Երևան, 14.Մարտ.2025,
05
:
32
1 $ = ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ակադեմիական «փուչիկ»՝ քարոզչական մաստակներով սնվողների համար. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանական իշխանության նախաձեռնությունների շարքում «Ակադեմիական քաղաքի», այսպես ասենք՝ սուպեր-գաղափարը բավականին աղմկահարույց եղավ, կրքեր բորբոքեց, դժգոհություններ հարուցեց: Թեպետ, այս իշխանությունների այդ ո՞ր մի նախաձեռնությունն այդպիսին չի եղել: Սա, եթե մի պահ վերանանք սահմանազատման ու սահմանագծման անվան տակ Հայաստանի Հանրապետության սահմանների ու տարածքային ամբողջականության կամայական վերաձևումներից, որոնք արվում են գերազանցապես ի շահ մեր թշնամիների:

Ինչ վերաբերում է «Ակադեմիական քաղաք» նախագծին, ապա արդեն առիթ ունեցել ենք դրա վերաբերյալ մեր որոշակի վերապահումներն ու դիտողությունները ներկայացնելու՝ նշումով, որ դա ավելի շուտ ակադեմիական «համակենտրոնացման ճամբարի» կամ «գետտոյի» տպավորություն է թողնում: Ավելին, հանրության ակտիվ շրջանակներում չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ այդ ամբողջ նախագծի հիմնական թիրախը մայրաքաղաքի կենտրոնում գտնվող բուհերի, գիտական հաստատությունների շենքշինություններն են:

Այսինքն, կան ոչ անհիմն ենթադրություններ, որ փաշինյանական իշխանությունն ընդամենը ցանկանում է թանկարժեք կետերում գտնվող, որոշակի դեպքերում ոչ պակաս թանկարժեք շենքերը տնօրինել որոշակի շահույթով (վաճառել կամ վարձակալության հանձնել: Բայց ամենից կարևորը՝ այդ վայրիվերումների հետևանքով Հայաստանի բուհական կրթության համակարգը ու գիտական հաստատությունները, մեծ հավանականությամբ, կա՛մ վերջնականապես կխորտակվեն, կա՛մ էլ ավելի կթուլանան: Այն աստիճան, որ ապագայի «Ակադեմիական քաղաքում» նրանց տեղավորելու համար բավարար կլինի թեթևակի «ակադեմիական հանրակացարանը»: Ինչևէ: Նախօրեին «Ակադեմիական քաղաք» նախագծի մասին երկար-բարակ քննարկումներ եղան: Ամենից հետաքրքիրն այն էր, որ այդ «քաղաքի» գլխավոր հատակագիծը մշակում է երկարաշունչ անվանումով օտարերկրյա ընկերություն:

Հարց է ծագում. Հայաստանի նախագծող ճարտարապետները, շինարարները վերացե՞լ են, այլևս չկա՞ն հայկական նախագծող ընկերություններ, որ այդ աշխատանքներն իրականացնում են օտարերկրացիներ: Լավ, դա իր հերթին: Նախագծող ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլի ասածները ոչ պակաս ուշագրավ են: Այսպես. նախատեսվում է, որ «ակադեմիական քաղաքի» վերջնական նախագիծը կհաստատվի մինչև տարեվերջ, առաջին շենքը շահագործման պատրաստ կլինի միայն 2029 թվականին, իսկ «ակադեմիական քաղաքն» ամբողջությամբ՝ 2030 տարի հետո: Ավելին, նախագծի իրականացման համար կպահանջվի մոտ 5,7 միլիարդ դոլար, բացի գիտակրթական հաստատություններից, տարածքում կլինեն նաև ռեստորաններ, առևտրի կենտրոններ, այլ հասարակական օբյեկտներ:

Մի խոսքով՝ «Նյու-Վասյուկին» մանկական խաղուպար է փաշինյանական «ակադեմիական քաղաքի» համեմատ: Եվ, միևնույնն է, հարցերն ավելի են սրվում: Առաջինը. ի՞նչ իմաստ ունի միլիարդավոր դոլարներ ծախսել՝ ունենալու համար մի ինչ-որ «ավան», եթե կարելի է այդ նախագծի համար հաշվարկվող միջոցների անգամ 10 տոկոսով էապես խթանել այժմ իրենց ավանդական «նստավայրերում» գործող բուհերի ու գիտական հաստատությունների գործունեությունը: Երկրորդ. իսկ այդ ո՞վ է փաշինյանական իշխանություններին կամ որևէ մեկին հավաստիացրել, որ 15-20, էլ չենք ասում՝ 25-30 տարի հետո գիտակրթական գործընթացն էապես փոխված չի լինի, մասնավորապես պահանջվող շենքային պայմանների հետ կապված: Այսինքն, մինչև մի նախագիծ հաստատեն, մինչև մի 30 տարի այն իրականացնեն, այն ուղղակի բարոյապես կհնանա, այլևս չի համապատասխանի 21-րդ դարակեսի իրողություններին ու պահանջներին: Բայց այս ամենի հետ կապված կա մեկ այլ, ոչ պակաս էական ենթատեքստ: «Ակադեմիական քաղաքը», կարելի է ասել, իդեալական «փաշինյանական» նախագիծ է: Ինչո՞ւ ենք այդպես բնորոշում:

Հիմնականում այն պատճառով, որ այն ենթադրում է զրոյական պատասխանատվություն: Տեսեք, նախագծի իրականացման համար նախաձեռնողները նշում են 20-30 տարի: Երբ այդպես են ասում, ապա արժե նկատի ունենալ, որ դա էլ կարող է 30-40 դառնալ: Դե՝ 5 տարի այս կողմ, 15 տարի այն կողմ: Ինչպես ժողովուրդն է ասում՝ մինչև այդ «ով՝ մեռած, ով՝ սաղ»: Այսինքն, չկա ոչ մի պատասխանատվություն: Այսօր մի բան կհայտարարի Փաշինյանը, ասենք՝ 2050 թվականին ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դառնալու կամ 2070-ին Արագածի լանջերին ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկալելու մասին: Նրա ու ՔՊ-ի «ֆան ակումբը» ոգևորված կծափահարի, դա կուռճացնեն քարոզչական անասելի աստիճան ու... կգնան հերթական սարը թշնամուն հանձնելու «գործընթացը» գլուխ բերելու: Կանցնեն տասնամյակներ:

Մարդիկ կնայեն «ակադեմիական քաղաքի» կիսակառույց մնացած շինություններին, միգուցե պատասխան կպահանջեն, բայց ումի՞ց: Զավեշտ է, բայց մի կառավարություն, որը նույնիսկ 2-3 ամսվա կտրվածքով չի կարողանում անգամ հասարակ բաներ պլանավորել, նստել ու 20-30 տարվա հեռանկարով նախագիծ է գովերգում... «Ակադեմիական քաղաքը», ասում են, կլինի մի 20-30 տարի անց, մի 5-6 միլիարդ դոլար ծախսով: Հա, բայց եղած բուհական ու գիտակրթական համակարգը արդեն երեկվանից են սկսել խարխլել: Երևի այն նկատառումներով, որ նախանշած 20-30 տարվան հասնող էլ չլինի, իսկ «ակադեմիական քաղաքի» նախագծից էլ իրագործելու ենթակա մնան միայն ռեստորանները, առևտրի կենտրոնները և հասարակական այլ օբյեկտները: Այդ ամենը մեզ թույլ է տալիս նկատել, որ «ակադեմիական քաղաքը» ավելի շուտ «փուչիկ» է՝ քարոզչական մաստակներով սնվողների համար:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մուրացկանության մաստեր-կլասս ցույց տվողը Խրիմյան Հայրիկին է ծաղրում․ Մենուա Սողոմոնյան Վլադիմիր Պուտինը հայտարարել է հրադադար կնքելու մասին Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՈղջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը. Մակրոն Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից դաշտեր Կոտայքի մարզում բախվել են Երևան-Չարենցավան երթուղու «Գազել»-ը, «Mercedes»-ը և կայանված «Նիվա»-ն Եթե պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրեմն չպետք է լինի «արևմտյան Ադրբեջանի» խոսույթ․ Փաշինյան Դեղերը հետ են կանչվել դեղատներից․ «Խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ դեղի վերոնշյալ սերիաների օգտագործումից» Ես ուզում եմ չհամաձայնվել, որ հորիզոնում Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը չի երևում. Փաշինյան Դա ցավոտ հարց է. Փաշինյանը՝ Ադրբեջանում պահվող գերիների մասին Լույս չի լինելու․ հասցեներ Ռուբեն Վարդանյանի ուղերձը հույս է, որից սնվում է թշնամուն հաղթելու կամքը Պետք է սահմանազատում իրականացնել պատմության ու այսօրվա միջև․ Նիկոլ Փաշինյան Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. թիվ 15 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին Հայաստանը քանդել և շարունակում է քանդել սեփական անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր Ավետիսյան Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր․ Փաշինյան Մ-23 ԵԱ. Ռազմիկ Քուրդյանը պարտվեց Քույրն ու եղբայրը 2 տարվա տարբերությամբ զոհվել են նույն վայրում, նույն մակնիշի և գույնի մեքենաներում․ Ավստրալիա Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ երկխոսություն կա, նախկինում զրկված ենք եղել նման հնարավորությունից. վարչապետ Խոտածածկ տարածքում բռնկված հդեհի հետևանքով ավտոմեքենա է այրվել Տեղի կունենա այս տարվա առաջին Լուսնի խավարումը «Նոյեմբերի 23-ին տեսահոլովակն ենք տեսել, որ գերեվարվել է, 2 ամիս հետո ԴՆԹ թեստն է հաստատվել». զոհված Էրիկ Մխիթարյանի եղբոր ցուցմունքը Եվրախորհրդարանը Ադրբեջանից պահանջում է ազատ արձակել հայ գերիներին Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում․ բախվել են Hyundai-ն և քարով բարձված «ԶԻԼ»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր․ shamshyan.comՓաշինյանը չունի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ ՀՀ գանգատներից հրաժարվելու լիազորություն․ Թաթոյան Լրագրողները զայրացրել են Լավրովին. «Ինչո՞ւ եմ եկել այստեղ» Պուտինը հրապարակել է Ռուսաստանի որոշումը Ուկրաինայում 30-օրյա հրադադարի վերաբերյալ Անկարան հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների փոխադարձ բացման նախադրյալներ չկան Երգչուհի Լոլիտա Միլյավսկայան լքել է Ռուսաստանը Մեծ Բրիտանիան Ռուսաստանի հրթիռային հարվածի ամենամեծ ռիսկի տակ է․ Times Հայտնաբերվել է հրազեն Ադրբեջանում այլեւս Հայաստանի ինքնիշխան տարածքը չեն անվանելո՞ւ «արեմտյան Ադրբեջան». հարց Փաշինյանին Խաղաղության պայմանագիրը ստորագրելու գլխավոր պայմանը ՀՀ Սահմանադրությունը փոփոխելն է․ Ադրբեջանի ԱԳՆ «Մենք միշտ քեզ հետ ենք». Էլիզ Մելիքյանի շնորհավորանքը՝ մայրիկին Մի խումբ հայեր՝ դժոխքում. հերթական սառը ցնցուղն Արա Երնջակյանից. պրեմիերա՝ Կամերային թատրոնում Իսրայելական օդուժն ավիահարված է հասցրել Դամասկոսին Ես չեմ կարող ամեն օր զանգել, ասել՝ որ հանձնարարեցի, արվո՞ւմ է, թե՞ չէ. վարչապետ Այո, տալու ենք. Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանին Մեղրիով տարածք, ճանապարհ, միջանցք տալու մասին «Արարատ»-ն ու ԲԿՄԱ-ն ոչ-ոքի ավարտեցին հանդիպումը «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը Բաքվում պահվող հայ պատանդների վերաբերյալԳերիների հարցով Ադրբեջանի հետ դեռ համաձայնություն չկա. Նիկոլ Փաշինյան Փաշինյանն Ալիևի երկու պահանջների մասին5 տարի ժամկետով ազատազրկում՝ դանակի գործադրմամբ անչափահասի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար Մահացել է ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Ալբերտ Ղուլյանը «Պետք է մարզվելու լավագույն պայմանները ստեղծենք մեր եղբայրների համար». Հ. Ծառուկյան Գաղտնի ընթացող բանակցությունների ֆոնին՝ իշխանությունն ամեն հնարավոր «գայթակղիչ» քայլ ձեռնարկում է, որպեսզի սոցիալական բարեկեցության քողի տակ «գնի» ՀՀ քաղաքացիների լռությունն ու հանդուրժողականությունը․ Աննա ԿոստանյանՀրդեհ է բռնկվել․ զոհ կա Հրդեհ` Տանձուտ գյուղում. այրվել է մոտ 700 հակ կուտակած անասնակեր Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման․ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայաստանը՝ դրսի աչքով. կոռուպցիա, կախյալ դատարաններ, օրենքի գերակայության ճգնաժամ
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը