Երևան, 26.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Խաղաղության պայմանագիր կստորագրվի, եթե Երևանը նորից ինչ-որ բան զիջի». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

electorat.info–ն իր «Վլադիմիր Բրուտեր. Խաղաղության պայմանագիր կստորագրվի, եթե Երևանը նորից ինչ-որ բան զիջի Բաքվին» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախագիծն այժմ համաձայնեցված է 80-90 տոկոսով։ Կա՞, արդյոք, համաձայնագրի ստորագրման հավանականություն, electorat. info-ն հարց է ուղղել Հումանիտար-քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետ Վլադիմիր Բրուտերին։ Վերջինս շեշտը դրել է այն փաստի վրա, որ Բաքուն ներկայում մտածում է նույն կերպ, ինչ Երևանն էր մտածում ավելի վաղ:

«Բաքուն առաջ է քաշում մեկ պահանջ, այն է՝ պաշտպանված ցամաքային միջանցք Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան: Այսինքն, ըստ էության, դա փաստարկվում է այն նույն կատեգորիաներով, որոնցով Երևանը հիմնավորում էր Ղարաբաղից դեպի Հայաստան անցնող Լաչինի միջանցքը»,ասել է փորձագետը։ Բացի այդ, փորձագետը ենթադրություն է արել խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետների մասին։ «Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա վերջնաժամկետը կպահպանվի, եթե Փաշինյանը համաձայնի ամեն ինչին: Պատկերացրեք, Փաշինյանը, որը տվել է այն ամենը, ինչ կարելի էր տալ, հիմա էլ դրա պատճառով պետք է զիջի Հայաստանի տարածքների մի մասը: Նա ասում է. «Ես դրա տակ չեմ ստորագրել»:

Նրան պատասխանում են. «Մեր ի՞նչ գործն է, բարի եղիր ստորագրել, և այնուհետև մենք ձեզ խաղաղության պայմանագիր կտանք Թուրքիայի և Ադրբեջանի հետ, կբացենք սահմանները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ընդլայնել առևտուրը և արագ դառնալ ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի թեկնածու: Այն, ինչ ուզում ես, քո հաշվին է լինելու»։ Այսպիսով, Փաշինյանին բացատրում են, որ բացի իր մոտեցումներից, կան նաև ուրիշ մոտեցումներ»,- պարզաբանել է նա։ Բրուտերը նաև նշել է Փաշինյանի ջանքերի մասին՝ Արևմուտքի ուշադրությունը հրավիրել տեղի ունեցողին, չնայած վերջինս շահագրգռված չէ ուժեղ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ «Փաշինյանը փորձում է Արևմուտքին ներառել, որպեսզի նա ճնշում գործադրի ադրբեջանցիների վրա, բայց, ինչպես միշտ, Արևմուտքն այնքան կճնշի, որ Ադրբեջանը հարմարավետ զգա: Դա տիպիկ արևմտյան մոտեցում է: Նրանք մեծ ճնշում են գործադրում միայն նրանց վրա, որոնց վրա պետք է ճնշում գործադրել: Արևմուտքը միայն կձևացնի, որ ճնշում է գործադրում»,-ասել է փորձագետը:

Վլադիմիր Բրուտերը նաև գնահատել է խաղաղության համաձայնագրի ստորագրման հավանականությունը: «Եթե հայերը ինչ-որ այլ բան զիջեն Բաքվին, որոշ արևմտյան խաղաղապահներ բերեն, հնարավոր է, որ նրանք ինչ-որ բան ստորագրեն: Խոսել հայկական կողմի մտադրությունների մասին, այսինքն՝ արդյո՞ք կհամաձայնի «Զանգեզուրի միջանցքին», դժվար կլինի, բայց Բաքուն, իհարկե, առանց դրա ոչինչ չի ստորագրի: Նա հիմա իրեն հաղթող է զգում, ինչո՞ւ պետք է հրաժարվի այն բոնուսներից, որոնք կարող է ստանալ: Արդյո՞ք նրան պետք է շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքել: Իհարկե՝ ոչ, նրա համար այսպես էլ լավ է», -եզրափակել է փորձագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքները Լուկաշենկոն ու Նիկոլ Փաշինյանը վիճել են ԵԱՏՄ նիստում (տեսանյութ) Ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ Ադրբեջանի կառավարության աղբյուրները հաստատել են՝ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով Տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել՝ ինչպես է Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ շրջում Ո՞րն է եղել Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառը․ նոր տեղեկություններ Որոշ հասցեներում գազ չի լինի Նավթի համաշխարհային գներն աճել են․ Wall Street Journal Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում Ռուսաստանին թույլ չեն տալիս մասնակցել հետաքննությանը Մայր Աթոռի հայտարարությունը Ձյան տեսքով տեղումներ են սպասվում Քարդաշյան-Ջեններ կլանը Սուրբ Ծնունդը նշել է ընտանեկան նեղ շրջապատում Քիմ Քարդաշյանը Սուրբ Ծննդյան նախօրեին «օձային կերպար» է ընտրել Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս Ուկրաինայում նոր պայթյուններ են տեղի ունեցել Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ) 47-ամյա Գէորգ Պ.-ն մահացել է Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ Կրեմլում հրաժարվել են ենթադրություններ անել ավիավթարի պատճառների վերաբերյալ Ասում են՝ ստի կյանքը 40 օր ա․ Մամիջանյանը՝ Փաշինյանի մասին ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Ղազախստանին և Ադրբեջանին Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի կործանման հետ կապված. Միլլեր Նիկոլ Փաշինյանն ապու՞շ է, դավաճա՞ն, թե՞ թշնամի․ Հովհաննես Իշխանյան Զոհ կա «Կուրտկա». որքա՞ն վաղուց է մարդկությունն այն կրում․ «Փաստ»Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքներըԱրևային մարտկոցներ օդապարիկների վրա. Գիտնականները գտել են ավանդական արևային մարտկոցների օգտագործման սահմանափակումները շրջանցելու միջոցՏեր-Պետրոսյանի ապտակը Փաշինյանին Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ համակարգի կողմից․ ուկրաինացի պաշտոնյա Նիկոլ Փաշինյանը մաքսային մարմինները սահմանելու մասին որոշում է ստորագրել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Ավերիչ երկրաշարժեր, ցունամիներ, հարյուր հազարավոր զոհեր․ «Փաստ»Թուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում «Ամեն ինչ սպասելի է. այս իշխանություններն ու նրանց կամակատարները հատել են բոլոր հնարավոր և անհնարին կարմիր գծերը»․ «Փաստ»«Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում Անհիմն առաջարկների ներկայացումը կարող է առաջացնել տնտեսական ու հասարակական ցնցումներ Արագածոտնում բախվել են «Volkswagen»-ն ու «ՎԱԶ 2107»-ը, վիրավnր կաԱյս տարի հարաբերությունները բացասաբար են զարգացել․ «Փաստ»Cat 6040-ի ու Բելազի համարդրությունը դարձնում է անհնարինը հնարավորՈւնենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին. Վահե ՀովհաննիսյանԴեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ. 5 տուժած կա Այս վարչախումբը պետք է հասկանա, որ մեզ անվերջ խաբել չի կարող. ՀայաՔվե«Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում․ «Փաստ»Ինչի՞ մասին է իրական կրթությունը․ Մենուա Սողոմոնյան ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. տեղումներ են լինելու. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Անցնող տարվա տնտեսական խութերը․ «Փաստ»