Երևան, 26.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ռուսաստանն ուշադիր հետևում է. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

russiancouncil.ru-ն «Ռուսաստանը հետևում է հայկական արժանապատվության էվոլ յուցիային» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում առկա իրավիճակը ամենահամոզիչ ապացույցն է այն բանի, որ ներկայում բոլորովին անկիրառելի են պետությունների կենսունակության բազմաթիվ հիմնական չափանիշներ։ Արդեն մի քանի տարի է, ինչ հայոց պետականությունն ապրում է իրադարձություններ ու գործընթացներ, որոնք ավանդաբար կընկալվեին որպես ազգային աղետի նախանշաններ։ Դա 30 տարի առաջ ջախջախված պատմական թշնամուց պարտությունն է, հայ բնակչության արտահոսքը սեփական քաղաքակրթության կենտրոնից, հակամարտությունը ամենամոտ դաշնակցի հետ և քաղաքական ապագայի լիակատար անորոշությունը։

Դժվար է պատկերացնել, թե ինչ կարող է ավելի վատ լինել այն ամենից հետո, ինչի միջով անցել է Հայաստանը վերջին վեց տարվա ընթացքում: Սակայն մենք տեսնում ենք, որ հասարակությունը և պետությունը կարող են գոյություն ունենալ և նույնիսկ զարգանալ բացարձակապես զարմանալի պայմաններում։ Ավելին, տնտեսական կյանքը հանրապետությունում չի դադարում, նրա մայրաքաղաքի փողոցները լցված են պճնված մարդկանցով, և ոչ մի աղետ չի զգացվում։ Ռուսաստանի համար այն ամենը, ինչ տեղի է ունենում այնտեղ, հետաքրքրություն է ներկայացնում երկու պատճառով: Նախ՝ ինչո՞վ է պայմանավորված այն ամենը, ինչ հիմա կատարվում է մեր հայ ընկերների հետ։ Երկրորդ՝ ի՞նչ օբյեկտիվ սպառնալիքներ և մտահոգություններ կարող է դա առաջացնել հենց Ռուսաստանի համար։

Առաջինը մեզ հետաքրքիր է, քանի որ նախկին ԽՍՀՄ տարածքում հաջողության կամ ձախողման յուրաքանչյուր պատմություն նյութ է, որը պետք է իմանալ և հասկանալ ապագա ռուսական քաղաքականության համար: Երկրորդը կարևոր է կարճաժամկետ հեռանկարում, քանի որ միանգամայն պարզ է, որ Արևմուտքը կփորձի օգտվել Ռուսաստանին վնասելու ցանկացած հնարավորությունից։ Նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետություններից 1991 թվականին իր հանկարծակի անկախությունից ամենաուրախը Հայաստանն էր: Դա ինքնիշխանության դասական ընկալումն է, որտեղ առաջին տեղում սեփական շահերն ու արժեքները պաշտպանելու կարողությունն է: Դա թույլ տվեց ժողովրդին վստահորեն նայել ապագային, հպարտ զգալ իրեն, իսկ Ռուսաստանին՝ վստահ լինել իր դաշնակցի հանդեպ: Սակայն հաջորդ քառորդ դարի ընթացքում հանրապետությունում կուտակվեցին լուրջ խնդիրներ, որոնց լուծումը համակարգված կերպով կանխվում էր համընդհանուր ինքնագոհության զգացումով։

Դրա ֆոնին էլ քաղաքական վերնախավը չզբաղվեց լուրջ զինված ուժեր ստեղծելու գործով ու չլուծեց շարքային քաղաքացիների հրատապ խնդիրները։ Արդյունքները եղան 2018 թվականի ներքաղաքական փոփոխությունը և 2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմը՝ Հայաստանի համար ողբերգական ելքով։ 2023 թվականի սեպտեմբերին Ղարաբաղի ողջ հայ բնակչության արտագաղթը 2020 թվականի պարտության և դրանից հետո Հարավային Կովկասում քաղաքականության զարգացման հետևանքն էր։ Բաքուն գնալով ավելի էր համոզվում վաղեմի խնդիրը ուժով լուծելու իր ունակության մեջ, մինչդեռ Երևանը փորձում էր բարդ դիվանագիտական խաղեր խաղալ: Այժմ մենք դրամայի նոր փուլում ենք, երբ կասկածի տակ է դրվել Հայաստանի վերահսկողությունը սեփական ազգային տարածքի մի մասի վրա։

Միաժամանակ հանրապետության տնտեսական վիճակը նկատելիորեն բարելավվել է առաջին հերթին Եվրասիական միության ընդհանուր շուկայում մասնակցության և Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների համատեքստում երկրի միջնորդական դերի միջոցով։ Եվ դա այն հիմնական պատճառն է, որ արտաքին քաղաքական պարտությունները չեն ազդում իշխող խմբի՝ Հայաստանում իշխանությունը ամուր պահելու կարողության վրա։ Ավելին, հասարակությունը Նիկոլ Փաշինյանի իշխանությանն այլընտրանք չի տեսնում՝ բոլոր հին էլիտաներն իրենց վարկաբեկել են։ Այսպիսով, այժմ Հայաստանում գերիշխող տրամադրությունն այն է, որ ինչ տեղի է ունենում, պետք է հեզորեն ընդունել։ Եվ դա՝ առանց իրադարձությունների ընթացքը շրջելու նկատելի ցանկության, որն արտաքինից ամենից շատ նման է դեպի անդունդ աստիճանական սահքի։

Ռուսաստանում նման վերաբերմունքը անբնական է թվում և որոշակի անհանգստություն է առաջացնում, բայց Երևանում այդ մտահոգությունը շփոթում են հանրապետությանը թելադրելու ցանկության հետ։ Ռուսաստանի անկեղծությունը բախվում է ինքնիշխանության և արժանապատվության անհասկացողության հետ։ Միգուցե պետք է հրաժարվե՞լ ընկալել հայկական իրականությունը՝ հիմնվելով ինքնիշխան պետության սովորական պատկերացումների վրա։ Ի վերջո, ժամանակակից աշխարհը բավականին դաժան է նույնիսկ խոշոր պետությունների հանդեպ։ Եվ փաստ չէ, որ ներկա պայմաններում իրենց շահերն ու արժեքները պաշտպանելու ունակությունը բնորոշ է բոլորին: Էլ ի՞նչ խոսենք փոքրիկ Հայաստանի մասին։

Շատ հավանական է, որ իր բնակչության կարիքները բավարարելու օպտիմալ միջոցը տարածաշրջանային հարևաններից մեկին միանալն է՝ առանց անկախության հատուկ հավակնությունների: Եվ Աստված այդ ինքնիշխանության հետ՝ դրա մասին մեր ավանդական ընկալմամբ: Սակայն նույնիսկ դա երաշխիք չէ, որ Հայաստանի համար երկար սպասված խաղաղությունն ապահովվելու է։ Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ը ապշեցուցիչ հեշտությամբ զոհաբերում է ամբողջ ազգեր՝ Ռուսաստանին կամ Չինաստանին վնասելու, ինչպես նաև իր մակաբույծ գոյությունը շարունակելու համար։ Եվ այս օրերին կարելի է նկատել նաև, որ Իրանի կամ արաբական երկրների քաղաքականության խճճվածության հետևանքով Իսրայելն է գնալով ավելի հաստատակամ դառնում, և զոհ կարող են դառնալ ամբողջ փոքր պետություններ։

2023 թվականի սեպտեմբերին ողջ Արևմուտքը մեծ անտարբերությամբ նայում էր Ղարաբաղից հայերի արտաքսմանը։ Հազիվ թե որևէ հիմք կա մտածելու, որ այդ ժողովրդի համար նոր ողբերգությունն ազդի Վաշինգտոնի կամ Փարիզի վրա։ Ռուսաստանը, իհարկե, չի կարող չճանաչել Հայաստանի ժողովրդի ընտրությունը, նույնիսկ եթե այն լիովին չի համապատասխանում ինքնիշխան պետության մասին իր պատկերացումներին։ Բայց դժվար թե Ռուսաստանը կարողանա պահպանել զսպվածության նույն աստիճանը, եթե նման ընտրության հետևանքները ուղղակիորեն վնասեն իր շահերին և քաղաքացիների անվտանգությանը։ Ուստի, գործնական առումով Ռուսաստանի համար կարևոր է ուշադիր հետևել, թե ինչ է կատարվում և կանխել այն իրավիճակը, երբ ուղղակի վնաս կհասցվի հայ հասարակությանը և կլինի մեր միջև ավանդաբար գոյություն ունեցող կապերի խզում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ասում են՝ ստի կյանքը 40 օր ա․ Մամիջանյանը՝ Փաշինյանի մասին ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Ղազախստանին և Ադրբեջանին Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի կործանման հետ կապված. Միլլեր Նիկոլ Փաշինյանն ապու՞շ է, դավաճա՞ն, թե՞ թշնամի․ Հովհաննես Իշխանյան Զոհ կա «Կուրտկա». որքա՞ն վաղուց է մարդկությունն այն կրում․ «Փաստ»Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքներըԱրևային մարտկոցներ օդապարիկների վրա. Գիտնականները գտել են ավանդական արևային մարտկոցների օգտագործման սահմանափակումները շրջանցելու միջոցՏեր-Պետրոսյանի ապտակը Փաշինյանին Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ համակարգի կողմից․ ուկրաինացի պաշտոնյա Նիկոլ Փաշինյանը մաքսային մարմինները սահմանելու մասին որոշում է ստորագրել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Ավերիչ երկրաշարժեր, ցունամիներ, հարյուր հազարավոր զոհեր․ «Փաստ»Թուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում «Ամեն ինչ սպասելի է. այս իշխանություններն ու նրանց կամակատարները հատել են բոլոր հնարավոր և անհնարին կարմիր գծերը»․ «Փաստ»«Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում Անհիմն առաջարկների ներկայացումը կարող է առաջացնել տնտեսական ու հասարակական ցնցումներ Արագածոտնում բախվել են «Volkswagen»-ն ու «ՎԱԶ 2107»-ը, վիրավnր կաԱյս տարի հարաբերությունները բացասաբար են զարգացել․ «Փաստ»Cat 6040-ի ու Բելազի համարդրությունը դարձնում է անհնարինը հնարավորՈւնենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին. Վահե ՀովհաննիսյանԴեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ. 5 տուժած կա Այս վարչախումբը պետք է հասկանա, որ մեզ անվերջ խաբել չի կարող. ՀայաՔվե«Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում․ «Փաստ»Ինչի՞ մասին է իրական կրթությունը․ Մենուա Սողոմոնյան ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. տեղումներ են լինելու. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Անցնող տարվա տնտեսական խութերը․ «Փաստ»Ի՞նչ ենթատեքստեր կան Արցախի շուրջ բանակցային կապիտալը փշրելու հետևում․ «Փաստ»Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղելԿասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել «Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ»Ռուբլին ու դոլարը թանկացել են. փոխարժեքն այսօր Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է.... «Փաստ»Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»Աննախադեպ ցուցանիշ. «Թիմի» նորագույն մանրաթելային ցանցն արդեն հասանելի է Հայաստանի 350 հազար ընտանիքի. «Փաստ»Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Վրաստանի խորհրդարանում դեկտեմբերի 29-ին նոր նախագահի երդմնակալության առթիվ անվտանգության դեղին մակարդակ կսահմանվի Այսօր Երգի պետական թատրոնի 30-ամյակն է. ինչպես է շնորհավորել երգչուհի Սոնա Ռուբենյանը Միջոցառում ԱԺ բակում՝ Ալեն Սիմոնյանի և մի քանի ՔՊ-ականների երեխաների համար «Անհանգիստ» ուղևորուհին վայրէջքի ժամանակ բացել է վթարային ելքն ու մագլցել ինքնաթիռի թևի վրա Քրիստոֆեր Նոլանը կէկրանավորի Հոմերոսի պոեմներից մեկը Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել ՝ ԱԹՍ-ի անկման պատճառով․ օդանավակայանը փակ է (տեսանյութ) Հավայան կղզիներում վայրէջք կատարած ինքնաթիռի շասսիի մեկուսախցում տղամարդու դի է հայտնաբերվել Հեռացող 2024 թվականի լավագույն ֆիլմերը Վարորդն ու ուղևորը մալուխներ ու սարքավորումներ են գողացել են գործարանից Ավելի քան 680 հայկական բեռնատարներ սպասում են «Վերին Լարս» անցակետի մոտ «Ինտերի» նախագահ․ Ինձագին գերազանց պրոֆեսիոնալ է եւ շատ խելացի մարդ, մեր թիմի առաջատարն է