Երևան, 21.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ալիևներն այցելել են Դադիվանք․ Սուրբ Դադեի գերեզմանն ու հայկական արձանագրությունները վտանգված են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Ալիևների ընտանիքի ցանկացած այցելություն մեր պատմամշակութային միջավայր՝ մտահոգիչ է, որովհետև այդ այցելություններից հետո, ըստ էության, մեր մշակութային ժառանգությունը տուժում է»,-MediaHub-ին ասում է Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմինե Հայրապետյանը, անդրադառնալով կիրակի օրը Իլհամ և Մեհրիբան Ալիևների Դադիվանք վանական համալիր այցին։  

Արցախի ամբողջական հայաթափումից հետո առանձնապես ակտիվացել է մշակութային վանդալիզմի դեպքերը, որոնք Ադրբեջանը չի թաքցնում։ Հայրապետյանը բերում է ամենատարածված օրինակները։

«Եթե Մեխակավանի և Բերձորի եկեղեցիները հիմնահատակ քանդել են, ասելով, որ դա ապօրինի շինություններ են մեր օկուպացված տարածքներում, ապա պատկերն այլ է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու դեպքում։ Դա 19-րդ դարի նշանավոր հոգևոր կենտրոններից մեկն էր։ Դա նշանակում է, որ Ադրբեջանի նախագահը թքած ունի բոլոր այն կոնվենցիաների վրա, որոնք կյանքի են կոչվել պահպանելու մշակույթը»։

 
 

Ադրբեջանի նախագահն ու կինն այցելել են Դադիվանք, ցուցադրաբար շրջել եկեղեցու տարածքով, լուսանկարվել, դրանք տեղադրել սոցիալական ցանցերում։ Փորձը ցույց է տվել, որ նրանց ցանկացած հոգևոր կենտրոն այցին անմիջապես հաջորդում է հայկական հետքի դեմ պայքարը։

«Չի բացառվում, որ այցից հետո տուժեն Դադիվանքի վիմագրերը, քանի որ Ադրբեջանը դրանք հայտարարել է որպես աղվանական, իսկ այդ թեզին խանգարում են հայկական վիմագրերը, որոնք հասնում են 200-ի։ Ավելի պարզ օրինակ բերեմ․ երբ 2020-ից հետո Ալիևն այցելել է Հադրութի շրջանի Ծակուռի գյուղ, լրատվամիջոցներով հայտարարել է, որ Ծաղկավանքի բարավորի հայկական արձանագրությունները կեղծ են, որ իբր թե հայերը դա հետագայում են արել՝ հուշարձանը հայկականացնելու միտումով։ Այսինքն, այդ հողն արդեն նախապատրաստել են մյուս եկեղեցիների ու վանքային համալիրների համար։ Եվ ուդիական համայնքի ներկայացուցիչների բերանով էլ մեկ անգամ չէ, որ ասել են՝ հուշարձանը պետք է բերել նախնական տեսքի»,-նշում է նա։

Ադրբեջանի կողմից հայկական հակամշակութային քաղաքականությունը տասնամյակների պատմություն ունի։ Արմինե Հայրապետյանը նկատում է, որ դա սկսվել է դեռ 1921 թվականին՝ Արցախն Ադրբեջանին բռնակցելուց հետո։

«Բավական է միայն նայել Շուշի քաղաքի պատմաճարտարապետական վիճակին, դա ամբողջ Արցախի հանդեպ վարած մշակութային քաղաքականության փոքր մոդելն է։ Հայկական եկեղեցիները խորհրդային տարիներին հայտարարվում էին աղվանական, վրայից մաքրվում էին արձանագրությունները, հայկական ճարտարապետության ոճով կառուցված տները քանդվում էին, այն շենք-շինությունները, որոնք սեփականացնում էին՝ ոճային միջամտություններ էին արվում, որպեսզի ներկայացնեն որպես ադրբեջանական կառույցներ»։
Այդ քաղաքականությունը հատկապես հիմա՝ էթնիկ զտումից հետո ավելի ագրեսիվ ու անթաքույց է դարձել։ Մեր զրուցակիցը կարծում է, որ Ալիևը շտապում է օր առաջ մահմեդականացնել ամբողջ Արցախը։

«Տպավորություն է, որ իրենք հասել են իրենց գործողության վերջին փուլին և տարածքը պետք է ազատեն քրիստոնեական հետքից։ Մենք տեսնում ենք, թե ինչ թափով են նոր մզկիթներ կառուցվում նույնիսկ այն բնակավայրերում, որտեղ բացարձակ չեն եղել մահմեդական հոգևոր կենտրոններ, օրինակ Հադրութում և Քաշաթաղում»,-հավելեց նա։
Ալիևներն այցելել են Դադիվանք՝ Արցախի Հանրապետության հռչակման օրը։ Հայկական առաքելական միջնադարյան վանական համալիրի մասին մատենագիտական աղբյուներում առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում։

Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից։ Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում՝ 2007 թվականի հուլիսին, վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները, գերեզմանը։ Ադրբեջանի նախագահի այցից հետո չի բացառվում, որ Դադեի գերեզմանը ևս վտանգված է։

Հունան Թադևոսյան

Ավտոբուս է վթարի ենթարկվել, 10 մարդ մաhացել է, 17-ը՝ վիրավnրվել․ Իրան Հունահռոմեական ոճի ըմբիշ Գասպար Տերտերյանն առաջադրվել է CISM-ի տարվա լավագույն մարզիկ Թուրքիայի ԱԳ նախարարը չի բացառել Սիրիայիում քրդական Ժողովրդական պաշտպանության ուժերի դեմ գործողությունը Եղանակը Հայաստանում Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը Ինչի՞ համար է ՆԳՆ-ն ձեռք բերել 2 Apple ժամացույց Ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն Այս անգամ սխալվելու իրավունք չունենք, հասնելու ենք վերջնարդյունքին, սա ջղերի ու նյարդերի պայքար է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին. Էդուարդ ՇարմազանովԱրարատում անչափահասը դանակահարել է հասակակցին․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին Volkswagen մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին Վթար Նոր Երզնկա գյուղում, վիրավnրներ կան․ նոր մանրամասներ Դամասկոսում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին Գազամատակարարման վթարային դադարեցում` Երևանում Ակտիվ անտիցիկլոնը Հայաստանում է. Սուրենյանը՝ եղանակի մասին Չինաստանի ՊՆ-ն կտրուկ է արձագանքել Պենտագոնի զեկույցին Տուժածների մասին է հաղորդվում Տեղաշարժը սահմանափակ է. ինչպե՞ս են ապրում հայերն օկուպացված Ստեփանակերտում Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Mazda 6»-ը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին Բանակի կերպափոխում՝ սրանց համար նշանակում է բանակի վերացում. Արմեն Մանվելյան Մանրամասներ՝ Արցախում տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ Եվս մեկ մարզպետ հրաժեշտ կտա պաշտոնին «Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին «Ակտիվ քաղաքացի»-ն մեր քաղաքում խնդիրների լուծման ամենահարմար ու արագ գործիքն է. Տիգրան ԱվինյանՀնդկաստանը պայման է դնում Ադրբեջանի առջև Թմրանյութի օգտագործումը Հայաստանում մտահոգիչ չափերի է հասել Պետությունը պարտավոր է օրենքով սահմանել նոր պետական պարգև`«Հարգելի ուսուցիչ» անվանակոչմամբ. Մհեր ԱվետիսյանԻնչպե՞ս որոշեցին «թռչել» դահուկով. «Փաստ» ԱՄՆ-ը 571 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Թայվանին Մհեր Ավետիսյանի ուշագրավ հանդիպումը Մոսկվայում Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Շենգենյան պայմանագրին է միացել ևս 9 երկիր. «Փաստ» Միջազգային 15 մրցաշարեր` Երևանում. 2024թ. հագեցած տարի էր տարբեր մարզաձեւերումՉինաստանը ծովում արտասովոր արևային կայան է կառուցումԻ՞նչ խոստում է տվել Փաշինյանը Էրդողանին ու Ալիևին. «Փաստ» Ուժգին երկրաշարժ՝ օկուպացված Արցախի տարածքում ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Ադրբեջանում 344 մարդ է մահացել. ի՞նչ է հայտնիԹել Ավիվում եմենյան հութիների արձակած հրթիռ է պայթել. տուժել է 16 մարդ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին՝ ծննդյան օրվա առթիվ Այսօր տարվա ամենակարճ օրն է՝ ձմեռային արևադարձը Մի քանի «քարի» արանքում. «Փաստ» 36 ժամ ջուր չի լինի Դեկտեմբերի 21-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները ԶՊՄԿ-ն պահեստային տարածքի վարձակալության մրցույթ է հայտարարել «Զուսպ էր, խելացի, աշխատասեր, պատերազմների միջով էր անցել Հենրիկս». լեյտենանտ Հենրիկ Քոչարյանն անմահացել է 2023 թ. ապրիլի 11-ին Տեղ գյուղում. «Փաստ» Փաշինյանն օրերս ցինիկաբար հայտարարեց, թե իբր Սիրիայի հայության փրկությունն իր գործը չէ, այնտեղ կա կառավարություն. ՀայաՔվեԵրևանում «Ford Fusion»-ը բախվել է գազատար խողովակինԻ՞նչ խնդիրների է բախվում Եվրոպան. «Փաստ»