Սերժ Սարգսյանի նախագահության ողջ շրջանում Ցեղասպանության ճանաչման գործընթացը եղել է ոչ միայն առաջնային, այլև առանցքային վեկտորներից մեկը. Հովասափյան
ԲԼՈԳԱրմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանյան իշխանությունների թրքահաճո քաղաքականություն վարելու մասին փաստական ապացույցներ փնտրելու կարիք չկա, դրանում համոզվել ենք տասնյակ անգամներ։ Նիկոլ Փաշինյանն ու իր վարչական մեքենան լռելյայն կատարում ու իրականցնում են այն քաղաքական կուրսը, որի մասին ցանկացած թուրքական ղեկավար երբևիցե կերազեր։ Անխոս, գլուխները կախ «Փաշինյան և ընկերներ» կորպորացիան թուրքական օրակարգը ոչ միայն սպասարկում են, այլ անկյունաքարային թզերը պետական մակարդակով գեներացնում, և հերթով ջարդում հայկական բոլոր «պատմական կաղապարները»՝ ինչպես ժամանակին պահանջում էին իրենց դրսի տերերը։
Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն իր խոսույթում, այդ թվում՝ միջազգային հարթակներում, ընդհանրապես ոչ մի բառ չի բարձրաձայնում Հայոց Ցեղասպանության՝ հայոց պատմության այդ դառը դրվագի, մասին, ավելին՝ փորձում է հանրությանը դուրս բերել այդ օղակից և այն ներկայացնել որպես պատմության մեջ տեղի ունեցած ընդամենը շարքային իրադարձություն։ Այսինքն, մենք ապրում ենք մի այնպիսի իրավիճակում, երբ ՀՀ փաստացի ղեկավարը լծված է Ցեղասպանության «լեգիտիմացման» գործընթացին՝ անհասկանալիորեն արդարացնելով օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին տեղի ունեցածը։
Ավելին, բացեիբաց տեսնում ենք, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հլու-հնազանդ պանթյուրքիստների իղձերի իրականացման գործընթացին տեղը տեղին քավորություն անում։ Փաշինյանը բաց տեքստով հայաստանյան խոսույթում բացառապես թուրքական օրակարգի տարբեր բաղադրիչներ է գեներացնում։
Ժամեր առաջ խորհրդարանում 2025 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե՝ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ԱԳՆ-ի օրակարգում թիվ մեկ առաջնահերթությունը չէ»։ Եթե անկեղծ ասեմ, ես հակառակում կզարմանայի, եթե ասեր, որ «այդ հարցը մեր ԱԳՆ-ի թիվ մեկ գերխնդիրն է»։
Եվ ահա, սրանց նման կառավարիչներն էլ այսօր փորձում են հայկական խնդիրների մասին բարձրաձայնել ու ՀՀ «շահերը» ներկայացնել թուրք-ադրբեջանական բանակցություններում, ավելին, ամենօրյա ռեժիմով հանրային տարբեր հարթակներից «խաղաղության» մասին ֆեյք օրակարգեր շահարկում։
Իրավիճակի զավեշտը կայանում է նրանում, որ թուրքի հետ «քիրվայություն» անողները, ովքեր հեզիկ-նազիկ պարում են թուրքական մուղամի տակ, տարբեր առիթներով, փորձում են անմեղսունակ ձևակերպումներով խոսել Սերժ Սարգսյանի անձի ու նրա վարած քաղաքական կուրսի մասին։
Մի քանի թեևակի հիշեցում Սերժ Սարգսյանի՝ Հայոց Ցեղասպանության հետ կապված քաղաքականության և այդ գործընթացի ճանաչման ու դատապարտման մասին։
Սերժ Սարգսյանը ոչ միայն եղել է Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի ջատագովն, այլ իր կառավարման տարիներին Ցեղասպանության ճանաչման գործընթացի աշխարհագրությունը կտրուկ մեծացել է։ Միայն 2015-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Հայաստան կատարած պետական ու պաշտոնական այցերը ասվածի վառ օրինակն են։
Ցեղասպանության տարելիցի միջոցառումները 2015-ին բավական երկար ժամանակ դարձել էին համաշխարհային իրադարձություն և միջազգային մամուլի էջերից չին իջնում։ 100-ամյակի շրջանակներում Հայաստան էին ժամանել չորս երկրների ղեկավարներ, որից երկուսը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկների ղեկավարներ՝ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսուա Օլանդը։ Բացի այդ նույն ժամանակահատվածում հիմնադրվեց նաև «Ընդդեմ ցեղասպանության գլոբալ ֆորումը», որի առաջին միջոցառմանը մասնակցել են 60-ից ավելի երկրների խորհրդարանական բարձրաստիճան պատվիրակություն՝ մոտ 300 պատգամավորներ, այդ թվում միջազգային տարբեր հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարներ, գիտական մեծ շրջանակներ։
Երրորդ նախագահի կառավարման տարիներին տարբեր երկրների պառլամենտների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման փաստը խոսում է այն մասին, թե ինչ առանցքային և գերկարևոր պետական ուշադրություն է եղել կենտրոնացված այս հարցի վերաբերյալ։ Մասնավորապես, 2010-2017 թվականների ընթացքում 14 երկիրը և միջազգային կառույց Ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել։
Վստահաբար կաորղ ենք փաստել, որ Սերժ Սարգսյանի նախագահության ողջ շրջանում Ցեղասպանության ճանաչման գործընթացը եղել է ոչ միայն առաջնային, այլև առանցքային վեկտորներից մեկը, ինչից Նիկոլ Փաշինյանը առանց վարանելու հրաժարվեց:
Քոուլ Փալմերը՝ «Չելսիի» ռեկորդակիր
Զինվորների այրված ու մթի մեջ քիմիական թույնով լուսարձակող ձեռքերը մոռանալ չի լինում․ Զոհրաբյան
Ես գոհ եմ իմ թիմի ցուցադրած խաղից․ Գվարդիոլան՝ Էվերթոնի հետ ոչ-ոքիից հետո
Կրակոցներ Երևանում. 33-ամյա տղամարդը մոտ 20 կրակոց է արձակել 47-ամյա հարևանուհու տան ուղղությամբ
Փաշինյանին անվստահություն հայտնելու տարբերակը կարող է միանգամայն իրատեսական դառնալ. Չալաբյան
Եկեղեցին իր ծառայությամբ հավատարիմ է սրբազան նպատակին․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ
Խոլերայի վտանգ՝ Երևանում․ Խորենացի փողոցին հարակից տների բնակիչները ելումուտ են անում կեղտաջրերով
Քաղաքական գործիչը Հայաստանում գնաճի աճ և դրամի արժեզրկում է կանխատեսում
ՄԻՊ-ն ու Շիրակի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը
Ավինյանը մեկնաբանել է աղմուկ հանած տեսանյութը
Հաջորդ տարի պայքարը կսրվի. «Հայաքվե»
Իրանը հայտնել է Ադրբեջանի հետ սահմանին մի անձի ձերբակալության մասին՝ հարևան երկրի օգտին լրտեսելու կասկածանքով
«Չելսին» պարտվեց, «Նոթինգեմն» ու «Նյուքասլը» հասան հաղթանակի (տեսանյութ)
Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերը քաղաքական իշխանությունը չի կարող նսեմացնել․ Թաթոյան
Հրդեհ Դսեղ գյուղում. այրվել են անասնագոմի տանիքը և 80 հակ անասնակեր՝ մասամբ
Ոստիկանությունը զգուշացնում է՝ կեղծ խմիչքից թունավորման դեպքեր կարող են լինել․ բացահայտում
Վեհափառի ուղերձի համար խոչընդոտներ ստեղծելը կապ ունի Փաշինյան-Ալիև պայմանավորվածության հետ․ Վարդանյան
Հայտնաբերվել է Azerbaijan Airlines կործանված ինքնաթիռի ևս մեկ «սև արկղ»
Իսրայելական ուժերը գրավել են Սիրիայի տարածքի 600 քառակուսի կիլոմետրը. YPA
ՀՀ նախագահությամբ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր․ վարչապետը՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին
Թատրոն, որտեղ միշտ սպասում են քեզ. ձեռքբերումներ և կորուստներ. ինչպես է ամփոփում 2024-ը Գյումրու տիկնիկայինը
Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ
Քաղաքական գործիչը Հայաստանում գնաճի աճ և դրամի արժեզրկում է կանխատեսում
Փաշինյանը «մեկուսացել է» Երևանի փողոցներում
Այսօրվա գագաթնաժողովի արդյունքներով ԵԱՏՄ երկրների ղեկավարները 17 փաստաթուղթ են հաստատել
ԵԱՏՄ ղեկավարները համաձայնագիր են ընդունել
Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
Լոռու մարզը սպանդանոցների քանակով ինքնաբավ է. ՍԱՏՄ
Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքները
Լուկաշենկոն ու Նիկոլ Փաշինյանը վիճել են ԵԱՏՄ նիստում (տեսանյութ)
Ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան
Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ
Ադրբեջանի կառավարության աղբյուրները հաստատել են՝ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով
Տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել՝ ինչպես է Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ շրջում
Ո՞րն է եղել Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառը․ նոր տեղեկություններ
Որոշ հասցեներում գազ չի լինի
Նավթի համաշխարհային գներն աճել են․ Wall Street Journal
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում
Ռուսաստանին թույլ չեն տալիս մասնակցել հետաքննությանը
Մայր Աթոռի հայտարարությունը
Ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Քարդաշյան-Ջեններ կլանը Սուրբ Ծնունդը նշել է ընտանեկան նեղ շրջապատում
Քիմ Քարդաշյանը Սուրբ Ծննդյան նախօրեին «օձային կերպար» է ընտրել
Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս
Ուկրաինայում նոր պայթյուններ են տեղի ունեցել
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
47-ամյա Գէորգ Պ.-ն մահացել է
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ
Կրեմլում հրաժարվել են ենթադրություններ անել ավիավթարի պատճառների վերաբերյալ
1
Կյանքից անժամանակ հեռացել է Կարինե Հարությունյանը
2
Ադրբեջանում 344 մարդ է մահացել. ի՞նչ է հայտնի
3
«Դու վառեցի՞ր երեխեքին, Ռադիկն էլ բենզինը լցրեց Լևոնի վրա՞, ճի՛շտն ասա». Ազատի կացարանի գործով նիստ
...
4
-60 կգ. ի՞նչպիսին էր Պոնչը առաջ և հիմա. նա անճանաչելի է դարձել
5
Պայթյուն՝ Թուրքիայում․ 12 զոհի մասին է հաղորդվում