Երևան, 26.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ կարևոր է, թե մի «նիկոլփաշինյանին» որ «նիկոլփաշինյանով» կփոխարինեն. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի «կաբինետի» անդամներից արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նախօրեին հրաժարական տվեց: Դե, տվեց՝ տվեց: Առանց դրա էլ, նկատենք, քպական աղբյուրներից առատ արտահոսք էր կազմակերպվել՝ նրան հեռացնելու նպատակով ներքպական ստորագրահավաքի ու նման բաների մասին: Ներկուսակցական խնդիր է, հետո էլ՝ նախարարները գալիս ու գնում են, նախարար ազատել-նախարար նշանակելը սովորական գործ է, այլ հարց է, որ Հայաստանում գրեթե երբեք չի մեկնաբանվում՝ որպես նախարար՝ ի՞նչ սխալներ է արել այս կամ այն անձը, որ ազատվում է աշխատանքից: Սակայն կան որոշակի հետաքրքրություն հարուցող հանգամանքներ: Ամենից առաջինը. մենք, օրինակ՝ ամենևին չենք զարմանա, եթե վաղը, մյուս օրը մի քրեական վարույթ էլ նախաձեռնեն արդեն նախկին նախարար Գրիգոր Մինասյանի դեմ:

Կասկածողները կարող են վերհիշել էկոնոմիկայի նախարար Քերոբյանի պաշտոնանկության ընթացքն ու, էլի մի քանի օրինակներ. դրանց պակասը վերջին վեց տարում չի եղել: Դե, նախկին նախարար Մինասյանը նշվածներից ոչնչով «ավելի լավը» չէ: Առավել ևս, որ իշխանության հետ կապված տեղեկատվական հարթակներում արդեն իսկ տեղեկություններ են նետվում Մինասյանի կապերի, ունեցվածքի ու այլ թեմաներով: Այնպես որ, փաշինյանական բոլոր պաշտոնյաները պետք է հասկանան, որ Նիկոլ Փաշինյանին ծառայություններ մատուցելը անպատիժ չի մնալու առաջին հերթին հենց Փաշինյանի կողմից: Այո, Փաշինյանի հետ համագործակցողներից և ոչ մեկը չի պլստալու, առաջինը՝ Փաշինյանից չի պլստալու: Ամեն մեկը պետք է իրեն հաշիվ տա, որ Փաշինյանի իշխանության մաս դառնալը ոչ մի պարագայում անհետևանք չի մնալու: Նիկոլ Փաշինյանը ցանկացած մեկին փուռն է տալու՝ նեղ կուսակցական, նեղ անձնական շահերից ելնելով:

Անկախ նրանից՝ այդ շահերը ինչ «չափեր» ունեն: Իսկ առհասարակ, կրկնենք, նախարարներ հանել-դնելը երկրների ղեկավարների «սիրելի» զբաղմունքներից է, ու դա՝ ոչ միայն Հայաստանում, առավել ևս՝ ոչ միայն մեր ժամանակներում: Նախարարներին, նկատենք, նշանակում են՝ որոշ ժամանակ անց «հանելու» համար: Խնդիրն այդ չէ, այլ այն, թե ինչպես են հանում: Սովորաբար կանչում են վերադասի մոտ, ասում՝ «մի դիմում էլ դու գրիր», կամ պարզապես հեռացնում են: Այլ հարց է, թե «հանելուց» հետո ինչ հետևանքներ են լինում: Իսկ, այ, Գրիգոր Մինասյանին այդպես չհանեցին: Ի վերջո, հազիվ թե, էլի, մի քսանքսանհինգ քպականի ստորագրության պատճառով Գրիգոր Մինասյանը վերցներ ու հրաժարական տար: Եթե այդքան դյուրազգաց լիներ, ապա 2020-ի նոյեմբերից հետո Փաշինյանի ձեռքից պաշտոն չէր վերցնի, իր արյունակից- ազգականների դեմ քրեական գործեր հարուցող իշխանության մասը լինելուց կհրաժարվեր:

Չի կարելի բացառել, որ նրա՝ այս կերպ հրաժարական տալը հրահրված էր իշխանության «վերին օղակներից»՝ պաշտոնանկությունը հնարավորինս նվաստացուցիչ խորապատկերով իրականացնելու համար: Բայց դա Մինասյանի, ՔՊ-ի ու մնացած պաշտոնյաների խնդիրն է, որոնք վաղ թե ուշ արժանանալու են նույն ճակատագրին, հավանական է՝ անհամեմատ ավելի վատ ճակատագրի: Բայց այս դեպքում ոչ Նիկոլ Փաշինյանի կողմից: Ի լրումն, որքան հայտնի է, փաշինյանական իշխանության կազմում արդարադատության նախկին նախարարը բավականին շաղկապված էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հետ: Այդ համատեքստում ամենևին պատահական չեն թվում խոսակցություններն այն մասին, որ հաջորդ հրաժարական տվողը, միգուցե, կարող է լինել հենց ԲԴԽ նախագահը: Խոսքը մի զույգի մասին է, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով արդարադատության «հերն անիծեց»:

Ի վերջո, ի՞նչ է արել Գրիգոր Մինասյանը, որպես Նիկոլ Փաշինյանի արդարադատության նախարար: Նա շարունակել է 2018 թվականից սկսյալ իրեն նախորդածների «գիծը», որի առանցքը Փաշինյանի քաղաքական ու խմբակային շահերի սպասարկումն է, Փաշինյանի քաղաքական հակառակորդների, պարզապես փաշինյանական իշխանության համար վտանգավոր համարվող կամ այդպիսին ընկալվող գործիչների քաղաքական հետապնդումների «իրավական փաթեթավորման» ապահովումը, դատավորների վրա ճնշումները՝ քաղաքական հետապնդումներն իրականացնելու կոնտեքստում, քիչ թե շատ անկախ դատական համակարգի բացառումը, «չենթարկվող» դատավորների հետապնդումների ապահովումը, ազգային ու պետական շահերին հակասող օրինագծերի նախապատրաստումը: Դե, ինչպես շատ այլ ծառայություն մատուցածներ, նրա հերթն էլ եկավ: Ինչպես ասում են՝ շարունակելի: Չնայած, ինչ իմանաս, գուցե նույն Մինասյանը ժամանակին հեռացավ... Ինչևէ...

Այդ պաշտոնանկության թեմային զուգահեռ ծավալվեցին աշխույժ քննարկումներ, թե ով է լինելու արդարադատության հաջորդ նախարարը: Մարդիկ, այդ թվում՝ քաղաքական գործընթացներում ներգրավվածներից շատերը, արմանք-զարմանք դրսևորելով, տարածում էին այն լուրերը, թե հնարավոր հաջորդ նախարարը այս կամ այն քպականն է լինելու, ապշում էին, թե ինչպես կարող է այս մեկը կամ այն մյուսը լինել արդարադատության նախարար: Մի րոպե, էլի: Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման տարիներին իսկապե՞ս այդքան էական է, թե մի «նիկոլփաշինյանին» որ մի «նիկոլփաշինյանով» կփոխարինեն: Լո՞ւրջ: Մեծ տարբերությո՞ւն կա: Ի՞նչ կարևոր է, թե ով կլինի: Իբր մյուս պաշտոնյաները՝ սկսյալ վարչապետի պաշտոնը զբաղեցնողից, շատ մի համապատասխանում են կամ արժանի են երկիրը ղեկավարելու, նրանց՝ այս կամ այն պաշտոնին լնելը չի զարմացնում, պայմանական ամենաաբսուրդային տարբերակի՝ Արփի Դավոյանի նշանակման մասին «ուտկան» է զարմացնո՞ւմ: Այսօր մի քպականի կդնեն, վաղը կհանեն ու մեկ ուրիշին կդնեն:

Մե՞ջն ինչ: Ոչ մի տարբերություն չկա, թե ինչ կամ ում կդնեն նախարարի աթոռին, եթե վարչապետի աթոռին Նիկոլ Փաշինյանն է, որն էլ միանձնյա որոշում է բոլոր քպականների փոխարեն: Համարյա ինչպես ԽՄԿԿ-ի տարիներին: Չնայած, չէ, այն ժամանակ հնարավոր է նույնիսկ մի քիչ ժողովրդավարության նշույլներ լինեին...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թատրոն, որտեղ միշտ սպասում են քեզ. ձեռքբերումներ և կորուստներ. ինչպես է ամփոփում 2024-ը Գյումրու տիկնիկայինը Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քաղաքական գործիչը Հայաստանում գնաճի աճ և դրամի արժեզրկում է կանխատեսում Փաշինյանը «մեկուսացել է» Երևանի փողոցներում Այսօրվա գագաթնաժողովի արդյունքներով ԵԱՏՄ երկրների ղեկավարները 17 փաստաթուղթ են հաստատել ԵԱՏՄ ղեկավարները համաձայնագիր են ընդունել Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ Լոռու մարզը սպանդանոցների քանակով ինքնաբավ է. ՍԱՏՄ Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքները Լուկաշենկոն ու Նիկոլ Փաշինյանը վիճել են ԵԱՏՄ նիստում (տեսանյութ) Ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ Ադրբեջանի կառավարության աղբյուրները հաստատել են՝ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով Տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել՝ ինչպես է Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ շրջում Ո՞րն է եղել Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառը․ նոր տեղեկություններ Որոշ հասցեներում գազ չի լինի Նավթի համաշխարհային գներն աճել են․ Wall Street Journal Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում Ռուսաստանին թույլ չեն տալիս մասնակցել հետաքննությանը Մայր Աթոռի հայտարարությունը Ձյան տեսքով տեղումներ են սպասվում Քարդաշյան-Ջեններ կլանը Սուրբ Ծնունդը նշել է ընտանեկան նեղ շրջապատում Քիմ Քարդաշյանը Սուրբ Ծննդյան նախօրեին «օձային կերպար» է ընտրել Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս Ուկրաինայում նոր պայթյուններ են տեղի ունեցել Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ) 47-ամյա Գէորգ Պ.-ն մահացել է Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ Կրեմլում հրաժարվել են ենթադրություններ անել ավիավթարի պատճառների վերաբերյալ Ասում են՝ ստի կյանքը 40 օր ա․ Մամիջանյանը՝ Փաշինյանի մասին ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Ղազախստանին և Ադրբեջանին Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի կործանման հետ կապված. Միլլեր Նիկոլ Փաշինյանն ապու՞շ է, դավաճա՞ն, թե՞ թշնամի․ Հովհաննես Իշխանյան Զոհ կա «Կուրտկա». որքա՞ն վաղուց է մարդկությունն այն կրում․ «Փաստ»Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքներըԱրևային մարտկոցներ օդապարիկների վրա. Գիտնականները գտել են ավանդական արևային մարտկոցների օգտագործման սահմանափակումները շրջանցելու միջոցՏեր-Պետրոսյանի ապտակը Փաշինյանին Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ համակարգի կողմից․ ուկրաինացի պաշտոնյա Նիկոլ Փաշինյանը մաքսային մարմինները սահմանելու մասին որոշում է ստորագրել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Ավերիչ երկրաշարժեր, ցունամիներ, հարյուր հազարավոր զոհեր․ «Փաստ»Թուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում «Ամեն ինչ սպասելի է. այս իշխանություններն ու նրանց կամակատարները հատել են բոլոր հնարավոր և անհնարին կարմիր գծերը»․ «Փաստ»«Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում Անհիմն առաջարկների ներկայացումը կարող է առաջացնել տնտեսական ու հասարակական ցնցումներ Արագածոտնում բախվել են «Volkswagen»-ն ու «ՎԱԶ 2107»-ը, վիրավnր կաԱյս տարի հարաբերությունները բացասաբար են զարգացել․ «Փաստ»