Երևան, 26.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սասուն, թե՛ Արցախի հանձնման, թե՛ բանակի կազմաքանդման, թե՛ Սպարապետի նպատակների զրոյացման հեղինակը շեֆդ՝ Նիկոլն է. Էդուարդ Շարմազանով

ԲԼՈԳ

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սասուն,թե Արցախի հանձնման,թե բանակի կազմաքանդման,թե Սպարապետի նպատակների զրոյացման հեղինակը շեֆդ՝ Նիկոլն է։

«Ազգակործան պատուհասների» ռեժիմի ներկայացուցիչները ջանք ու եռանդ չեն խնայում հանդես գալու հակապետական ու մառազմատիկ հայտարարություններով։
Երեւի այդպիսինն է «30 արծաթի» գերի լինելու բաժինը։

Նախկին հանրապետական,իսկ այսօր արդեն կարկառուն քպ -ական Սասուն Միքայելյանը հանդես է եկել հերթական անհեթեթ ու ազգադավ հայտարարությամբ ,թե «Անկախ Հայաստան չի եղել»,իսկ Ադրբեջանի զինվելուն զուգահեռ Հայաստանում «20 տարի ալան -թալան է եղել»։

Ամեն ինչ հերթով…

Ակնհայտ փաստ է,որ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ՀՀ-ն զինվել է ամենամարտունակ զինատեսակներով։

Միայն դաշնակից ՌԴ-ից անվճար ստացվել է 50 հազար տոննա զենք ու զինամթերք , չհաշված «Իսկանդեր»-ը ,որը Սասունի շեֆ Նիկոլը չհամարձակվեց կիրառել 44-օրրա պատերազմի սկզբնական՝ ամենավճռորոշ փուլում։

2016-ի Ապրիլյան պատերազմի օրերին հայոց բանակը 4 օրվա ընթացքում այնպիսի հակահարված տվեց ադրբեջանցիներին,որ նրանք ստիպված զինադադար խնդրեցին։
Թշնամին չկարողացավ գրավել որեւէ բնակավայր,կրկնում եմ ՝որեւէ բնակավայր։
Ապրիլյանից հետո Ալիեւը նշեց,որ փակ դռների հետեւում իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը։

Սասուն,այդ ամենը հայոց բանակի ու նրա գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի շնորհիվ էր։

Ո՞վ է տեսել «թալանված» բանակը հաղթի մինչեւ ատամները զինված հակառակորդին։
Բայց հաղթեց ,ու հենց բանակի հաղթանակի շնորհիվ բանակցային սեղանին հայկական կողմն առաջ մղեց Վիեննայի ,Սանկտ Պետերբուրգի ու Ժնեւի օրակարգերը։

Ապրիլյանից հետո Սերժ Սարգսյանի ու մեր դաշնակից ՌԴ-ի պայյմանավորվածության արդյունքում ՀՀ-ն 300 մլն ԱՄՆ դոլարի արտոնյալ վարկ ստացավ ՌԴ ներքին գործարանային գներով ։

2018-ին տեղի ունեցավ ազգակործան հեղաշրջումը ,որը դու՝ Սասուն ,անվանեցիր «Արցախյան հաղթանակից ավելի կարեւոր»։

Ու այդ օրվանից սկսվեց հայոց բանակի կազմաքանդումն ու թալանը։
Բայց նույնիսկ այդ վիճակում բանակը շարունակում էր մնալ մարտունակ։
Վկան շեֆիդ՝ Նիկոլի խոսքերն էին 2020-ի ամռանը,որ «հայոց բանակը տարածաշրջանում ունակ է խնդիրներ լուծելու»։

Ո՞ր թալանված բանակն է «տարածաշրջանում խնդիրներ լուծում»։
Ամոթ է,գոնե լռիր։

Եկավ 2020-ի սեպտեմբերի 27-ը…

Ապագա կապիտուլյանտն ամեն բան արեց,որպեսզի մենք պարտվենք։
Ու 4-5 միլիարդ ԱՄՆ դոլարի զենք ու զինամթերք թողեցիք ադրբեջանցիներին։
Նույնիսկ շեֆիդ «կառուցողական գործընկեր» Ալիեւն էր զարմացել,թե որտեղի՞ց Հայաստանին այդքան զենք։

Ասեմ որտեղից…այդ զենքը նախկին իշխանություններն էին բերել,բայց հայրենիքը պաշտպանելու,այլ ոչ թե թշնամուն «տրոֆեյ» նվիրելու համար։

Ասում ես «Անկախ Հայաստան չի եղել,ֆորպոստ է եղել»։
Դոշիդ մեդալներն ու պատգամավորական մանդատները «ֆորպոստի՞ց» ես ստացել,թե՞ Սպարապետի ստեղծած Երկրապահն է «ֆորպոստ»-ը ստեղծե՞լ։

Հիմա՞ է անկախ,որ բոլոր հնարավոր միջոցներով թուրքի կամակատարի ճամփեն եք բռնել։

Բա անկախության համար մտածո՞ղ ես,ինչու՞ չես պաշտպանում Անկախության հռչակագրի բովանդակությունը։

Ինչու՞ ծպտուն չես հանում,երբ Արցախի ղեկավարությունը Բաքվի բանտերում է։
Բա խոսիր,պահանջիր։

Թե կարո՞ղ է շեֆդ՝ Նիկոլը զայրանա ։
1990-ականների ,Ապրիլյանի ու 44-օրյա պատերազմների նահատակներն Անկախ ու Ազատ Արցախն են պաշտպանել,որը քո շեֆը՝ Նիկոլը ,ճանաչել է Ադրբեջանի կազմում։

Քանի որ կարծես թե քո համար այլեւս հեղինակություն են դառնում արեւմտյան պաշտոնյաները,նշեմ ,որ ԵՄ արտաքին քաղաքականության փաստացի ղեկավար Բորելն է ասել.«Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեւավարն է,ով ուղղակիորեն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս»։

Հազար տարի էլ անցնի,փաստը հետեւյալն է. Արցախի հանձնումն էլ,Սպարապետի նպատակների փոշիացումն էլ,բանակի կազմաքանդումն էլ ձեր ազգակործան խմբակի խղճին է:

Քարդաշյան-Ջեններ կլանը Սուրբ Ծնունդը նշել է ընտանեկան նեղ շրջապատում Քիմ Քարդաշյանը Սուրբ Ծննդյան նախօրեին «օձային կերպար» է ընտրել Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս Ուկրաինայում նոր պայթյուններ են տեղի ունեցել Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ) 47-ամյա Գէորգ Պ.-ն մահացել է Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ Կրեմլում հրաժարվել են ենթադրություններ անել ավիավթարի պատճառների վերաբերյալ Ասում են՝ ստի կյանքը 40 օր ա․ Մամիջանյանը՝ Փաշինյանի մասին ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Ղազախստանին և Ադրբեջանին Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի կործանման հետ կապված. Միլլեր Նիկոլ Փաշինյանն ապու՞շ է, դավաճա՞ն, թե՞ թշնամի․ Հովհաննես Իշխանյան Զոհ կա «Կուրտկա». որքա՞ն վաղուց է մարդկությունն այն կրում․ «Փաստ»Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքներըԱրևային մարտկոցներ օդապարիկների վրա. Գիտնականները գտել են ավանդական արևային մարտկոցների օգտագործման սահմանափակումները շրջանցելու միջոցՏեր-Պետրոսյանի ապտակը Փաշինյանին Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ համակարգի կողմից․ ուկրաինացի պաշտոնյա Նիկոլ Փաշինյանը մաքսային մարմինները սահմանելու մասին որոշում է ստորագրել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Ավերիչ երկրաշարժեր, ցունամիներ, հարյուր հազարավոր զոհեր․ «Փաստ»Թուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում «Ամեն ինչ սպասելի է. այս իշխանություններն ու նրանց կամակատարները հատել են բոլոր հնարավոր և անհնարին կարմիր գծերը»․ «Փաստ»«Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում Անհիմն առաջարկների ներկայացումը կարող է առաջացնել տնտեսական ու հասարակական ցնցումներ Արագածոտնում բախվել են «Volkswagen»-ն ու «ՎԱԶ 2107»-ը, վիրավnր կաԱյս տարի հարաբերությունները բացասաբար են զարգացել․ «Փաստ»Cat 6040-ի ու Բելազի համարդրությունը դարձնում է անհնարինը հնարավորՈւնենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին. Վահե ՀովհաննիսյանԴեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ. 5 տուժած կա Այս վարչախումբը պետք է հասկանա, որ մեզ անվերջ խաբել չի կարող. ՀայաՔվե«Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում․ «Փաստ»Ինչի՞ մասին է իրական կրթությունը․ Մենուա Սողոմոնյան ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. տեղումներ են լինելու. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Անցնող տարվա տնտեսական խութերը․ «Փաստ»Ի՞նչ ենթատեքստեր կան Արցախի շուրջ բանակցային կապիտալը փշրելու հետևում․ «Փաստ»Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղելԿասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել «Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ»Ռուբլին ու դոլարը թանկացել են. փոխարժեքն այսօր Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է.... «Փաստ»Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»Աննախադեպ ցուցանիշ. «Թիմի» նորագույն մանրաթելային ցանցն արդեն հասանելի է Հայաստանի 350 հազար ընտանիքի. «Փաստ»Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Վրաստանի խորհրդարանում դեկտեմբերի 29-ին նոր նախագահի երդմնակալության առթիվ անվտանգության դեղին մակարդակ կսահմանվի Այսօր Երգի պետական թատրոնի 30-ամյակն է. ինչպես է շնորհավորել երգչուհի Սոնա Ռուբենյանը Միջոցառում ԱԺ բակում՝ Ալեն Սիմոնյանի և մի քանի ՔՊ-ականների երեխաների համար