Երևան, 15.Հունվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Տարեք, թող իրենց կյանքում գոնե մեկ անգամ հայ ժողովրդի համար օգտակար գործ անեն. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն մոտ մեկ ամիս բերետակիր ջարդարարների միջոցով ժողովրդի «հետևից ընկած» ՆԳ նախարար Վահե Ղազարյանը երեկ «թռած» էր նույն ժողովրդից: Հազարավոր հայրենակիցներ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, եկել էին ՆԳ նախարարության շենքի մոտ՝ Վահե Ղազարյանին հանդիպելու: Բայց նա իր զուգահեռդասարանցու և ղեկավարի օրինակով «թռած» էր: Փոխարենը փողոցներում խմբակային խուլիգանություն անող «ոստիկանների» անմիջական շեֆն իջավ և փորձեց, ինչպես Բագրատ Սրբազանն արձանագրեց, «կիսագողական» կեցվածքով խոսել արքեպիսկոպոսի հետ: Դեռևս ՀՀ ոստիկանապետի պաշտոնն զբաղեցնող Արամ Հովհաննիսյանը փորձեց նաև «կռուտիտ լինել», թե իբր «լակոտ» ասել է ոստիկանական մեքենաների անվադողերը ծակողներին:

Բայց այս անգամ արդեն ոչ թե 40 օր, այլ ընդամենը մաքսիմում 40 վայրկյան պահանջվեց՝ ապացուցելու համար, որ Արամ Հովհաննիսյանը հազարավոր հայ մարդկանց է վիրավորել, բառացի ասելով՝ «լակոտի պես փողոց են փակում»: Այն, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն իր քաղաքական թիմին,այլև պետական ամբողջ համակարգն է ստախոս դարձրել, դրան անդրադարձել ենք: Բայց հարցեր կան: Օրինակ՝ 2018 թվականին այն անձը, որի հրամաններն ու օրինազանց քմահաճույքները հիմա կատարում է Հովհաննիսյանը, իշխանության է եկել հենց փողոց փակելով: Պե՞տք է ենթադրել, որ նրա որակումը վերաբերում է նաև այն ժամանակ բոլոր փողոց փակածներին: Այդ դեպքում զարմանալի է, որ նա դեռ շարունակում է պաշտոնավարել:

Ու, ընդհանրապես, ոստիկանությունը ոչ միայն վերածվել է մարդատյաց-ջարդարարների խմբավորման, այլև աչքի է ընկնում թույլիկագույն «կռուտիտներով», ու խոսքը միայն ցույցերի մասին չէ: Օրինակ՝ մայիսի 26-ի առավոտյան, երբ հայտնի էին դառնում Լոռիում ու Տավուշում ավերիչ հեղեղման հետևանքները, այդ թվում՝ մարդկանց զոհվելու, անհետ կորելու մասին տեղեկությունները, ՆԳՆ-ն «փայլատակեց»: ՆԳ նախարարի մամուլի խոսնակի միջոցով հայտարարություն հրապարակվեց, թե «կեղծ լուրեր են տարածվում գետերի վարարման հետևանքով զոհերի, անհետ կորածների և արգելափակված քաղաքացիների վերաբերյալ»: Ընդամենը մեկ ժամ անց, ցավոք, հաստատվեցին տեղեկությունները թե՛ զոհերի, թե՛ անհետացածների, թե՛ արգելափակվածների մասին: Հիմա ո՞վ էր «կեղծ լուրեր տարածում»:

Ըստ որում, բուն հեղեղումից դեռ օրեր անց էլ արգելափակված մարդիկ, բնակավայրե՛ր կան: Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները ուսանող-կամավորականների են հավաքագրում, որ աղետի գոտում աշխատանքներ իրականացնեն: Այդ անփորձ երեխեքին տանում եք այնտեղ, որ ի՞նչ անեն: Խնդրեմ, փողոցները լցրել եք բերետակիրներով ու անհասկանալի կերպարանքներով, որոնք զբաղված են հայ մարդկանց ջարդելով, Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ թշնամանքով, որոնք հաճախ պարզապես փողոցային խուլիգանի պես են պահում իրենց: Այ, դրանց հավաքեք, տարեք, թող իրենց կյանքում գոնե մեկ անգամ օգտակար գործ անեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանի քաղաքացիական դատարանի նախագահը հեռանում է ՀՀ կառավարության համար այս որոշումը պարզապես PR ակցիա է․ Նաիրի ՍարգսյանԶինծառայող է ինքնաuպան եղել Ադրբեջանում Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է բոլոր տեսակի մեքենաների համար ՌԴ-ն ու Ուկրաինան իրականացրել են 2025-ին գերիների առաջին փոխանակումըԴատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերով անցած տարի ավելի քան 89,3 միլիարդ դրամ է տրամադրվել Իրանը պատերազմից չի վախենում, բայց նաև պատերազմ չի ցանկանում. Իրանի նախագահ «Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Այսօր Մոսկվայում հանդիպեցի Ռուսաստանի Արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինին. Մհեր ԱվետիսյանԱյս իշխանությունը նախկիններից տասնապատիկ շատ է թալանել. Գրիգոր ԳրիգորյանՆիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ. Արտակ ԶաքարյանՀայաստանը գնում է դեպի Թուրքիա, և թուրքական ուղղվածության սոուսը ձևակերպում են ԵՄ-ի անդամակցությամբ․ Նաիրի ՍարգսյանՎթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արարատի մարզումԻրանում ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել. կա 3 զոհ Աշխատաժամանակը կրճատելու նախագիծը դրել ենք հանրային քննարկման. ԱՍՀ նախարարԱնհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան 4 մարդ մաhացել է, մեկը՝ վիրավnրվել. բեռնատարը շրջվել և ընկել է մեքենաների վրա Վրաստանում Շիրակի մարզպետարանում բացվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտների աշխատանքների ցուցահանդեսը «Չինաստանը միակ երկիրն է, որ կարող է մրցել մեզ հետ»․ Սալիվան Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին ՀՀ-ից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը․ Ոսկանյան Ադրբեջանի հետ հարաբերություններում ՀՀ-ն լուծումներ է առաջարկել, տարածաշրջանը էսկալացնել չի հաջողվի․ Փաշինյան Ողբերգական դեպք, երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կինՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Գարնանային արձակուրդի օրերն են հայտնի Կոտրել են Վրաստանի նախկին վարչապետի քիթը Կիևը 1 մլն դոլար է առաջարկել ՌԴ զինվորականներին՝ Դոնեցկի Գոռլովկա քաղաքի դիրքերը լքելու համար Չինաստանը կառուցում է «Մեծ արևային պատը»ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ և Իրանի նախագահներին․ Փաշինյանն ու Միրզոյանը ևս մեկ քայլով պшտերազմը մոտեցրին մեր երկրի սահմաններին․ Մելիք-Շահնազարյան ՆԳՆ-ն զգուշացնում է«Չկան ընտանիքներ, որտեղ չկան տարաձայնություններ, ես սովորել եմ ամեն ինչին նայել թեթև». Լուսինե Թովմասյան Վերին Լարսում 300 հայկական բեռնատար կա կուտակված Փեզեշքիանն ասել է, որ Իրանը երբեք մահափորձ չի նախապատրաստել Թրամփի դեմ Միևնույնն է, ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել Նոր ջերմոցներ՝ աճանանցիներին` ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Ջուր չի լինի ավելի քան 20 ժամ Բլինքենը բացեիբաց կեղծեց իրականությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանն ու հայ ժողովուրդը մեկն են՝ անցյալով, ներկայով ու ապագայով. ՀայաՔվեՍառը օդի շերտը կսկսվի քայքայվել. նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը Հայաստանի համար ճակատագրական, գոյաբանական որոշումներն ընդունվում են մեկ անձի կողմից․ քաղաքագետ Ինչո՞ւ Հայաստանը կարող է դառնալ Ուկրաինայի նոր անալոգը՝ Pro և ContraՏարադրամի փոխարժեքը հունվարի 15-ին ՀՀ մի շարք տարածաշրջաններում մառախուղ է․ Լարսն էլ՝ կրկին փակ ՌԴ-ում վթարի հետևանքով 19-ամյա աղջիկ է մահացել Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը. եվրահանձնակատար Կյանքից հեռացել է «Մանչեսթեր Սիթիի» նախկին ավագն ու գլխավոր մարզիչը «Հեռացող բայդենյան վարչակարգի հետ ՀՀ իշխանությունները ռազմավարական գործընկերության պայմանագիր են ստորագրում». Քաղաքագետ Արտահերթ ընտրությունները Հայաստանում կլինեն մինչեւ հունիս ամիսը. Աղազարյան