Երևան, 19.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ առանձնահատուկ տղա է Նվերս, ուզում եմ իր մասին միշտ ներկայով խոսել: Ակտիվ, խելացի, մեր բոլոր տղաներն են յուրահատուկ: Տասը տարեկանից եղբոր հետ բռնցքամարտ է պարապել, հինգ տարի սպորտով են զբաղվել: Չափված-ձևված էր, անչափ բարի, առանձնահատուկ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Թամարան՝ Նվերի մայրիկը:

Մտովի տեղափոխվում է որդու ծննդյան օրը: «Երբ որդիս ծնվել էր, Վանաձորում բժիշկը հույս չէր տվել, ասել էր՝ մայրիկի կյանքը կփրկենք: Տանը մեկ տարեկան տասնմեկ ամսական տղա ունեի արդեն»: Բայց Նվերը սկսում է պայքարել իր կյանքի համար, սիրտը սկսում է աշխատել, և փրկվում է: «Այդպիսին էր տղայիս ճակատագիրը: Ինչպես Աստված տվեց, այնպես էլ տարավ: Տասնինը տարի պահես ու պաշտես տղայիդ, ու վերջում այսպես լինի»: Մայրիկի խոսքով, որդին դպրոցում լավ էր սովորում: «Հետո ուսումը շարունակեց Վանաձորի պետական պոլիտեխնիկական քոլեջում՝ շինարարության գծով: Որոշել էր բանակից վերադառնալուց հետո ընդունվել Պոլիտեխնիկական համալսարան: Ծրագրավորումն էր իրեն հետաքրքիր: Սովորելուն զուգահեռ սպորտի էր հաճախում, ավտոդպրոցում է սովորել: Նպատակներ շատ ուներ, բայց, ավաղ...»: Նվերը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2019 թ. դեկտեմբերի 20-ին: Ծառայել է Արցախի Հանրապետությունում՝ Հադրութում:

«Շատ ուրախ է մեկնել ծառայության: Մեծ տղաս Ջրականում էր ծառայում, հետախույզ էր, զորացրվեց, եկավ տուն: Ինքն էլ, Նվերն էլ, տղաներից շատերը կանխատեսում էին, որ պատերազմ է լինելու»: Նվերի ծառայության օրերը շատ լավ են անցել: Մայրիկն ասում է՝ այնքան շատ էր սիրում Հադրութը: «Միշտ զրույցների ժամանակ ասում էր՝ մա՛մ, այնքան սիրուն է Հադրութի բնությունը: Իրեն շատ լավ էր զգում, երբեք որևէ բանից չի բողոքել, որևէ բան տանից չի պահանջել: Իր քարտին գումար էի փոխանցում: Ասում էր, որ ինչ-որ քաղցր բաներ է գնում, ուտում: Բայց հետո տեսա, թե որքան գումար է մնացել իր քարտի վրա, չի ծախսել»: Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, որը 44 օր տևեց: 43 օր տևեց Նվերի պատերազմը:

«Պարտադիր զանգահարում էր: Եթե մեկ օրվա տարբերությամբ չէինք զրուցում, մյուս օրը զանգում էր՝ մամա՛ ջան, այս բառակապակցությունը շատ հաճախ էր կրկնում, հո չես վախեցե՞լ, հո չես նեղվե՞լ: Պատերազմի դաշտից իմ մասին էր մտածում: Մի անգամ էլ զրույցի ժամանակ պայթյուններ էին լսվում, հարցրեցի՝ ամեն ինչ նորմա՞լ է, հո սովա՞ծ չես, հո չես մրսո՞ւմ: «Չէ, մա՛մ ջան, ամեն ինչ նորմալ է, ուտում ենք, հագիս բուշտալ է, տաք եմ»: Բայց, իհարկե, հետո ենք հասկանում, որ շատ հարցերում մեզ ուղղակի հանգստացրել են: Ինչպե՞ս կարող էր պատերազմի դաշտում ամեն ինչ լավ լինել: Մի օր էլ ասաց, որ սաղավարտը գլուխը ցավացնում է, չի դնում: Եղբայրը բարկացավ՝ չի կարելի, դա ապահովության համար է: Ինձ ասում էր՝ մա՛մ, անուն-ազգանունները որ գրում են, չհավատաս, գիտես, թե քանի հոգու անուն են գրել, բայց շփոթվել են, տղաները մեր կողքին կռվում են»: Նվերը եղել է Հադրութում, «Մարտունի 2»ում:

Նոյեմբերի 8-ի գիշերն անմահացել է Շուշիում՝ Քարին տակում: Ցանկացել է ընկերոջ կյանքը փրկել, բայց, ավաղ, ընկերն էլ է զոհվել: «Իրենց սպան զինվորներին շատ մեծ դժվարությամբ դուրս է բերել Հադրութից, հասել են «Մարտունի 2»: Այնտեղ սարսափելի մարտերի մեջ են հայտնվում, իրենց սպան զոհվում է: Տղաները տեղափոխվում են Քարին տակ: Նոյեմբերի 7-ին զանգահարեց, բոլորիս հետ հերթով զրուցեց: Վերջում ինձ հետ խոսեց: Հարցրեց՝ մամա՛, իմ հետ կապված ի՞նչ երազ ես տեսել, հետո էլ ասաց՝ մա՛մ, ինձ համար շատ աղոթի: Դա մեր վերջին զրույցն էր: Երեք օր իրենից լուր չունեինք: Իր հայրիկը Ռուսաստանում էր, ավագ եղբայրն ամենուր իրեն էր փնտրում: Իրեն ես եմ գտել: Զանգեցի իրենց ամենագլխավորին, ասացի. «Եթե մի քանի ժամից իմ երեխու մասին տեղեկություն չտվեցիք...»:

Անուն-ազգանունը գրեց, նոյեմբերի 13-ին գտա Նվերին: Մի քանի օր առաջ զոհված տղայիս ինձ փակ դագաղով են տվել: Ես իրեն չեմ տեսել: Ավագ եղբայրն է ճանաչել Նվերին: Ոչ ոք չէր համարձակվի գնալ դիահերձարան, իր եղբորն այդ վիճակում տեսնել»: Մայրիկն ասում է, որ Նվերին հուղարկավորել է նրա իսկ ծննդյան օրը՝ նոյեմբերի 16-ին: Որոշ ժամանակ հետո Նվերի ընտանիքին հասնում է որդու զինգրքույկը՝ վնասված, կավոտ, փորձություններ տեսած: «Տղան, որի մոտ եղել էր որդուս զինգրքույկը, ասաց՝ Նվերն իր բուշլատը հանել, ինձ էր տվել, որ չմրսեմ: Զինգրքույկն էլ մնացել էր բուշլատի գրպանում»: Այդպես էլ Նվերի զինգրքույկը «փրկվել» և հասել էր տուն: Տիկին Թամարան ասում է՝ որդու մասին այնքան գրքեր ու պատմություններ կան, բայց իրենց ոչինչ չի սփոփում: «Սթրեսը բոլորիս քայքայեց: Ախր, սա պատերազմ չէր, պատերազմն ուրիշ տեսակ է լինում: Մեղավորներն Աստծուց ստանան, այլ բան չեմ ասում: Այս պատերազմն իմ՝ Նվեր անունով ամենաթանկ նվերին խլեց ինձանից»:

Երբ հարցնում եմ մեդալների մասին, մայրիկն արձագանքում է. «Երկար ժամանակ մեդալը մերժում էի: 43 օր պայքարող տղայի աչքերն ինչեր էին տեսել: Մեդալն ի՞նչ պետք է փոխեր: Ես իրենով եմ հպարտանում, ինձ մեդալ պետք չէ իրենով հպարտանալու համար: 44-օրյա պատերազմի ժամանակ Նվերն ավելի էր լրջացել, միշտ էր այդպիսին, բայց պատերազմն իրեն ավելի էր հասունացրել»: Ապրելու ուժ ընտանիքին տան երկու՝ ավագ և կրտսեր որդիներն են տալիս, ընտանիքում բոլորն իրար թև ու թիկունք են դարձել ցավին դիմագրավելու համար: Տիկին Թամարան ասում է՝ երկնքից Նվերն է իրեն ուժ տալիս: «Մենք իրար հետ շատ կապված էինք: Ես առանց իրեն իմ մի օրն անգամ չէի պատկերացնի, հիմա հանուն ընտանիքիս եմ փորձում ուժեղ լինել: Ապրում եմ իրենց համար: Այո, բոլորս էլ ապրում ենք, հաց ուտում, ինչ-որ բան գնում, բայց մի պահ, երբ դադար ես տալիս, զգում ես, որ քո ցավն ու կարոտը անասելի չափերի է հասել: Սրան բուժում չկա: Աստծո զորությամբ պետք է բարի լինենք, չչարանանք»:

Հ. Գ. - Նվեր Չոբանյանը հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով: Հուղարկավորված է Վանաձորի զինվորական պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՇՖ-ն ամփոփել է տարվա արդյունքները 36 ժամ ջուր չի լինելու դեկտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին Աշխարհի ամենահայտնի և հեղինակավոր պարբերականներից մեկն անդրադարձել է Հայաստանում կառուցվող Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր մոնումենտալ արձան-համալիրին․ Իվետա Տոնոյան ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Եվրոպայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների հետ․ Պուտին Փոքրիկ խմբակի առաջնորդի հրահանգով տարբեր կառույցներ խոշորացույցով քրքրում են Նարեկ Կարապետյանի «դոսյեն» ու ոչ մի բան չեն գտնում․ Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է վթարի ենթարկվել Ավտովթար՝ Շիրակի մարզում. կա տուժած Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Լիբանանում Հայաստանի դեսպան ՊՍԺ-ի դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը կոտրվածք է ստացել Քննարկվել է Երևանում կայանալիք Հրաձգության մեծահասակների ԵԱ-ի կազմակերպմանը վերաբերող հարցեր Ոստիկանության նախկին պաշտոնատար անձը կաշառքի միջնորդության պատրվակով տարբեր անձանցից գումար է ստացել. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս Դոլարի փոխարժեքը կայուն է. Եվրոն էժանացել է Այդ 10-ը ապաշխարությամբ պիտի վերադառնան, Սուրբ Էջմիածին երկպառակության եկածներն ամոթահար կհեռանան. Հայր Ասողիկ ԿարապետյանԵրևանի ավտոբուսի վարորդները պարգևավճար կստանան Ջրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել Ինչպես են ծեծում Դոն ՊիպոյինՆոշպայի թաքնված վտանգներըԵրեք երեխաների հայրը հանկարծամահ է եղել կոկորդի ցավիցԱրտակ Սրբազան, ինքնամխիթարանքով մի զբաղվիր, քանի որ քո գործած հանցանքն աններելի է․Դավիթ Սարգսյան ԵԶԲ-ն նախատեսում է 2026 թվականին Հայաստանում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարիՀայաստանում մշակույթը զարգանում է խիստ անհավասար․ Մենուա ՍողոմոնյանԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները (տեսանյութ) Նախ, ուզում եմ ներողություն խնդրել ձեզանից․ ՊուտինՓաշինյանը՝ հանուն մի օլիգարխի շահերի Փաշինյանի թափանցիկ ակնարկները երկաթուղու զավթման մասին Հասարակական առողջացման պրոցեսը. նոր իրականությունՏարեցներին դարձրել են փորձադաշտ՝ ավելացնելով սթրեսն ու անորոշությունը․ Ցոլակ ԱկոպյանՔաղաքի կենտրոնից փորձել են 11-ամյա աղջկա առևանգելՉինաստանում արևային էլեկտրակայանը «արթնացրել է» անապատըՀայաստանի բուհերը՝ համաշխարհային քարտեզից դուրս․ Ատոմ ՄխիթարյանԻնչո՞ւ են ազատվում Շիրակի մարզպետիցՌուբեն, իրականում դու և քո թիմակիցները հովանավորում եք ռազմական հանցագործ թշնամու բանակը․ Մարուքյան Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» ՀԿ-ն իրականացնում է «Խելացի թռչնադիտարկում» կրթական ծրագիրը Հովնան Սրբազան, բա որ Արցախի տեսիլքը չես ուզում կորցնել, ի՞նչ գործ ունես արցախուրացի և հայրենուրացի «սրտի եպիսկոպոսապետի» պաշտոնում. Դավիթ ՍարգսյանԻ՞նչ հանգամանքներում է 97 համարի ավտոբուսը հայտնվել ձորում Աղքատության հաղթահարումը պետք է լինի գերակա նպատակ․ Ավետիք ՔերոբյանԱնուշավան Սրբազան, լսիր այս խոսքերդ, հիշիր ասածներդ, ու զզվիր ինքդ քեզնից. Դավիթ ՍարգսյանՀայտնի են «Նոայի» հավանական մրցակիցները և խաղերի օրերը Բա քե՞զ դրսից ու ներսից ինչքան գումար են տվել Հայրապետին, եկեղեցին ու հայրենիքդ ուրանալու համար, տիրադա´վ․ Դավիթ ՍարգսյանԳևորգ Սրբազան, վեց ամիս առաջ սրտապատառ գոռգոռում էիր Մայր Աթոռի պատերի տակ. Դավիթ ՍարգսյանԶինված բանդա թե՞ ԱԱԾ, ո՞վ պետք է պատասխան տա․ ՄարուքյանՄարզին քաջատեղյակ, բնակիչների հոգսերը կիսող Կարապետյաններն անտարբեր չմնացին խնդրինԱյն մասին, թե ինչու ձախողված քաղաքական գաճաճը որևէ իրավունք չունի խոսել հայոց արքաների անունից. ՉալաբյանԳործող իշխանության գրոհը եկեղեցու դեմ՝ որպես համակարգված ծրագրի մասԵկեղեցուց հետո՝ պետությունը. ո՞րն է հաջորդ թիրախըԻ տարբերություն գործող ռեժիմի` ատելnւթյան և բախnւմներ հրահրող խոսույթի, Կաթողիկոսի խոսքը կառուցված էր հայրենիքի շուրջ համախմբվածության, հանդուրժողականության և սիրո մթնոլորտի վրա․ Աբրահամյան Եկեղեցու դեմ գրոհը որպես աշխարհաքաղաքական գործարքՌուբլին թանկացել է․ տարադրամն՝ այսօր