Երևան, 14.Մարտ.2025,
23
:
32
1 $ = ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


10 ամսում Հայաստան է այցելել 1 մլն 926 հազար 405 զբոսաշրջիկ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանում 2024 թվականի հունվար-հոկտեմբերին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 1 մլն 926 հազար 405, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 5.8 տոկոս անկում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի տարեկան ամփոփիչ միջոցառմանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 6-ին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի տարեկան ամփոփիչ միջոցառմանը, որտեղ ներկայացվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման միտումները, հիմնական ցուցանիշները և օրենսդրական բարեփոխումները։

Իր ելույթում նախարարը նշել է․«Զբոսաշրջությունը կարևոր ոլորտ է ոչ միայն այն պատճառով, որ նպաստում է տնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և նոր ներդրումների ներգրավմանը, այլև հնարավորություն է տալիս մեր երկիրը ներկայացնել արտաքին լսարանին և դիրքավորել այն բարձր մակարդակով։

2025 թվականին նախատեսում ենք իրականացնել բազմաթիվ ծրագրեր, որոնց համար անհրաժեշտության դեպքում կավելացնենք բյուջետային միջոցները։ Մենք պատրաստ ենք տարբեր ծրագրերով աջակցելու Հայաստանում բիզնես միջավայրի զարգացմանը»,-նշել է Պապոյանը:

Նախարարը վստահություն է հայտնել, որ  համագործակցությունը համաշխարհային բանկի հետ հաջողությամբ կընթանա, և  կմեկնարկեն նաև TRIP ծրագիրը, որը նախատեսում է մինչև 100 միլիոն դոլարի ներդրում զբոսաշրջության ոլորտում։ Այս ծրագիրը էապես կփոխի Հայաստանի  զբոսաշրջային դեմքը՝ դարձնելով այն ավելի մրցունակ և գրավիչ։

Միջոցառման ընթացքում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը ներկայացրել է ոլորտի 2024 թվականի ձեռքբերումներն ու 2025 թվականի ծրագրերը։

Անդրադարձ է կատարվել զբոսաշրջային այցելությունների վիճակագրական տվյալներին, որոնք վկայում են ոլորտի կայուն զարգացման և առաջընթացի մասին։

2024 թվականի հունվար-հոկտեմբերին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 1,926,405։

2023 թվականի նույն ժամանակահատվածի՝ 2,045,282 ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.8% անկում։

2019 թվականի նույն ժամանակահատվածի՝ 1,675,292 ցուցանիշի համեմատ արձանագրվել է 15% աճ։

2024 թվականին Հայաստանն արժանացել է մի շարք միջազգային մրցանակների:

Դրանցից են՝ Lonely Planet՝ 2025 թվականի լավագույն ճանապարհորդական ուղղություն, Wanderlust Magazine՝ լավագույն 10 զարգացող ճանապարհորդական ուղղություններից մեկը։

Ճամփորդական լրագրողների իտալական ասոցիացիան Վայոց Ձորին շնորհել է լավագույն արտասահմանյան սննդի և գինու ուղղություն մրցանակը։

2024թվականին ընդունվել է «Զբոսաշրջության մասին» օրենքի նախագիծը՝ ոլորտի կանոնակարգման նպատակով։ Կազմակերպվել է 90-ից ավել օտարերկրյա լրագրողների ճանաչողական այց դեպի Հայաստան, ինչի արդյունքում օտարերկրյա մամուլում հրապարակվել է ավելի քան 500 հոդված։ Մշակվել է Հայաստանի զբոսաշրջային և ներդրումային ուղեցույցը։

Միջոցառումը եզրափակվել է զբոսաշրջության ոլորտի զարգացման նոր հնարավորությունների վերաբերյալ քննարկումներով։

Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը. Մակրոն Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից դաշտեր Կոտայքի մարզում բախվել են Երևան-Չարենցավան երթուղու «Գազել»-ը, «Mercedes»-ը և կայանված «Նիվա»-ն Եթե պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրեմն չպետք է լինի «արևմտյան Ադրբեջանի» խոսույթ․ Փաշինյան Դեղերը հետ են կանչվել դեղատներից․ «Խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ դեղի վերոնշյալ սերիաների օգտագործումից» Ես ուզում եմ չհամաձայնվել, որ հորիզոնում Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը չի երևում. Փաշինյան Դա ցավոտ հարց է. Փաշինյանը՝ Ադրբեջանում պահվող գերիների մասին Լույս չի լինելու․ հասցեներ Ռուբեն Վարդանյանի ուղերձը հույս է, որից սնվում է թշնամուն հաղթելու կամքը Պետք է սահմանազատում իրականացնել պատմության ու այսօրվա միջև․ Նիկոլ Փաշինյան Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. թիվ 15 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին Հայաստանը քանդել և շարունակում է քանդել սեփական անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր Ավետիսյան Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր․ Փաշինյան Մ-23 ԵԱ. Ռազմիկ Քուրդյանը պարտվեց Քույրն ու եղբայրը 2 տարվա տարբերությամբ զոհվել են նույն վայրում, նույն մակնիշի և գույնի մեքենաներում․ Ավստրալիա Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ երկխոսություն կա, նախկինում զրկված ենք եղել նման հնարավորությունից. վարչապետ Խոտածածկ տարածքում բռնկված հդեհի հետևանքով ավտոմեքենա է այրվել Տեղի կունենա այս տարվա առաջին Լուսնի խավարումը «Նոյեմբերի 23-ին տեսահոլովակն ենք տեսել, որ գերեվարվել է, 2 ամիս հետո ԴՆԹ թեստն է հաստատվել». զոհված Էրիկ Մխիթարյանի եղբոր ցուցմունքը Եվրախորհրդարանը Ադրբեջանից պահանջում է ազատ արձակել հայ գերիներին Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում․ բախվել են Hyundai-ն և քարով բարձված «ԶԻԼ»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր․ shamshyan.comՓաշինյանը չունի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ ՀՀ գանգատներից հրաժարվելու լիազորություն․ Թաթոյան Լրագրողները զայրացրել են Լավրովին. «Ինչո՞ւ եմ եկել այստեղ» Պուտինը հրապարակել է Ռուսաստանի որոշումը Ուկրաինայում 30-օրյա հրադադարի վերաբերյալ Անկարան հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների փոխադարձ բացման նախադրյալներ չկան Երգչուհի Լոլիտա Միլյավսկայան լքել է Ռուսաստանը Մեծ Բրիտանիան Ռուսաստանի հրթիռային հարվածի ամենամեծ ռիսկի տակ է․ Times Հայտնաբերվել է հրազեն Ադրբեջանում այլեւս Հայաստանի ինքնիշխան տարածքը չեն անվանելո՞ւ «արեմտյան Ադրբեջան». հարց Փաշինյանին Խաղաղության պայմանագիրը ստորագրելու գլխավոր պայմանը ՀՀ Սահմանադրությունը փոփոխելն է․ Ադրբեջանի ԱԳՆ «Մենք միշտ քեզ հետ ենք». Էլիզ Մելիքյանի շնորհավորանքը՝ մայրիկին Մի խումբ հայեր՝ դժոխքում. հերթական սառը ցնցուղն Արա Երնջակյանից. պրեմիերա՝ Կամերային թատրոնում Իսրայելական օդուժն ավիահարված է հասցրել Դամասկոսին Ես չեմ կարող ամեն օր զանգել, ասել՝ որ հանձնարարեցի, արվո՞ւմ է, թե՞ չէ. վարչապետ Այո, տալու ենք. Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանին Մեղրիով տարածք, ճանապարհ, միջանցք տալու մասին «Արարատ»-ն ու ԲԿՄԱ-ն ոչ-ոքի ավարտեցին հանդիպումը «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը Բաքվում պահվող հայ պատանդների վերաբերյալԳերիների հարցով Ադրբեջանի հետ դեռ համաձայնություն չկա. Նիկոլ Փաշինյան Փաշինյանն Ալիևի երկու պահանջների մասին5 տարի ժամկետով ազատազրկում՝ դանակի գործադրմամբ անչափահասի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար Մահացել է ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Ալբերտ Ղուլյանը «Պետք է մարզվելու լավագույն պայմանները ստեղծենք մեր եղբայրների համար». Հ. Ծառուկյան Գաղտնի ընթացող բանակցությունների ֆոնին՝ իշխանությունն ամեն հնարավոր «գայթակղիչ» քայլ ձեռնարկում է, որպեսզի սոցիալական բարեկեցության քողի տակ «գնի» ՀՀ քաղաքացիների լռությունն ու հանդուրժողականությունը․ Աննա ԿոստանյանՀրդեհ է բռնկվել․ զոհ կա Հրդեհ` Տանձուտ գյուղում. այրվել է մոտ 700 հակ կուտակած անասնակեր Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման․ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայաստանը՝ դրսի աչքով. կոռուպցիա, կախյալ դատարաններ, օրենքի գերակայության ճգնաժամՈղջունում եմ Ռուբենի քաղաքական և մարդկային անօրինակ խիզախությունը, մեծապես արժևորում եմ նրա ուղերձը. Ավետիք Չալաբյան«Իմ ծննդյան օրը չեմ սիրում, երևի նրանից է, որ մեծանում եմ». Մարջան Ավետիսյան Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը. ի՞նչ է հայտնի
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը