Երևան, 26.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Բոլոր ուղղությունները, բոլոր ոլորտները տոտալ ձախողված են». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս ձևավորված «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունն արդեն երեք առաջարկ-պահանջով դիմել է վարչապետին և պետական տարբեր գերատեսչությունների ղեկավարների: Նախաձեռնության ղեկավար, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը նշում է՝ հաջորդիվ ևս ամեն շաբաթ մեկ կամ երկու նման առաջարկ կուղարկվի պետական գերատեսչություններին:

«Առաջարկները կազմվում են ըստ առաջնահերթությունների: Բոլոր ուղղությունները, բոլոր ոլորտները տոտալ ձախողված են, և Հայաստանի Հանրապետությունն այժմ ունի վերակենդանացման կարիք: Հայաստանը հնարավոր է վերականգնել բացառապես տնտեսությամբ: Շատերը կբարձրաձայնեն անվտանգության մասին: Անվտանգությունը տնտեսության զարգացման համար անհրաժեշտ պայման է, բայց առանց տնտեսության անվտանգություն հնարավոր չէ ապահովել: Հետևաբար, սկզբից պետք է տնտեսությունը հզորացնել, վերականգնել, այնուհետև փող գեներացնել, այն ուղարկել անվտանգային, դիվանագիտական, մշակութային, կրթական և մնացած բոլոր ոլորտներ: Առաջին առաջարկը վերաբերել է գյուղատնտեսությանը: Երկրորդը՝ սահմանամերձ բնակավայրերին. տնտեսությունը սկսվում է սահմանից, այստեղ շատ լուրջ խնդիրներ ունենք՝ Հայաստանի Հանրապետության ներկա սահմանները պահպանելու:

Հաջորդ առաջարկը եղել է արտաքին դիվանագիտական բլոկի հետ կապված: Չենք կարող տնտեսությունը զարգացնել, եթե վաճառքի շուկաները չթիրախավորենք: Հայաստանը 3 մլն բնակչությամբ պետություն է, և սովորաբար այդպիսի փոքր պետություններն առանց արտահանման ծավալների էական աճի չեն կարող զարգանալ և հզորանալ: Այս պահի դրությամբ մոտավորապես 98 երկրում կարող ենք առևտրային կցորդներ նշանակել, ընդ որում՝ նրանց նշանակել տեղի հայ համայնքների հայ գործարարների կամ ազդեցություն, կապեր, որոշակի կենսափորձ ունեցող մարդկանց հաշվին: Ճանաչում ենք մարդկանց, որոնք պատրաստ են արտերկրում իրենց պատկանող տարածքներից անվճար գրասենյակային տարածք հատկացնել, անվճար աշխատանք կատարել, ուղղակի ստանալ այդ կարգավիճակը, որպեսզի կարողանան գործել հանուն Հայաստանի Հանրապետության: Առաջարկը թիրախավորել ենք այնպես, որ դեռևս պետական բյուջեից գումարներ չծախսվեն: Եթե ամրացումները կարող ենք տալ դեռևս գումար չծախսելով, պետք է այդտեղից սկսենք տալ, հետո գանք գումարի ծախսման փուլ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Գյուղատնտեսության ոլորտին վերաբերող առաջարկին անդրադառնալով՝ նշում է՝ այսօր պարենային անվտանգությունն ավելի կենսական նշանակություն ունի, քան ունեցել է երբևէ, հաշվի առնելով աշխարհաքաղաքական վերադասավորումներն ու զարգացումները, տարածաշրջանային վտանգները: «Օրինակ՝ կանխատեսվում է Մերձավոր Արևելքում պատերազմների շիկացում, ընդգրկունություն, ընդհուպ՝ մինչև Իրան: Վրաստանում իրավիճակը բավականին անկայուն է: Մյուս երկու պետությունների հետ ունենք թշնամական հարաբերություններ, բնական է՝ նրանք չեն ցանկանում Հայաստանի զարգացումն ու կենսունակությունը: Հետևաբար, պետք է գյուղատնտեսությունը շտապ զարգացնենք, որպեսզի Հայաստանն առաջիկա մի քանի տարվա իր պարենային անվտանգության չափաբաժինը կարողանա պահպանել, անհրաժեշտ սննդի՝ մի քանի տարվա քանակը կարողանա ամբարել, նոր դրանից հետո անցնենք այլ զարգացումների: Սահմանամերձ բնակավայրերին վերաբերող մեր առաջարկի մասով: Երևանում շատ է բնակչության կենտրոնացումը, մարդիկ չեն ցանկանում մարզերում բնակվել: Ունենք ընդունված օրենք, որը, կարծես, ընդունվել է ինչ-որ դրամաշնորհի հաշվին, ուղղակի ընդունել են ինչ-որ աշխատանք ցույց տալու համար, իրականության մեջ այն չի գործում, արդյունավետությունն ամբողջությամբ բացասական է»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ այս երեք առաջարկն էլ առավել քան իրատեսական է իրականացնել առանց ֆինանսական միջոցների, իսկ եթե իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը կհակադարձի և կասի, որ այս ամենն անհնար է առանց դրամական միջոցների ծախսման, պատրաստ է հրապարակային բանավեճում բոլորին հակառակն ապացուցել, այդ թվում՝ փաստերով:

«Ունենք Սփյուռքի մեր հայրենակիցների հետ բավականին առարկայական քննարկումներ: Մի քանի տարի առաջ էկոնոմիկայի նախարարությանը դիմել ենք կոնկրետ պետությունում կոնկրետ մարդուն առևտրային կցորդի կարգավիճակի տրամադրման համար, ինչը չեն իրականացրել: Հաջորդիվ ունենք այլ դեպք: Առաջարկ էր ներկայացվել Հայաստանում հսկա գործարանի տեղակայման, այստեղ առաջարկել էին սահմանամերձ համայնքներից որևէ մեկում այն տեղակայել: Մարդու հետ շրջել ենք համայնքներում, ենթակառուցվածքները բացակայում էին՝ սկսած շենքային պայմաններից մինչև էլեկտրաէներգիայի, գազի, ջրի ծավալների պահանջարկը և այլն: Մարդը պատրաստ էր լինելու ներդրումներ իրականացնել՝ նոր շենքային պայմաններ ստեղծելով և կոմունիկացիաները հասցնելով, սակայն ասում էր՝ Երևանում այդ նույն գործունեությունն ավելի ձեռնտու է, քան, պայմանականորեն, Սյունիքում կամ Նոյեմբերյանի տարածաշրջանում: Ճիշտ էր ասում. եթե նույն գործունեությունը ծավալում են Երևանում, իրավունք են ստանում ԱԱՀ-ի հաշվանցման՝ լրացուցիչ հարկային բեռ չառաջանալու: Արդյունքը եղավ այն, որ մարդն իր գործունեությունը ծավալեց Երևանում»,-շեշտում է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը:

Հավաստիացնում է, որ այս աշխատանքը՝ տնտեսությունը զարգացնելու առումով առաջարկներ ներկայացնելու մասով, նոր չեն սկսել, ուղղակի հիմա սկսել են հանրայնացնել այն, ճնշում գործադրել իշխանության վրա: Նախաձեռնության առաջարկներին պետական գերատեսչությունները դեռևս չեն արձագանքել: «Ոչ թե ակնկալում ենք պատասխան նամակ, այլ առաջիկա ԱԺ նիստերի ընթացքում օրենսդրական այդ նախաձեռնությունների քննարկում և ոչ միայն: Առաջիկա մեկ ամսում, երբ առաջարկների քանակը կհասցնենք տասի, ևս մեկ անգամ կոնսոլիդացված պահանջ-առաջարկով հանդես կգանք, այդ թվում՝ մամուլի ասուլիսով, որպեսզի, եթե լինեն իրենց արձագանքները, ստուգենք դրանք, եթե ոչ, ապա հանրային ճնշման գործադրման եղանակով փորձենք հասնել արդյունքի: Նպատակն ունի կարճաժամկետ և երկարաժամկետ սպասումներ: Եթե կարճաժամկետը չիրականացրեցին, երկարաժամկետում իրենց քվե ստանալու հավանականությունը բավականին նվազում է»,-ասում է Սարգսյանը:

Ստացվում է, որ «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը ստանձնել է պետական գերատեսչություններին վերահսկելու, նրանց «ճնշելու» քաղաքականությո՞ւն, որպեսզի վերջիններս աշխատեն:«Նախաձեռնությունը ստեղծվել է բացառապես Հայաստանի Հանրապետության հզորացման, զարգացման և հարատևման նպատակով: Սա միակ նպատակն է, մնացածը գործողություններ են, այդ թվում՝ վերահսկողությունը և ճնշումը: Կառավարության հրաժարականը մեր շատ հայրենակիցներ են պահանջում, բայց միայն պահանջելը բավարար չէ: Վերջին չորս տարին պահանջում ենք հրաժարական, բայց փաստացի նրանք չորս տարի է, ինչ իշխանության են և աշխատավարձ են ստանում: Ստացվում է, որ դրանք քաղաքացու կյանքից գողացված տարիներ են, բյուջեից նրանք ստացել են աշխատավարձ և շարունակում են ստանալ, բյուջեն շարունակում են կառավարել հօգուտ և ի բարօրություն իրենց խմբակի: Մի ուղղությունը, բնականաբար, հրաժարականի պահանջն է, տարբեր միջոցներով հիմնավորել, որ նրանք պետք է կա՛մ հրաժարական տան, կա՛մ հաջորդ ընտրություններին չվերարտադրվեն:

Երկրորդ ուղղությունը. ասում ենք՝ այո, հեռանալու եք, բայց մինչ դա պարտավոր եք աշխատել, որովհետև դրա համար աշխատավարձ եք ստանում, բյուջե եք կառավարում: Ստիպում ենք, որ աշխատեն: Երրորդ ուղղությունը. Հայաստանի արդյունավետ կառավարման մեր պատկերացումներում գոյություն ունի ներկայիս Հանրային խորհրդի ռեբրենդինգը և դրա անվան փոփոխությունը՝ Հանրային վերահսկողության խորհուրդ: Այն կլինի ժողովրդի կողմից ընտրված անկախ մարմին, ոչ թե կառավարության կողմից նշանակվող: Կարող է իրականում վերահսկել կառավարության, պատգամավորների աշխատանքը, այդ թվում՝ պատկերացնում ենք, որ իրավական ակտով նրան իրավասություն կվերապահվի և պատգամավորի հետկանչի ինստիտուտ կներդրվի: Պատգամավորն ընտրվում է հինգ տարի ժամկետով, ոմանք այդ ողջ ընթացքում մեկ օրենսդրական առաջարկ, նախագիծ չեն ներկայացնում, ի նպաստ Հայաստանի գործ չեն անում, բայց շարունակում են աշխատավարձ ստանալ ու «կնոպկա» սեղմել, անհաղորդ են Հայաստանի դարդին ու ցավին»,-նշում է մեր զրուցակիցը:

Նախաձեռնության ղեկավարին հարց եմ ուղղում քաղաքացու տեսանկյունից. պետական գերատեսչություններն անգործության են մատնված, շարունակում են իրենց քաղաքական գիծը բոլոր ոլորտներում, միևնույնն է, ոչ մի մասնագիտական կարծիքի ականջալուր չեն լինում, ուստի ի՞նչ ակնկալիքով են ուղարկվում նրանց այս առաջարկ-պահանջները:

«Մեր քայլերն ընտրում ենք այնպես, որ դրանք ունենան բազմակողմանի էֆեկտ: Քայլերի նպատակակետը կառավարությանը և իշխանությանը կանգնեցնում է փակուղու առաջ: Եթե կատարեցին մեր առաջարկները, դա ի նպաստ Հայաստանի Հանրապետության է, եթե չկատարեցին, նույնպես ի նպաստ Հայաստանի Հանրապետության է, ուղղակի որոշակի կորսված տարիների հաշվին և երկարաժամկետ հեռանկարում: Եթե իշխանությունը կյանքի կոչեց այս առաջարկները, ապա Հայաստանի քաղաքացին աշխատանքի, բարձր աշխատավարձի տեսքով օգուտներ է ստանալու, Հայաստանը հարկեր է հավաքագրելու դրանից, տնտեսությունը ուժեղանալու է, այդ գումարները գեներացվելու և ուղարկվելու են պաշտպանական և մյուս ոլորտներ: Այսօր այս ամենի կյանքի կոչումը հետաձգվում է: Կեղծ օրակարգ են ներմուծել՝ Հայաստանը հնարավոր չէ ոտքի կանգնեցնել, ինչ հնարավոր է, անում ենք: Հիմնավորում ենք քաղաքացուն, որ Հայաստանն ունի ներուժ՝ զարգանալու և հզորանալու: Սա է կիրառական և առարկայական բանաձևը, եթե այդպես չէ, թող հակադարձեն մեր առաջարկներին: Այս ամենի արդյունքում նրանք հաջորդ ընտրություններում մանդատ չեն ստանում, ինչն արդեն տեղ է բացում ունակ, հայրենասեր ու տեխնոկրատ կառավարության համար՝ այս ծրագրերն իրագործելու: Մեր նախաձեռնած գործողություններն ուղղված են Հայաստանի հզորացմանը, և չենք կարող արդյունք չարձանագրել, միակ հարցն է՝ կարճաժամկե՞տ, թե՞ երկարաժամկետ հեռանկարում»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ Ադրբեջանի կառավարության աղբյուրները հաստատել են՝ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով Տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել՝ ինչպես է Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ շրջում Ո՞րն է եղել Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառը․ նոր տեղեկություններ Որոշ հասցեներում գազ չի լինի Նավթի համաշխարհային գներն աճել են․ Wall Street Journal Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում Ռուսաստանին թույլ չեն տալիս մասնակցել հետաքննությանը Մայր Աթոռի հայտարարությունը Ձյան տեսքով տեղումներ են սպասվում Քարդաշյան-Ջեններ կլանը Սուրբ Ծնունդը նշել է ընտանեկան նեղ շրջապատում Քիմ Քարդաշյանը Սուրբ Ծննդյան նախօրեին «օձային կերպար» է ընտրել Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս Ուկրաինայում նոր պայթյուններ են տեղի ունեցել Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ) 47-ամյա Գէորգ Պ.-ն մահացել է Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ Կրեմլում հրաժարվել են ենթադրություններ անել ավիավթարի պատճառների վերաբերյալ Ասում են՝ ստի կյանքը 40 օր ա․ Մամիջանյանը՝ Փաշինյանի մասին ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Ղազախստանին և Ադրբեջանին Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի կործանման հետ կապված. Միլլեր Նիկոլ Փաշինյանն ապու՞շ է, դավաճա՞ն, թե՞ թշնամի․ Հովհաննես Իշխանյան Զոհ կա «Կուրտկա». որքա՞ն վաղուց է մարդկությունն այն կրում․ «Փաստ»Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքներըԱրևային մարտկոցներ օդապարիկների վրա. Գիտնականները գտել են ավանդական արևային մարտկոցների օգտագործման սահմանափակումները շրջանցելու միջոցՏեր-Պետրոսյանի ապտակը Փաշինյանին Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ համակարգի կողմից․ ուկրաինացի պաշտոնյա Նիկոլ Փաշինյանը մաքսային մարմինները սահմանելու մասին որոշում է ստորագրել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Ավերիչ երկրաշարժեր, ցունամիներ, հարյուր հազարավոր զոհեր․ «Փաստ»Թուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում «Ամեն ինչ սպասելի է. այս իշխանություններն ու նրանց կամակատարները հատել են բոլոր հնարավոր և անհնարին կարմիր գծերը»․ «Փաստ»«Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում Անհիմն առաջարկների ներկայացումը կարող է առաջացնել տնտեսական ու հասարակական ցնցումներ Արագածոտնում բախվել են «Volkswagen»-ն ու «ՎԱԶ 2107»-ը, վիրավnր կաԱյս տարի հարաբերությունները բացասաբար են զարգացել․ «Փաստ»Cat 6040-ի ու Բելազի համարդրությունը դարձնում է անհնարինը հնարավորՈւնենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին. Վահե ՀովհաննիսյանԴեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ. 5 տուժած կա Այս վարչախումբը պետք է հասկանա, որ մեզ անվերջ խաբել չի կարող. ՀայաՔվե«Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում․ «Փաստ»Ինչի՞ մասին է իրական կրթությունը․ Մենուա Սողոմոնյան ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. տեղումներ են լինելու. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Անցնող տարվա տնտեսական խութերը․ «Փաստ»Ի՞նչ ենթատեքստեր կան Արցախի շուրջ բանակցային կապիտալը փշրելու հետևում․ «Փաստ»Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղելԿասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել