Երևան, 22.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Իմ կյանքի ամենակարևոր նվերն ընծայեցի հայրենիքին». Լույս է տեսել ավագ լեյտենանտ Աբրահամ Մարուխյանի մասին պատմող «Նվիրյալը» գիրքը. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օգոստոսի 20-ին ընթերցողի սեղանին դրվեց Հայկական բանակի սպա, ավագ լեյտենանտ Աբրահամ Մարուխյանի մասին պատմող գիրքը: Ալինա Մխեյանի հեղինակած «Աբրահամ Մարուխյան. նվիրյալը» գրքում զետեղված են հեղինակի՝ նրան նվիրված բանաստեղծությունները, Աբրահամի հեղինակած չափածո և արձակ ստեղծագործությունները, բայց, ինչպես Ալինան է նշում, գրքի հիմքում հերոսի մասին իրապատումներն են։ Գրքում տեղ են գտել նաև Աբրահամի լուսանկարները, տարբեր լրատվամիջոցներում լույս տեսած և նրա մասին պատմող հոդվածները, ծնողների և ընկերների հուշերը: Հեղինակն ասում է՝ շատ կարևոր է, որ գիրքը գրված լինի իրական փաստերի հիման վրա: «Աբրահամի մասին գրելը մեծ պատասխանատվություն էր, նա մեր հայրենիքի ու հայ ժողովրդի նվիրյալն էր: Առհասարակ, իմ «Գովք անմահ հերոսներին» գրքի բոլոր հատորներում ներառված հայորդիների մասին ստեղծագործել եմ մեծ ցավ ու ափսոսանք զգալով: Մեր ազգն անարդար կռվում այսքան հզոր հայորդիներ կորցրեց։ Հուսով եմ, որ ընթերցելով «Նվիրյալը» գիրքը՝ ամեն մի հայ կզգա իրական հայրենասիրության ոգին, որ եղել է Աբրահամի մեջ։ Համոզված եմ, որ նա իր տեսակով հայրենասիրության մեծ ուսուցիչ կլինի յուրաքանչյուր հայի համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է գրքի հեղինակը: Ալինան բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ է ձոնում մեր հերոս տղաներին, արդեն յոթ գրքի հեղինակ է

Աբրահամին նվիրված գրքի շնորհանդեսին ներկա էին ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները, հարազատ՝ Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները: Երեկոն սկսվեց դեպի երկինք ուղարկվող ծափահարություններով: Տեսանյութերը պատմեցին Աբոյի մասին, նրա անկրկնելի ձայնը րոպեներ շարունակ հոսեց ներկաների երակներով արյան փոխարեն: «Երազ իմ երկիր հայրենին...» այդ երեկո այլ երանգներ ստացավ բոլորիս համար: Վստահաբար, շատերս Աբոյի ձայնի ուղեկցությամբ էլ տուն հասանք, մեր առօրյա գործերին անցանք, պառկեցինք քնելու՝ մեղավորության անասելի զգացում ունենալով, թե ինչո՞ւ պետք է այսպես լիներ, որտե՞ղ մեզանից յուրաքանչյուրը թերացավ:

Շնորհանդեսի օրը պատահական չէր ընտրված, այն համընկնում էր Աբոյի հայրիկի՝ Տիգրան Մարուխյանի ծննդյան օրվա հետ: Երբ հայրիկը բեմ բարձրացավ, ծննդյան շնորհավորանքից հետո նրան խնդրեցին մի քանի խոսք ասել:

Եվ նա խոսեց. «Ես կյանքում մի կարևոր նվեր եմ ունեցել՝ իմ զավակները: Ես իմ նվերն ընծայեցի հայրենիքին ու հպարտ եմ, որ այդպիսի որդի ունեմ: Մեծ ցավ ունեմ սրտումս, որ նա մեզ հետ չէ»: Հայրիկի խոսքն ընդհատում էր հուզմունքը. որքան էլ ծնողները փորձում են ամուր լինել, պինդ մնալ հանուն իրենց որդիների, հատկապես նման օրերին անասելի բարդ է ի մի բերել մտքերը, որոնց ընթացքին խանգարում են ցավն ու անզորությունը: Բոլոր զգացումները միախառնվում են: Միախառնվում են նաև մեր պարագայում: Չգիտենք՝ ի՞նչ ասել, չգիտենք՝ մեր ասած սփոփանքի կամ քաջալերանքի խոսքերն ի՞նչ արժեք ունեն: Հայրիկին շնորհավորելուց հետո նշեցի, որ շատ բան ասել չեմ կարող, միայն այն, որ մեծագույն երջանկություն է նման որդի ունենալը: Նա էլ արձագանքեց. «Այո, ուղղակի շատ քիչ էր»: Նկատի ուներ միասին անցկացրած ժամանակը: Աբրահամը զոհվել է 25 տարեկանում: Ծնողի համար դա բավարար ժամանակ չէ որդու սիրով հագենալու համար:

Պատերազմը շատերիս թաքուն պահված զգացումներն ի ցույց դրեց: Միշտ սովոր էինք տեսնել ամուր տղամարդկանց, որոնք չեն գոռում, չեն լալիս, չեն հուզվում, որոնք ցավն ամրությամբ են հաղթահարում: Ես այդ օրը դահլիճում նստած ու աչքերը սրբող տղամարդկանց տեսա, որոնք չէին կարողանում զսպել հուզմունքը, երբ էկրանին հայտնվում էին Աբոյի նկարները, խոսքն ուղղված մայրիկին, երբ հնչում էր նրա ձայնը: Ամեն օր առերեսվում ենք մեզ բաժին հասած ողբերգությանը, բայց երևի թե ինքնամաքրվելու այլ տարբերակ չկա:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ եղանակ կլինի առաջիկայումԼիբանանյան բանակը գրավել է պաղեստինյան ահաբեկիչների երեք հենակետ Մայրս երեք սիրած արտահայտություն ուներ․ Նազենի Հովհաննիսյան Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու Կյանքից հեռացել է Անգլիայի ֆուտբոլի հավաքականի կազմում 1966 թվականին աշխարհի չեմպիոն դարձած Ջորջ Իսթհեմը Երևանում ձյուն կգա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին ԿԳՄՍՆ-ն՝ պարզաբանում է տարածել Վանուատուում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու ՔՊ-ականներից ովքեր են մասնակցել Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին. ArmLur.am Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել 36 ժամ ջուր չի լինելու IFFHS․ Տարվա լավագույն ակումբային մարզիչների տասնյակը Սուրբ Ծննդյան գիշերը երկրի վրայով կթռչի 10 հարկանի շենքի չափսով աստերոիդ Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա». վերապատրաստում մրցաշարի կազմակերպման նպատակով Սիրիայում արտաքին գործերի նախարար է նշանակվել Ասադ Հասան աշ-Շիբանին Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը «Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան Անհավանական ուժ․ հոլովակ` նվիրված Արթուր Ալեքսանյանին Թբիլիսիում հերթական զանգվածային բողոքի ցույցն է. մասնակիցների շարքերում պարողներ են Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորին 85-ամյակը 16-ամյա աղջնակը, ում նկատմամբ բռնություն է կիրառվել, տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց «Ցնցված և վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգությունից»․ Փաշինյան Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. վարորդը փախուստի է դիմել 2024-ը՝ Արաբկիրում Ամանորին ընդառաջ` ՀՀ-ում ՌԴ դեսպանության աշխատակիցները շնորհավորել են երեխաներին և նվերներ հանձնել Սանկտ Պետերբուրգի բանկում պայթյունի պահը. հրկիզողը տարեց կին էր (տեսանյութ) Պետք է համախմբել ժողովրդին. «ՀայաՔվե»-ի առաջին մարզային գրասենյակը Վերին Լարսում հարյուրավոր բեռնատարներ են սպասում հերթում Աբխազիան Ռուսաստանից էլեկտրաէներգիայի հումանիտար մատակարարումներ է խնդրել Սարսափելի է, թե որքան մարդ է սպանվել և վիրավորվել անհավատալի դաժանությամբ այստեղ. Շոլցն այցելել է Սուրբ Ծննդյան տոնավաճառ Ցածր և բարձր հեմոգլոբինի մակարդակները կարող են վկայել հիվանդության մասին․ բժիշկը մանրամասնում է «Բարսելոնայի» լեգենդները կրկին հաղթել են «Ռեալի» լեգենդների թիմին 2 անչափահաս է տեղափոխվել հիվանդանոց․ նոր մանրամասներ ավտոբուսի մասնակցությամբ վրաերթից Նիկոլն ունի անձնական շահագրգռվածություն․ Մինսկի խմբի լուծարումը պատմության գիրկը կուղարկի կարգավորմանը վերաբերող ողջ փաստաթղթային փաթեթը, այդ թվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և իրացման երաշխավորված մեխանիզմները․ Աշոտյան Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի Տեղաշարժը սահմանափակ է. ինչպե՞ս են ապրում հայերը օկուպացված Ստեփանակերտում Ուկրաինայի նախագահն ազատել է մի շարք երկրների դեսպանների եւ նշանակել նորերին Ադելյա Պետրոսյանը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Ռուսաստանի չեմպիոն Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմն ընդգրկվել է Բարաք Օբամայի սիրելի ֆիլմերի ցանկում ՄԻՊ-ը կազմակերպել է «Այլընտրանքային ծառայությունը ՀՀ-ում. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով քննարկում Ավտոբուս է վթարի ենթարկվել, 10 մարդ մաhացել է, 17-ը՝ վիրավnրվել․ Իրան Հունահռոմեական ոճի ըմբիշ Գասպար Տերտերյանն առաջադրվել է CISM-ի տարվա լավագույն մարզիկ Թուրքիայի ԱԳ նախարարը չի բացառել Սիրիայիում քրդական Ժողովրդական պաշտպանության ուժերի դեմ գործողությունը Եղանակը Հայաստանում Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը Ինչի՞ համար է ՆԳՆ-ն ձեռք բերել 2 Apple ժամացույց Ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն Այս անգամ սխալվելու իրավունք չունենք, հասնելու ենք վերջնարդյունքին, սա ջղերի ու նյարդերի պայքար է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին. Էդուարդ Շարմազանով