Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ինձ թվում է, որ տղաներս ներկա են, իմ կողքին, դա է ապրելու ուժ տալիս». Անդրանիկ Մանասյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Որոտանում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անդրանիկը ծնվել է Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 2019 թ.-ին: Մեկ տարի անց զորակոչվել է բանակ: Մայրիկի հետ մտովի տեղափոխվում ենք երջանիկ օրեր՝ որդու մանկություն: «Աշխույժ, չարաճճի, համով տղա էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լեյլին:

Դպրոցական տարիների մասին խոսելիս ընդգծում է՝ որդին յուրահատուկ սեր ուներ «Հայոց լեզվի» նկատմամբ. «Սկզբից շատ լավ՝ գերազանց էր սովորում, բայց մեծացավ, դրա հետ առաջադիմությունն էլ փոխվեց»: Իսկ իրականում գուցե պատճառը բոլորովին էլ այլ տեղում է թաքնված. «Մեր տանը դժբախտություն պատահեց, Անդրանիկը դա շատ ծանր տարավ և նույն առաջադիմությունը պահպանել չկարողացավ, սովորում էր, բայց ոչ նույն կերպ, ինչպես նախկինում: Նրա մեծ եղբայրը 16 տարեկանում մահացավ: Ստուգումներ կատարեցին ու հայտնաբերեցին, որ ուռուցք ունի: Մի քանի ամսվա ընթացքում հիվանդությունն արագորեն զարգացավ: Անդրանիկը ծանր սթրես տարավ եղբոր կորստով»: Սա նաև «նպաստել» է, որ Անդրանիկը չշարունակի ուսումը բուհում, նրան ժամանակ էր պետք: «Բայց սովորել ուզում էր: Երբ փոքր էր, երազում էր օդաչու դառնալու մասին: Իսկ հետո նրան գրավում էր փրկարարի մասնագիտությունը, ուզում էր այդ ուղղությամբ կրթություն ստանալ, բայց այդ ընթացքում չստացվեց»:

Անդրանիկի ու հարյուրավոր տղաների նպատակների ու երազանքների իրականացումը պետք է բանակից վերադառնալուց հետո տեղի ունենար, բայց պատերազմն ամեն ինչ այլ ուղղությամբ տարավ: Անդրանիկը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2020 թ.-ի հուլիսի 22-ին: Ծառայել է Արմավիրում՝ Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում: Տիկին Լեյլին ասում է՝ որդին ուրախ է մեկնել ծառայության: «Իր ոտքը բանակ զորակոչվելուց առաջ կոտրվել էր, մաշկի վրա կորյակներ էին առաջացել: Երբ հանձնաժողովի ստուգումների էր գնացել, ասել էին՝ գնա Երևան, ստուգվի: Բայց Անդրանիկն ընդդիմանում էր. «Ես ուզում եմ գնալ բանակ, ծառայել»:

Իր զորակոչվելը մի քանի օրով ուշացավ, ընկերները գնացին, ինքը մնաց: Ասում էր՝ ես ուշանում եմ, ընկերներս գնացին, ես մնացի: Արդեն հուլիսի 22-ին իրեն էլ զորակոչեցին»: Չնայած ծառայության շատ կարճ ժամանակահատվածին, Անդրանիկը սիրով է ծառայել: «Ուրախ էր, տրամադրությունը՝ բարձր, ոչ մի օր չի դժգոհել իր ծառայությունից: «Մա՛մ, շատ լավ է ամեն ինչ, ես դժվարություն չեմ զգում»: Այդ ժամանակ էլ համավարակի տարածման շրջանն էր, չկարողացանք իրեն տեսնել: Ասում էր՝ ոչի՛նչ, մա՛մ, ծառայությանս վեց ամիսը կլրանա, արձակուրդ կգամ: Անգամ չկարողացանք իր երդմնակալության արարողությանը ներկա գտնվել»:

Անդրանիկը երկու ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Ծառայում էր Արմավիրում, բայց պատերազմի սկսվելուց որոշ ժամանակ հետո տեղափոխվում է Որոտան (Կուբաթլու): Մայրիկի հետ զրույցում ասում եմ՝ թվում է, թե նրանք պետք է հանգիստ լինեին որդու համար այն առումով, որ անփորձ զինվորին պատերազմ չեն տանի: «Նույնը նաև մեր մտքին էր: Նախ երկու ամսվա ծառայող էր, համարում էինք, որ իրենք զենք էլ չեն տեսել: Դե, իսկ հետո էլ Հայաստանի տարածքում էր ծառայում: Բայց մեր գյուղից տասը զինվոր ունեինք, որ Ղարաբաղում էին ծառայում: Փառք Աստծո, տուն վերադարձան: Միայն Անդրանիկս և Մեղրիի զորամասում ծառայող մի տղա զոհվեցին»: Երբ հարցնում եմ, թե կոնկրետ ո՞ր օրն է տեղափոխվել մարտադաշտ, մայրիկն արձագանքում է՝ Անդրանիկը ոչինչ չէր ասում: «Զորամասից ասել են, որ, կարծես թե, հոկտեմբերի 18-ին: Ուշ է գնացել, բայց շուտ է զոհվել՝ հոկտեմբերի 22-ին:

Զորամասից տեղեկացրեցին, որ արկի բեկորն է դարձել զոհվելու պատճառը: Մեկ բեկորը դիպել է թոքին»: Հոկտեմբերի 21-ի երեկոյան մայրիկը խոսել է որդու հետ: «Հոկտեմբերի 22-ին էլ չի զանգել: Ասաց՝ մա՛մ, պալիգոններ ենք գնացել, խաբեց, չասաց, որ պատերազմ են տարել: Անընդհատ զրուցում էինք իր հետ, հարցնում՝ իրեն տանելո՞ւ են, թե՞ ոչ: «Չէ, մա՛մ, մեզ չեն տանելու, մենք նորակոչիկ ենք»: Հոկտեմբերի 22-ին իր հետ չեմ խոսել, հաջորդ օրը լուրը հասել էր գյուղ, որ Անդրանիկը զոհվել է»: Անդրանիկը շուտ է «վերադարձել» տուն: Շարքային Անդրանիկ Մանասյանի՝ ռազմական գործողություններին մասնակցության մասին ասվում է. «2020 թ.-ի հոկտեմբերին Անդրանիկ Մանասյանը մասնակցել է Որոտանի համար մղվող կատաղի մարտերին: Առավել աչքի է ընկել իր քաջությամբ հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած համառ և անհավասար մարտում, որտեղ Մոտոհրաձգային գնդի մարտիկները հակառակորդի գերազանցող կենդանի ուժին հասցրել են հուժկու հարված՝ կանխելով մեր դիրքերը գրավելու բոլոր փորձերը:

Հակառակորդի ինտենսիվ մարտական գործողությունների ընթացքում շարքային Մանասյանը ցուցաբերել է բացառիկ խիզախություն և ինքնուրույնություն, դիպուկահար հրացանով ոչնչացրել է մոտ մեկ տասնյակ թուրք-ադրբեջանական ասկյար: Շարքային Մանասյանը հակառակորդի հետ անհավասար պայքարում 2020 թ.-ի հոկտեմբերի 21ին ստանում է բեկորային վիրավորում, զինակից ընկերների օգնությամբ դուրս բերվում մարտի դաշտից, ցավոք, զինվորական հոսպիտալում չի հաջողվում փրկել հերոս հայորդու կյանքը»:

Մեր զրույցների ավարտին մշտապես հարցնում եմ ուժի աղբյուրի մասին: Սա ինքնանպատակ հարց չէ: Դժվարությամբ եմ այս հարցը տալիս ծնողներից, կանանցից կամ զավակներից յուրաքանչյուրին: Տիկին Լեյլիին նման հարց ուղղելը, կարծես, կրկնակի բարդ լիներ: Ինձ ոչ բնորոշ կամացուկ ձայնով հարցնում եմ՝ երկու տղա ունեի՞ք: Արձագանքում է՝ այո: «Երկու տղա ունեի, հիմա ոչինչ չունեմ»:Համարձակություն եմ գտնում հարցնելու՝ իսկ ի՞նչն է ուժ տալիս այս ծանր օրերում: «Ինձ թվում է, որ իրենք ներկա են, անընդհատ իրենց հետ եմ: Ես իրենց մահացած չեմ համարում, իրենք իմ կողքին են»:

Հ. Գ. - Անդրանիկ Մանասյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Կաթնաղբյուր գյուղի գերեզմանատանը՝ եղբոր կողքին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան