Երևան, 15.Հունվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայե՛ր, ժամանակն է ղեկավարել շարժումը. ՄՔԴ նախկին դատախազ Օկամպոն աշխարհի հայերին համախմբվելու և Բաքվի հանցանքների դեմ մեդիա արշավ սկսելու կոչ է արել

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ամբողջ աշխարհի հայերին կոչ է արել համախմբվել և մեդիա արշավ սկսել Բաքվի հանցանքների դեմ՝ այս համատեքստում օգտագործելով նոյեմբերին Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովը (COP29): Նա այս մասին բաց նամակ է գրել:

«Հայե՛ր, դուք՝ վերածնված 1915 թվականի Ցեղասպանության մոխիրներից, կանգնած եք որպես տոկունության և մարդկային հարատև ոգու վկայություն: Այսօր դուք ունեք եզակի ուժ՝ պաշտպանելու արդարությունն ու ճշմարտությունը համաշխարհային ասպարեզում: Դուք կարող եք հանրայնացնել նախագահ Իլհամ Ալիևի բոլոր չարաշահումները: Նա թիրախավորել է իր քաղաքացիներին Ադրբեջանում և վայրագություններ իրականացրել հայերի դեմ Լեռնային Ղարաբաղում/Արցախում՝ միաժամանակ կեղծավորաբար իր երկիրն առաջատար ներկայացնելով կլիմայական գլոբալ քննարկումների շրջանակում:

Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի 29-րդ համաժողովը (COP29), որը կկայանա այս նոյեմբերին Ադրբեջանում, բացառիկ հնարավորություն է տալիս լույս սփռելու այս լուրջ անարդարությունների վրա: Չնայած Ադրբեջանն այս միջոցառումը ներկայացնում է որպես «խաղաղության համաժողով», սակայն հայերը կբացահայտեն Ալիևի ռեժիմի և նրա գործողությունների մասին ճշմարտությունը։

Դուք, ցրված ամբողջ աշխարհով մեկ, եզակի հնարավորություն ունեք պաշտպանելու ոչ միայն ձեր ժողովրդին և ձեր հողը, այլև արդարության և բնապահպանական ամբողջականության ավելի լայն շահերը: Դուք կարող եք գլխավորել գլոբալ շարժումը և ներգրավել այլ շահագրգիռ համայնքներին՝ անդրադառնալով մեր ժամանակի երկու ամենահրատապ խնդիրները՝ կլիմայի փոփոխությունը և ցեղասպանությունը», – նշել է Օկամպոն:

Նա ընդգծել է, որ COP29-ի անցկացման ընթացքում զինադադար հաստատելու մասին Ադրբեջանի առաջարկը դատարկ է, քանի դեռ Բաքվում պահվող հայ պատանդներն ու մյուս քաղբանտարկյալները անվերապահորեն ազատ չեն արձակվել։

«Բավարար չէ պարզապես քննարկել միջազգային իրավունքի սկզբունքները. դրանք պետք է ակտիվորեն կիրառվեն։ Հայ համայնքի ղեկավարները և քաղաքացիական ակտիվիստները պետք է համախմբեն աշխարհի քաղաքացիներին՝ լրագրողներից մինչև կլիմայի ակտիվիստներ, միջազգային իրավունքի սկզբունքները կյանքի կոչելու համար: Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները՝ դուք կարող եք լսելի դարձնել ձեր ձայնը և ապահովել Կլիմայի փոփոխության և ցեղասպանության մասին կոնվենցիաների պահպանումը:

Ես պաշտպանում եմ քաղաքացիական շարժման գաղափարը, որը հակասում է կեղծավորությանը և պահանջում իսկապես խաղաղ COP29: Մեր առաջին քայլն է համախմբել աշխարհի հայ համայնքը և սկսել մեդիա արշավ՝ օգտագործելով #COP29 և #StopGreenwashGenocide հեշթեգները, և դուք կարող եք ավելացնել #FreeArmenianHostages կամ #FreePoliticalPrisoners հեշթեգները: Դրանց օգտագործմամբ սոցիալական մեդիայի ամենօրյա գրառումները թափ կստանան, կներգրավեն այլ համայնքներ և կգրավեն գլխավոր լրատվամիջոցների ուշադրությունը: Այս համակարգված ջանքերը COP29-ին մասնակցող լրագրողներին, պատվիրակներին և հասարակական կազմակերպություններին կստիպեն Ադրբեջանի առաջ բարձրացնել հայ պատանդների և քաղբանտարկյալների վերաբերյալ հարցերը:

Նպատակը պարզ է. COP29-ը, որն իսկապես հանդես է գալիս խաղաղության օգտին, պետք է նշանավորվի Բաքվից հայ պատանդների և քաղբանտարկյալների ազատ արձակմամբ: Պատրաստվե՛ք, հայ համայնքնե՛ր, հուլիսի 23-ին կմեկնարկի իսկապես խաղաղ COP29-ը։

Դուք ունեք հանձնառություն և վճռականություն՝ ղեկավարելու այս փոխակերպիչ շարժումը: Համախմբելով համաշխարհային համայնքները՝ դուք կարող եք երաշխավորել, որ COP29-ն անդրադառնա ոչ միայն կլիմայի փոփոխությանը, այլև պաշտպանի մարդու իրավունքները և արդարությունը:

Հայե՛ր, ժամանակն է ղեկավարել շարժումը. օգտագործեք ձեր ձայնը: Ես և շատ ուրիշներ կհետևենք ձեզ», – եզրափակել է նա:

Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթից պարզ չէ՝ ո՞րն է հայկական շահը․ Արտակ Զաքարյան Առանց ԱԹՍ-ների բանակն ուղղակի պատկերացնել հնարավոր չէ․ Պապիկյանը՝ օդային տարածքի պաշտպանության մասին «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա մարտի 5-ից ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը Մենք ուղղակի կհայտնվենք պետականության կորստի, իսկ մեր ժողովուրդը՝ հայրենազրկման վտանգի առջև․ Մհեր ԱվետիսյանԵս ադրբեջանական բանակի տեղաշարժերի մասին տվյալներ չունեմ. Սուրեն Պապիկյան Մհերը երազում էր խաղամոլության հարցը լուծեր, էդ գործը պետք է մինչև վերջ հասցնենք․ Գառնիկ Դանիելյան Երևանի քաղաքացիական դատարանի նախագահը հեռանում է ՀՀ կառավարության համար այս որոշումը պարզապես PR ակցիա է․ Նաիրի ՍարգսյանԶինծառայող է ինքնաuպան եղել Ադրբեջանում Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է բոլոր տեսակի մեքենաների համար ՌԴ-ն ու Ուկրաինան իրականացրել են 2025-ին գերիների առաջին փոխանակումըԴատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերով անցած տարի ավելի քան 89,3 միլիարդ դրամ է տրամադրվել Իրանը պատերազմից չի վախենում, բայց նաև պատերազմ չի ցանկանում. Իրանի նախագահ «Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Այսօր Մոսկվայում հանդիպեցի Ռուսաստանի Արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինին. Մհեր ԱվետիսյանԱյս իշխանությունը նախկիններից տասնապատիկ շատ է թալանել. Գրիգոր ԳրիգորյանՆիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ. Արտակ ԶաքարյանՀայաստանը գնում է դեպի Թուրքիա, և թուրքական ուղղվածության սոուսը ձևակերպում են ԵՄ-ի անդամակցությամբ․ Նաիրի ՍարգսյանՎթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արարատի մարզումԻրանում ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել. կա 3 զոհ Աշխատաժամանակը կրճատելու նախագիծը դրել ենք հանրային քննարկման. ԱՍՀ նախարարԱնհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան 4 մարդ մաhացել է, մեկը՝ վիրավnրվել. բեռնատարը շրջվել և ընկել է մեքենաների վրա Վրաստանում Շիրակի մարզպետարանում բացվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտների աշխատանքների ցուցահանդեսը «Չինաստանը միակ երկիրն է, որ կարող է մրցել մեզ հետ»․ Սալիվան Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին ՀՀ-ից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը․ Ոսկանյան Ադրբեջանի հետ հարաբերություններում ՀՀ-ն լուծումներ է առաջարկել, տարածաշրջանը էսկալացնել չի հաջողվի․ Փաշինյան Ողբերգական դեպք, երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կինՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Գարնանային արձակուրդի օրերն են հայտնի Կոտրել են Վրաստանի նախկին վարչապետի քիթը Կիևը 1 մլն դոլար է առաջարկել ՌԴ զինվորականներին՝ Դոնեցկի Գոռլովկա քաղաքի դիրքերը լքելու համար Չինաստանը կառուցում է «Մեծ արևային պատը»ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ և Իրանի նախագահներին․ Փաշինյանն ու Միրզոյանը ևս մեկ քայլով պшտերազմը մոտեցրին մեր երկրի սահմաններին․ Մելիք-Շահնազարյան ՆԳՆ-ն զգուշացնում է«Չկան ընտանիքներ, որտեղ չկան տարաձայնություններ, ես սովորել եմ ամեն ինչին նայել թեթև». Լուսինե Թովմասյան Վերին Լարսում 300 հայկական բեռնատար կա կուտակված Փեզեշքիանն ասել է, որ Իրանը երբեք մահափորձ չի նախապատրաստել Թրամփի դեմ Միևնույնն է, ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել Նոր ջերմոցներ՝ աճանանցիներին` ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Ջուր չի լինի ավելի քան 20 ժամ Բլինքենը բացեիբաց կեղծեց իրականությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանն ու հայ ժողովուրդը մեկն են՝ անցյալով, ներկայով ու ապագայով. ՀայաՔվեՍառը օդի շերտը կսկսվի քայքայվել. նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը Հայաստանի համար ճակատագրական, գոյաբանական որոշումներն ընդունվում են մեկ անձի կողմից․ քաղաքագետ Ինչո՞ւ Հայաստանը կարող է դառնալ Ուկրաինայի նոր անալոգը՝ Pro և Contra