Երևան, 13.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Չեմ բացառում, սա ֆուտբոլ է․ Հենրիխ Մխիթարյանը՝ կարիերայի ավարտին հայկական թիմում խաղալու հեռանկարի մասին

ՍՊՈՐՏ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Միլանի «Ինտերը» կարողացավ տնային խաղում խոշոր՝ 3-0 հաշվով հաղթել «Մոնակո»-ին։ Հանդիպմանն ամբողջությամբ մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, 2024-ին Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչված, վերջերս 36-ամյակը բոլորած Հենրիխ Մխիթարյանը։ Խաղի 67-րդ րոպեին Մխիթարյանը, սեփական կիսադաշտում ստանալով գնդակը, արագ սլացավ դեպի մրցակցի տուգանային հրապարակ՝ հաղթահարելով շուրջ 50 մետր տարածություն, ուժգին հարվածեց, «Մոնակո»-ի դարպասապահը ճիշտ դիրք գրավեց և փրկեց իր թիմին հայ ֆուտբոլիստի հարվածից հետո, սակայն վրա հասած Լաուտարո Մարտինեսը կարողացավ խփել իր 3-րդ գնդակը՝ հեթ-տրիկ ձևակերպելով և վերջակետ դնելով հանդիպման հաղթողի վերաբերյալ հարցին։ 

Հանդիպման ավարտից հետո Հենրիխ Մխիթարյանը  զրուցեց «Արմենպրես»-ի հետ։

- Վերջին վնասվածքից հետո ինչպե՞ս է ֆիզիկական վիճակը, Հենրիխ։

- Դուք ասեք, ինչպե՞ս խաղացի (ժպտում է)։

- Կարծում եմ՝ լավ, Ձեզ հաջողվեց նաև գոլային փոխանցման հեղինակ դառնալ։ Ափսոս, գոլ խփելը չստացվեց։

- Ես էլ եմ կարծում, որ կարողացա այսօր լավ խաղալ։ Ֆիզիկական վիճակս բավարարում է ամբողջական խաղեր անցկացնելուն։ Չեմ մտաբերում, որ գոլ խփելու ռեալ պահ ունեցա։

- «Ինտերի» հետ պայմանագիրը գործում է ընթացիկ և հաջորդ մրցաշրջանների համար, այնպես չէ՞։ Այսպիսի խաղերը խոսակցությունների առիթ չե՞ն տալիս երկարաձգելու համար։

- Իրականում հնարավորություն կա պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգելու։ Եթե դրա ավարտին կողմերը ցանկություն ունեցան, ապա պայմանագիրն ավտոմատ մեկ մրցաշրջանով ևս կերկարաձգվի։ 

- Իսկ գուցե կարիերայի ավարտին մեկ կամ երկու տարի էլ Հայաստանում կցանկանայի՞ք խաղալ, տեղացի երկրպագուներին ուրախացնել։

-  Սա անձամբ Ձե՞զ է հետաքրքիր, թե՞ հրապարակելու եք (ժպտում է)։

- Իհարկե, հրապարակվելու է։ Բացի այդ, վերջին տարիներին հայկական թիմերը կարողանում են որոշակի հաջողությունների հասնել եվրոպական մրցասպարեզում։ Մի շարք ֆուտբոլիստներ արդեն վերադարձել են կամ վերադառնում են։ Օրինակ, վերջերս նաև Վարազդատ Հարոյանը համալրել է «Փյունիկ»-ի շարքերը...

- Ֆուտբոլում ոչինչ չի կարելի բացառել։

- Այսինքն, չե՞ք բացառում, որ կվերադառնաք խաղալու Հայաստանում։

- Չեմ բացառում։ Սա ֆուտբոլ է։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Այն մասին, թե ինչպես է պետք վերաբերվել Նիկոլ Փաշինյանի ցանկացած խոստմանը, և ինչու որևէ դեպքում չի կարելի թույլ տալ, որ նա երրորդ անգամ դրանք «իրականացնելու» հնարավորություն ստանա. ՉալաբյանՆոյեմբերյանի Զորական գյուղում հանդիպումն առաջին իսկ րոպեից շեղվեց սովորական կաղապարներից. Նարեկ ԿարապետյանԵ՞րբ հանտավիրուսը կհասնի ՀայաստանԴավաճանությունը միշտ չէ, որ գալիս է բացահայտ թշնամուց․ հաճախ այն գալիս է ամենամոտ կանգնածներից. Սերոբ ԳասպարյանՎթար է․ ջուր չի լինելու Սարդարապատ գյուղում «Lexus»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե ցանկապատին․ կան տուժածներ Մայիսի 12-ը Մաթեմատիկայում կանանց օրն է Ալեքսան Շալջյանը կիսաեզրափակչում 6։0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Զոհրաբ Սաֆարովին «Ձայների փոշիացման» թեզը կեղծ չէ. անցողիկ շեմը չհաղթարող ուժերը, այո՛, փոշիացնում են ձայներըԼիբանանից արձակված մի քանի անօդաչու թռչող սարքեր պայթել են Իսրայելի հյուսիսում ՃՏՊ Գյումրի քաղաքում․ տուժածներ չկան Իրանն ԱՄՆ-ի առջև հինգ պայման է դրել բանակցությունները վերսկսելու համար․ Fars Միասնական ժամերգություն կկատարվի անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար Իրանը հերքել է Քուվեյթի ափերի մոտ «թշնшմական գործողության» մասին մեղադրանքները Մեկնարկեց «Եվրատեսիլ 2026»-ը Դա հնարավոր է․ Թրամփը՝ Ռուսաստան այցելելու մասին Այս տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցիՄենք այլևս սխալվելու իրավունք չունենք. «Ուժեղ Հայաստան»Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների գործունեության վերաբերյալ Հայ ըմբիշների տպավորիչ ելույթները Մ-17 ԵԱ-ում. 1 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալ և ևս 2 եզրափակիչ Օդի ջերմաստիճանը կնվազի․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Արտաշատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ ՍԱՏՄ Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում Լույս է տեսել Արամ Վեհափառի գիրքը Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Ինչքան հարուստ է մեր հայրենիքը՝ այնքան մեր եղբայրները չեն լքում այն․ Նարեկ ԿարապետյանՈւզում եմ, որ մենք բոլորս Բերդի օրինակով ամբողջ Հայաստանին վարակենք, ու Հայաստանը լինի հայկական. Նարեկ Կարապետյան«Yerord mas»-ի վիրուսային բաստուրմայով սենդվիչը խենթացրել է Լոս Անջելեսին «Մեքենայով ընկել եմ ձորն ու հրաշքով փրկվել, դուրս եմ եկել առանց որևէ քերծվածքի». Աննա Մանուչարյան Քննարկում պատգամավորի թեկնածու Գևորգ Գորգիսյանի հետ. Էդմոն Մարուքյան53-ամյա տղամարդը մեքենայի կայանման հարցով վիճաբանել է մեկ այլ անձի հետ և կրակոց է արձակել 300․000 ադրբեջանցի Հայաստանու՞մ, թե՞ 300 հազար աշխատատեղ հայերի համար. «Ուժեղ Հայաստան»Վահե Հովեյանը դարձավ Ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն Սա նշան է. Ռոբերտ ՔոչարյանԷրդողանի խորհրդականը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը Հայաստանում Գանայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին «Պայքարը Հայ Առաքելական եկեղեցու դեմ ոչնչացնում է ցանկացած իշխանության լեգիտիմությունը»․ Արման ՎարդանյանՀայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են, այս անգամ՝ Լոնդոնում Իրանի դեմ պատերազմի արժեքը հասել է 29 միլիարդ դոլարի. ՊենտագոնԻնչքան հարուստ է մեր հայրենիքը՝ այնքան մեր եղբայրները չեն լքում այն. «Ուժեղ Հայաստան»Հայ ուշուիստները 27 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում «Չելսին» բանակցում է Խաբի Ալոնսոյի հետ UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Հանտավիրուսը հերթական COVID-ը չէ. դրանից բխող հանրային առողջապահության ներկայիս ռիսկը մնում է ցածր. ԱՀԿ գլխավոր տնօրեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը քարոզարշավիցԿոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին պահպանել անձնական տվյալների պաշտպանության պահանջները20-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել անտառում. կա 4 վիրավորԵրևանում այս պահին 9 բալանոց խցանումներ են (լուսանկար) ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում Կուբան օգնություն է խնդրում, և մենք պատրաստվում ենք խոսել. Թրամփ