Երևան, 26.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Տոտալ իշխանազավթման օրավուր մեծացող ախորժակը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեղական ինքնակառավարման համակարգը առանձնահատուկ կարևոր դեր է խաղում պետության ժողովրդավարական կառավարման կառուցվածքում, քանի որ այն ապահովում է բնակչության անմիջական մասնակցությունը համայնքային կյանքի կառավարմանը։ ՏԻՄ համակարգը թույլ է տալիս, որ քաղաքացիները և տեղական մարմինները որոշումներ կայացնեն իրենց համայնքների զարգացման ուղղությամբ՝ հաշվի առնելով տեղական կարիքներն ու առանձնահատկությունները։ Այն ապահովում է համայնքային խնդիրների արագ և արդյունավետ լուծում՝ նվազեցնելով կենտրոնացված կառավարման սահմանափակումները և մոտեցնելով որոշումները ժողովրդին։ Կարևոր է, որ ՏԻՄ համակարգը որոշակի գործառույթների իրականացման հարցում ապակենտրոնացվածություն է նախատեսում՝ իրականացնելով իշխանության իրացումը համայնքային մակարդակով, բայց երկրում կենտրոնական քաղաքական իշխանության ձևավորման ու գործունեության մասով մեծ ազդեցություն կարող է ունենալ տեղերում հանրային տրամադրությունների ձևավորման համատեքստում։

Ու ժողովրդավարական համակարգ ունեցող երկրներում ՏԻՄերի ձևավորման հարցում կարևորվում է քաղաքական ուժերի և թեկնածուների միջև քաղաքական պայքարը, թե տվյալ ինքնակառավարվող մարմինը ինչ ծրագրի շրջանակներում է իր քաղաքականությունը վարելու, և որոնք են դրա առավելությունները։ Բայց Փաշինյանի իշխանության գալուց հետո նրա գլխավորած ՔՊ-ն մարզերում քաղաքական պայքարի համատեքստում լուրջ խնդիրների բախվեց։ Առաջին խնդիրն այն է, որ մինչև հիմա էլ ՔՊ-ն քաղաքացիների կողմից չի ընկալվում դասական իմաստով որպես քաղաքական կուսակցություն, քանի որ այն չունի գաղափարախոսություն և չի կրում այնպիսի արժեքաբանական ատրիբուտներ, որ ունենում են քաղաքական կուսակցությունները։ Ուստի, մնում էր պայքարը տանել անձանց շուրջ։

Իսկ ՔՊ-ի կողմից առաջադրվող թեկնածուներին մարդիկ ո՛չ ճանաչում էին, ո՛չ էլ տեղյակ էին նրանց գործունեության մասին, քանի որ շատերի ամենամեծ գործը 2018 թվականի գարնանը Փաշինյանի կողքից քայլելն է եղել։ Եվ այդպես, իշխանությունները տեսան, որ իրենց հաղթանակի շանսերը փոքրանում են, դրա համար էլ Ընտրական օրենսգիրքը փոխեցին, ՏԻՄ ընտրությունների համակարգից դուրս հանեցին մեծամասնական տարբերակը, փոխարենն ամբողջությամբ դարձրեցին համամասնական, որպեսզի այն քաղաքական իմաստով տեղի ունենա Փաշինյանի «շուքի» ներքո։ Փաստացի, ՏԻՄ ընտրություններում ստացվում էր այնպես, որ մարզերում քաղաքացիներն ընտրում էին ոչ թե ՔՊ-ի թեկնածուներին, այլ իրենց ձայնը տալիս էին Փաշինյանին, ով շատ դեպքերում անձամբ մասնակցում էր քարոզարշավին կամ իր աջակցությունն էր հայտնում։

Բայց նույնիսկ այս քայլն այնպիսի մեծ արդյունքներ չտվեց, ինչ որ ակնկալում էր իշխող քաղաքական թիմը։ Դրա համար էլ ՏԻՄ-երն իրենց վերահսկողության տակ վերցնելու նպատակով իշխանություններն անցան համայնքների խոշորացման տարբերակին, որի դեպքում նախ՝ կենտրոնական իշխանությունների լծակներն ավելի են մեծանում, հետո՝ խոշորացումից հետո կարիք էր զգացվում նոր ընտրություններ անցկացնել։ Բայց նույնիսկ այս պարագայում իշխանությունները մի շարք համայնքներում այդպես էլ չկարողացան հաջողություն գրանցել՝ չնայած շատ ժամանակ ցույց էին տալիս, թե իբր գոհ են ընտրությունների արդյունքներից։ Երբ Աբովյանում ՔՊ-ի սրտի թեկնածուն պարտվել էր գործող քաղաքապետին, Փաշինյանը հայտարարում էր, թե հաղթել է ժողովրդավարությունը։ Բայց հետագա իրողությունները ցույց տվեցին, որ իշխանությունները այնպիսի միջոցների են դիմում, որ ոչ թե ժողովրդավարությունը հաղթի, այլ միայն իրենք ամեն գնով զավթեն ՏԻՄ համակարգերի իշխանությունը։ Թերևս սա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Փաշինյանն ու իր թիմը վախեր ունեն, որ տեղերում կարող է սկիզբ առնել իրենց հեռացման գործընթացը, ապա աստիճանաբար տարածվել հանրապետությունով մեկ։ Ուստի, իշխանությունները գործի են դրել ու դնում իրենց ունեցած բոլոր լծակները, որ բոլոր ՏԻՄ-երը զավթեն՝ թեկուզ ապօրինի կերպով։

Ու այս նպատակի համար առաջին հերթին կիրառության մեջ են դրվում «իրավապահ» լծակները։ Ընտրությունների նախօրյակին կամ անմիջապես հետո շատ «հանկարծ» իրավապահները սկսում են բացահայտել ընդդիմադիր թեկնածուների իբր չարաշահումները։ Պատահական չէ, որ այդպես ընտրությունների նախօրյակին քրեական գործեր հարուցվեցին Սյունիքում կամ այլ մարզերում համայնքապետերի ընդդիմադիր թեկնածուների վրա՝ տարբեր չարաշահումների գործերով, ինչը ազդեց նաև ընտրությունների արդյունքների վրա։ Ճիշտ է, հետո այդ գործերի մեծամասնությունն ուղղակի ժամանակի ընթացքում քանդվեց, բայց գործն արդեն արված էր։ Մյուս կողմից էլ իրավական մահակը գործի դրվեց արդեն ընտրված համայնքապետերի նկատմամբ։ Օրինակ՝ Վանաձորում արդեն ժողովրդի կողմից ընտրված ընդդիմադիր քաղաքապետին կալանավորեցին ու չթողեցին, որ պաշտոնավարի։

Ընդհանրապես, իշխանություններն այդպիսի մոտեցմամբ ցույց են տալիս, որ ուղղակի թքած ունեն ժողովրդի քվեի վրա, իրենց համար ամենակարևորը տեղական կառավարման համակարգը զավթելն է։ Եթե իրենց պետք է, անգամ ընտրված ու գործող համայնքապետերին կարող են հեռացնել։ Տարբեր ճնշումների արդյունքում այդպես պաշտոնանկ արվեց Ալավերդու քաղաքապետը։ Հիմա էլ ճնշումներ են գործի դրել Գյումրին «զավթելու» նպատակով։ Եվ արդեն խոսվում է, թե հերթում Սիսիան համայնքն է։ Ահա, այսպիսին է Հայաստանում Փաշինյանի կողմից ստեղծված հակաժողովրդավարական համակարգը։ Չնայած, զարմանալի բան չկա, ինչպես իշխանազավթմամբ եկան իշխանության, ինչպես հետո զավթեցին ՍԴն, բուհերը, դատական համակարգի մի մասը, այլ ինստիտուտներ, այդպես էլ շարունակում են տոտալ իշխանազավթման փորձերը:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Կուրտկա». որքա՞ն վաղուց է մարդկությունն այն կրում․ «Փաստ»Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքներըԱրևային մարտկոցներ օդապարիկների վրա. Գիտնականները գտել են ավանդական արևային մարտկոցների օգտագործման սահմանափակումները շրջանցելու միջոցՏեր-Պետրոսյանի ապտակը Փաշինյանին Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ համակարգի կողմից․ ուկրաինացի պաշտոնյա Նիկոլ Փաշինյանը մաքսային մարմինները սահմանելու մասին որոշում է ստորագրել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Ավերիչ երկրաշարժեր, ցունամիներ, հարյուր հազարավոր զոհեր․ «Փաստ»Թուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում «Ամեն ինչ սպասելի է. այս իշխանություններն ու նրանց կամակատարները հատել են բոլոր հնարավոր և անհնարին կարմիր գծերը»․ «Փաստ»«Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում Անհիմն առաջարկների ներկայացումը կարող է առաջացնել տնտեսական ու հասարակական ցնցումներ Արագածոտնում բախվել են «Volkswagen»-ն ու «ՎԱԶ 2107»-ը, վիրավnր կաԱյս տարի հարաբերությունները բացասաբար են զարգացել․ «Փաստ»Cat 6040-ի ու Բելազի համարդրությունը դարձնում է անհնարինը հնարավորՈւնենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին. Վահե ՀովհաննիսյանԴեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ. 5 տուժած կա Այս վարչախումբը պետք է հասկանա, որ մեզ անվերջ խաբել չի կարող. ՀայաՔվե«Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում․ «Փաստ»Ինչի՞ մասին է իրական կրթությունը․ Մենուա Սողոմոնյան ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. տեղումներ են լինելու. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Անցնող տարվա տնտեսական խութերը․ «Փաստ»Ի՞նչ ենթատեքստեր կան Արցախի շուրջ բանակցային կապիտալը փշրելու հետևում․ «Փաստ»Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղելԿասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել «Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ»Ռուբլին ու դոլարը թանկացել են. փոխարժեքն այսօր Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է.... «Փաստ»Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»Աննախադեպ ցուցանիշ. «Թիմի» նորագույն մանրաթելային ցանցն արդեն հասանելի է Հայաստանի 350 հազար ընտանիքի. «Փաստ»Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Վրաստանի խորհրդարանում դեկտեմբերի 29-ին նոր նախագահի երդմնակալության առթիվ անվտանգության դեղին մակարդակ կսահմանվի Այսօր Երգի պետական թատրոնի 30-ամյակն է. ինչպես է շնորհավորել երգչուհի Սոնա Ռուբենյանը Միջոցառում ԱԺ բակում՝ Ալեն Սիմոնյանի և մի քանի ՔՊ-ականների երեխաների համար «Անհանգիստ» ուղևորուհին վայրէջքի ժամանակ բացել է վթարային ելքն ու մագլցել ինքնաթիռի թևի վրա Քրիստոֆեր Նոլանը կէկրանավորի Հոմերոսի պոեմներից մեկը Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել ՝ ԱԹՍ-ի անկման պատճառով․ օդանավակայանը փակ է (տեսանյութ) Հավայան կղզիներում վայրէջք կատարած ինքնաթիռի շասսիի մեկուսախցում տղամարդու դի է հայտնաբերվել Հեռացող 2024 թվականի լավագույն ֆիլմերը Վարորդն ու ուղևորը մալուխներ ու սարքավորումներ են գողացել են գործարանից Ավելի քան 680 հայկական բեռնատարներ սպասում են «Վերին Լարս» անցակետի մոտ «Ինտերի» նախագահ․ Ինձագին գերազանց պրոֆեսիոնալ է եւ շատ խելացի մարդ, մեր թիմի առաջատարն է Մարդն ամբողջ է դառնում համբույրի մեջ․ Նազենի Հովհաննիսյանի նոր լուսանկարը Մյասնիկյան պողոտայում «Kia Sportage»-ը բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ.shamshyan.com Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին