Երևան, 01.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կենացային մակարդակով... կենացի մասին. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ կատարվեց Փաշինյանի շահերն սպասարկող որոշ շրջանակների «մանկության երազանքը». ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթաց մեկնարկելու մասին օրենքի նախագիծը: Չնայած այս դեպքում տեղին է գործածել ոչ թե «նախագիծ» կամ «օրինագիծ» բառերը, այլ «կենաց» բնորոշումը: ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին այդ փաստաթղթին, ինչպես և սպասելի էր, «կողմ» քվեարկեցին միայն Փաշինյանի ՔՊ խմբակցության անդամները:

Հատկանշական է, որ խորհրդարանական ընդդիմությունը հստակ բացասական գնահատական տվեց թե՛ ներկայացված «նախագծին», թե՛ նման հարց երկրի քաղաքական օրակարգ բերելու բացահայտ արկածախնդրությանը՝ գործնականում չցանկանալով մասնակցել այդ քաղաքական «կրկեսին»: Ըստ այդմ, «Պատիվ ունեմ» խմբակցությունը «դեմ» քվեարկեց, իսկ «Հայաստան» խմբակցությունն ուղղակի չմասնակցեց քվեարկությանը:

Ի դեպ, և՛ խորհրդարանական ընդդիմությունը, և՛ առանձին փորձագետներ ուշադրություն էին հրավիրում այն փաստի վրա, որ նախագիծ անունը կրող շարադրանքը չի համապատասխանում «օրենք» բնորոշման համար պահանջվող տարրական չափանիշներին: Այսինքն, լավագույն դեպքում, դա կարող էր համարվել ԱԺ հայտարարություն, բայց ոչ օրենք: Որոշ իրավաբաններ նշում էին, որ այն իրավաբանության տեսանկյունից ևս թերի և անարժեք է: Բայց ներկայացված նախագծի՝ օրենքի չափորոշիչներին անհամապատասխանությունը, կարելի է ասել, ամենատարօրինակ կողմը չէ:

Կան շատ ավելի առանցքային ու խորքային խնդիրներ:

Դրանցից առաջինն այն է, որ նախագծի հեղինակներն ու կողմնակիցները և՛ մինչ խորհրդարանական քննարկումները, և՛ ԱԺ ում քննարկումների ընթացքում ուղղակիորեն լսելիք կոշտուկեցին՝ ասելով, թե «Եվրոպան մեզ սպասում է... մենք շատ մեծ արժեք ենք ներկայացնում Եվրոպայի համար...», «Եվրամիության ուշքը գնում է մեզ համար» և այլն, և այդպես շարունակ:

Հարց. եթե Հայաստանն այդքան կարևոր է Եվրոպայի համար, ապա այդ ինչպե՞ս է, որ ոչ թե Եվրամիությունն է մեզ կանչում, հրավիրում, չգիտեմ՝ գիրկընդխառն տանում իր գիրկը, այլ մենք, այսինքն՝ Հայաստանն է բախում Եվրամիության դուռն ու պատուհանները, խնդրում ընդունել: Դե, սկզբի համար՝ երևի որպես թեկնածու:

Ինքնին հասկանալի է, որ Հայաստանին Եվրամիությունում ոչ մեկը չի սպասում, ավելին, Եվրոպայից ազնվորեն ասում են, որ Հայաստանը չպետք է նման ակնկալիքներ ունենա, թե ԵՄ անդամի թեկնածու, առավել ևս՝ անդամ կդառնա առնվազն տեսանելի հեռանկարում:

Երկրորդը՝ «եվրոպամետները» ամենաիսկական «կտեր» են տալիս հանրությանը, թե՝ «վիզաների ազատականացում կլինի»: Հետն էլ թե՝ խոպանչիները հիմա էլ Եվրոպա կգնան: Թեպետ Եվրամիությունն արդեն իր «խոպանչիներից» է լիուլի «կուշտ», իսկ վիզաների ազատականացում ասվածն առնվազն հեշտ բան չէ ու մի քանի ամսվա լուծելիք չէ, այդուամենայնիվ, Եվրոպայի մասին երազող մեր որոշ հայրենակիցների վրա դա ազդում է: Հայրենակիցներ, որոնց վրա էլ հաշվարկված է «դեպի Եվրոպա»-ի կենացային ագրեսիվ քարոզչությունը: Ի դեպ, այստեղ իմիջիայլոց նկատենք, որ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում ՀՀ քաղաքացիներն ավելի ու ավելի մեծ դժվարությամբ են Եվրամիության անդամ երկրների վիզաներ ստանում:

Երրորդը. ակնհայտ է, որ Եվրամիության շուկայում Հայաստանի արտադրության ապրանքները սպասված չեն: Այսինքն, «դեպի Եվրոպա» բացականչողները հաշվի չեն առնում, կամ ընդհանրապես իրենց չի հետաքրքրում, թե ինչ կլինի Հայաստանի տնտեսության մնացորդների հետ: Ի դեպ, տնտեսության մասին. փաստն այն է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է: Մյուս փաստն էլ այն է, որ մշտապես հակառուսական հայտարարություններ ու քայլեր անող, մշտապես Ռուսաստանը որպես Հայաստանի թշնամի ներկայացնող Փաշինյանի պաշտոնավարման շրջանում մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքում ավելի ու ավելի է նվազել Եվրամիության չափաբաժինը, փոխարենն ավելացել է Ռուսաստանի ու ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը:

Ռուսաստանից շատ պարզ զգուշացնում են. երկու աթոռի վրա նստել չի հաջողվի, եթե գնում եք դեպի ԵՄ, ապա բարի եղեք դուրս գալ ԵԱՏՄ-ից: Փաշինյանենք ձևացնում են, թե իրենք ոչինչ չեն լսում ու շարունակում են համառորեն իրենց ավանակը քշել ուղիղ դեպի... եղածչեղած տնտեսության փսորում, դեպի վառելիքաէներգետիկ ռեսուրսների թռիչքային թանկացում, դեպի սոցիալական կտրուկ անկում: Իսկ այդ ընթացքում նույն ԵՄ անդամ երկրներից որևէ այլընտրանք չի առաջարկվել, ավելին՝ այդ շուկաներ մտնելու դյուրինացման ճանապարհին գեթե մեկ քայլ չի արվել:

Չորրորդը. Հայաստանը, հնարավոր է, Եվրամիությանը պետք է: Բայց պետք է բացառապես մեկ բանի՝ Ռուսաստանի դեմ պայքարի տեսանկյունից: Վե՛րջ: Այդ առումով բոլոր պատրանքները ցրեցին Վրաստանի իշխանությունները, որոնք մեկ առ մեկ բացահայտեցին, թե ինչեր էր Եվրոպան պահանջում իրենցից (Ռուսաստանին պատերազմ հայտարարել, հետո ելնել լեռներն ու պարտիզանություն անել, կարճ ասած՝ Վրաստանը որպես պետություն կործանել): Վրաստանի իշխանությունը կտրուկ մերժեց երկիրը Եվրոպայի շահերի մանրադրամ դարձնելու այդ «դոկտրինը»:

Իսկ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ի համար Հայաստանն ի՞նչ է, որ մանրադրամ չդարձնեն: Իսկ հետո ԵՄ-ին Հայաստանը հաստատ պետք չի լինի:

Ի դեպ, ԱԺ քննարկումներից առավել տպավորվեց այն դրվագը, երբ «Հայաստան» խմբակցությունից Գառնիկ Դանիել յանը իշխանական արևմտամետներին հեգնեց, թե՝ իրեն էլ Մոնիկա Բելլուչին է դուր գալիս, բայց ինքը չի առաջարկում մի հանրաքվե էլ այդ թեմայով անել: Չասենք, որ ամենահաջողված համեմատությունն էր զուտ քաղաքական տեսանկյունից, բայց որ ամենաբնորոշն էր այս թեմայի հետ կապված, անկասկած է: Այդպես կարելի է ամեն մեկի մտքով անցած թեմայով մի կենացային հանրաքվե անել...

Միով բանիվ, «դեպի Եվրոպա» նախագիծը ոչ միայն թերի է, ոչ միայն ավելի է վնասելու հայ-ռուսական, նաև Հայաստան-ԵՄ կապերին ու հարաբերություններին, այլև այն ժամանակավրեպ է: Այն խորքային հակասության մեջ է մտնում աշխարհում արդեն իսկ դիտարկվող պրոցեսներին: Ի՞նչ արդյունք կլինի: Դժվար չէ կանխատեսել. Եվրամիություն չենք մտնի, բայց էլ ավելի կփչացնենք հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ու իր սատելիտները Հայաստանն առավել խոցելի կդարձնեն: Իսկ թե դա ում է ձեռնտու, դժվար չէ ենթադրել...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. Հաջիև Հացի խնդիր ունեցող 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան Նոր հարցումը խուճապի է մատնել «Քաղպայմանագրին» Իրանի դեմ գործողությունն ԱՄՆ-ին արժեցել է 100 միլիարդ դոլար. Արաղչի Որքան կիջնի հեղուկ գազի գինը Հայաստանում. մանրամասնում է Past.am-ըՆարեկ Կարապետյանի ասուլիսը Արարատի մարզում. ուղիղՀունիսի 7-ին պետք է որոշենք՝ ուզու՞մ ենք ունենալ ապագա, թե՞ լինել թույլ և պառակտված․ Արմեն ՄանվելյանԽոստում, որը կփոխի պատմության ընթացքը. վե՛րջ ծայրահեղ աղքատությանը. Ուժեղ Հայաստան Փաշինյանն ինքնամոռաց արդարացնում է Ստեփանակերտի եկեղեցիների քանդումը Ադրբեջանը չի էլ փորձում արդարանալ, սակայն Հայաստանի վարչապետն արդարացնում է Ադրբեջանին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ են քննարկել Անվտանգության խորհրդում Ութ տարվա անգործությունը պետք է փոխարինվի վեց ամսվա վճռական աշխատանքով. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն արդեն Շենգավիթում է«Ուրախ ավտոբուսի» սրտիկները բյուջեի ճեղքվածքն են խորհրդանշում․ Արեգ ՍավգուլյանWildberries-ն անժամկետ դադարեցրել է Հայաստանից վաճառքները. Ահազանգ Իշխանության նախընտրական նկրտումները զավեշտալի են դարձել․ Հրայր ԿամենդատյանՉնայած առկա դժվարություններին՝ ունենք իրավիճակը փոխելու իրական հնարավորություն․ Ծառուկյան Արևային վահանակների ստվերում կարելի է հաջողությամբ կարտոֆիլ աճեցնել Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինըԱրժանապատիվ աշխատանքն ուղղակիորեն կապված է երկրի զարգացման հետ. Նաիրի ՍարգսյանՀրթիռակոծություններից ավերված Սոթքը կարող էր վերածվել լքված բնակավայրի. վերականգնման համար Սամվել Կարապետյանը հատկացել է մոտ 376 մլն դրամՊետական համակարգը պետության ողնաշարն է, և նրա արդյունավետ աշխատանքը էապես կփոխի պետության հանդեպ քաղաքացիների վերաբերմունքը. Գագիկ ԾառուկյանՈւժեղ պետություն՝ ուժեղ դիվանագիտությամբ, ոչ թե կախվածություններով Ահաբեկում են մարդկանց՝ վախեցնելով պատերազմով․ Աննա ԿոստանյանԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ31-ամյա տղամարդը խմիչքի պատճառով դանակահարել է ընկերոջըԱշխատանքով հնարավոր է հասնել հաջողության, հնարավոր է աշխատանքով հասնել բարձունքների, և պետք է գնահատել աշխատանքը և աշխատավոր մարդուն. Մհեր Ավետիսյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ Արժանապատիվ ծերություն՝ խոստում, որը չի իրականանում 5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ո՞րն է եղել նրա առաջին աշխատանքըԱշխատանք, որը դառնում է տնտեսության հենասյուն. «Աթենք» մսամթերքՊետք չէ որևէ մեկի վասալը կամ գուբերնիան լինել. Էդմոն ՄարուքյանԹշնամու փաստաբանը ՀՀ բարձր ամբիոնում. ինչո՞ւ է Փաշինյանը արդարացնում վանդալիզմը. Էդմոն Մարուքյան Այն մասին, թե Փաշինյանին ընտրելով, նրա կողմից «ասֆալտով» մոլորեցված քաղաքացին ինչ նոր աղետներ է բերելու մեր երկրի և կոնկրետ իր ընտանիքի գլխին. Ա. ՉալաբյանՈՒժեղ Հայաստանը և գործընկերները մտադիր են վերացնել ծայրահեղ աղքատությունը Հայաստանում վեց ամսվա ընթացքում. Հրայր ԿամենդատյանՀորոսկոպի 3 նշանների համար մայիսը ամենալավը կլինիՄալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զեբրը փախել է Կենդանաբանական այգուց եւ հայտնվել Մյասնիկյան պողոտայում Շուտով Իրանի թշնամիները կբախվեն շատ սարսափելի զենքի. փոխ-ծովակալ ԻրանիՈ՞վ է լինելու հաջորդ Լաբուբուն Պատմական ցուցանիշ․ Գիլյերմո Օչոան Մեքսիկայի ազգային հավաքականի կազմում կմասնակցի իր 6-րդ Աշխարհի առաջնությանըԻսրայելը կրկին խախտում է միջազգային իրավունքը՝ հшրձակվելով քաղաքացիական նավերի վրա. ԵՄ-ն պետք է պահանջի, որ Նեթանյահուն հարգի օրենքները․ Պեդրո ՍանչեսԼիբանանի Զեբդին քաղաքի գերեզմանատան մոտ իսրայելական հարձակման հետևանքով 6 մարդ է զոհվելՄեծ Բրիտանիան ահաբեկչական սպառնալիքի ազգային մակարդակը բարձրացրել է մինչև «լրջագույնի»Թրամփի վարչակազմը պնդում է, որ օտարերկրյա կառավարությունները միանան Հորմուզի նեղուցի կոալիցիային. CNNԾեծի հետևանքով մահացած 1–ամյա երեխայի կենսաբանական մորը մեղադրանք չի առաջադրվելՈւժեղ Հայաստանում ամսական 150,000 դրամ աջակցություն Աղքատության հաղթահարման պետական հիմնադրամից` ծայրահեղ աղքատ ընտանիքներինԻրանի ազգային հավաքականը կմասնակցի 2026 թվականի աշխարհի առաջնությանը ԱՄՆ-ում․ Ջանի ԻնֆանտինոՆավթի գինը կախված է նրանից, թե Թրամփը ինչպես է քնել․ Ֆիցո «Ռեալ Օվիեդոյի» երկրպագուն դատապարտվել է ինն ամսվա ազատազրկման՝ Մարկուս Ռեշֆորդին ռաuայական հողի վրա վիրավnրելու պատճառով