Երևան, 14.Մարտ.2025,
00
:
00
1 $ = ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ում «կովը բառաչի», ՔՊ-ինը պետք է լռի. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանի վերջին նիստերից մեկում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթը քպականները խիստ ծանր տարան: Փաշինյանական իշխանության՝ ԱԺ-ում պարգևավճարանստած ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, սկսեցին լեզու թափահարել: Դե, նրանք, որ Ադրբեջանի հայտարարությունների ժամանակ «մկան ծակը հազար թումանով են առնում», նրանք, որ նույնիսկ «արևմտյան ադրբեջանի» կամ ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադառնալու» թեմաներով ալիևյան հերթական զառանցանքներին այնպիսի խուսափողական պատասխաններ էին տալիս, որ տպավորություն էր ստեղծվում, թե իրականում համաձայն են այդ ամենի հետ: Մի քպական կամ, դասական դրամատուրգիայի ոճով ասած, Ա նիկոլականը սկսեց տասնամյակներ առաջ ողբերգական եղելության հետևանքով սպանված մարդու նկար թափահարել, Բ նիկոլականը «նախկինները, թալանը, կոռուպցիան» քարոզչական մոնպասիեն վերստին մեջտեղ բերեց: Գ նիկոլականը մեկ ուրիշ «նախկինացավ» հիշեց:

Հա, այն Ա նիկոլականը, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարեց, թե պատերազմում տարած հաղթանակը (1994-ին) հետագայում պարտության է վերածվել... ընտրությունները կեղծելով, ու նմանօրինակ այլևայլ «մարգարտաշող» փայլատակումներ եղան: Բայց, ախր, ովքեր ինչերի մասին են խոսում, էլի: Եթե հակիրճ, ապա փաշինյանական իշխանության ներկայացուցիչները, ավելի ստույգ՝ իրենց խոսքերով ասած՝ «ուսապարկերը», այդ թվում՝ Ա, Բ, Գ... Ք նիկոլականները վաղուց են կորցրել (մսխել) որևէ խոսք ասելու, առավել ևս, որևէ մեկի հասցեին բան ասելու բարոյական ու քաղաքական իրավունքը: Չէ, սա արդեն նույնիսկ զավեշտ էլ չէ... Ստացվում է, որ պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանի պարտության խորհրդանիշ քպականները խոսում են պարտության մասի՞ն: Արցախը կորստի մատնած, Արցախն ուրացած, հազարամյակների ընթացքում պատմության մեջ առաջին անգամ Արցախը հայաթափման հասցրած փաշինյանական իշխանության ներկայացուցիչները պարտությունի՞ց են խոսում:

Հաջորդը. ախր, այդ ո՞ր իշխանության ներկայացուցիչն է սպանությունից խոսում, էլի: Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության ներկայացուցի՞չը: Այն իշխանության, որի կառավարման պայմաններում շուրջ 5 հազար երիտասարդ զինվորներ ու սպաներ մահվան մատնվեցին: Իսկ դրանից հետո, մանիպուլ յացիաների «գուրու» և կուսակիցների հեռախոսների անձնական նամակագրությունը քչփորելու վարպետը հայտարարեց, թե «ամեն դեպքում նույնն էր լինելու, բայց առանց զոհերի»: Այն իշխանության, որի կառավարման պայմաններում 15 երիտասարդ զինվոր զորանոցի տակ հարմարեցված գոմանման տարածքում ողջողջ այրվել է: Ա՜խ, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը մեր զոհերը «պլյուսմինուս 50»-ով է հաշվում... Նման զգայուն թեմա է շոշափում ներկայացուցիչը մի իշխանության, որի անդամներից մեկի մասնակցությամբ բանակի սպա է դաժան ծեծի ենթարկվել, ապա 3 տարի կոմայի մեջ մնալուց հետո մահացել: Ըստ որում, որքան հայտնի է, իրական և օրինական պատիժ չի հետևել, իսկ սպանության գործին առնչվող նիկոլականը նույնիսկ պաշտոնի բարձրացման է արժանացել:

Չէ, լուրջ, էլի, ո՞վ է խոսում սպանություններից ու անպատժելիությունից: Նիկոլականնե՞րը, Փաշինյանի գլխավորած իշխանության ներկայացուցիչնե՞րը: Նրա՞նք, որոնց ղեկավար Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան մեքենան վրաերթի ենթարկեց փողոցն անցնող հղի կնոջը՝ սպանելով թե՛ նրան, թե՛ նրա չծնված երեխային: Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկեցին ու «թռան» դեպքի վայրից. մեքենայում գտնվող Փաշինյանը նույնիսկ չկարգադրեց, որ կանգնեն, տեսնեն՝ ինչ է եղել, տուժածին անօգնական վիճակում թողեցին փողոցում արնաշաղախ ընկած ու փախան դեպի «դաչաներ»: Հա, ու մինչև օրս ոչ մեկը այս սպանության համար պատասխանատվության չի ենթարկվել: Ու նմանները դեռ համարձակվում են ծպտո՞ւն հանել, համարձակվում են այլոց դիտողությո՞ւն անել, առհասարակ նման թեմանե՞ր արծարծել: Ո՞նց, էլի: Մի իշխանություն, որի պաշտոնավարման ընթացքում աննախադեպ իրավախախտումներ են կատարվել, Սահմանադրություն է ոտնահարվել ու ոտնահարվում ամենօրյա ռեժիմով:

Մի իշխանություն, որը ժողովրդավարության անվան տակ փորձում է տոտալ բռնապետություն սահմանել երկրում: Մի իշխանություն, որ կալանավորմամբ գործնականում տանջամահ արեց Արմեն Գրիգորյանին, որը հենց դատարանի դահլիճում կնքեց մահկանացուն: Մի իշխանություն, որ խաղաղ, անզեն ցուցարարների վրա տասնյակ բեկորավոր նռնակներ նետեց՝ վիրավորելով ավելի քան 100 մարդու, իսկ մեկին դարձնելով հաշմանդամ: Ու նրանք դեռ համարձակվում են բարոյականությունից խոսե՞լ, օրենքից խոսե՞լ: Պարտության խորհրդանիշները, կրկնենք, երկիրը աղետի մատնածներն ու նորանոր աղետների սպառնալիքի տակ դնողնե՞րն են պարտությունից խոսում: Այն էլ՝ ինչ են խոսում. ձգտում են նախորդած շրջանի ձեռքբերումներն ու հաղթանակները բնորոշել որպես ձախողումներ ու պարտություններ:

Այսինքն, քիչ է, որ համայն հայության 1988-2018 թվականներին ունեցած ձեռքբերումները, զոհողությունները, թափած արյունը ջուրն են գցել, զրոյացրել են, մի հատ էլ ուզում են ջնջել այդ հաջողությունների հիշողությունները, որպեսզի իրենց ձախավերությունը արդարացնեն: Ու, առհասարակ, ավելի քան 6 տարի պետության ղեկին գտնվող, բոլոր պետական կառույցներն իր բուռը հավաքած իշխանությունը խոսելու տեղ չունի ոչ միայն բարոյական առումով, այլև հենց իրավական, քանի որ մինչև այժմ մատի փաթաթան դարձրած իր ոչ մի մեղադրանք չի կարողացել ապացուցել ու հիմնավորել անգամ: Խոշտանգել, մահվան հասցնել, այո, կարողացել է: Վարկաբեկել ու «մասկիշոուներ» անել, այո, կարողացել է: Քաղաքական հետապնդումներ, վայրիվերո բռնաճնշումներ, հակաժողովրդավարական, տո հենց մարդկային, բարոյական առումներով՝ ցածրոգի պահվածք, այո՛, դրսևորել է, այդ թվում՝ իր իսկ «թիմակիցների» հանդեպ... Ու, հա, կոռուպցիայից, թալանից խոսում են... փաշինյանական իշխանության ներկայացուցիչնե՞րը:

Նրա՞նք, որոնց հետ կապված օր չի անցնում, որ մամուլում կամ պարզապես՝ ի լուր հանրության, մի նոր կոռուպցիոն բնույթի սկանդալ չծագի: Մերօրյա կորեյկոներն ու, միաժամանակ, «նյուվասյուկիական» «ծրագրեր» տարփողող բենդերները խոսում են... կոռուպցիայից: Ճիշտ հասկանանք բուն հարցը. ցանկացած իշխանություն էլ ունի արատներ, ոչ մեկն էլ սուրբ չէ, ամեն մի իշխանության ժամանակ էլ եղել են տարբեր պատահարներ, ողբերգական դեպքեր: Ինչ են արել «նախկինները», թող իրենք պատասխան տան ու, ի դեպ, տալիս էլ են: Բայց փաշինյանական իշխանությունը, որ տեղով մեկ ողբերգական դեպքերի ու աղետների անընդհատ շղթա շարան է, ոչ միայն պարտության, այլև կոռուպցիայի խորհրդանիշ է ու վաղուց տվել անցել է բոլոր նախկիններին՝ միասին վերցրած, ընդհանրապես խոսելու տեղ չունի:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Team-ը բջջային ցանցի մասշտաբային արդիականացում կիրականացնիԻնչ է զիջել Ադրբեջանը, որ ասում եք` փոխզիջումներ. Քրիստինե Վարդանյանն ու Միրզոյանը լեզվակռիվ ունեցան (տեսանյութ) ԶՊՄԿ-ն նոր պոչատար խողովակաշար է կառուցելու Արևային և հողմային էներգիան առաջին անգամ ԱՄՆ-ում գերազանցել են ածխինԶոհի և վիրավորի մասին են հայտնում Փաշինյանը մտադիր է ստորագրել կապիտուլյացիոն ակտը Փաշինյա’ն, դու այլևս անհույս ես, ադրբեջանական ատրճանակը դրել ես մեր գլխին, հեռացի’ր. Չալաբյան Սլովենիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը Երևանում թիվ 15 երթուղու «Zhongtong» ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնին. Վերջինս տեղում մահացել է Ինչ են պայմանավորվել Ադրբեջանն ու Հայաստանը․ Միրզոյանը փակագծեր բացեց (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Մեր գերիներին օգնել պետք է լուրջ, համակարգված քայլերով «ՀայաՔվեի» օրենսդրական նախաձեռնությունը, որը հաստատված էր ՀՀ 58,000 քաղաքացիների ստորագրությամբ, նույնիսկ չընդգրկվեց խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգումԽոշոր հրդեհ Երևանի կենտրոնում. մանրամասներ Բաքվին ամենաճիշտ պատասխանը․ Վահե ՀովհաննիսյանՄիայն վարչախմբին իշխանությունից հեռացնելով է հնարավոր կանխել այս կապիտուլյացիան. «ՀայաՔվե»Մեր նպատակը պարզ է՝ Երևանը պետք է լինի հարմարավետ, կանաչ ու զարգացած քաղաք բոլորի համար․ Տիգրան Ավինյան Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Իջևանի մասնաճյուղը Որն է Մեծ Պահքի խորհուրդը, ինչ անել ՌԴ-ի վրա ԱԹՍ հարձակում է եղել, այդ թվում՝ նավթային պահեստի վրա (տեսանյութ) Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ են հայտնի Հայ ժողովրդի ձեռքին մնացել է միայն մեկ խաղաքարտ, որը նա պետք է իջեցնի մեղավորի ճակատին․ Հրայր Կամենդատյան Մուրացկանության մաստեր-կլասս ցույց տվողը Խրիմյան Հայրիկին է ծաղրում․ Մենուա Սողոմոնյան Վլադիմիր Պուտինը հայտարարել է հրադադար կնքելու մասին Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՈղջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը. Մակրոն Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից դաշտեր Կոտայքի մարզում բախվել են Երևան-Չարենցավան երթուղու «Գազել»-ը, «Mercedes»-ը և կայանված «Նիվա»-ն Եթե պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրեմն չպետք է լինի «արևմտյան Ադրբեջանի» խոսույթ․ Փաշինյան Դեղերը հետ են կանչվել դեղատներից․ «Խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ դեղի վերոնշյալ սերիաների օգտագործումից» Ես ուզում եմ չհամաձայնվել, որ հորիզոնում Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը չի երևում. Փաշինյան Դա ցավոտ հարց է. Փաշինյանը՝ Ադրբեջանում պահվող գերիների մասին Լույս չի լինելու․ հասցեներ Ռուբեն Վարդանյանի ուղերձը հույս է, որից սնվում է թշնամուն հաղթելու կամքը Պետք է սահմանազատում իրականացնել պատմության ու այսօրվա միջև․ Նիկոլ Փաշինյան Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. թիվ 15 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին Հայաստանը քանդել և շարունակում է քանդել սեփական անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր Ավետիսյան Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր․ Փաշինյան Մ-23 ԵԱ. Ռազմիկ Քուրդյանը պարտվեց Քույրն ու եղբայրը 2 տարվա տարբերությամբ զոհվել են նույն վայրում, նույն մակնիշի և գույնի մեքենաներում․ Ավստրալիա Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ երկխոսություն կա, նախկինում զրկված ենք եղել նման հնարավորությունից. վարչապետ Խոտածածկ տարածքում բռնկված հդեհի հետևանքով ավտոմեքենա է այրվել Տեղի կունենա այս տարվա առաջին Լուսնի խավարումը «Նոյեմբերի 23-ին տեսահոլովակն ենք տեսել, որ գերեվարվել է, 2 ամիս հետո ԴՆԹ թեստն է հաստատվել». զոհված Էրիկ Մխիթարյանի եղբոր ցուցմունքը Եվրախորհրդարանը Ադրբեջանից պահանջում է ազատ արձակել հայ գերիներին Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում․ բախվել են Hyundai-ն և քարով բարձված «ԶԻԼ»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր․ shamshyan.comՓաշինյանը չունի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ ՀՀ գանգատներից հրաժարվելու լիազորություն․ Թաթոյան Լրագրողները զայրացրել են Լավրովին. «Ինչո՞ւ եմ եկել այստեղ» Պուտինը հրապարակել է Ռուսաստանի որոշումը Ուկրաինայում 30-օրյա հրադադարի վերաբերյալ Անկարան հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների փոխադարձ բացման նախադրյալներ չկան
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը