Երևան, 03.Հունվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ի կատարումն Հայաստանի Ազգային հպարտության տրիբունալի 2024 թվականի սեպտեմբերի 25-ի որոշման 10- րդ կետի՝ հայտնում է ի գիտություն լայն հանրությանը հետևյալը. Ազգային հպարտության տրիբունալը ստեղծվել է «Համահայկական ճակատ» շարժման կողմից որպես արտակարգ դատարան՝ մարդասիրական իրավունքի և Հայաստանի Հանրապետության հանդեպ կատարած ծանրագույն խախտումներ ու հանցագործություններ քննելու նպատակով և կոչված է բարոյական ու իրավական գնահատական տալու՝ կառավարության և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններին։

Տրիբունալը, քննելով ՀՀ քաղաքացիների դիմումները, մանրակրկիտ զննելով բերված բոլոր փաստարկները, հայտնաբերված փաստերի հիման վրա համակողմանի վերլուծելով Հայաստանի Հանրապետության ղեկավարության գործունեությունը՝ իշխանության գալուց ի վեր, պարզել է. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը (այսուհետ՝ մեղադրյալը) բռնել է հայ ժողովրդին և մեր պատմական հայրենիքը դավաճանելու ուղին։ Համաձայնության գալով Հայաստանի թշնամիների հետ՝ մեղադրյալը ինքնակամ հանձնել է Արցախը, արցախցիներին զրկել տնից ու ընտանեկան օջախից, դատապարտել տառապանքի ու թափառման։ Վերջին անգամ նման իրադարձություններ տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանության ժամանակ։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Նիկոլ Փաշինյանը կոպիտ կերպով խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Թաքուն, առանց հանրաքվեի և ժողովրդի համաձայնության, որոշեց հայկական բուն հողերը փոխանցել Ադրբեջանին և իրագործեց այս որոշումը՝ Արևմուտքի հավանությունը ստացած Բաքվի և Անկարայի աջակցությամբ։

Հայաստանի Ազգային հպարտության տրիբունալը հիշեցնում է. Հայաստանի Սահմանադրությունը երկրի գերագույն օրենքն է։ Պետական մարմինների այլ բոլոր օրենքներն ու գործողությունները պետք է համապատասխանեն նրա դրույթներին: Համաձայն հոդված 2-ի՝ Հայաստանում ինքնիշխանության կրողն ու իշխանության աղբյուրը ժողովուրդն է։ Այսինքն՝ երկրի ինքնիշխանությանը վերաբերող ցանկացած որոշում պետք է հաշվի առնի ժողովրդի կամքը։ Համաձայն հոդված 205-ի՝ Հայաստանի տարածքային փոփոխություններ կարող են կատարվել միայն հանրաքվեի հիման վրա։ Այսինքն՝ Հայաստանի սահմանների փոփոխության կամ փոխանցման ցանկացած որոշում պետք է հաստատվի ժողովրդի կողմից՝ հանրաքվեի միջոցով։ Համաձայն հոդված 206-ի՝ միջազգային կարևոր պայմանագրեր, եթե դրանք վերաբերում են Հայաստանի սահմաններին, պետք է վավերացվեն Հայաստանի Ազգային ժողովի կողմից։ Եթե նման պայմանագրերը ենթադրում են երկրի տարածքային սահմանների փոփոխություններ, ապա դրանք նույնպես հանրաքվեի անցկացում են պահանջում։

Վարչապետի՝ Հայաստանի հողերը փոխանցելու վերաբերյալ միանձնյա, առանց հանրաքվե անցկացնելու ընդունած որոշումը հակասում է ՀՀ Սահմանադրության 2-րդ և 205-րդ հոդվածներին, քանի որ մեղադրյալի գործողությունները խախտում են ժողովրդական ինքնիշխանության սկզբունքը և հանրաքվե անցկացնելու պահանջը՝ սահմաններ փոխելու դեպքում։ Վարչապետ լինելու օրոք Նիկոլ Փաշինայնը միտումնավոր անտեսել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի՝ 1992 թ. հուլիսի 8-ի որոշումը, որն ասում է. «1. Հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը: 2. Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:» Գերագույն խորհրդի այս որոշումը օրենքի ուժ ունի, քանի որ ոչ Գերագույն խորհուրդը, ոչ էլ հետագա Ազգային ժողովները դրա վերանայման կամ չեղարկման առաջարկներ չեն արել։

Հետևաբար, ոչ անձամբ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ ՀՀ Ազգային ժողովը օրենսդրական որևէ իրավունք չունեն ստորագրելու կամ վավերացնելու Արցախի՝ Ադրբեջանի կազմ մտնելու վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ։ Նիկոլ Փաշինյանը իր դավաճանական գործունեությունը Տավուշում շարունակեց։ Խախտելով պետական սահմանների գծերի համակարգման վերաբերյալ միջազգային իրավունքի բոլոր նորմերը՝ մեղադրյալը հրահանգել է իրականացրել ապօրինի սահմանազատում։ Ընդ որում, սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի մասին կանոնակարգի նախագիծը՝ իրավաբանորեն առոչինչ մի փաստաթուղթ, մշակվել է փաստացի սահմանազատումից վեց ամիս անց միայն, չնայած որ պետք է նախորդի սահմանազատման ցանկացած գործողություններին։ Արդյունքում, առանց հայ ժողովրդի համաձայնության և առանց հանրաքվեի, մեղադրյալը թշնամուն զիջեց ռազմավարական նշանակություն ունեցող հողեր՝ փոխարենը ոչինչ չստանալով։ Սա լուրջ վնաս է հասցրել մեր երկրի պաշտպանունակությանը։

Նույնանման քայլեր են նախապատրաստվում նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Ադրբեջանին սահմանակից այլ հատվածներում։ Թուրք-ադրբեջանական տանդեմի առաջարկով, որը տխրահռչակ «խաղաղության պայմանագրի» գլխավոր պայման է դնում Հայաստանի պատմությունից և Հիմնական օրենքից հրաժարվելու պահանջը, ինչպես նաև հայ ժողովրդի և սփյուռքի առջև իր վերը նշված հանցագործությունները արդարացնելու և օրինականացնելու համար Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը փոխելու հիմքեր է նախապատրաստում։ Հասարակական կարծիքը շահարկելով՝ նա մտադիր է հեռացնել հիմնարար փաստաթղթի առաջին հոդվածը՝ որպես Արցախը, պատմական հողերը և երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու անհրաժեշտության մասին՝ թշնամուն զայրացնող հիշեցում։

Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարը պատշաճ ջանքեր չի գործադրում անհայտ կորած անձանց որոնելու, Ադրբեջանի իշխանությունների կողմից ապօրինի պահվող ռազմագերիներին և Արցախի ղեկավարներին ազատ արձակելու համար։ Պետական իշխանություն ստանձնած անձը պարտավոր է պաշտպանել երկրի բոլոր քաղաքացիների իրավունքները՝ որտեղ էլ որ նրանք լինեն։ Հայաստանի ղեկավարությունը՝ ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա մերձավոր շրջապատի, հանուն անձնական իշխանության պահպանման, ՀՀ քաղաքացիներին քաղաքական դրդապատճառներով հետապնդումները հասցրել է պետական գաղափարախոսության աստիճանի։ Մեղադրյալի և նրա մի շարք համախոհների գործողությունները կոպիտ կերպով խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3-րդ, 23-րդ, 27-րդ, 39-րդ և 42-րդ հոդվածները, որոնք պարունակում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են իրավական պետություն, մարդու արժանապատվություն, հիմնարար իրավունքներ և ազատություններ. անձնական ազատության և գործելու ազատության իրավունք, կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, ինչպես նաև քաղաքակիրթ աշխարհում ընդունված և Հայաստանի Հիմնական օրենքի նախաբանում հռչակված համամարդկային արժեքներ։

Բացի այդ, վարչապետը և նրա կաբինետի առանձին անդամները ձեռնամուխ են հայ ժողովրդի ինքնության պահպանման երաշխիք հանդիսացող քրիստոնեական հավատի, ընտանեկան հիմքերի և դարավոր ավանդույթների ոչնչացմանը։ Ելնելով վերոգրյալից՝ Ազգային հպարտության տրիբունալը միաձայն կայացրել է.

1. Հայտնել Նիկոլ Փաշինյանին համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք։

2. Զրկել նրան հայ համարվելու իրավունքից։

3. Զրկել նրան համայն հայության անունից խոսելու բարոյական իրավունքից։

4. Զրկել նրան քաղաքական լեգիտիմությունից և Հայաստանի ժողովրդի անունից որոշումներ կայացնելու իրավունքից։

5. Կոչ անել վարչապետին կամավոր կերպով հրաժարական տալ, ապաշխարել հայ ժողովրդի առջև ու հեռանալ։

6. Կոչ անել բոլորին, ովքեր իրենց համարում են Հայաստանի քաղաքացի և հայրենասեր, հանրային և այլ միջոցառումների, ինչպես նաև Փաշինյանի հետ անձնական հանդիպման ժամանակ դրսևորել իրենց դիրքորոշումը՝ երես թեքելով նրանից։

7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության դատական մարմիններին օբյեկտիվ իրավական գնահատական տալ վարչապետի և նրա կաբինետի առանձին անդամների գործողություններին՝ պետական դավաճանության փաստերի վերաբերյալ, կապված նրանց կողմից Հայաստանի Սահմանադրության և օրենքների խախտման հետ, մասնավորապես.

- Հայաստանի Սահմանադրական դատարանը պետք է ստուգի վարչապետի որոշումների և գործողությունների Սահմանադրությանը համապատասխանելու փաստը։

- Վարչապետի գործողությունները հակասահմանադրական ճանաչվելու դեպքում Հայաստանի Ազգային ժողովը, եթե պատգամավորները իրոք ազնվորեն պաշտպանում են երկրի և հայ ժողովրդի շահերը, պարտավոր է նախաձեռնել պաշտոնանկության և օրենքով նախատեսված այլ ընթացակարգերի գործընթացը:

8. Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անգործության դեպքում Ազգային հպարտության տրիբունալն իրավունք է վերապահում հանրային քննարկմանը ներկայացնել Սահմանադրական դատարանի անդամների, Ազգային ժողովի պատգամավորների և այլ անձանց, այդ թվում՝ ուժային կառույցների ղեկավարների անձնական գործերը, եթե տվյալ անձանց գործունեությունը կամ անգործությունը նպաստում կամ կոծկում է Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության օրենքների խախտումները։

9. Օբյեկտիվորեն գնահատելով հայոց պետականությանը սպառնացող իրական վտանգը՝ Ազգային հպարտության տրիբունալն անհրաժեշտ է համարում շարունակել աշխատանքը, որպեսզի բացահայտել և հրապարակայնացնել իշխանության բոլոր մակարդակներում կատարվող ՀՀ Սահմանադրության և օրենքների խախտումները, ինչպես նաև կոչ է անում Հայաստանի բնակչությանը և համայն հայությանը ակտիվ լինել և պատրաստ լինել անհապաղ գործողությունների՝ հայրենիքը արտաքին ու ներքին թշնամիներից պաշտպանելու համար։

10. Հայաստանի ազգային հպարտության տրիբունալը որոշել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանին հանձնարարել տվյալ որոշումը հայտնել ի գիտություն լայն հանրությանը։ Կոչ եմ անում Հայաստանում և երկրի սահմաններից դուրս գտնվող բոլոր ընդդիմադիր ուժերին ակտիվորեն մասնակցել Հայաստանի Ազգային հպարտության տրիբունալի այս որոշման տարածմանը և իրականացմանը՝ հանրային հանդիպումների, ակցիաների, հանրահավաքների և այլ միջոցառումների ընթացքում։

«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր ժողովուրդը մեռած, անզոր չի, ամբողջական ազատագրումը, Աստծու կամոք կլինի․ Բագրատ Սրբազան Հունաստանում հայտնաբերվել է բյուզանդական վերջին կայսրի դիմանկարը Ուկրաինան պատրաստվում է վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի հետ. Զելենսկի Իսրայելական բանակը հարձակվել է Գազայի հարավում գտնվող ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանի վրա Վթարաշատ, մաhաբեր տարի. քանի՞ ՃՏՊ է եղել 2024 թվականին Մազութի լցանավերի արտահոսքից հետո Սև ծով է մտել մոտ 2,4 տոննա նավթամթերք Նեթանյահուն պահանջների նոր ցանկ է ներկայացրել Գազայի նկատմամբ 18-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է խանութի ապակեպատ պատին և դռանը․ նրան տեղափոխել են հիվանդանոց Քիմ Քարդաշյանն ամանորյա ֆոտոշարք է հրապարակել. լուսանկարներ Էրդողանը մտադիր է վերադասավորումներ անել Թուրքիայի կառավարությունում Կրոկուսի ահաբեկչության գործով Թուրքիայում մի շարք անձանց մեղադրանք է առաջադրվել Ինչպես պահպանել բնական գազից օգտվելու անվտանգության կանոնները Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատում է նաև տոնական օրերին. ինչպես զանգահարել 2024 թվականի ամենաարագավազ ֆուտբոլիստների վարկանիշը Նոր տարվա երկրորդ օրը 25 կմ երաժշտություն լսեցի. վարչապետ Աշխարհի ամենացուրտ բնակավայրում գրանցվել է ռեկորդային ամենատաք դեկտեմբերը Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 28 ընկերությունների նկատմամբ Հայկական ինքնաթիռի աղետը Միներալնիե Վոդիում․ «Հետք» Իրանում ավտոբուս է շրջվել․ 16 վիրավոր կա Մահացել է ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, «սև գնդապետ» Վիկտոր Ալկսնիսը Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը պարտվել է․ մանրամասներ Ինչ դեպքում կարող է սահմանափակվել այցելությունը հիվանդանոցներ՝ բուժօգնություն ստանալու համար. նոր հրաման Ամանորյա հրավառությունից 5 մարդ է մաhացել, տասնյակ վիրավnրներ կան․ Գերմանիա (տեսանյութեր) «Առինջ մոլ»-ի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Volkswagen»-ը, վիրավnր կա․ Shamshyan Մոսկվայում Ասադի դեմ մահափորձ է եղել, նրան թունավորել են. The Sun Երևանում մեքենաների բախումից հետո դրանցից մեկը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր Լինենք ուժեղ ու միասնական՝ հանուն մեր ընտանիքների, մեր հայրենիքի, մեր սերունդների և մեր վառ երազանքի. Նաիրի ՍարգսյանՄոսկվա-Նորիլսկ երթուղով ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց Հրաձգություն՝ Չեռնոգորիայի ռեստորանում. առնվազն 10 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ Աբովյան քաղաքում մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ Ամանորյա ընտանեկան ֆիլմեր, որոնք պետք է անպայման դիտել Ալիևը հերթական անգամ Հայաստանին մեղադրել է զինվելու մեջ Ռուսաստանում ոստիկաններին իրավունք կտրվի ներխուժելու ներգաղթյալների տները Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դուստրը հոր հետ արխիվային լուսանկար է հրապարակել Սպասվում է առանց տեղումների եղանակ Դա կարիերայիս ամենամեծ սխալն էր․ Ժոզե Մոուրինյու Վթար․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իսրայելը սպառնում է ակտիվացնել Գազային հարվածները, եթե ՀԱՄԱՍ-ը չդադարեցնի հրթիռակոծությունն ու ազատ չարձակի իսրայելցի պատանդներին Տարադրամի փոխարժեքները հունվարի 2-ին ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մհեր Ավետիսյանին Նոր տարվա առթիվ Կյանքից հեռացել է «Աստղային պատերազմների» դերասան Անգուս Մաքինեսը Իսրայելը սպառնում է ՀԱՄԱՍ-ին հարվածներ հասցնել Գազայի հատվածինԱրարատի մարզում բախվել են Nissan-ն ու «ՎԱԶ 2107»-ը. բժիշկները պայքարում են վարորդների կյանքի համարԱլիևը հերթական անգամ Հայաստանին մեղադրել է զինվելու մեջ Թրամփը «ցանկանում է և կարող է» խաղաղություն բերել Ուկրաինային. Զելենսկի Ինչպես են աշխարհի տարբեր երկրներում դիմավորել 2025 թվականը. CNN-ի ֆոտոշարքը Ի՞նչ չի կարելի անել Օձի տարում. վատ նախանշաններ Mitsubishi-ն գլխիվայր հայտնվել է ձորակում․ 2 վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է Հայ շախմատիստների արդյունքները՝ աշխարհի կայծակնային շախմատի առաջնությանը