման մասին է խոսել իշխանական պատգամավորներից մեկը: Ոմանք նշում են, որ այս մարդիկ անցել են պատմության մեր այդ ժամանակաշրջանի ուրացմանը, որոշները բոլորովին էլ զարմացած չեն՝ նշելով, որ սա մեծ ծրագրի հերթական քայլն է: Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում սա, և ի՞նչ վտանգներ կան թեկուզև միայն նման հայտարարությունների մեջ, երբ տարիներ ի վեր բարձրաձայնում ենք մեր պահանջատիրության մասին:

-Ինչպես նշեցի, անհնար է՝ որևէ քպական պատգամավոր համարձակություն ունենա որևէ հարցի մասին ինքնուրույն կարծիք հայտնել։ Այնպես որ, այդ պատգամավորի ասածը, այո՛, մեծ ծրագրի հերթական քայլն է։ Հիշեցնեմ, որ այդ պատգամավորը մշտապես եղել է այս կամ այն անձի կամակատարը՝ զուրկ լինելով սկզբունքներից։ Իմաստ չեմ տեսնում պատասխանել նրա անտրամաբանական «մտքերին»։ Կարծում եմ, որ ողջամտություն ունեցող ցանկացած մարդու համար արդեն պարզ է, որ Հայաստանի իշխանությունը, հանձին վարչապետ կոչեցյալի, իրականացնում է թուրք-ադրբեջանական օրակարգ-ծրագիրը։ Այդ ծրագրի առաջին քայլը 2020 թվականի պատերազմի հրահրումն էր, հետագայում Արցախի ուրացումն ու ցեղասպանությունը։ Այդ ամենը «մարսելուց» հետո վարչապետ կոչեցյալը սկսեց գործել արդեն բաց խաղաթղթերով՝ ուրանալով հայոց խորհրդանիշ Արարատ լեռը, հակադրելով «պատմական» և «իրական» Հայաստանները։ Հիշենք նաև նրա Թուրքիա այցելությունը, Էրդողանի երդման արարողությանը մասնակցելը, այն երկրի, որը անմիջականորեն մասնակցում էր 2020 թվականի պատերազմին։ Այս իշխանության ցանկությունն է ողջ հայ ժողովրդին զրկել պատմական հիշողությունից, ազգային արժեքներից, արժանապատվությունից՝ դարձնելով նյութապաշտ զանգված։ Ես վստահ եմ, որ 2018 թվականին իշխանության եկավ օտար երկրների հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված գործակալական ցանցը։

-Տավուշի մարզի, դրա չորս գյուղի «վերադարձի» մասին էին վերջին շրջանում նաև իշխանության ներկայացուցիչների ելույթները, չնայած օրերս Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր կատարած այցի ժամանակ, ըստ հրապարակումների, Նիկոլ Փաշինյանը խոսել է այն մասին, որ պրոցեսն այս պահին կանգ է առնում: Մարդիկ չեն կերակրվում այն թեզերով, թե՝ «սա էլ տանք, պատերազմ չլինի, այն էլ տանք, որ լավ ապրենք»: Ի՞նչ է կատարվում այս առումով:

-Կարծում եմ, որ վարչապետ կոչեցյալն իր նախնական պայմանավորվածություններում խոստացել է Արցախի հանձնումը՝ կարծելով, թե դրանից հետո իրեն հանգիստ կթողնեն։ Բայց այժմ էլ շարունակում է կատարել ադրբեջանա-թուրքական հերթական պահանջները, քանի որ հակառակ դեպքում կբացահայտվեն այդ պարտավորությունները։ Հիշենք Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Որևէ մեկը կասկածու՞մ է, որ 2018 թվականի ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո այդ առաջարկը կրկնվել է, և եթե... լեզուս չի պտտվում ասել, Տավուշի 4 գյուղերը հանձնեն, հաջորդը լինելու է «Զանգեզուրի միջանցքը», այսինքն՝ ողջ Սյունիքը։ Եվ նորից, ինչպես այժմ, ժողովրդին կվախեցնեն պատերազմով։ Զգալով որոշակի դիմադրություն տավուշցիների կողմից՝ վարչապետ կոչեցյալը անսպասելիորեն նորից այցելեց Տավուշ։

Նրա խոսքերից պարզ դարձավ, որ չնայած գոյություն ունի հատուկ հանձնաժողով սահմանազատման հարցերով, բայց ինքն անձամբ է վարում «խաղաղության», այն է՝ Հայաստանը մաս առ մաս հանձնելու բանակցությունները։ Համոզված եմ, որ պրոցեսը կանգ չի առել, վարչապետ կոչեցյալն, իր սովորության համաձայն, ստում է։ Հանդիպումից հետո լսելով ոսկեպարցիներին՝ տպավորություն ստացա, որ նրանցից շատերը զգուշանում են խոսել։ Հավանաբար, այս օրերի ընթացքում, տարբեր մեթոդներով, օգտագործելով հատուկ ծառայությունները, վարչապետ կոչեցյալը փորձել է ահաբեկել գյուղացիներին, ինչպես նաև հակասություններ առաջացնել ոսկեպարցիների ու բաղանիսցիների միջև։ Մնում է հուսալ, որ այն չի հաջողվի։ Վարչապետ կոչեցյալի և նրան հավատարիմ ստրուկների պես ծառայող քպականների համար հասկանալի չեն հայրենիք, պետություն, անվտանգություն հասկացողությունները։ Նրանց համար հայրենիքն անշարժ գույք է, որի վաճառքով նրանք հարստանում են և վայելում կյանքը։ Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քաղաքացիական հասարակության «սորոսական» կազմակերպությունները կեղծ են և չաշխատող․ Արմեն ՄանվելյանԿոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբԻ՞նչ հայտարարեց Իրանը Առաջին անգամ. Հայաստանն ընդգրվկել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկում ՔՊ-ում չեն դադարում խմորումները ընտրական ցուցակի շուրջ Իշխանությունը խնդրել է IRI-ին՝ չհրապարակել հարցման արդյունքները Չինաստանը ստեղծել է վերականգնվող էներգետիկայի աշխարհի խոշորագույն համակարգը Կարապետյանը միայն բիզնես չի կառուցել, այլ մարդկանց կյանքեր է վերակառուցել. Հակոբ ՀակոբյանՀունիսից մենք կառողջացնենք առողջապահական համակարգը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը ամեն ինչ անում է միայն ժողովրդի համար. տեսանյութ Պահանջում ենք վերադարձնել թոշակառուներից գողացված փողերը. Հրայր ԿամենդատյանԾառուկյան-Պուլաս գրեփլինգի ռևանշ գոտեմարտը չեղարկվել է 24 ժամվա ընթացքում կորցրել են մոտ 1150 զինծառայողԻրանը ընտրել է ազդեցիկ և համակարգված տակտիկա. Արշակ ԿարապետյանՀրդեհ՝ Կատովսկու փողոցում․ տուժածներ կա՞ն Իրանի շուրջ ճգնшժամը չունի ռազմական լուծում. Մարիա Զախարովա Վախեցած իշխանության ջղաձգումները. Սուրեն ՍուրենյանցԳազ չի լինի․ վթար Խոշոր պայթյուն Թեհրանի արևելքում Սահմանամերձ գյուղերի դպրոցները չպետք է փակվեն․ Մենուա ՍողոմոնյանՈրպեսզի ունենանք դինամիկ զարգացող երկիր, պետք է ունենանք համաչափ զարգացում. Նարեկ ԿարապետյանԻրանի միջուկային սպառնալիքը մնում է․ Կանադայի վարչապետ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց երեկ քննարկված նախագծերը Վթար՝ Սևան-Երևան ճանապարհին. մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց․ ի՞նչ է հայտնի Կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 5-ինՏեղի է ունեցել Փաշինյանի և Կոբախիձեի առանձնազրույցը Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի․ հասցեներ Նոր մարտավարությունը և նախընտրական դաշինքը. Վահե Հովհաննիսյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետության տարածքում Իրանի դեպքերը մեզ տվեցին մեկ դաս. Նարեկ ԿարապետյանՏասնյակ տանկերներ են կուտակվել Հորմուզի նեղուցի երկու կողմերում «ՀայաՔվեն» և «Միասնության թևերը» միավորվել են՝ Հայաստանի պետական շահով առաջնորդվելով․ Աննա ԿոստանյանԸնդդիմադիր համակարգերը պիտի դադարեն միայն իշխանական նարատիվներին արձագանքելուց, պիտի ճկուն լինեն՝ կարճաժամկետ մարտավարությունների առումով․ Վահե Հովհաննիսյան Հայաստանյան իշխանության` անվտանգության ուղղությամբ իրականացվող միջոցառումների ճնշող մեծամասնությունը արդի ժամանակների իրողությունների հետ առնչություն չունեն․ Աբրահամյան LA Times-ի անդրադարձը ԶՊՄԿ-ինՍամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում մշակույթը մշտապես է եղել. տեսանյութԱրդյունաբերությունը Հայաստանում այսօր մեռնում է. Նաիրի Սարգսյան Հայտնի է, թե քանի մարդ է Իրանից ժամանել ՀայաստանԱյն մասին, թե ինչու գործող վարչախումբը որոշեց հապճեպ կերպով ավելացնել թոշակները. Ավետիք Չալաբյան20 հազար մատչելի բնակարան․ ինչպես կարող է Սամվել Կարապետյանի ծրագիրը փոխել բնակարանային շուկան Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել ՀայաստանԵրբ այլակարծությունը դառնում է հանցանք. ինչպե՞ս է սրվում ճնշումների մթնոլորտը Հայաստանում Թեհրանում, Սպահանում և Իրանի այլ քաղաքներում պայթյուններ են որոտացել Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօրԴուբայում ԱՄՆ հյուպատոսությունը հրդեհվել է Դուբայում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակում է եղել. Reuters Կես դար հետո Իրանում պատմությունը կրկնվում է․ իրանագետ Նավթի գները բոլորիս կuպանեն. Վուչիչը՝ Հորմուզի նեղուցի փակման մասին «Կարմիր գորգին կոշիկս պոկվեց և սոսինձներով փորձում էինք ամրացնել, որ կարողանամ անցնել». Սոնա Ռուբենյան