Երևան, 12.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գելի գլխին Ավետարան. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հատկանշական ու, միաժամանակ, ցավալի է, որ ինչպես Մյուռոնօրհնեքի, այնպես էլ՝ Մայր տաճարի վերաբացման (վերաօծման) հետ կապված առաջին պլան մղվեցին ու հանրային-քաղաքական կյանքում արծարծման հիմնական նյութ դարձան հարցերը, թե Մայր Աթոռն ինչո՞ւ է հրավիրել Փաշինյանին ու նրա գլխավորած իշխանության ներկայացուցիչներին, ապա՝ նրանք կգա՞ն-չեն գա: Հրավիրվեցին, եկան, ներկա էին: «Քննարկումները» սահուն վերաճեցին Հայ առաքելական եկեղեցուն ուղղված սուր դիտողությունների, ընդհանուր առմամբ՝ ինչո՞ւ եք Փաշինյանին հրավիրել, ինչո՞ւ նրան թույլ տրվեց մտնել Մայր տաճար, ինչո՞ւ էր նա գտնվում հայության գլխավոր սրբավայրում : Ամենից ցավալին այն է, որ վերոակնարկյալ քննարկումների և ավելի շատ հույզեր պարունակող ու գեներացնող արձագանքների հորձանուտում հետին պլան մղվեցին Ամենայն հայոց կաթողիկոսի պատգամները՝ թե՛ Մյուռոնօրհնեքի, թե՛ Մայր տաճարի բացման առիթով:

Այնինչ, երկու դեպքում էլ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը արեց հիմնարար, եթե չասվի՝ առանցքային շեշտադրումներ, ինչպես հանրային-քաղաքական, ազգային կյանքի, այնպես էլ՝ առկա մարտահրավերների, այդ թվում՝ կրթության բովանդակության, ազգային ինքնության պահպանման վերաբերյալ: Ավելին, այդ ընդգծումները ևս մեկ անգամ ու առավել քան պարզորոշ ցույց տվեցին, թե ինչ ահռելի, եթե չասվի՝ անհատակ վիհ կա մեր Ազգային եկեղեցու և Փաշինյանի գլխավորած իշխանությունների միջև: Իշխանություններ, որ անցել են թշնամական շահերի բացահայտ սպասարկմանը՝ ավելի ու ավելի կտրվելով ազգային ու պետական շահերից, ի լրումն՝ բացահայտ թշնամանք սերմանելով ու հակամարտության մեջ մտնելով Ազգային եկեղեցու հետ:

Առավել ևս, կարծում ենք, արժե հատուկ ուշադրություն հրավիրել Գարեգին Երկրորդ կաթողիկոսի պատգամների բովանդակային շեշտադրումներին: Առաջինը՝ Վեհափառն առանձնահատուկ արտահայտվեց Արցախի հայության հիմնարար իրավունքների մասին, տեղի ունեցածը բնորոշեց որպես Արցախյան ոճրագործություն՝ շեշտելով, որ այն կատարվել է բոլոր հայերի, ոչ միայն արցախցիների դեմ: Երկրորդը՝ «Ով օծված է Մյուռոնով, չի կարող մերժել իր նախնյաց ժառանգությունը, նսեմացնել սրբագործված արժեքները, եղծել իր ազգային դիմագիծն ու իղձերը»,- շեշտեց Կաթողիկոսը: Ու սա հնչեց որպես զորեղ նախատինք՝ փաշինյանական իշխանության ու նրա ներկայացուցիչների երեսին, քանզի նրանք հենց ազգային դիմագծի և իղձերի եղծմամբ է, որ զբաղված են այս ամբողջ ընթացքում: Այսպիսի, ահա, յուրօրինակ «Եղծ աղանդոց»՝ Հայոց հայրապետի կողմից: Երրորդը՝ Վեհափառը հայտարարեց այն մասին, ինչի մասին ծպտուն իսկ չի համարձակվում հանել օրվա իշխանությունը. Արցախի հայության հիմնարար իրավունքների մասին: Ու դա արվեց ճիշտ տեղում, ճիշտ և ընկալելի, ճիշտ լսարանին հասցեագրված:

Նա վերստին դիմեց միջազգային հանրությանը և քույր եկեղեցիներին, որպեսզի ազդու միջոցներ գործադրվեն՝ զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և ուժի դիրքերից ներկայացվող նորանոր պահանջները, ինչպես և վերադարձնելու Հայաստանից զավթված սահմանամերձ տարածքները, պաշտպանելու բռնի տեղահանված արցախահայության ոտնահարված իրավունքները, ազատ արձակելու գերեվարված հայորդիներին և յուրացումից ու ոչնչացումից փրկելու Արցախի հայկական հոգևորմշակութային ժառանգությունը: Ո՞վ, ո՞ր պետական պաշտոն զբաղեցնողն է այսօր որևէ միջազգային հարթակում բարձրացնում այս հարցերը: Տեսանք, էլի, ՄԱԿում ու «թուրքական տանը» Էդողանին տեսնելուց երջանկության գիրկն ընկած Փաշինյանի դրսևորումները...

Չորրորդ, և սա առանցքային պահ է, արդեն Մայր տաճարի վերաօծման առթիվ հղած պատգամում Կաթողիկոսը նշում է. «Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանը և հայ կյանքը պարպել ազգային ու հոգևոր բովանդակությունից։ Սուրբ Էջմիածնի առաքելությունը արժեզրկելու որևէ քայլ՝ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգին, խարխլել հիմերը անկախ ու ինքնիշխան կյանքի, որի ջատագովն ու պաշտպանն է Հայոց Եկեղեցին»: Հայտնի է, թե ուղիղ խոսքն ում են ասում: Բայց դա ասվեց: Այս ձաղկող արտահայտությունները, հայրական ապտակների նման, ամենից առաջ ուղղված էին Մայր տաճարի սրահում առաջին շարքում նստած Փաշինյանին ու նրա իշխանավորներին: Այդ նրանք են, որ արդեն քանի տարի մարտնչում են Սուրբ Էջմիածնի, Հայ առաքելական եկեղեցու դեմ: Իրենք են, ուրեմն, հայրապետական այդ զգուշացման հասցեատերերը: Գարեգին Երկրորդն այդ գնահատականները տվեց առճակատ:

Ճիշտ է, հարցի մյուս կողմն էլ կա, ու հարցը Փաշինյանի կերպարն ու նրա գլխավորած իշխանաթիմի, այսպես ասենք, «որակները» նկատի առնելով, նրանց ուղղված ազդու խոսքն ինչ-որ տեղ «գելի գլխին Ավետարան կարդալու» էր նմանվում: Թե ինչու էին պաշտոնյաները հրավիրվել, այդ թեմային անդրադարձել ենք դեռ նախորդ համարում՝ շեշտելով, որ այս դեպքում առաջին հերթին հրավերն ուղղված է եղել ինստիտուտներին, այլ ոչ անձանց: Սակայն պակաս կարևոր չէ անդրադառնալ նրան, թե ինչու էր Մայր Աթոռի հրավերին արձագանքել ու մասնակցել Նիկոլ Փաշինյանը: Չի բացառվում, որ Փաշինյանը, հավանաբար, ցանկացել է այդ կերպ էլի մի վատություն անել: Նա, որ ցուցադրաբար «բաց է թողել» ու ներկա չի գտնվել ազգայինեկեղեցական մի քանի կարևոր իրադարձությունների, եկեղեցական տոների, Հայրապետական պատարագների, այս անգամ ներկա էր: Ինչո՞ւ:

Չի կարելի բացառել, որ նա այդպիսով պարզապես ցանկանում էր նշված կարևոր իրադարձությունները «հարամ անել»: Մյուս կողմից՝ եթե մի կողմ դնենք զուտ հուզական պահերը, շատ հնարավոր է նաև, որ նա Մայր տաճարի բացմանը եկել էր այն հեռագնա հաշվարկով, որ իրեն հրավիրելն ու իր ներկայությունը հանրության մեջ որոշակի դժգոհություն են հարուցելու Եկեղեցու և հոգևոր բարձր դասի նկատմամբ ու վերը նշված բուռն արձագանքների տեղիք են տալու: Մյուս հաշվարկը կարող էր այն լինել, որ իր և այլ քպականների ներկայությունը չէին հանդուրժի շատ ընդդիմադիրներ և չէին մասնակցի արարողություններին՝ առաջ բերելով տարաբնույթ քննարկումներ: Ինչ էլ լինի, նա այցելել էր պարզ հաշվարկով, ու նրա հաշվարկներն աշխատեցին: Իսկ որ այդ հաշվարկներն առկա էին, ապացուցում է թեկուզ այն, որ միջոցառումը չավարտված՝ նա հեռացավ իր շքախմբով՝ չսպասելով, որ Վեհափառն իջնի ժողովրդի մոտ... Նիկոլ Փաշինյանն իր գործն արել էր:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՄԱՐՏԻ). Աշխարհում առաջին ռադիոգիրը, ավտոմատ հեռախոսակայանի արտոնագրումը. «Փաստ»Վաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ Ալեքսանյան«Էպշտեյնի կոալիցիան» փորձում է Հարավային Կովկասի երկրները ներքաշել պատերազմական հորձանուտի մեջ. «Փաստ»Տղան մոր իրերի մեջ մի խորհրդավոր առարկա Է գտել և սարսափի մատնվել գրությունիցԻ՞նչ սադրանք են նախապատրաստում Հայաստանի իշխանությունները. «Փաստ»Բացահայտվել է հակաբիոտիկների ընդունման անսպասելի հետևանքՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր Միքայելյան«Ժպտերես էր, բարի, ընկերասեր, պարտաճանաչ, լավագույն հատկանիշներով էր օժտված Ալենս». սերժանտ Ալեն Ստեփանյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Կարախամբեյլի տեղամասում. «Փաստ»Հինգերորդ դասարանի աշակերտը դպրոցում կրակել է համադասարանցու ճակատինԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ»Իրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Վթար․ որոշ հասցեներում մի քանի ժամ ջուր չի լինի Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ»Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԼավ լուր՝ վարորդական վկայական ստանալու համար դիմած քաղաքացիներինԱզատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ»Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՀիվանդ երեխաների համար աղոթքԵրբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ»Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ»Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ»Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ»Ինչպե՞ս է Վանաձորում ավտոաշտարակը բшխվում գազատար խողովակներին, խողովակներն էլ ընկնում են ավտոմեքենաների վրա (տեսանյութ) Իրանը զգուշացնում է. եթե Իրանի նավահանգիստները հարվածի ենթարկվեն, կհարվածի տարածաշրջանի նավահանգիստներին Յուինգի սարկոմա․ որո՞նք են քաղցկեղի այս տեսակի ամենատարածված ախտանիշները Իսրայելը հայտնել է Բեյրութի ծայրամասերում նոր հարվածների մասին Լիբանանում երեք ժամվա ընթացքում մահացել է տասնինը մարդ Արամ Ա Վեհափառը քննարկել է Միջին Արևելքում ստեղծված իրավիճակը Իրանը հանձնառու է խաղաղությանը, սակայն նրան անհրաժեշտ են փոխհատուցումներ և երաշխիքներ․ Փեզեշքիան Երևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել լուսացույցի տակ կայանված «Honda»-ին Հրապարակվել են Իրանում «սև անձրևի» հետևանքների լուսանկարներ Իսրայելական բանակը հայտնել է Թեհրանի վրա նոր հարվածների մասին ՀՀ-ն գիտակցում է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում իր պատասխանատվությունը Կյանքից հեռացել է դերասանուհի Ելենա Բորիսենկոյի հայրը Տանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Լևիկ Միքայելյանը դարձավ ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի կրկնակի չեմպիոն ՌԴ․ Նավթի գինը մինչև տարեվերջ «քաղցր» չի լինի G7-ի առաջնորդները համաձայնել են պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ Մակրոն Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Ֆրանսիսկո Խավիեր Մինյանոն այլևս չի աշխատի Հայաստանի ազգային ընտրանու հետ Սամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանՄոսկվայի հայկական եկեղեցում նշվեց Միջինքը ԱՀԾ-ի հայտարարության վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ․ ՔԿ