Երևան, 26.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հանքարդյունաբերության համար վստահության մթնոլորտի ձևավորումը կարևոր է․ Արմեն Ստեփանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի հանքարդյունաբերական ներուժի բացահայտմանն ուղղված երկօրյա (սեպտեմբերի 27-28) «Mining Armenia Forum» միջազգային համաժողովը միավորել էր պետական կառույցների, մասնագիտական հանրույթի, մասնավոր դաշտի և ներդրումային ընկերությունների շուրջ 200 ներկայացուցիչների մեկ հարթակում։


Համաժողովի «Բնապահպանություն. հասարակություն կառավարում, տեղական մարտահրավերներ գլոբալ համատեքստում» թեմայով պանելային քննարկման մասնակից, ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի կարծիքով շահագրգիռ կողմերի ներգրավման գործում կարևոր են անկեղծ, ներառական երկխոսությունը և, ամենակարևորը, վստահության մթնոլորտի ձևավորումը:


«Հենց հանքարդյունաբերության ոլորտն է ամենաշատը կաղում այս հարցում․ անկեղծ երկխոսությունը համայնքերի և կառավարության միջև։ Եթե այդ վստահություն չի ձևավորվում, ապա ապագան մշուշոտ է լինելու։ Հենց սկզբից պետք է խոսել ընդհանուր նպատակների մասին, որոնք ավելի շատ միավորում են մարդկանց, քան բաժանում։ Կարևոր է հենց սկզբից ֆիքսել ընդհանուր նպատակները, որպեսզի երկխոսությունը կառուցողական ստացվի»,- հայտնել է նա։


Նշենք, որ պանելային քննարկումների, առաջատար ելույթների, հարցազրույցների ձևաչափով անցկացվող համաժողովին մասնակցել են առաջատար խոսնակներ ոչ միայն Հայաստանից, այլև Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ղազախստանից: Հանքարդյունաբերության հանդեպ հանրային վստահության վերականգնման, պետություն-մասնագիտական հանրույթ-մասնավոր համագործակցությամբ ոլորտի խնդիրների բարձրաձայնման և լուծման առաջարկների ներկայացման, ինչպես նաև գլոբալ ներդրումային հնարավորությունների քննարկման այս ձևաչափը հավակնում է դառնալ շարունակական։


Վերոնշյալ քննարկման մեկ այլ մասնակից, ՀՀ ՏԿԵ նախկին փոխնախարար Լիլիա Շուշանյանն ասաց հետևյալը․ «Այն թափանցիկությունը, հաշվետվողականությունը, որն այսօր կա՝ առնվազն տվյալների հասանելիության մակարդակով, միանշանակ 5-10 տարի առաջ չի եղել, և երևի թե չէր կարելի պատկերացնել, որ նման ծավալի կարող է լինել»։

dfgdfged


Նա նշեց, որ տվյալների հասանելությունը, որին հասել ենք, դա նպատակ չէր, այլ ուղղակի միջոց էր, որը պետք է օգտագործել տարբեր ոլորտներում կամ ենթաոլորտներում փոփոխություններն անելու և զարգացնելու համար։ «Եթե մենք խոսում ենք ընդհանրապես կայուն զարգացման միջազգային չափորոշիչների մասին, ապա ոչ ոք միանշանակ մեկ չափորոշիչ չունի կայուն զարգացման և ԲՍԿ-ի մասին։ Կարծում եմ, որ Հայաստանը չի էլ կարող և չպետք է ընկնի բոլոր այդ գործոնների հետևից։ Սակայն, մենք պարտավոր ենք առանձնացնել այն գործոնները և արդեն այդ հասանելի տվյալների վրա կառուցենք մեր գործողությունները և բարելավենք դրանք։ Սա ճանապարհ է, որն անընդհատ պետք է շարունակվի, չպետք է կանգնի ինչ-որ փուլում»,- եզրափակեց Շուշանյանը։


Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Գասպարյան Ամիրխանյանն իր խոսքի սկզբում նշեց, որ սա աննախադեպ համաժողով է, քանի որ այս միջոցառմանը ներկա են և ՀՀ բոլոր հանքարդյունաբերական ընկերությունները, և պետական գերատեսչությունների ներկայացուցիչները, և քաղհասարակության ներկայացուցիչները։
«Սերնդային փոփոխության ներդրումն անհրաժեշտ է որդեգրել և իրականացնել։ Այդ գործընթացն, ի վերջո, հանգեցնում է ավելի բարձր մակարդակի փոխվստահության։ Օրինակ՝ Շվեդիայում կա այն զգացողությունը, որ արդյունաբերական ընկերություններն ինտեգրված են հասարակության կյանքում։ Այսինքն՝ այդ ընկերությունները մեծ ջանքեր են ներդնում համայնքների հետ երկխոսության և վստահության ձևավորման համար»,- ասել է նա։

47-ամյա Գէորգ Պ.-ն մահացել է Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ Կրեմլում հրաժարվել են ենթադրություններ անել ավիավթարի պատճառների վերաբերյալ Ասում են՝ ստի կյանքը 40 օր ա․ Մամիջանյանը՝ Փաշինյանի մասին ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Ղազախստանին և Ադրբեջանին Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի կործանման հետ կապված. Միլլեր Նիկոլ Փաշինյանն ապու՞շ է, դավաճա՞ն, թե՞ թշնամի․ Հովհաննես Իշխանյան Զոհ կա «Կուրտկա». որքա՞ն վաղուց է մարդկությունն այն կրում․ «Փաստ»Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքներըԱրևային մարտկոցներ օդապարիկների վրա. Գիտնականները գտել են ավանդական արևային մարտկոցների օգտագործման սահմանափակումները շրջանցելու միջոցՏեր-Պետրոսյանի ապտակը Փաշինյանին Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ համակարգի կողմից․ ուկրաինացի պաշտոնյա Նիկոլ Փաշինյանը մաքսային մարմինները սահմանելու մասին որոշում է ստորագրել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Ավերիչ երկրաշարժեր, ցունամիներ, հարյուր հազարավոր զոհեր․ «Փաստ»Թուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում «Ամեն ինչ սպասելի է. այս իշխանություններն ու նրանց կամակատարները հատել են բոլոր հնարավոր և անհնարին կարմիր գծերը»․ «Փաստ»«Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում Անհիմն առաջարկների ներկայացումը կարող է առաջացնել տնտեսական ու հասարակական ցնցումներ Արագածոտնում բախվել են «Volkswagen»-ն ու «ՎԱԶ 2107»-ը, վիրավnր կաԱյս տարի հարաբերությունները բացասաբար են զարգացել․ «Փաստ»Cat 6040-ի ու Բելազի համարդրությունը դարձնում է անհնարինը հնարավորՈւնենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին. Վահե ՀովհաննիսյանԴեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ. 5 տուժած կա Այս վարչախումբը պետք է հասկանա, որ մեզ անվերջ խաբել չի կարող. ՀայաՔվե«Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում․ «Փաստ»Ինչի՞ մասին է իրական կրթությունը․ Մենուա Սողոմոնյան ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. տեղումներ են լինելու. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Անցնող տարվա տնտեսական խութերը․ «Փաստ»Ի՞նչ ենթատեքստեր կան Արցախի շուրջ բանակցային կապիտալը փշրելու հետևում․ «Փաստ»Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղելԿասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել «Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ»Ռուբլին ու դոլարը թանկացել են. փոխարժեքն այսօր Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է.... «Փաստ»Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»Աննախադեպ ցուցանիշ. «Թիմի» նորագույն մանրաթելային ցանցն արդեն հասանելի է Հայաստանի 350 հազար ընտանիքի. «Փաստ»Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Վրաստանի խորհրդարանում դեկտեմբերի 29-ին նոր նախագահի երդմնակալության առթիվ անվտանգության դեղին մակարդակ կսահմանվի Այսօր Երգի պետական թատրոնի 30-ամյակն է. ինչպես է շնորհավորել երգչուհի Սոնա Ռուբենյանը Միջոցառում ԱԺ բակում՝ Ալեն Սիմոնյանի և մի քանի ՔՊ-ականների երեխաների համար «Անհանգիստ» ուղևորուհին վայրէջքի ժամանակ բացել է վթարային ելքն ու մագլցել ինքնաթիռի թևի վրա Քրիստոֆեր Նոլանը կէկրանավորի Հոմերոսի պոեմներից մեկը Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել ՝ ԱԹՍ-ի անկման պատճառով․ օդանավակայանը փակ է (տեսանյութ) Հավայան կղզիներում վայրէջք կատարած ինքնաթիռի շասսիի մեկուսախցում տղամարդու դի է հայտնաբերվել Հեռացող 2024 թվականի լավագույն ֆիլմերը