Երևան, 02.Հունվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Որտեղ էլ լինեի, ինձ համար ծաղիկներ էր բերում, այնքան դժվար է առանց նրա». կամավոր Հենրիխ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Քրոջս հարսանիքին ենք ծանոթացել: Նա քավորն էր»,- «Փաստի» հետ զրույցում ամուսնու՝ Հենրիխի հետ ծանոթությունն է վերհիշում Գայանեն:

«Մեր ծանոթությունից երևի մեկ տարի էլ չանցավ, 1999 թ.-ին ընտանիք կազմեցինք: Ինքն ասում էր, որ առաջին հայացքից է ինձ համակրել, սիրահարվել, բայց ինչպես աղջիկների դեպքում հաճախ է լինում, միանգամից իմ համաձայնությունը չեմ տվել: Բայց կարևորն արդյունքն էր՝ մեր ընտանիքը»,-նշում է նա:

Գայանեն ասում է՝ Հենրիխին բոլորը Գենո գիտեն, նրան այդպես են ճանաչում: «Ընկերասեր էր, սիրված ու հարգված շրջապատի կողմից, կատակասեր, ուրախ, աշխույժ, կյանքը շատ սիրող, ամեն ինչին թեթև նայող: Հոգատար ամուսին էր, ուզում էր ամեն ինչ ինձ համար անել, որտեղ էլ լինեի, ինձ համար ծաղիկներ էր բերում, հեռու էինք լինում, պարտադիր պետք է հեռախոսով զրուցեինք, շատ կապված էինք իրար հետ»: Հենրիխի ու Գայանեի ընտանիքում երեք տղա է ծնվում: Գայանեն ասում է՝ Հենրիխը հրաշալի հայր էր, որդիների հետ ընկերական հարաբերություններ ուներ: Ամուսինների արմատները տանում են Արցախ:

«Երկուսս էլ Մարտունու շրջանից ենք: Ինքը Սարգսաշեն գյուղից էր, ես՝ Մաճկալաշեն»: Հենրիխը սովորել է Սարգսաշենի դպրոցում, ութերորդ դասարանն ավարտելով՝ ուսումը շարունակել է Թաղավարդի միջնակարգ դպրոցում: 1995-1998 թթ. ծառայել է Արցախի պաշտպանության բանակում՝ Հայկազով բրիգադում՝ որպես տեխնիկ-վարորդ: Ապրիլ յան պատերազմի ժամանակ կամավոր մեկնել է մարտադաշտ: Այդ օրերին պարգևատրվել է շքանշանով Վետերանների միության կողմից: Նույն կերպ նաև 44-օրյա պատերազմի ժամանակ՝ կրկին որպես կամավոր մեկնել է ռազմաճակատ:

«Աշխատում էր Կարմիր շուկայում գտնվող ընկերություններից մեկում՝ որպես վարորդ: Ջրականում եգիպտացորենի, արևածաղկի, ցորենի արտեր կային, ինքն էլ վարորդություն էր անում: Պետք է ճանապարհ ընկներ Ջրական, կռիվը սկսվեց: Հետ եկավ տուն, մեր մեքենան թողեց տանը, գյուղից տղամարդիկ ավտոբուսով գնում էին, ինքն էլ միացավ իրենց ու գնաց: Մի քանի օրից եկավ, հագուստը փոխեց, իրեն կարգի բերեց ու նորից մեկնեց ռազմաճակատ: Գյուղը դատարկվել էր, բոլորը դուրս էին եկել, հարվածում էին գյուղին, վտանգավոր էր: Հետո նորից մեկ անգամ էլ է տուն գալիս, բայց մենք արդեն գյուղից դուրս էինք եկել: Տղաների հեռախոսները բերել էր, որ կարողանա լիցքավորել ու իր հետ տանել: Դիրքերում իր հետ եղած տղաներն ասել էին՝ դու էլ ես գնալու, էլ հետ չգաս, բոլորը գնում են ու հետ չեն գալիս: Ինքն էլ արձագանքել էր՝ ես տե՞նց տղա եմ, որ հետ չգամ: Հարազատների հորդորներին ի պատասխան, որ տուն վերադառնա, արձագանքում էր՝ եթե ես չգնամ, ո՞վ պիտի ջուր, զենք-զինամթերք հասցնի 18-20 տարեկան երեխաներին»:

Հենրիխն իր խոստումից հետ չի կանգնել ու գնացել է տղաների մոտ: Հարցին՝ ամուսինն ուղիղ մասնակցությո՞ւն է ունեցել ռազմական գործողություններին, թե՞ որպես վարորդ է ներգրավվել, Գայանեն ասում է՝ կոնկրետ պատասխան տալ չի կարող: «Ամեն մեկը մի բան է ասում: Գիտեմ, որ անընդհատ տղաներին զենք էր հասցնում, սնունդ ու ջուր: Բայց բոլորն են ասում, որ շատ ակտիվ է եղել մարտի դաշտում, ինչպես ասում են, ամեն ինչ արել է»: Ռազմական գործողությունների ողջ ընթացքում Հենրիխը մասնակցել է Մարտունիի համար մղվող մարտերին: Ամենօրյա հեռախոսային կապի մեջ է եղել Գայանեի հետ: «Ամեն օր զանգահարում էր, նման օր չկար, որ չզանգահարեր, ու գոնե մի քանի բառ չխոսեինք: Բայց այդ օրը չզանգեց: Ես ասացի՝ որ չի զանգել, ուրեմն ողջ չէ, ինչ էլ լիներ, ինքն ինձ կզանգեր: Եթե անգամ ամենավատ մտքերն ես ունենում, միևնույնն է, հոգուդ խորքում հույս ես փայփայում, որ գուցե լուր ստանաս: Մտածում էի՝ գուցե գերեվարված լինի, գուցե մի այնպիսի վիրավորում է ստացել, որ չի կարողանում խոսել:

Նման հույսեր ունեինք: Շատերը գուցե գիտեին, թե ինչ է պատահել, բայց մեզ ոչ ոք ոչինչ ուղիղ չէր ասում, մինչև 2021 թ.-ի հունվարի 15-ին ԴՆԹ հետազոտությունը հաստատեց իր ինքնությունը»: Գայանեն պատմում է՝ երկու անգամ թշնամու ԱԹՍ-ի հարվածից ամուսնու մեքենան պայթել է, Հենրիխը հրաշքով փրկվել է: Առաջին գծից հրամանով հետ են քաշվել երկրորդ բնագիծ՝ հրետանային բունկեր, որտեղ էլ հոկտեմբերի 23-ին ինքնաթիռի ռումբի և ԱԹՍ-ի հարվածներից մի քանի ընկերներով ենթարկվել են ռմբակոծության: Հենրիխը զոհվել է հոկտեմբերի 23-ին, նրա մարմինը մարտի դաշտից դուրս են բերել նոյեմբերի 26-ին, իսկ հաջորդ տարվա հունվարին հաստատվել է ինքնությունը: Հենրիխի և Գայանեի 22 տարվա երջանիկ կյանքը մեկ օրում տակն ու վրա եղավ, որովհետև Արցախում պատերազմ էր: Փորձություններից ու դժվարություններից հետո Գայանեն ընտրեց ուժեղ լինելու և ապրելու տարբերակը:

«Միայն երեխաներս են ուժ տալիս, մենք առանց իրար չէինք կարողանում, հատկապես ես առանց իրեն: Միշտ ասում էր՝ որ ես չլինեմ, ինչ ես անելու: Իրոք որ, շատ դժվար է: Հանուն երեխաների եմ ուժեղ, որովհետև եթե ինձ էլ մի բան լինի, նրանք ի՞նչ են անելու»: Ցավը կրկնապատիկ է: Գայանեն նաև հայրենի բնօրրանն է կորցրել: «Ե՛վ մեր տունն ենք կորցրել, և՛ իրեն: Ամեն ինչ ենք կորցրել: Վերջին անգամ մեր տանից չենք դուրս եկել, որ գոնե մի հուշ վերցնեինք մեզ հետ: Կողքի գյուղից, ուրիշի տանից դուրս եկանք, մի կերպ հասանք Երևան: Մեծ տղաս էլ էր պատերազմի մեջ, ամուսինս բոլորին զանգահարում էր, ասում՝ Գայանեին չասեք, որ Հայկը մասնակցում է պատերազմին: Նա այդ ժամանակ ոստիկանությունում էր ծառայում, տղաս ինձ ասում էր՝ ոստիկանության նկուղներում ենք: Ես էլ իր առումով հանգիստ էի, որ ապահով տեղում է: Բայց պարզվեց, որ նա էլ է մարտերի մեջ եղել:

2023 թ.-ի սեպտեմբերի 19-ին էլ մյուս տղաս էր դիրքերում: Ամեն պատերազմի մասնակցել ենք: 1992 թ.-ի պատերազմին էլ մենք էինք ընտանիքով վիրավորվել: Քույրս զոհվեց, ընտանիքի անդամները ծանր վիրավորվել էին, մի կերպ հաղթահարել էինք կորուստը, բայց նորից պատերազմ եղավ: 2020 թ.-ից հետո Ստեփանակերտում տուն ստացանք, այնտեղ էինք ապրում, փորձում քիչ-քիչ հարմարվել, բայց հետո ստիպված եղանք նաև մեր այդ տունը թողնել: Ու ամենասարսափելին այն է, որ հիմա չենք կարողանում Հենրիխին այցի գնալ»:

Հ. Գ. - Հենրիխ Գրիգորյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Հուղարկավորված է Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուկրաինան պատրաստվում է վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի հետ. Զելենսկի Իսրայելական բանակը հարձակվել է Գազայի հարավում գտնվող ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանի վրա Վթարաշատ, մաhաբեր տարի. քանի՞ ՃՏՊ է եղել 2024 թվականին Մազութի լցանավերի արտահոսքից հետո Սև ծով է մտել մոտ 2,4 տոննա նավթամթերք Նեթանյահուն պահանջների նոր ցանկ է ներկայացրել Գազայի նկատմամբ 18-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է խանութի ապակեպատ պատին և դռանը․ նրան տեղափոխել են հիվանդանոց Քիմ Քարդաշյանն ամանորյա ֆոտոշարք է հրապարակել. լուսանկարներ Էրդողանը մտադիր է վերադասավորումներ անել Թուրքիայի կառավարությունում Կրոկուսի ահաբեկչության գործով Թուրքիայում մի շարք անձանց մեղադրանք է առաջադրվել Ինչպես պահպանել բնական գազից օգտվելու անվտանգության կանոնները Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատում է նաև տոնական օրերին. ինչպես զանգահարել 2024 թվականի ամենաարագավազ ֆուտբոլիստների վարկանիշը Նոր տարվա երկրորդ օրը 25 կմ երաժշտություն լսեցի. վարչապետ Աշխարհի ամենացուրտ բնակավայրում գրանցվել է ռեկորդային ամենատաք դեկտեմբերը Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 28 ընկերությունների նկատմամբ Հայկական ինքնաթիռի աղետը Միներալնիե Վոդիում․ «Հետք» Իրանում ավտոբուս է շրջվել․ 16 վիրավոր կա Մահացել է ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, «սև գնդապետ» Վիկտոր Ալկսնիսը Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը պարտվել է․ մանրամասներ Ինչ դեպքում կարող է սահմանափակվել այցելությունը հիվանդանոցներ՝ բուժօգնություն ստանալու համար. նոր հրաման Ամանորյա հրավառությունից 5 մարդ է մաhացել, տասնյակ վիրավnրներ կան․ Գերմանիա (տեսանյութեր) «Առինջ մոլ»-ի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Volkswagen»-ը, վիրավnր կա․ Shamshyan Մոսկվայում Ասադի դեմ մահափորձ է եղել, նրան թունավորել են. The Sun Երևանում մեքենաների բախումից հետո դրանցից մեկը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր Լինենք ուժեղ ու միասնական՝ հանուն մեր ընտանիքների, մեր հայրենիքի, մեր սերունդների և մեր վառ երազանքի. Նաիրի ՍարգսյանՄոսկվա-Նորիլսկ երթուղով ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց Հրաձգություն՝ Չեռնոգորիայի ռեստորանում. առնվազն 10 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ Աբովյան քաղաքում մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ Ամանորյա ընտանեկան ֆիլմեր, որոնք պետք է անպայման դիտել Ալիևը հերթական անգամ Հայաստանին մեղադրել է զինվելու մեջ Ռուսաստանում ոստիկաններին իրավունք կտրվի ներխուժելու ներգաղթյալների տները Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դուստրը հոր հետ արխիվային լուսանկար է հրապարակել Սպասվում է առանց տեղումների եղանակ Դա կարիերայիս ամենամեծ սխալն էր․ Ժոզե Մոուրինյու Վթար․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իսրայելը սպառնում է ակտիվացնել Գազային հարվածները, եթե ՀԱՄԱՍ-ը չդադարեցնի հրթիռակոծությունն ու ազատ չարձակի իսրայելցի պատանդներին Տարադրամի փոխարժեքները հունվարի 2-ին ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մհեր Ավետիսյանին Նոր տարվա առթիվ Կյանքից հեռացել է «Աստղային պատերազմների» դերասան Անգուս Մաքինեսը Իսրայելը սպառնում է ՀԱՄԱՍ-ին հարվածներ հասցնել Գազայի հատվածինԱրարատի մարզում բախվել են Nissan-ն ու «ՎԱԶ 2107»-ը. բժիշկները պայքարում են վարորդների կյանքի համարԱլիևը հերթական անգամ Հայաստանին մեղադրել է զինվելու մեջ Թրամփը «ցանկանում է և կարող է» խաղաղություն բերել Ուկրաինային. Զելենսկի Ինչպես են աշխարհի տարբեր երկրներում դիմավորել 2025 թվականը. CNN-ի ֆոտոշարքը Ի՞նչ չի կարելի անել Օձի տարում. վատ նախանշաններ Mitsubishi-ն գլխիվայր հայտնվել է ձորակում․ 2 վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է Հայ շախմատիստների արդյունքները՝ աշխարհի կայծակնային շախմատի առաջնությանը Երեխայից ազատվելու հարցի շուրջ համաձայնության է եկել մոր հետՌոնալդուն հայտնել է՝ մտադիր է արդյոք մարզիչ դառնալ