Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Առաջնային է դառնում ներքին ժխտողականությանը հակադարձումը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայոց ցեղասպանության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կրկին հայտնվել են հանրային ուշադրության կենտրոնում։ Ճիշտ է, երեկ Նիկոլ Փաշինյանը փորձեց «սրբագրել» իր «շվեյցարական ուրացումը» և հիշեցնելով, որ Հայոց ցեղասպանության ժխտումը, ուրացումը կամ հերքումը Հայաստանի Հանրապետությունում քրեական հանցագործություն է, մասնավորաբար նշեց, թե Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ իր հայտարարությունը նրա մասին էր, որ Հայոց ցեղասպանության թեման ավելի լայն իմաստով ինքնաճանաչման գործիք պետք է դառնա։ Այդուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ սա առաջին դեպքը չէ, քանի որ իշխանությունները պարբերաբար փորձել են պատմական իրողությունը կասկածի տակ դնող հայտարարություններ անել և քննարկումներ հարուցել մասնագիտական և հանրային շրջանակներում։

Հիշենք, որ անցած տարի ապրիլի 24-ին Փաշինյանն իր ուղերձում ավելի շատ խոսում էր ոչ թե Ցեղասպանության հանցագործության մասին, որն իրագործվել է Օսմանյան կայսրության կողմից, որի իրավահաջորդն այսօրվա Թուրքիայի Հանրապետությունն է, այլ Մեծ եղեռնի, որը, նրա պատկերացմամբ, ուղղակի աղետալի իրադարձություն է, և պետք է մոռանալ դրա հետևանքների վերացման ու կորուսյալ հայրենիքի մասին։ Ամենացավալին այն է, որ նա փորձում էր տեղի ունեցած հանցագործության մեղքը բարդել հանցագործության զոհերի, այլ ոչ թե ոճրագործ պետության վրա։ Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն այդ կապակցությամբ հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ նշվում էր Նիկոլ Փաշինյանի՝ ցեղասպանության ժխտողական քաղաքականության մեջ ծածուկ ներգրավվածության մասին։ Իշխանությունները չկարողացան հերքել այդ պնդումը, փոխարենը Լեմկինի ինստիտուտին մեղադրեցին Հայաստանի ներքին գործերին միջամտելու մեջ։ Իսկ Փաշինյանի արդեն այն հայտարարության վերաբերյալ, թե ինչպե՞ս է ստացվել, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, սակայն 1950 թվին այն հայտնվել է, Լեմկինի ինստիտուտն արձագանքեց՝ նշելով, որ այն կրկնում է թուրքական ժխտողական խոսույթը։

Բայց Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը կասկածի տակ դնելու խոսույթը միայն Փաշինյանով չի սահմանափակվում։ Նրա տարբեր թիմակիցներ և սատելիտներ ևս հանրային դաշտ են նետում ժխտողական թեզեր, որ, օրինակ՝ Հայաստանը չի կարող պահանջատեր լինել, պետք է կազմել Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակը, Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող լինել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն և այլն։ Իշխանությունների այսպիսի մոտեցումը, բնականաբար, զուգահեռվում է նաև այն հանգամանքի հետ, որ Փաշինյանն իր հայտարարություններում ամեն կերպ պայքարում է նաև Արևմտյան Հայաստանի հետ կապված հանրային ընկալումների դեմ։ Դրա համար էլ նա մի կողմից՝ փորձում է հավաստիացնել, որ Արևմտյան Հայաստանը գտնվում է այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում, իսկ մյուս կողմից՝ ջնջել մեր կորուսյալ հայրենիքի հետ կապված ամեն բան, առաջին հերթին՝ սիմվոլիկան։

Բայց Փաշինյանը ոչ միայն կանգ չի առնում պատմական փաստերը խեղաթյուրելու իր մոտեցման հարցում, այլև Արևմտյան Հայաստանի մասին մեր պատկերացումները համեմատում է ադրբեջանական կեղծիքների արգասիք հանդիսացող «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպման հետ։ Ըստ որում, նա այնքան է մտել իր նոր դերի մեջ, որ ամեն անգամ տվայտվում է այն հանգամանքից, որ մեր զինանշանի վրա պատկերված է Արարատը, իսկ Անկախության հռչակագրում նշվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին սատար կանգնելու մասին։

Իշխանությունը դիսկուրսի դաշտ ապահովելու համար փորձում է իր ժխտողական մոտեցումները համեմել որոշակի աշխարհաքաղաքական կոնտեքստով, թե իբր կայսրությունն է (Խորհրդային կամ ռուսական) փորձել օգտագործել Հայոց ցեղասպանության և հայության կորուսյալ հայրենիքի թեման ընդդեմ Թուրքիայի։ Բայց այս հարցում ևս իշխանությունը սխալվում է կամ դիտավորյալ խեղաթյուրում է փաստերը, քանզի այնպես չէ, որ Խորհրդային Միությունը Հայոց ցեղասպանության թեման դարձրել էր առաջնահերթություն, անգամ որոշակի ժամանակահատվածներում թույլ չէր տրվում, որ թեման շատ բարձրացվի ու ճնշվում էր հայության ձայնը։

Մի խոսքով, Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող կամ դրա շուրջ «քննարկումների անհրաժեշտության» մասին թեզերը շրջանառության մեջ դնելով (ձեռքի հետ էլ՝ ձևականորեն նշելով, թե ոչ մի ուրացում չկա, քանի որ օգտագործվել է Ցեղասպանություն բառը), նպատակ կա որոշակի փոփոխություն կատարել հայության մտածելակերպում՝ հաշվի առնելով, որ Հայոց ցեղասպանության թեման որոշակի առումով նաև հայկական ինքնության մաս է կազմում։ Փաստացի Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը ժխտելու այն գործը, որը տարիներ շարունակ Թուրքիան էր նախաձեռնում ահռելի ֆինանսական միջոցներ ծախսելու ու տարբեր պաշտոնյաների կաշառելու միջոցով, Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձն իր թիմի հետ լավ էլ կատարում է։

Իհարկե, հատկապես հաշվի առնելով Փաշինյանի տեսակը՝ նրա հայտարարություններն էլ, տեսակետն էլ կարևոր չէին լինի, եթե նա պաշտոնատար անձ չլիներ ու պետություն չներկայացներ։ Այս պարագայում հանրությունն ու փորձագիտական շրջանակներն էլ ոչ թե թուրքական ժխտողականության դեմ են կենտրոնանում, այլ առաջնային է դառնում ներքին ժխտողականությանը հակադարձումը։ Բայց եթե ունենայինք կայացած պետական համակարգ ու բարձր ինքնագիտակցություն ունեցող հանրություն, ապա Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը կասկածի տակ դնող կամ նման հայտարարություններ անող պաշտոնյաներն, անկախ իրենց զբաղեցրած դիրքից ու անկախ «սրբագրումներից», հաջորդ օրը հրաժարական կտային ու կբախվեին իրենց հայտարարությունների իրավական հետևանքներին։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ»Ռուս տղամարդը և նրա դեռահաս որդին սպանել են սրճարանի հաճախորդինՀայաստանի Սահմանադրությունից պետք է հանվի այն հոդվածը, որը տարածքային պահանջներ է նախատեսում Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ. Հաջիև ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին քվեարկելու իրավունքից զրկելու մասին որոշման ընդունումը կպահանջի կոնսենսուս. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ավետիք Չալաբյանը քաղաքական հայացքների և գործունեության համար է ազատությունից զրկված․ Մետաքսե Հակոբյան«Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»Արարատի մարզում` Այգավանի կամրջի մոտ, բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զnh, 1 վիրավnր Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա. տեսանյութԻրանը նոր hարվածներ է հասցրել Քուվեյթին Կապիտnւլյանտների ռեժիմն իր հրեշավոր hանցագnրծությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի․ Աբրահամյան «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ»Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 4-ին Մենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենքԲժիշկը նշել է շոգի ժամանակ զովանալու ճիշտ եղանակներըԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ»Վթար է․ օգոստոսի 4/5-ին 24 ժամ ջուր չի լինելու Արմավիրի ռեստորաններից մեկի մոտ մեքենայում հրդեհ է բռնկվել Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»«Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ»Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ»Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ինԱրտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել էՍա է ձեր ձևը՝ մարդու բացակայությամբ թիրախավորելն ու քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձը․ Գոհար ՄելոյանՍյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավորBTS-ը հրաժարվել է «Գրեմմի»-ից՝ ասիական փոփ մրցանակի ներկայացումից մեկ ամիս անցԱվետիք Չալաբյան. քաղաքական հետապնդում և հայրենիքին հավատարիմ մնալու գինը. Մետաքսե ՀակոբյանՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 4/5-ինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինԱլոնսոյի գործոնը․ Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասինՉորրորդ հանրապետությունը որպես ինքնության վերացման նախագիծ. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշներիՍևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն իջել է 1 սմ-ովՍԱՏՄ. Սկսվել են սննդամթերքի առաքման ոլորտի լայնածավալ վերահսկողական միջոցառումներըԹրամփ․ Իրանի հարցով ընդունելի է միայն համաձայնությունը կամ Թեհրանի լիակատար կապիտուլյացիանՀայտնի են Գառնիի խոշոր վթարի վարորդների և վիրավորների ինքնություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԻտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակՎիճաբանություն և ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում. կան ձերբակալվածներՀայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆումՎեդիում 2 անչափահասի նկատմամբ ոտնձգություններ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՀՀ ՔԿՕգոստոսի 4-ին մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման երկրորդ փուլըԿուբայում տեղի է ունեցել խոշոր էլեկտրաէներգիայի անջատումԾառուկյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում. GAR-ի հրապարակումըԻ՞նչ է վեցերորդ վիրուսը և ինչպե՞ս է այն տարածվումՈղբերգական վթար. ի՞նչ էր եղել մոպեդավարի հետ Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կառավարության անդամները վերանշանակվել են պաշտոններում