Երևան, 21.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ուժեղ, սկզբունքային, խելացի ու ազնիվ տղա էր». Սերյոժա Ստեփանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սերյոժան մեր առաջնեկն էր: Պատասխանատու էր փոքր տարիքից: Կարող էինք իր մոտ երեխաներին թողնել՝ վստահ լինելով, որ նրանց մասին հոգ կտանի: Ընդունակ ու մտածող երեխա էր: Այդ մասին էին վկայում մանկապարտեզից, դպրոցից եկող արձագանքները: 18 տարեկանում այնքան հասուն տեսակ էր դարձել: Հետաքրքիր անհատականություն ու մարդ էր: Շատ ընկերասեր ու մարդասեր էր, խելացի ու հնարամիտ, արդար, ազնիվ ու սկզբունքային։ Սրանք լոկ բառեր չեն։ Շատ կենսուրախ էր, բայց որքան կատակասեր էր, նույնքան լուրջ»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անուշը՝ Սերյոժայի մայրիկը:

Դպրոցական տարիների մասին խոսելիս նշում է՝ բոլոր առարկաներն իրեն հեշտությամբ էին տրվում: «Բայց ինչ-որ տարիքում տղաները սկսում են առանձնապես չսովորել: Սերյոժան անգամ այդ չսովորելու պարագայում այնքան շատ բան գիտեր: Ամեն ինչից գլուխ էր հանում։ Ցանկացած բան կարող էր շատ արագ ուսումնասիրել ու հասկանալ։ Շատ էի ուրախանում, երբ ասում էր՝ չլինող բան չկա, կամ՝ միշտ ելք կա։ Մտածում էի, որ դրանք շատ կարևոր սկզբունքներ են ապրելու և պայքարելու համար։ «Թումո» էր հաճախում, շատ էր սիրում ռոբոտաշինությունը: Իրեն խորհուրդ էի տալիս ծրագրավորում սովորել, բայց նրան ռոբոտաշինությունն էր հետաքրքրում: Տանն էլ անընդհատ ինչ-որ բան էր սարքում, օրինակ՝ էլեկտրաէներգիա ստանալու սարք և այլն: Գծագրեր ունի: «Թումոյից» էլ դրական արձագանքներ շատ ենք ստացել, որ լավ ուսանող է»:

Դպրոցն ավարտելուց հետո Սերյոժան ընդունվել է Տնտեսագիտական համալսարան: Միայն կես տարի է հասցրել լինել տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի «Տնտեսագիտություն» մասնագիտության ուսանող, այնուհետև 2022 թ. հունվարի 12- ին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայել է Կապանում: «Անհամբեր սպասում էր, թե երբ պետք է 18-ամյակը լրանա: Մինչև բանակ գնալն անգամ հասցրեց ընտրությունների մասնակցել, իր համար կարծես դա ևս կարևոր մի բան լիներ:

Երբ ծառայում էր, անընդհատ մտքով իր հետ էի՝ Սերոժիս կյանքը հեշտ չի լինելու, որովհետև այդքան սկզբունքային լինելու դեպքում մարդու կյանքը հեշտ չի լինում, նա անընդհատ պայքարի մեջ է: Իսկ հետո, երբ այս դեպքերը եղան, մտածում էի՝ իր պայքարն այսքան շուտ պետք է ավարտվե՞ր: Ցանկացած հարցում մինչև վերջ էր գնում ու ամեն ինչին լուրջ էր մոտենում: Ուժեղ տղա էր»:

Երբ հարցնում եմ 44-օրյա պատերազմից հետո որդուն բանակ ճանապարհելու զգացողությունների մասին, տիկին Անուշն արձագանքում է. «Բանակը մեզ համար շատ կարևոր է եղել: Առանձնահատուկ հարգանք եմ ունեցել զինվորականների նկատմամբ: 1990-ականներից հետո ակնարկներ էի գրում զոհված զինծառայողների մասին: Գիտեի, որ այդտեղ մեծ առաքելություն ու պատասխանատվություն կա: Բայց երբ մայրիկ էի դարձել, փորձել էի սահմանափակել իմ ազդեցությունը երեխաներիս վրա: Երևի յոթ տարեկան էր Սերյոժան, ասում էի՝ իրեն ճիշտ դաստիարակություն կտամ որպես հայ քաղաքացի, բայց որպես մամա՝ վախենում եմ դրանից: 44-օրյայի ժամանակ տղաս անընդհատ ասում էր՝ գնում եմ զինկոմիսարիատ, ասեմ, որ ինձ տանեն: Բարկանում էի՝ Սերո՛ժ ջան, ձեր ժամանակը չէ: Իմ ներսում էլ անհանգստություն կար: Պատերազմը վերջանալուց հետո անկեղծացավ. «Մա՛մ, գնացել ենք զինկոմիսարիատ, բայց մեզ չտարան, ասացին՝ ձեր ժամանակը չէ»: Երբ իրեն ճանապարհում էի, խիստ անհանգստություն մոտս չկար, իր մոտ էլ դա չէի նկատում: Թե ինչպես էր իրեն դրսևորելու բանակում, հանգիստ էի: Կարծում էի, որ խաղաղություն կլինի»:

Մայրիկը մի դրվագ է հիշում: «Իր ընկերներից Սիփանն անմահացավ 44-օրյա պատերազմում: Շատ սպասված երեխա էր ընտանիքում: Բանակ գնալու նախորդ օրը Սերյոժայի հետ գերեզմանատուն այցելեցինք, բոլորի մոտ խունկ ծխեց, վերջում եկանք իր ընկերոջ շիրիմի մոտ, կրակը վառելուց տեսա, թե ինչպես արցունքը կաթեց Սերյոժայի աչքից: Հասկացա, թե որքան ծանր է եղել այդ կորուստն իր համար, բայց մինչ այդ ոչինչ չէր ասել: Գյուղում 44-օրյա պատերազմի զոհերին նվիրված հուշարձան ունենք: Այն կանգնեցվել է բնակիչների ջանքերով և հովանավորությամբ: Ամուսինս այդ հուշարձանի հիմքը դնողներից մեկն է եղել: Սերոժս էլ, որպես ակտիվ և ակնածանքով երիտասարդ, աշխատել է այդ հուշարձանի տեղադրման և մյուս աշխատանքների ժամանակ: Այդտեղ ընկերոջ նկարն էր, պատերազմից հետո նրա հայրիկն ասել էր, որ Սերոժի նկարն էլ դնեն իր որդու նկարի կողքին»:

Մայրիկի խոսքով, որդին շատ չի կիսվել բանակային օրերի մասին, որևէ բան չի խնդրել տնից: «Կազմակերպված էր, մտածող, իր արարքների համար պատասխանատու: Կարող էր ուրիշների համար խնդիրների մեջ ընկնել, ոչ թե իր: Նման դեպքեր ևս եղել են, բայց ես դա իրենից չեմ իմացել: Նույնիսկ դիրքեր բարձրանալուց ինձ չէր ասել»:

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի սահմանների վրա մի քանի ուղղությամբ: Ներքին Հանդի դիրքերը ևս նրա թիրախում էին, որտեղ հերթապահություն էր իրականացնում նաև Սերյոժան: Սեպտեմբերի 12- ին է եղել ընտանիքի ու որդու վերջին զրույցը: «Սովորաբար օրվա մեջ մեկ անգամ էինք զրուցում, ինձ ասում էր՝ երբ քեզ պետք է, զանգի, արձագանքում էի՝ վախենում եմ զանգել ու քեզ խանգարել: Այդ օրը խոսել ենք երկու անգամ, մեկ անգամ առավոտյան, մյուսը՝ երեկոյան: Վեցն անց կես զրուցել ենք, ութին պետք է դիրքի հերթապահությունն ավարտվեր: Երբեք իրեն ավելորդ հարցեր չեմ տվել, ավելին՝ սեպտեմբերի 13-ից հետո եմ իմացել, որ դիրքում է եղել: Վախենում էի ավելորդ հարցեր տալ, որ հանկարծ իրեն չվնասեի:

Զրույցի ժամանակ ասաց՝ տղաները պոմիդորով ձվածեղ են սարքում: Հարցրեցի՝ բա ե՞րբ եք հաց ուտելու, արձագանքեց՝ սպասի տեսնենք, էս որ գալիս են, ի՞նչ են ասում, նոր կերևա: Մտածեցի՝ մեր զինվորականներն են, երևի շրջում են դիրքերում: Եվ հրաժեշտ տվեցինք իրար, որ էլի իրեն չխանգարեի: Երկու տարի է՝ մտածում եմ՝ հավանաբար մերոնց մասին չէր ասում, այլ տեսնում էր մոտեցող զորքի շարժը»:

Իսկ հետո Սերյոժայի հեռախոսն անհասանելի է դարձել: «Երբ կողքի դիրքերն ընկել են, երեք դիրք հայտնվել է շրջափակման մեջ: Պաշտոնապես ոչինչ չի ասվում: Գիտենք, որ երկար կռվել են, անմահացել հրետանու և անօդաչուների հարվածներից: Իրենց դիրքում եղել են ութ հոգի, մեկը գերեվարվել է, հրաշքով ողջ մնացել և վերադարձել, վեց տղաները զոհվել են»: Սերյոժան անմահացել է սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի թիվ N դիրքում:

Սեպտեմբերի 17-ին թշնամին փոխանցել է մեր 35 տղաների մարմինները: Նրանցից մեկը Սերյոժան էր: «Բայց իրեն գտել ենք ամսի 19-ի երեկոյան: Այդ մեկ շաբաթը բոլորը միաբերան պնդում էին՝ Սերոժն անպայման կգա: Ճանաչում էին նրան ու գիտեին հնարավորությունները։ Բայց կռիվը շատ թեժ է եղել, ասել էր՝ ոչ ոք դիրքից մի քայլ չհեռանա»։

Ծառայելու ժամանակ Սերյոժան մտքեր է ունեցել պայմանագիր կնքելու և բանակում ծառայությունը շարունակելու: Մայրիկը խնդրել է ավարտել պարտադիր զինծառայությունն ու տուն վերադառնալ: «Ասում էի՝ պետք չի, վերջացրու ծառայությունդ, տուն արի, այնքան գործ ունենք անելու: Բայց ընկերները պատմում են՝ պայմանավորվել էին, պետք է տղաներից մեկը մեկներ ծառայության, Սերյոժան պետք է սպա դառնար, միասին ծառայեին: Սերյոժան ու իր շրջապատի տղաներն այնքան լավն էին, իրենց միջև այնքան լավ ընկերական հարաբերություններ էին, ճիշտ մոտեցում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ, որ ասում էի՝ երբ բանակից վերադառնան, որքան շատ բան են փոխելու մեր հասարակության մեջ»:

Ապրելու ուժի մասին: «Երբեմն զգում ես, որ ուժերդ մարում են, բայց չի կարելի դա թույլ տալ: Մեծ պատասխանատվություն ունենք մեր երեխաների, Սերոժի նկատմամբ: Սերյոժաս եղբայր ու քույր ունի: Իր հետ կապված այնքան հույսեր ունեինք, որոնք, վստահաբար, արդարացվելու էին: Իսկ հիմա դու և՛ իր փոխարեն, և՛ իր համար պետք է անես»:

Հ. Գ. - Սերյոժա Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական հերթապահություն» և «Մարտական ծառայություն» մեդալներով: Հուղարկավորված է հայրենի Փոքր Վեդիի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ըՌոնալդինյոն 11 տարվա դադարից հետո վերադառնում է մեծ ֆուտբոլԼեհաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՀայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԻրանը հայտարարել է իր զենքի պաշարների ավելացման մասինԾանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն«Ուժեղ Հայաստան»-ն աշխատելու է, պայքարելու է՝ խոսք տված բոլոր ծրագրերը իրականացնելու համար․ Նարեկ ԿարապետյանԴպրոցներում սկսում են սովորեցնել արհեստական բանականության գրագիտությունԴեղի կեղծ խմբաքանակ․ քաղաքացիներին կոչ են անում չօգտագործել այնՄեր խմբակցությունը նույնիսկ ամենավառ երազում չի ուզում հիշել ձեր՝ երեք պատերազմ բերած հնգամյա անցյալը. Լիաննա ԳասպարյանՀայկական E-auto-ի՝ շուրջ $5 մլն ներդրումը. Երևանում բացվել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնըԻրական բիզնես քեյսեր և 3.5 մլն դրամ մրցանակային ֆոնդ․ Buissup-ը վերադառնում է նոր ձևաչափովՄԱԿ-ը հայտարարել է էբոլայի համաճարակի սրընթաց աճի մասինՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՇնորհավորական ուղերձ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 75-ամյա հոբելյանի առթիվ․ Սամվել ԿարապետյանԸնտրությունից առաջ կենսաթոշակ բարձրացնելը ոչ այլ ինչ էր, քան այն գնահատականը, որը տվել ենք․ Լիանա ՄանուկյանԱրեգա Հովսեփյանը Հարություն Հարությունյանի մասինժողովրդի միջոցներով սնվող Հանրային հեռուստաընկերությունը դարձրել եք ՔՊ-ի քարոզչամեքենա. Մարիաննա Ղահրամանյան«ՀայաՔվեի» մեծ ու հզոր թիմը համակարգողի կողքին է ՔՊ-ի կարկառուններ, Արցախը չենք ճանաչում ու չենք ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի ազատ արձակման օրվա հիշարժան դրվագները մեկ ֆոտոշարքովՍյունիքի պատմությունը՝ նոր բացահայտումներով․ ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում մշակույթի պահպանմանըՔՊ-ն ժողովրդին բերել է 3 պատերազմ, իսկ քպականներին՝ պարգեւավճարներ․ Շիրազ Մանուկյան «Կողք կողքի» ծրագիրը՝ Սևան համայնքի արցախցի ընտանիքների համար․ IDBankՔաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետԼավրովի կոշտ նախազգուշացումը Մեծ Բրիտանիային անհանգստություն է առաջացրել Լոնդոնում ԻԴԵԱԼ համակարգի Էջմիածնի մասնաճյուղը իր դռներն է բացել՝ Լեոնիդ Ազգալդյան 1/52 հասցեումԼեհաստանը կիսով չափ կրճատել է օտարերկրացիների համար աշխատանքային վիզաների քանակը Էդ ձեր «նախկին-ներկան» սպառել ա իրան, ֆիքսեք՝ մենք «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ենք. Գևորգյան Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (Photo 18+)Վստահ եմ, մի օր դուք հասնելու եք Տիգրան Մեծին, լինելու ա տենց խնդիր, որ ասեք՝ ինքն ա մեղավոր․ Արամ Վարդևանյան Աշխարհի ամենատարեց մարդը նշել է իր 117-ամյակը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբԹունավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է Իրանին աջակցող երկրների դեմ միջոցներ կիրառելու ԱՄՆ սպառնալիքները Արդարությունը վերականգնված է, Ավետիք Չալաբյանն` ազատության մեջՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր Ավելի լավ է պատերшզմն ավարտել հենց այսօր, քանի դեռ մենք գտնվում ենք ուժի և արժանապատվության դիրքում. Փեզեշքիան Կառավարության մոտեցումը Գյումրու հանդեպ նման է երեխայից նեղացած ծնողի. Մխիթարյան Մալիշկայի «ուրվականը» անհետացե՞լ է․ գյուղում մի քանի օր է՝ հանգիստ է Ինչո՞ւ չեք ուզում Փաշինյանը գա ԱԺ․ ես անհամբեր եմ նրա հետ հանդիպմանը, բայց պետք է այնպես անենք, որ նրա փոխարեն Սամվել Կարապետյանը գա. Էդգար ՂազարյանՄայրը թույլ է տվել անհայտ տղամարդկանց բազմիցս սեռական բռնության ենթարկել իր չորս և յոթ տարեկան դուստրերին՝ գումարի դիմացՎեհափառ Տեր, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ջերմորեն շնորհավորում է Ձեզ հոբելյանական տարեդարձի կապակցությամբՔաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի գործով դատական նիստը` ուղիղ Օգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համար Ավետիք Չալաբայանը դատական նիստերի դահլիճից անհապաղ ազատ կարձակվիՎառելիքային ճգնաժամի նոր ալիք՝ Ռուսաստանում. բենզինի գները բարձրանում են Կիևը ցանկանում է Starlink-ն օգտագործել Ռուսաստանի խորքում հարվածների համար․ FT Ֆասթ Բանկի աջակցությամբ Մատենադարանում բացվել է նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան Կասեցվել է «Պիրաժոկ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը