Երևան, 05.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Կենսուրախ էր, պարզ ու մաքուր, յուրահատուկ երեխա էր». Հայկ Ղուրշուդյանը զոհվել է պատերազմի առաջին օրը Թալիշում՝ հասցնելով երկու տանկ խոցել. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կենսուրախ, մաքուր, միամիտ ու պարզ երեխա էր: Ե՛վ հանգիստ էր, և՛ աշխույժ: Բնավորության այս երկու գիծն էլ իրեն բնորոշ էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հասմիկը՝ Հայկի մայրիկը:

Հայկը ծնունդով Շիրակի մարզի Մարալիկ քաղաքից է: Սովորել է Մարալիկի թիվ 1 դպրոցում գերազանց առաջադիմությամբ։ Այնուհետև ուսումը շարունակել է Մարալիկի արհեստագործական ուսումնարանում, այն նույնպես ավարտել է գերազանցությամբ: Մայրիկն ասում է՝ «մաքուր» տետրեր ուներ որդին: «Իր զոհվելուց հետո տնօրենը զանգահարեց, խնդրեց տետրերը դպրոցին փոխանցել: Այնտեղ Հայկս անկյուն ունի, իր տետրերն էլ այդ անկյունում են դրել: Բոլորին ցույց են տալիս, թե որքան գեղեցիկ ձեռագիր ուներ Հայկը, որքան խնամքով էր պահում իր տետրերը: Սովորելու ընթացքում որևէ առարկա չի առանձնացրել, բոլորն էլ մեծ սիրով է սովորել: Դասերը պատրաստում էր առանց մեր օգնության: Տղա էր, բայց մեկ օր չի եղել, որ ես իրեն ուղղություն տամ, թե դաս սովորի կամ էլ ինչոր բան կարդա, ամեն ինչ ինքնուրույն արել է: Մինչև աշխատանքից վերադառնում էի, Հայկն իր դասերը սովորած էր լինում, դեռ մի բան էլ քույրերին էր տառերը սովորեցնում, դասերի հարցում օգնում: Շատ յուրահատուկ երեխա էր»: Դպրոցին զուգահեռ Հայկը նաև կարատեի է հաճախել, աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր է. «Գավաթն ու պատվոգրերը հիմա տան իր անկյունում են»:

Ուսումնարանում սովորելուն զուգընթաց Հայկն աշխատել է լաբորատորիայում: «Ճանապարհների բետոնի, ցեմենտի խտությունն էր որոշում: Բայց իր ցանկությունն էր բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելը: Բանակից վերադառնալուց հետո որոշել էր բարձրագույն կրթություն ստանալ, ուզում էր համակարգում ծառայել, ոստիկան դառնալ»:

Մայրիկը ժպիտով է հիշում իր ու որդու զրույցները: «Ասում էր. «Մա՛մ ջան, հենց բանակից եկա, իրար հետ կգնանք Երևան: Քեզ Մարալիկում չեմ թողնի»: Հայրիկն էլ հարցնում էր՝ Հա՛յկ, ինձ չե՞ս տանելու: «Չէ, մամայիս հետ եմ գնալու»»: Այս զրույցն այնպիսի լիաթոք ծիծաղ պարգևեց մեզ, կարծես ոչինչ էլ չէր եղել, կարծես Հայկը շուտով զորացրվելու և իրագործելու էր իր ցանկությունը:

2019 թ. հուլիսի 15-ին Հայկը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայում էր Մատաղիսում: Մայրիկն ասում է՝ շատ լավ էր տրամադրված զինվորական ծառայությանը: «Խելացի էր, գեղեցիկ ձեռագիր ուներ, և զորամասում իրեն էին հանձնարարում գրելու հետ կապված բոլոր աշխատանքները: Երբ զանգահարում էինք, ասում էր՝ մա՛ ջան, գրավոր եմ գրում: Հետո Հայկիս հակատանկային տեղափոխեցին: Շատ ոգևորված էր ծառայում, բոլորին գովում էր, ասում էր՝ ամեն ինչ լավ է: Երբ մենք էինք գնում իրեն տեսնելու, բոլորը՝ լեյտենանտ, հրամանատար, բոլորբոլորը մեզ ասում էին՝ ինչ լավ տղա ունեք: Ոչ մի բողոք չի ունեցել Հայկս, ոչ էլ իրենից են դժգոհել»:

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, որը փոխեց ոչ միայն Հայկի, այլև հազարավոր տղաների կյանքի ընթացքն ու պատմությունը: Հայկի վերջին զրույցն ընտանիքի անդամների հետ պատերազմի սկսվելու նախորդ օրն էր: «Սեպտեմբերի 26-ի երեկոյան զրուցեցինք: Տրամադրությունը շատ լավ էր, զրուցեցինք ու իրար բարի գիշեր մաղթեցինք այն մտքով, որ մեկ էլ հաջորդ օրն ենք խոսելու: Բայց երկու ժամ հետո նորից զանգահարեց, տրամադրությունը փոխված էր, սկսեցինք անհանգստանալ, երբեք նման տրամադրություն չէր ունեցել: Ինչ հարց ասես իրեն տվեցինք, բայց ոչինչ չասաց: Հարցրեցի՝ հո կռիվ չի եղել, Հայկ ջան, ինչոր բան է պատահե՞լ: «Չէ, մա՛ ջան, ինչ պետք է լինի, ամեն ինչ նորմալ է»: Բայց հետո արդեն իմացանք, որ տղաներին ասել էին, թե պատերազմ է, բոլորդ տուն զանգեք, խոսեք: Իրենց զգուշացրել էին, բայց մենք դա իրենից չիմացանք: Տղաներից մեկը, որը ողջ էր մնացել, պատմեց, որ այդ օրը կապիտանն ասել է, թե բոլորդ տուն զանգեք, զրուցեք տանեցիների հետ: Իսկ դրանից մեկ շաբաթ առաջ մատաղ էին արել, բոլորով հավաքվել էին, հրաշալի օր ունեցել, այնքան ոգևորված էր պատմում այդ օրվա մասին: Հայկս ասում էր՝ մա՛մ ջան, սիրուն նկարներ ունեմ, կուղարկեմ, կտեսնեք»: Բայց նկարներն ուղարկել Հայկը չի հասցնում:

Սեպտեմբերի 27-ից ընտանիքն այլևս լուր չի ունեցել Հայկից: Նա զոհվել է պատերազմի հենց առաջին օրը՝ Թալիշի դիրքերում: Ծառայակից ընկերների պատմությունների միջոցով ընտանիքը վերստեղծել է այդ օրվա պատմությունը: «Հասցրել է երկու տանկ խոցել: Ասում են, որ սնարյադ չի եղել, իջել է ներքև սնարյադ բերելու... Հրամանատարի հետ խոսեցինք, ասաց՝ իջան սնարյադ բերելու, դեռ չեն եկել, մենք էլ ենք փնտրում: Մենք էլ 70 օր փնտրել ենք Հայկիս: Դեկտեմբերի 7-ին մեզ զանգահարեցին ու հայտնեցին, որ ԴՆԹ համընկնում ունենք»:

Զոհվելու օրվա հետ կապված ընտանիքը կասկածներ չունի: «Այնպիսի երեխա էր, որ անհնար է գոնե մեկ անգամ չզանգեր: Բացի դա, իր հետի տղան ասաց, որ հենց այդ օրն է եղել դեպքը: Հայկիս ու ընկերոջն առանձնացրել են, Հայկիս տարել են 163 դիրքը, այդ տղային՝ 165-ը: Պատմում է՝ մենք իրար հաջող արեցինք, անգամ հուզվեցինք, որ իրարից պիտի բաժանվենք: Հայկիս ընկերը ողջ է մնացել, հավանաբար հարվածի ալիքից ընկել է փոսի մեջ: Պատմում է՝ բարձրացանք, տեսանք, որ Հայկոյի դիրքը չկա, իրար հարցնում էինք՝ բա «Պո՞նչը»: Հայկիս «Պոնչ» էին ասում: Ու արդեն հասկացել են, որ Հայկս էլ չկա: Բայց մեզ ասում էին՝ բունկերի մեջ է, դիրքերում է, կիջնի: Ամեն մեկը մի բան էր ասում, հետո պարզվեց, որ խաբում էին»:

Հայկը երկու քրոջ ավագ եղբայրն է: Ու հիմա հենց նրանք են դարձել ընտանիքին ուժ տվողները: «Աղջիկներս են ուժ տալիս: Աղջիկներիցս մեկն այնքան նման է Հայկիս: Հիշում եմ, որ երբ մեկը երազ էր տեսնում, արթնանում էր ու սկսում պատմել, մյուսն ընդհատում էր՝ սպասի ես պատմեմ, ես էլ եմ նույն երազը տեսել: Զարմանում էինք, թե ինչպես է նման բան հնարավոր: Շատ նման են իրար թե՛ արտաքինով, թե՛ բնավորությամբ: Մեր աղջիկներն են մեզ ապրեցնողը»:

Հ. Գ. - Հայկ Ղուրշուդյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Մարալիկի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շենգավիթում ձերբակալված անձի մոտ թմրամիջոցի 28 փաթեթ է հայտնաբերվել Իսրայելը հայտարարել է Թեհրանի վրա նոր հարվածների մեկնարկի մասին Պատրաստ չեմ կրկնակի զիջել աշխատավարձս՝ հանուն Եվրոպայի. Սպերցյան Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը մարտի 9-16-ը կանխատեսվում է նորմայից ցածր 3-6 աստիճանով․ Լևոն Ազիզյան «Ինքը զուտ նեղվում է, որ իրենից տաղանդավոր եմ». ինտրիգներ ու հումոր՝ «Ժիրո–Իվան»-ի 3-րդ եթերաշրջանում. նոր դեմքեր, նոր զարգացումներ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայերը դատապարտվել է 15 ամսվա պայմանական ազատազրկման Սպիտակ տան խոսնակը հերքել է քրդերին Իրանի դեմ զինելու ԱՄՆ ծրագրերի մասին շրջանառվող լուրերը ԻՀՊԿ-ն հաստատել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ գործողությունների 18-րդ ալիքի մեկնարկը Իրանական գործողությունը նախատեսվածից շուտ իրականացվեց․ Ռուբիո Գազ չի լինելու մարտի 6-ին Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Իրանը սպառնում է «միջուկային ապոկալիպսիսով» ՀՀ քաղաքացին ոչնչով ապահովագրված չի, որ դուք վեց ամիս հետո չեք գալու կանգնեք այդտեղ ու ասեք՝ ես նորից եմ փոխվել․ ձեզ վստահելը հանցագործություն է․ Քրիստինե Վարդանյան Ամերիաբանկը` առաջին հայկական ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն ընկերությունների ցանկում` որպես LFG ֆինանսական խմբի անդամԻնչքան անլուրջ եք մոտեցել․ Իրանում պատերազմի առաջին օրը անհոգ պերաշկի եք ուտում. Խամոյանը՝ ՓաշինյանինՆավթի գները աճել են Իրանի շուրջ սրվող հակամարտության ֆոնին Լիբանանի վրա Իսրայելի իրականացրած հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը Ձյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել մարտի 5-ից 9-ը Ես 100 տարեկան եմ և այսօր էլ հաշվետու եմ․ Ճարտարապետ Մարտին Միքայելյանին նվիրված ցուցահանդես Կորուստը կարող է դառնալ վերականգման սկիզբ. Տեր Հեթում Քիսենջերն ասել է, - Միացյալ Նահանգների թշնամի լինելը վտանգավոր է, բարեկամ լինելը՝ մահացու. Արշակ ԿարապետյանԱնվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի՝ Սահակ Մանուկյանին աշխատանքից ազատելու մասին հրամանը ԱՄՆ-ը հայտարարել է, որ արդեն ավելի քան 20 իրանական նավ է խորտակել ԱՄՆ-ն հակամարտության ընթացքում ավելի քան 500 զինվոր է կորցրել. Իրանի անվտանգության խորհուրդ Արդյո՞ք կարող ենք դիստանցավորվել որպես ժողովուրդ․ Էդմոն ՄարուքյանԵԱ Երեւանում. Հայաստանի թիմը՝ բրոնզե մեդալակիր (ֆոտո) Որքա՞ն կտևի ԱՄՆ-Իրան պատերազմը, ի՞նչ է կատարվում Մերձավոր Արևելքում Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հայ–Իրանական սահմանի Նորդուզ անցակետը տեխնիկական խնդրի պատճառով դեռ փակ է երկրից դուրս եկող իրանցիների համար «Եթե չամրապնդենք Իրանի հետ սահմանը, ապա ներս կթողնենք 30 միլիոն ադրբեջանցիների»․ Սուրեն ՍուրենյանցՈրքան զոհ ունի ԱՄՆ–ն՝ Իրանի հետ հակամարտությունում Իրանի, ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև սկսված պատերազմը Հայաստանի համար շատ վտանգավոր է՝ սկսած անվտանգային իրավիճակից մինչև տնտեսական անվտանգություն․ Նաիրի ՍարգսյանԻրանը հերքել է լուրերը, թե պատրաստ է քննարկել հրադադարի ռեժիմը Վստահ եմ, որ Իրանի ժողովուրդը հաղթահարելու է այս ծանր փուլը և շարունակելու է զարգացումը. Գ.ԾառուկյանԻրանը հրթիռային հարձակում է իրականացրել Քուվեյթի նավթավերամշակման գործարանի վրա Եվրոպայում անհանգստացած են ԱՄՆ-ի՝ Մերձավոր Արևելքի հակամարտության նկատմամբ չափազանց մեծ ուշադրությունից Շրի Լանկայի ափերի մոտ իրանական նավի խորտակման վայրում մոտ 80 դիակ է հայտնաբերվել TRIPP-ը վրացական տարանցման համար խոչընդոտ չէ. ՀՀ վարչապետ Նրանք ուզում են, որ մենք անհետանանք․ Սուրեն ՍուրենյանցՀայտնվել են Թուրքիայի Հաթայ նահանգում ընկած հրթիռային բեկորների պատկերները Վաղարշապատի դպրոցում երկաթե ձողերով դաժանորեն ծեծել են աշակերտներից մեկինStarlink ընկերության տերմինալների 100 նոր խմբաքանակն արդեն Հայաստանում է. ԲՏԱ նախարար «Թրամփին սպանելու փորձ կատարած իրանական ստորաբաժանման ղեկավարը հայտնաբերվել է»․ հայտարարություններ Պենտագոնից Իրանը հարվածել է Բաղդադում ամերիկյան բազային Որևէ երկիր իրավունք չունի «նախազգուշական պшտերազմներ» սկսելու. Վատիկանի պետնախարար Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով 110 ՀՀ քաղաքացի է վերադարձել․ Արարատ Միրզոյան IDBank-ը ընդլայնում է պրեմիում քարտերի ճամփորդական առավելություններըՄեկ շաբաթից էլ պակաս ժամանակ անց ԱՄՆ-ը և Իսրայելը կհաստատեն վերահսկողություն Իրանի օդային տարածքի նկատմամբ․ Պենտագոնի ղեկավար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկերոջ հետ 10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. այսօր վերջին օրն էր. քարտերը կառաքվեն նրանց տներ