Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ծառուկյանի ազդեցիկ քայլը. ինչի՞ մասին է խոսում այս ամենը.... «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս հանրային որոշակի ուշադրություն սևեռվեց հայազգի բլոգեր Բելլա Բաբախանյանի ազատությանն ու ճակատագրին վերաբերող հարցերի վրա: Ինչպես հայտնի է, նա Բելառուսում ձերբակալվել էր, անգամ խոսակցություններ կային, որ նրան, հնարավոր է, արտահանձնեն Ադրբեջանին:

Հատկանշական է, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը որևէ կերպ չմիջամտեց հայազգի բլոգերի ճակատագրին վերաբերող հարցերին: Չնայած, որտեղի՞ց միջամտեին կամ ինչպե՞ս՝ հաշվի առնելով, թե նույն Փաշինյանն ինչ կարգի է փչացրել նաև հայ-բելառուսական միջպետական հարաբերությունները:

Փոխարենը, ինչպես հայտնի է, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր անձնական կապերի միջոցով կարողացավ հասնել Բելլա Բաբախանյանի՝ կյանքի ու ազատության հետ կապված հարցի լուծմանը: Մամուլի հրապարակումներից ու Ծառուկյանի մամուլի քարտուղարի հայտարարությունից հայտնի է, որ ԲՀԿ ղեկավարը անձնական խնդրանքով դիմել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, իսկ վերջինս էլ բարի կամք է դրսևորել: Հանրագումարում Բելլա Բաբախանյանը հայտնվել է ազատության մեջ և տեղափոխվել է Հայաստան:

Ի՞նչ է հուշում այս մերօրյա եղելությունը, ինչի՞ մասին է խոսում:

Ամենից առաջ՝ սա ևս մեկ օրինակ է այն բանի, որ անհատի, անձի դերը չի կարելի թերագնահատել, այդ թվում՝ միջպետական հարաբերությունների որոշակի կողմերին առնչվող խնդիրներ լուծելու, կարգավորելու առումով: Ավելին, անձնական կապերը, շփումները, հաստատված հարաբերությունները, նման հարաբերություններով ձևավորված փոխադարձ հարգանքը աշխատում են և ունենում են իրենց բարենպաստ ազդեցությունը նաև ինչ-ինչ կնճռոտ խնդիրներ հարթելու, ինչո՞ւ ոչ՝ նաև նման հարցեր լուծելու վրա:

Սա, իսկապես, դրական օրինակ է այն բանի, որ ճիշտ աշխատելու, ճիշտ հարաբերություններ կառուցելու դեպքում կարելի է նման հարցեր լուծել ու ոչ միայն:

Եվ պատահական չէ, որ թե՛ նախկինում, թե՛, առավել ևս, հիմա, հատկապես արտաքին դաշտում նկատելի ակտիվություն ու դերակատարություն են ունեցել և ունենում անհատները: Միայն այն տարբերությամբ, որ նախկինում դրանք, որպես կանոն, իշխանության ներկայացուցիչներն էին, հիմա՝ լրիվ հակառակը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա Հայաստանը ԵԽ-ի հետ սերիալների արտադրության նոր կանոնների է անցնում. կոնվենցիա կստորագրվի Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը