Երևան, 01.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նման դաշինքները կարող են զսպել թուրք-ադրբեջանական տանդեմին. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ու Հնդկաստանի համատեղ ջանքերն ուղղված են ոչ միայն երկրների պաշտպանունակության բարձրացմանը, այլև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության, խաղաղության և կայունության ապահովմանը: Այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «Aero India» ցուցահանդեսի շրջանակում անցկացվող պաշտպանության նախարարների՝ «Կառուցել դիմադրողականությունը միջազգային պաշտպանության և գլոբալ ներգրավման միջոցով» թեմայով կոնկլավի ժամանակ:

Թեմայի հետ կապված ուշագրավ վերլուծություն է կատարել «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ մասնավորաբար նշելով, որ Հայաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան 2023-2024 ֆինանսական տարում դարձել են հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողները։ Հեղինակները հիշեցնում են, որ Հայաստանը վերջին չորս տարվա ընթացքում մի շարք գործարքներ է կնքել Հնդկաստանի հետ՝ հրթիռների, հրետանու, հրթիռային համակարգերի, ռադարների, զրահաբաճկոնների և գիշերային տեսողության սարքերի, ինչպես նաև զինամթերքի և հրետանու լայն տեսականի ներկրելու համար:

Ընթացիկ՝ 2024-2025 ֆինանսական տարվա սկզբի դրությամբ Հայաստանը գնել է հնդկական արտադրության 600 միլիոն դոլարի սպառազինություն: Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է հնդկական IADN լրատվականը՝ հղում անելով Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներին։

Հայաստանը մտադիր է Հնդկաստանից 78 միավոր հնդկական ATAGS (Advanced Toved Artillery Gun Sistem) տեսակի հրետանային համակարգ գնել: Հայաստանն ակտիվ բանակցություններ է վարում Kalyani Strategic Systems Limited (KSL), Bharat Forge պաշտպանական ստորաբաժանման հետ 78 ժամանակակից քարշակվող հրետանային կայանքների (ATAGS) գնման շուրջ: Վեց հաուբիցից բաղկացած առաջին խմբաքանակը հաջող փորձարկումներ է անցել Հայաստանում, այդ թվում՝ բարձրլեռնային տեղանքում և հարթավայրում։

«Հանրապետության հրապարակը» նշում է, որ բացի ռազմական կապերից, ՀՀ-ն խորացնում է Հնդկաստանի հետ կապերը նաև տնտեսական, տրանսպորտային ոլորտներում. «Հայաստանը Հնդկաստանին առաջարկում է ստեղծել լրացուցիչ առևտրային ճանապարհ` Եվրոպա և Ռուսաստան հնդկական ապրանքների արտահանման համար։ Վերջինս կանցնի Սև ծովով՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին (INSTC) զուգահեռաբար՝ շրջանցելով Սուեզի ջրանցքը։ Պարսից ծոց-Սև ծով միջանցքը լավ տեղավորվում է Հնդկաստանի պլանների մեջ, քանի որ այդ երկիրը փնտրում է Սուեզի ջրանցքը շրջանցող լրացուցիչ միջանցքներ` Եվրոպա դուրս գալու համար՝ խուսափելով Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատման բացասական հետևանքներից։

Հիշեցնենք, որ Հարավային Կովկասում Հնդկաստանի աշխարհաքաղաքական հակառակորդ Պակիստանը խորացնում է ռազմաքաղաքական, տնտեսական կապերն Ադրբեջանի հետ։ Ադրբեջանը զենքեր է գնում Պակիստանից։ Հարավային Կովկասում ձևավորվում է Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան ռազմաքաղաքական դաշինքը, իսկ Երևանը դրան կարող է հակազդել Հայաստան-Իրան-Հնդկաստան դաշինքով։

Պակիստան-Հնդկաստան մակարդակում տեղի է ունենում աշխարհաքաղաքական proxy war, որտեղ Իսլամաբադը հենվում է թուրքադրբեջանական տանդեմի վրա, իսկ Նյու-Դելին՝ Հայաստանի վրա։

Այսպիսով, թուրք-ադրբեջանական տանդեմին և նրանց աջակցող Պակիստանին դիմագրավելու համար Հայաստանը խորացնում է ռազմական կապերը միջուկային տերություն Հնդկաստանի, ինչպես նաև էներգետիկ-տրանսպորտային կապերն Իրանի հետ»,-գրում են հեղինակները՝ հավելելով, որ Հնդկաստանի և Իրանի համար նույնպես Մեծ Թուրանն ու թուրքական ազդեցության ուժեղացումն ազգային անվտանգության ու անգամ տարածքային ամբողջականության սպառնալիք են։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե». միանանք, հզորանանք, որ հաղթե´նքԱյս պայքարի մեջ ինչ ուզում է թող լինի, կարևորը գիտենք՝ ուր ենք գնում․ Նարեկ ԿարապետյանՄեզ պետք է գործընկեր, որը գնում է մեր ապրանքը, ոչ թե վաճառում է մեր ապրանքից. Ն. Կարապետյան Վերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան Ամենամեծ փորձն ունենք տնտեսության մեջ և դա վստահություն է տալիս մեր հայրենակիցներին. Նարեկ ԿարապետյանՍուրճը նվազեցնում է քաղցկեղի առաջացումը. ցնցող տվյալներ Ոչ մի ապօրինի բան չենք անում, օրինական գործընթաց ենք տանելու. Լևոն ՔոչարյանԶելենսկու այցը կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները․ չի կարելի սրել իրավիճակը. Նարեկ Կարապետյան Յուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի ուժը ծայրահեղ աղքատությունը վերացնելու է 6 ամսվա ընթացքում. Նարեկ Կարապետյան Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան Խանութի զուգարանում հայտնաբերվել է 14-ամյա դպրոցական աղջկա դի Արտահանումը Ֆրանսիա վերջին 8 տարիների ընթացքում անկում է ապրել 20%-ով. Նարեկ Կարապետյան Թուրքիան հնարավորություն կունենա էժան ապրանքով խեղդել մեր գյուղացու ապրանքը, պետությանը պետք է նորմալ տնտեսական քաղաքականություն. Կարապետյան «ՀՀ այսօրվա առաջնորդները խոսում են սիրուն, գործում են գեշ»․ Նարեկ ԿարապետյանՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Մեր շատ գործընկերներ ասում են, որ այսպիսի խայտառակ նախընտրական պրոցես չեն տեսել եվրոպական և ոչ մի երկրում. Նարեկ Կարապետյան Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. Հաջիև Հացի խնդիր ունեցող 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան Նոր հարցումը խուճապի է մատնել «Քաղպայմանագրին» Իրանի դեմ գործողությունն ԱՄՆ-ին արժեցել է 100 միլիարդ դոլար. Արաղչի Որքան կիջնի հեղուկ գազի գինը Հայաստանում. մանրամասնում է Past.am-ըՆարեկ Կարապետյանի ասուլիսը Արարատի մարզում. ուղիղՀունիսի 7-ին պետք է որոշենք՝ ուզու՞մ ենք ունենալ ապագա, թե՞ լինել թույլ և պառակտված․ Արմեն ՄանվելյանԽոստում, որը կփոխի պատմության ընթացքը. վե՛րջ ծայրահեղ աղքատությանը. Ուժեղ Հայաստան Փաշինյանն ինքնամոռաց արդարացնում է Ստեփանակերտի եկեղեցիների քանդումը Ադրբեջանը չի էլ փորձում արդարանալ, սակայն Հայաստանի վարչապետն արդարացնում է Ադրբեջանին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ են քննարկել Անվտանգության խորհրդում Ութ տարվա անգործությունը պետք է փոխարինվի վեց ամսվա վճռական աշխատանքով. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն արդեն Շենգավիթում է«Ուրախ ավտոբուսի» սրտիկները բյուջեի ճեղքվածքն են խորհրդանշում․ Արեգ ՍավգուլյանWildberries-ն անժամկետ դադարեցրել է Հայաստանից վաճառքները. Ահազանգ Իշխանության նախընտրական նկրտումները զավեշտալի են դարձել․ Հրայր ԿամենդատյանՉնայած առկա դժվարություններին՝ ունենք իրավիճակը փոխելու իրական հնարավորություն․ Ծառուկյան Արևային վահանակների ստվերում կարելի է հաջողությամբ կարտոֆիլ աճեցնել Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինըԱրժանապատիվ աշխատանքն ուղղակիորեն կապված է երկրի զարգացման հետ. Նաիրի ՍարգսյանՀրթիռակոծություններից ավերված Սոթքը կարող էր վերածվել լքված բնակավայրի. վերականգնման համար Սամվել Կարապետյանը հատկացել է մոտ 376 մլն դրամՊետական համակարգը պետության ողնաշարն է, և նրա արդյունավետ աշխատանքը էապես կփոխի պետության հանդեպ քաղաքացիների վերաբերմունքը. Գագիկ ԾառուկյանՈւժեղ պետություն՝ ուժեղ դիվանագիտությամբ, ոչ թե կախվածություններով Ահաբեկում են մարդկանց՝ վախեցնելով պատերազմով․ Աննա ԿոստանյանԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ31-ամյա տղամարդը խմիչքի պատճառով դանակահարել է ընկերոջըԱշխատանքով հնարավոր է հասնել հաջողության, հնարավոր է աշխատանքով հասնել բարձունքների, և պետք է գնահատել աշխատանքը և աշխատավոր մարդուն. Մհեր Ավետիսյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ Արժանապատիվ ծերություն՝ խոստում, որը չի իրականանում 5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ո՞րն է եղել նրա առաջին աշխատանքըԱշխատանք, որը դառնում է տնտեսության հենասյուն. «Աթենք» մսամթերքՊետք չէ որևէ մեկի վասալը կամ գուբերնիան լինել. Էդմոն Մարուքյան