Երևան, 11.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞վ է գիշերվա կրակոցների կիզակետում հայտնված Մերձավանի գյուղապետը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

MediaHub-ին որոշ ուշագրավ տեղեկություններ հայտնեցին  Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի մասին: Նախ նշենք, որ Մհերը 2018 թվականի իշխանափոխությունից հետո ակտիվացած նիկոլական է, որը 2018 թվականից առաջ որևէ դրական բանով աչքի չի ընկել, գյուղում էլ առանձնապես դրական համբավ չի ունեցել և մշտապես սկանդալների ու կռիվների մեջ է եղել: Ի դեպ, մեզ պատմեցին, որ Մհեր Ախտոյանը եղել է նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի Թոխմախի Մհերի սանիկը, բայց ասացին, որ Սեդրակյանն այլևս երկար ժամանակ է շփում չունի Ախտոյանի հետ ու քավորություն չի անում նրան:

2018-ից հետո, սակայն, Ախտոյանն ու իր շրջապատը կտրուկ դարձել են նիկոլական և ՔՊ-ի մոլի աջակից, ինչը նկատելի է նաև Ախտոյանի ֆեյսբուքյան էջից: Հենց դրա  հաշվին էլ Մհեր Ախտոյանը դարձել է Մերձավանի վարչական ղեկավար: Մեզ ասացին, որ վերջին շրջանում Մհերը մտել էր ՔՊ-ական պատգամավորների, մասնավորապես Հայկ Սարգսյանի հետ սեղան նստող ու մտերմություն անող Չաղ Ռուստամ անունով հայտնի Ռուստամ Ստեփանյանի թևի տակ և նրա մարդկանցից էր համարվում: Ռուստամ Ստեփանյանը, հիշեցնենք, իշխանափոխությունից հետո աչքի է ընկել մի շարք քրեական պատմություններով, և հիմա էլ «նստած» է քրեական հեղինակություն Ֆազի սպանությունը պատվիրելու մեղադրանքով:

Քաղաքական առումով էլ, ասացին, Մհեր Ախտոյանին հովանավորում կամ, այսպես ասած, «կռիշավատ» է անում Աշխատանքի և սոցիալական հարցերի «կուլտուրական» ու «ինտելիգենտ» նախարար Նարեկ Մկրտչյանը, որը հենց Փարաքարից է և 2018 թվականից հետո իր տարածքում զբաղեցրած դիրքի հաշվին դարձել է «հարց լուծող» տղա:

Ի դեպ, գիշերվա միջադեպի ժամանակ, թեև Մհեր Ախտոյանը կիզակետում է եղել, բայց մեզ պատմեցին, որ երբ տեսախցիկով տեսել է, որ իրենց կողմից ծեծի ենթարկված անձինք արդեն զենքով են գալիս իրենց վրա, արագ թաքնվել է տան մեջ, որ կրակելիս իրեն չդիպչի: Արդյունքում,  կրակոցներից զոհվել է իր հորաքրոջ տղան 29-ամյա Գրիգոր Օհանյանը, որի ծննդյան տարեդարձն էին նշում այդ օրը, և վիրավորել է Մհերի մերձավորներից մեկը: 

Ի դեպ, Մհերին ցերեկը տեսել են գյուղում, ասացին ազատ շրջում էր, և, փաստորեն, իրավապահները նրան չեն տարել` որպես արյունոտ միջադեպի ակտիվ մասնակցի:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Ֆրանսիսկո Խավիեր Մինյանոն այլևս չի աշխատի Հայաստանի ազգային ընտրանու հետ Սամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանՄոսկվայի հայկական եկեղեցում նշվեց Միջինքը ԱՀԾ-ի հայտարարության վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ․ ՔԿ Ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Լևիկ Միքայելյանը նվաճել է ոսկե մեդալ՝ հաղթելով ադրբեջանցի մարզիկին Եթե այսպես շարունակվի մենք մոտակա օրերը կկարողանանք մեկնել Մյունխեն․ Գոռ Հակոբյան Շնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ ՍիմոնյանՊՍԺ-ն կփորձի ձեռք բերել Էնցո Ֆերնանդեսին Փոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա ՇուշանյանԱրտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Թբիլիսյան խճուղում բախվել են շտապօգնության «Toyota»-ն և «Changan»-ը Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի շենքի հարակից տարածքում բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՍիսիանից մինչև Կապան և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Ընդլայնվել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները փետրվարի 28-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում Իրանից տեղափոխվել են Հայաստանի տարածքով․ ԱԳՆ Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանը ճանաչվեց անմեղ Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը Կասեցվել է «Գրիլ․ամ»-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը «Անծանոթ մարդիկ գալիս են մեր տուն, ինձ դուրս են կանչում, ուղղակի գումար են տալիս». Գոռ Հակոբյանը՝ որդու համար կազմակերպած դրամահավաքի մասին Կոտայքի մարզում «Opel»-ը բախվել է ճանապարհին ասֆալտապատման աշխատանքներ կատարող մեքենային․ կան վիրավորներ Ողբերգական ու առեղծվածային դեպք՝ Կոտայքում, ջրամբարում փնտրում են մի կնոջԵրեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Ղազախստանը, Ադրբեջանը և Ուզբեկստանը Կասպից ծովում ստորջրյա մալուխ կանցկացնեն Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ևս էժանացել է Ռեստորանի չհրկիզվող պահարանը կոտրել ու գողացել են 30 հազար դոլար, 6 միլիոն դրամ ու ոսկյա զարդեր Կալլասը հայտարարել է ԵՄ-ի կողմից իրանցի պաշտոնյաների, կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին «Turkish Airlines» ավիաընկերությունը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթերը Ադրբեջանում հայ բանտարկյալներին արգելվում է Աստվածաշունչ ստանալ. USCIRF Իրանում և Իսրայելում տուժած քաղաքացիների շրջանում հայեր չկան Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԻրանը բացառել է ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցությունը Ավտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր ԿամենդատյանՀայ կրթական հիմնարկությունը հայտարարում է նոր ուսումնական տարվա կրթաթոշակային մրցույթըԺաննա Անդրեասյանը հետևել է Լոռի բերդի և Ամրակիցի Սբ․ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու վերականգնման աշխատանքներին10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՇրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ․ ինչ եղանակ կլինի Ե՞րբ կավարտվի Իրանի դեմ պատերազմըՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանԳազ չի լինի անորոշ ժամանակ Ցեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանԱվելի քան 7 հազար բռնագաղթած արցախցի հումանիտար օգնություն է ստացել «Եվրասիա»-ի աջակցությամբ Մասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան