Երևան, 21.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կրակոցներ՝ Վահրամաբերդ գյուղի եկեղեցու տարածքում․ կա 1 զոհ, 1 վիրավոր. կասկածյալներից է գյուղապետի եղբայրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ՝ օգոստոսի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկիանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացած։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Բդոյանի գլխավորությամբ։

Մինչ ոստիկանության Ախուրյանի բաժնում՝ բաժնի պետ Մինո Մխիթարյանի գլխավորությամբ «թացն ու չորը կզատեին իրարից», ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներից մահացածը Մարմաշեն բնակավայրի բնակիչ 31-ամյա Արաբո Թառլոյանն է, իսկ վիրավորը Մարմաշեն գյուղի բնակիչ 39-ամյա Լևոն Թառլոյան է, ով հիվանդանոց է տեղափոխվել «ձախ սրունք-թաթային հոդի վնասվածք» ախտորոշմամբ։

Պարզվել է, որ դիակի վրա առկա է կրծքավանդակի դիմացի աջ հատվածի հրազենային վնասվածք։

Ոստիկանները պարզել են նաև, որ նա վնասվածքը ստացել է Վահրամաբերդ բնակավայրի եկեղեցու մոտ տեղի ունեցած վիճաբանության արդյունքում։

Դեպքի մասին ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի և օրվա պատասխանատու հերթապահ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում «սպանություն», «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, նույն վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Վահե Մուշեղյանը, ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Ա․ Բդոյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողների հետ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, դեպքի մասին որոշ հանգամանքներ են պարզել։

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ օգոստոսի 9-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Վահրամաբերդ բնակավայրի եկեղեցու մոտ մի կողմից Ա․ Թառլոյանի, Լ․ Թառլոյանի և մյուս կողմից Վահրամաբերդ գյուղի բնակիչ 36-ամյա Սարո Հովհաննիսյանի, Գյումրի քաղաքի բնակիչ 37-ամյա Վարազդատ Հովհաննիսյանի և Վահրամաբերդ գյուղի բնակիչ 34-ամյա Զորի Հովհաննիսյանի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Ա․ Թառլոյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Զ․ Հովհաննիսյանին, որից հետո վերջինս իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի միջից վերցրել է 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացանը և կրակոցներ արձակել Ա․ և Լ․ Թառլոյանների ուղղությամբ, ապա «Mercedes»-ով հեռացել է դեպքի վայրից։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վերաբերյալ ոստիկանությունում արդեն բացատրություն է տվել Վահրամաբերդ գյուղի բնակիչ 36-ամյա Սարո Հովհաննիսյանը, ով ականատես է եղել վիճաբանությանը և Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա Վահրամաբերդ բնակավայրի վարչական ղեկավարն է, իսկ նշված սպանության մեջ կասկածյալներից մեկը նրա եղբայրն է։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են «Mercedes»-ը, ինչպես նաև հանցագործության գործիք հրացանը, սպանվածին էլ Շիրակի մարզում և գյուղում բնութագրում են ոչ դրական, ով բազմաթիվ անգամներ պատմություններ է ունեցել ոչ միայն համագյուղացիների, այլ նաև իրավապահների հետ։ 

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Հունահռոմեական ոճի ըմբիշ Գասպար Տերտերյանն առաջադրվել է CISM-ի տարվա լավագույն մարզիկ Թուրքիայի ԱԳ նախարարը չի բացառել Սիրիայիում քրդական Ժողովրդական պաշտպանության ուժերի դեմ գործողությունը Եղանակը Հայաստանում Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը Ինչի՞ համար է ՆԳՆ-ն ձեռք բերել 2 Apple ժամացույց Ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն Այս անգամ սխալվելու իրավունք չունենք, հասնելու ենք վերջնարդյունքին, սա ջղերի ու նյարդերի պայքար է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին. Էդուարդ ՇարմազանովԱրարատում անչափահասը դանակահարել է հասակակցին․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին Volkswagen մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին Վթար Նոր Երզնկա գյուղում, վիրավnրներ կան․ նոր մանրամասներ Դամասկոսում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին Գազամատակարարման վթարային դադարեցում` Երևանում Ակտիվ անտիցիկլոնը Հայաստանում է. Սուրենյանը՝ եղանակի մասին Չինաստանի ՊՆ-ն կտրուկ է արձագանքել Պենտագոնի զեկույցին Տուժածների մասին է հաղորդվում Տեղաշարժը սահմանափակ է. ինչպե՞ս են ապրում հայերն օկուպացված Ստեփանակերտում Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Mazda 6»-ը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին Բանակի կերպափոխում՝ սրանց համար նշանակում է բանակի վերացում. Արմեն Մանվելյան Մանրամասներ՝ Արցախում տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ Եվս մեկ մարզպետ հրաժեշտ կտա պաշտոնին «Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին «Ակտիվ քաղաքացի»-ն մեր քաղաքում խնդիրների լուծման ամենահարմար ու արագ գործիքն է. Տիգրան ԱվինյանՀնդկաստանը պայման է դնում Ադրբեջանի առջև Թմրանյութի օգտագործումը Հայաստանում մտահոգիչ չափերի է հասել Պետությունը պարտավոր է օրենքով սահմանել նոր պետական պարգև`«Հարգելի ուսուցիչ» անվանակոչմամբ. Մհեր ԱվետիսյանԻնչպե՞ս որոշեցին «թռչել» դահուկով. «Փաստ» ԱՄՆ-ը 571 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Թայվանին Մհեր Ավետիսյանի ուշագրավ հանդիպումը Մոսկվայում Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Շենգենյան պայմանագրին է միացել ևս 9 երկիր. «Փաստ» Միջազգային 15 մրցաշարեր` Երևանում. 2024թ. հագեցած տարի էր տարբեր մարզաձեւերումՉինաստանը ծովում արտասովոր արևային կայան է կառուցումԻ՞նչ խոստում է տվել Փաշինյանը Էրդողանին ու Ալիևին. «Փաստ» Ուժգին երկրաշարժ՝ օկուպացված Արցախի տարածքում ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Ադրբեջանում 344 մարդ է մահացել. ի՞նչ է հայտնիԹել Ավիվում եմենյան հութիների արձակած հրթիռ է պայթել. տուժել է 16 մարդ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին՝ ծննդյան օրվա առթիվ Այսօր տարվա ամենակարճ օրն է՝ ձմեռային արևադարձը Մի քանի «քարի» արանքում. «Փաստ» 36 ժամ ջուր չի լինի Դեկտեմբերի 21-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները ԶՊՄԿ-ն պահեստային տարածքի վարձակալության մրցույթ է հայտարարել «Զուսպ էր, խելացի, աշխատասեր, պատերազմների միջով էր անցել Հենրիկս». լեյտենանտ Հենրիկ Քոչարյանն անմահացել է 2023 թ. ապրիլի 11-ին Տեղ գյուղում. «Փաստ» Փաշինյանն օրերս ցինիկաբար հայտարարեց, թե իբր Սիրիայի հայության փրկությունն իր գործը չէ, այնտեղ կա կառավարություն. ՀայաՔվեԵրևանում «Ford Fusion»-ը բախվել է գազատար խողովակինԻ՞նչ խնդիրների է բախվում Եվրոպան. «Փաստ» Բանակի ողնաշարը քանդելու հերթական քայլը. «Փաստ»