Երևան, 27.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան...». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցած շաբաթավերջը բավականին ինտրիգային ստացվեց՝ արտաքին-քաղաքական առումով: Ամենակարևոր տեղեկություններից մեկն այն է, որ Հայաստանը հետ է կանչել իր ստորագրությունը Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հռչակագրից, որը սատարում է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հրամանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «ձերբակալման» վերաբերյալ։ Լրատվամիջոցները դրանում հավաստիացան՝ դիտարկելով ԵԽ կայքում հրապարակված փաստաթղթի վերջնական տարբերակի տվյալները։ Այսինքն, փաստաթղթի սկզբնական տարբերակում փաստացի եղել է նաև պաշտոնական Երևանի ստորագրությունը, սակայն վերջնական տարբերակում փաստաթղթից անհետացել է Հայաստանի անունը։

Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման նման տատանումը ակտիվորեն լուսաբանվեց ու քննարկվեց ոչ միայն հայկական, այլև ռուսական մամուլում: Ընդ որում, ուշագրավ է, որ Փաշինյանն ու նրա վարչախմբի բարձրաստիճան ներկայացուցիչները, քպական պատգամավորները այս մասին գրեթե չեն խոսում: Դե, հասկանալի է, կրկնակի խայտառակության մասին բարձրաձայնելը ձեռնտու չէ: Ինչո՞ւ կրկնակի: Շատ պարզ. քպական իշխանությունը նախ՝ միանում է Հռոմի ստատուտին, հետո ստորագրում է բացահայտ հակառուսական, ավելի ճիշտ է ասել՝ թշնամական փաստաթուղթ, այդպիսով հերթական անգամ հարվածի տակ դնելով նաև Հայաստանի շահերը, ապա նույն իշխանությունը հետ է կանչում իր ստորագրությունը: Դա էլ՝ երկրորդ խայտառակությունը: Հիմա՝ թե վախից են հետ կանչել, թե մեկ այլ պատճառ կա, այնքան էլ էական չէ:

Արդեն էական չէ նաև հարցադրումը, որ մի՞թե հնարավոր չէր նախապես հաշվարկել՝ միանո՞ւմ են, թե՞ ոչ, որպեսզի նման խայտառակ վիճակում չհայտնվեն: Մեզ իրենց խայտառակվելը չէ, որ հետաքրքրում է: Մեզ հետաքրքրում է այն, որ Հայաստանն են խայտառակում: Հիշենք հայտնի ֆիլմի արտահայտությունը. «Ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան...»: Իսկ ամենից էականն այն է, որ Փաշինյանի իշխանավարման արդյունքում Հայաստանը վաղուց ի վեր դադարել է լուրջ ընկալվել արտաքին քաղաքական ասպարեզում: Արտաքին աշխարհի համար փաշինյանական Հայաստանը անողնաշար, սեփական երկրի ու ժողովրդի շահերը ոտնատակ տվող, բոլոր հարցերում տատանողական մոտեցում ու դիրքորոշում ունեցող, այսինքն՝ խորապես անվստահելի ու անհուսալի «գործընկեր» է:

Ավելին, Փաշինյանի իշխանավարման հետևանքով Հայաստանը արդեն գործնականում արտաքին քաղաքական ոչ թե սուբյեկտ է, այլ օբյեկտ, որը ուղղակիորեն կատարում է այլոց, այդ թվում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջներն ու քմահաճույքները: Ամեն պարագայում, նման տատանողականությունը արտաքին քաղաքական ասպարեզում ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ու անցած 6 տարիներին էլ տեսել ենք, որ չի հանգեցնում, էլ չասած այն մասին, թե ինչպիսի աղետների է հանգեցրել: Սակայն միայն արտաքին քաղաքականությունը չէ: Փաշինյանի ու նրա իշխանության մոտեցումները նույնքան տատանողական են նաև ներքին կյանքում, տնտեսական հարցերում, իրավական, կրթական, մշակութային, կյանքի և գործունեության բոլոր այլ ոլորտներում: Օրինակներն ամենօրյա են ու ամենուր են: Մե՛կ այս են ասում, մե՛կ այն, մե՛կ աղքատ եք, որովհետև՝ «նախկինները» այսպես-այնպես, մեկ՝ «աղքատությունը ձեր գլուխների մեջ է», մեկ՝ «ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ», բայց մարդկանց ամենից շատ ու ամենատարբեր պատճառներով տուգանողը Փաշինյանի կառավարությունն ու նրա գլխավորած իշխանություններն են:

«Գլուխգործոցը», եթե կարելի է այդպես ասել, «Արցախը Հայաստան է, և՝ վերջ» բացականչելն էր Ստեփանակերտում, ապա ընդամենը մի երկու տարի անց Պրահայում «Արցախն Ադրբեջան է» ճանաչելը: Ոչ պակաս սև «գլուխգործոց» է «հաղթում ենք»-ը, Շուշին թշնամուն հանձնելուց հետո և կապիտուլ յացիոն համաձայնագիր ստորագրելուն զուգահեռ «Շուշիի համար համառ մարտերը շարունակվում են» հայտարարելը: Դե, քովիդը պինցետով ու տնական արաղով հաղթահարելու և նմանօրինակ այլ «մանրուքների» վրա այստեղ չենք կենտրոնանա: Կարճ ասած՝ Փաշինյանը նորվա տատանողականը չէ: Ու նրա գլխավորած իշխանությունն էլ այդպիսին է: Եթե հարցը միայն չկողմնորոշվածությունը, տատանողականությունը կամ դիլետանտությունը լիներ...

Հետևելով Փաշինյանի ու նրա իշխանության հայտարարություններին ու գործունեությանը` տեղին կարելի է համարել և այն վարկածը, որ մի բան ասել, մեկ այլ բան անելու գործելակերպը զուգահեռ նպատակ ունի ապակողմնորոշել, պարզ ասած՝ շշկռացնել հանրությանը, բոլորին: Մարդկանց պահել շարունակական ապակողմնորոշող տեղեկությունների, հայտարարությունների տարափի տակ: Դա հզոր քայքայիչ գործոն է, ի դեպ: Այ, այդ մի հարցում, նկատի ունենք քանդել, քայքայել, ներքին բաժանարարություն, ատելություն սերմանելը, Փաշինյանն ու նրա թիմակիցները մրցակցությունից դուրս են: Միգուցե նման գործելակերպով հնարավոր է միառժամանակ պահել իշխանությունը և կառչած մնալ ներկայինս «տաքուկ» պաշտոններին ու հանկարծահաս բարեկեցությանը, բայց այդպես երկիրն ու պետությունը չեն պահում: Կործանել՝ այո: Պահել՝ ոչ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանը ձգտում է վերջ դնել Ուկրաինայի հետ հակամարտությանը. Պուտին Իսրայելական առաջատար ավիափոխադրողը Բաքու-Գրոզնի չվերթի վթարից հետո դադարեցրել է իր բոլոր թռիչքները դեպի Մոսկվա Հայաստանի աշխատանքը ԱՊՀ-ում օգուտ է թե՛ Երևանին, թե՛ ասոցիացիային․ Պեսկով Լույս չի լինելու․ հասցեներ Ինչ են քննարկել Եվլախում․ ով հանձնեց Արցախը (տեսանյութ) Վարչապետը Լուկաշենկոյին հիշեցրեց Բելառուսի մասին արված իր հայտարարությունը․ նրանք լարված զրույց ունեցան Իրանը ԵՏՄ դիտորդ է, հայ-իրանական սահմանը ստանում է ավելի լայն աշխարհաքաղաքական կարգավիճակ․ քաղաքագետ Ի՞նչ փուլում է վիզաների ազատականացման գործընթացը․ մանրամասնել է նախարարը -11․ եղանակն առաջիկա օրերին կցրտի 25 տարվա անպտղությունից հետո 43-ամյա կինը զույգ փոքրիկների է լույս աշխարհ բերել 92 տարեկանում մահացել է Հնդկաստանի նախկին վարչապետ Մանմոհան Սինգհը Քոուլ Փալմերը՝ «Չելսիի» ռեկորդակիր Զինվորների այրված ու մթի մեջ քիմիական թույնով լուսարձակող ձեռքերը մոռանալ չի լինում․ Զոհրաբյան Ես գոհ եմ իմ թիմի ցուցադրած խաղից․ Գվարդիոլան՝ Էվերթոնի հետ ոչ-ոքիից հետո Կրակոցներ Երևանում. 33-ամյա տղամարդը մոտ 20 կրակոց է արձակել 47-ամյա հարևանուհու տան ուղղությամբ Փաշինյանին անվստահություն հայտնելու տարբերակը կարող է միանգամայն իրատեսական դառնալ. Չալաբյան Եկեղեցին իր ծառայությամբ հավատարիմ է սրբազան նպատակին․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ Խոլերայի վտանգ՝ Երևանում․ Խորենացի փողոցին հարակից տների բնակիչները ելումուտ են անում կեղտաջրերով Քաղաքական գործիչը Հայաստանում գնաճի աճ և դրամի արժեզրկում է կանխատեսում ՄԻՊ-ն ու Շիրակի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը Ավինյանը մեկնաբանել է աղմուկ հանած տեսանյութը Հաջորդ տարի պայքարը կսրվի. «Հայաքվե» Իրանը հայտնել է Ադրբեջանի հետ սահմանին մի անձի ձերբակալության մասին՝ հարևան երկրի օգտին լրտեսելու կասկածանքով «Չելսին» պարտվեց, «Նոթինգեմն» ու «Նյուքասլը» հասան հաղթանակի (տեսանյութ) Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերը քաղաքական իշխանությունը չի կարող նսեմացնել․ Թաթոյան Հրդեհ Դսեղ գյուղում. այրվել են անասնագոմի տանիքը և 80 հակ անասնակեր՝ մասամբ Ոստիկանությունը զգուշացնում է՝ կեղծ խմիչքից թունավորման դեպքեր կարող են լինել․ բացահայտում Վեհափառի ուղերձի համար խոչընդոտներ ստեղծելը կապ ունի Փաշինյան-Ալիև պայմանավորվածության հետ․ Վարդանյան Հայտնաբերվել է Azerbaijan Airlines կործանված ինքնաթիռի ևս մեկ «սև արկղ» Իսրայելական ուժերը գրավել են Սիրիայի տարածքի 600 քառակուսի կիլոմետրը. YPA ՀՀ նախագահությամբ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր․ վարչապետը՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին Թատրոն, որտեղ միշտ սպասում են քեզ. ձեռքբերումներ և կորուստներ. ինչպես է ամփոփում 2024-ը Գյումրու տիկնիկայինը Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քաղաքական գործիչը Հայաստանում գնաճի աճ և դրամի արժեզրկում է կանխատեսում Փաշինյանը «մեկուսացել է» Երևանի փողոցներում Այսօրվա գագաթնաժողովի արդյունքներով ԵԱՏՄ երկրների ղեկավարները 17 փաստաթուղթ են հաստատել ԵԱՏՄ ղեկավարները համաձայնագիր են ընդունել Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ Լոռու մարզը սպանդանոցների քանակով ինքնաբավ է. ՍԱՏՄ Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքները Լուկաշենկոն ու Նիկոլ Փաշինյանը վիճել են ԵԱՏՄ նիստում (տեսանյութ) Ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ Ադրբեջանի կառավարության աղբյուրները հաստատել են՝ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով Տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել՝ ինչպես է Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ շրջում Ո՞րն է եղել Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառը․ նոր տեղեկություններ Որոշ հասցեներում գազ չի լինի Նավթի համաշխարհային գներն աճել են․ Wall Street Journal Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում