Երևան, 31.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ալիևը բացահայտ ծաղրում է Ռուսաստանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ադրբեջանական ինքնաթիռի կործանումը Ղազախստանի տարածքում սպառնում է սրել ռուս-ադրբեջանական հարաբերությունները։ Նույնիսկ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից և ներողություն լսելուց հետո Իլհամ Ալիևից մեղադրանքների տարափ է տեղացել Մոսկվայի հասցեին։ Նա նշել է, թե այն փաստը, որ կործանված ինքնաթիռի իրանն ամբողջովին ծակծկված էր, օրակարգից իսպառ հանում է թռչունների երամի հետ բախման վարկածը։

Ըստ Ալիևի, «Ռուսաստանի որոշ շրջանակներ գերադասեցին հավատարիմ մնալ այս վարկածին»։ «Մեզ վշտացնող և զարմացնող պահերից մեկն այն էր, որ ռուսաստանյան պաշտոնական կառույցներն ինչ-որ գազի բալոնի պայթյունի վարկած առաջ քաշեցին։ Այսինքն՝ սա բացահայտ ցույց տվեց, որ ռուսաստանյան կողմը ցանկանում է կոծկել հարցը, և դա, իհարկե, ոչ մեկին պատիվ չի բերում»,- ասել է նա։

Նա նշում է, թե ինքնաթիռը միտումնավոր չի խոցվել, բայց և միանգամից հավելում, թե «մեղքն ընդունելը, բարեկամ երկիր համարվող Ադրբեջանից անհապաղ ներողություն խնդրելը և դա հանրությանը հայտնելը ձեռնարկվող անհրաժեշտ քայլերը կլինեին»։ «Ցավոք, առաջին երեք օրերին մենք ոչինչ չլսեցինք Ռուսաստանից, բացի զառանցական վարկածներից»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահի այս պահվածքը վկայում է, որ գրեթե չորս տարի օրեցօր «զարգացող» ռուս-ադրբեջանական հարաբերությունները լուրջ վտանգի տակ են, Ալիևի համար էլ առիթ է ընձեռնվել կտրել Ռուսաստանի հետ կապը, նվազեցնել ՌԴ ազդեցությունը տարածաշրջանում։

Այս իրավիճակում Հայաստանի գլխավոր անելիքը, եթե իրատես քաղաքականությունից գլուխ հանող իշխանություններ ունենայինք, պետք է լիներ հայ-ռուսական կապերի ակտիվացումը։ Օգտագործելով ստեղծված հնարավորությունները՝ Հայաստանը կարող էր Մոսկվայի հետ ավելի բարեկամական հարաբերություններ հաստատեր։ Բայց վստահաբար պաշտոնական Երևանը շարունակելու է նույն կուրսը։ Թերևս, ՌԴ-ին տարածաշրջանից հանելու գաղափարը սպասարկում են թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Իլհամ Ալիևը։ 

Անի Մամյան

Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք. «Փաստ»Քրդական ուժերը համաձայնել են մտնել Սիրիայի բանակի կազմի մեջՎիգեն Էուլջեքչյանի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են հայտնաբերվել. մանրամասներ Աղոթք ճանապարհ գնալուց առաջ «Խաղաղության հեռանկարի մասին իշխանությունների խոսույթը սին է, խաղաղության հնարավորությունները գնալով նվազում են, եթե այս իշխանությունը վերարտադրվի». «Փաստ»Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»Ինչպես խուսափել իշխանությունների «ջրաղացին ջուր լցնելուց». «Փաստ»Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ»Բոլոր կամակատարները պետք է հիշեն՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ. «Փաստ»Մենք շատ մոտ ենք համաձայնության հասնելուն․ Թրամփը՝ Ռուսաստան-Ուկրաինա հակամшրտության մասին Ալիևի օգնականը վստահեցնում է՝ Ադրբեջանը չի քննարկել Իրանում ստեղծված իրավիճակն ԱՄՆ-ի հետ Թե բա մեր պայքարը անձերի դեմ է, ոչ թե Եկեղեցու․ Տեր Սարգիս Ռոնալդուի 961-րդ գոլն ու «Ալ Նասրի» հաղթանակը (տեսանյութ) «Ալ-Նասրը» հաղթեց «Ալ-Խոլուդին» Դուք կարող եք ազատել Բաքվում պահվող բոլոր հայ քրիստոնյաներին․ Թաթոյանը դիմել է ԱՄՆ փոխնախագահին Կհաղթեի երկուսին էլ՝ միաժամանակ. Ծառուկյանի համարձակ հայտարարությունը «Ֆուլ Հաուս. Վայրէջք»․ վերադարձ ու տարիներով պահված հույզեր Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ-ում զգալի առաջընթաց կա․ ՀՀ փոխարտգործնախարար Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին․ նույն վայրում բախվել են 2 «Mercedes»-ները և «Լադա»-ն Ալեքսանդր Ադաբաշյանը «Ոսկե արծիվ» մրցանակ է ստացել Հերթական հարձակումը հայի գոյության դեմ. Տեր Սերոբ Թող Սուրբ Սարգիս Զորավարի բարեխոսությունն ուղեկցի մեր ազգին Գիշերվանից սկսած Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվшծներ չեն արձանագրվել․ Զելենսկի Մահափորձի վերաբերյալ հայտարարություններից մեկ տարի անց Կադիրովը Քերիմովին իր եղբայրն է անվանել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը վստահ է, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ Ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի առողջական վիճակը վատթարացել է Տան աշխատողը մահացած է գտել հայտնի եվրոպացի ռեժիսորին Մեր երկրների և ժողովուրդների հարաբերությունները բարեկամական են, պատմական և քաղաքակրթական. ՀՀ նախագահը՝ Հնդկաստանի դեսպանին Եթե դու չես կարողանում քո երկրի սահմանը պաշտպանել, այդ խնդիրը ուրիշի վրա մի գցի. Հայկ Նահապետյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) Ucom-ը կարևորում է արդար մրցակցությունը Կյանքից հեռացել է դերասանուհի Քեթրին Օ՚Հարան Հավասար պայմաններ բոլորի համար․ Team Telecom Armenia-ն ընտրում է արդար շուկանՈւկրաինան պահանջում է Ռուսաստանին հեռացնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից Կրակոցներ Վանաձոր քաղաքում, կասկածյալը եղել է «Lada Priora» մակնիշի ռուսական համարանիշի ավտոմեքենայով Սուրեն Պապիկյանը հրապարակել է հրամանը, որով կարգավորվում է զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպումը Փաշինյանը, փոխելով երկրի արտաքին ուղեծիրը Ռուսաստանից դեպի Արևմուտք, քանդեց մեր անվտանգային համակարգը. Սուրենյանց (տեսանյութ) 5 տարվա մեջ 300.000 աշխատատեղ ստեղծելու մասին հարցեր ունե՞ք․ Նարեկ ԿարապետյանԱյցելություն Կոմիտասի տուն-թանգարան Ֆրանսիայի կողմից ձերբակալված «Grinch» տանկերը որևէ կապ չունի Ռուսաստանի հետ․ Զախարովա Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն ՀայաստանումՊապիկյանի հրամանով ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է Գեորգի Քոչարյանը դեսպան է նշանակվել Ուզբեկստանում ​ Էդմոն Մարուքյանը բանախոսել է Եվրոպական լիբերալ ֆորումի կողմից կազմակերպված կանանց առաջնորդության և քաղաքականությունում նրանց դերի բարձրացման թեմայով ինտենսիվ դասընթացումՔրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 11 միլիարդ 249 միլիոն 857 հազար դրամի վնաս. Դատախազություն Արարատում մետաղաձուլական գործարանի աշխատակիցները պայթուցիկներ և արկեր են հայտնաբերել Երևանում տնային կալանքի տակ գտնվող 29-ամյա քաղաքացին վնասել է ոտքի ժապավենը ու դիմել փախուստի Այստեղ ենք` Նարեկին և Վազգենին ասելու, որ իրենք մենակ չեն. Աննա Մկրտչյան «Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցի Աշոտ Մինասյանին, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ Վահագն Չախալյանին. Աբրահամյան 24 ժամ ջուր չի լինի