Երևան, 30.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին կալանավորելու որոշում էր կայացրել՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանն առնչվող քրեական գործի շրջանակում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վճռաբեկ դատարանը, սակայն, ուսումնասիրելով նյութերը, որոշել է, որ այդ որոշումը եղել է ոչ իրավաչափ ու այն կայացնելիս հաշվի չեն առնվել մի շարք էական հանգամանքներ։ 

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ստորադաս դատարաններն Անի Գևորգյանի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու հավանականությունը գնահատելիս՝ սխալ են գնահատել վարույթի նյութերում առկա փաստական տվյալները։ Գևորգյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու և քրեական դատավարության բնականոն ընթացքը խոչընդոտելու հավանականության աստիճանը գնահատելիս՝ հաշվի չի առնվել, որ Անի Գևորգյանն այդ մեղադրանքում ներկայացված իրադարձությունների ընթացքում արդեն ազատված է եղել «Սիներջի» ընկերությունում իր աշխատանքից և այլևս չի հանդիսանում այդ կազմակերպության աշխատակից, ինչն ինքնին նվազեցնում է վերջինիս կողմից քրեական վարույթին խոչընդոտելու հավանականության աստիճանը։ 

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտել է, որ ստորադաս դատարաններն Անի Գևորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու իրավաչափությունը քննարկելիս՝ պատշաճ ուշադրության չեն արժանացրել այն հանգամանքը, որ Գևորգյանի խնամքին է գտնվում երկու մանկահասակ երեխա։ 

Նման պայմաններում ստորադաս դատարանները, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կանոնը, Գևորգյանի նկատմամբ հարկադրանքի միջոց ընտրելիս՝ չեն առաջնորդվել նվազագույնի սկզբունքով ու պատշաճ քննարկման առարկա չեն դարձրել քրեական վարույթի ընթացքում անձի օրինական վարքագիծն ապահովելու նպատակով այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորությունը։

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու իրավաչափության մասին ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ չեն։ 

ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել hիպերձայնային զենք. Bloomberg ԱՄՆ-ը շուտով որոշում կկայացնի Գերմանիայում զnրակազմի կրճատման վերաբերյալ. Թրամփ«Մուսթաֆաևը Նիկոլի հետևից էր եկել, որ․․․»․ Նաիրա Գևորգյան Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ Դու էլ ես ուզո՞ւմ փաթեթ․ Ամիօն ներկայացնում է նոր սերնդի բանկինգ «Անպայման գնացեք ընտրության․ յուրաքանչյուրիդ ընտրությունը ճակատագրական է»․ Արտակ Զաքարյան29-ամյա տղամարդը ծեծելով սպանել է իր ընկերուհու 3-ամյա աղջկանՍամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Քաղսիի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Եթե գործող ռեժիմը մնա, Հայաստանն այլևս չի լինի․ Արմեն ՄանվելյանՈրպես ազգային քաղաքացիական միավորում, մեր նպատակը հստակ է՝ թույլ չտալ հակազգային, օտար ուժերին ծառայող վարչակարգի վերարտադրությունն. Հ. Կամենդատյան«Ռեմոնտադա ըստ ԼՀԿ»-ի. ի՞նչ կլինի ՀՀ-ի հետ. Կարպիս Փաշոյան Մուտաֆաևի այցի մանրամասները հույժ գաղտնի են պահվում Պետական բյուջեն ոչ թե լցնելու ենք մեր գրպանները, այլ ժողովրդի գրպանները. Սամվել Կարապետյան Որոշ զինծառայողներ տներ կստանան (տեսանյութ)Սամվել Բաբայանը նեղացել է Նիկոլ Փաշինյանից Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն աջակցում է ՀՀ «բռնապետին»՝ անտեսելով իրավունքների և ժողովրդավարության ոտնահարումները․ Ամստերդամ Ինչո՞ւ է ոգևորվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայ-թուրքական հանդիպումից Մայիսի 15-ին էկրան կբարձրանա «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմըՍտեղծվելու է «Աղքատության հաղթահարման հիմնադրամ», որտեղ ներդրում են անելու պետությունը, տարբեր հիմնադրամներ և գործարար աշխարհի մեր գործընկերները. Ն. ԿարապետյանՓաշինյանը ամեն օր մի երազ տեսնում է. Սամվել Կարապետյան Հայկական միջավայրում ի հայտ եկած այս մարտնչող և ագրեսիվ ստերը հարյուր տարի մեր քաղաքական միտքը գերության և ստրկության մեջ են պահել. ՄարուքյանԾնողները կոտրել են պատուհանը՝ իրենց երեխաներին փակված մանկապարտեզից փրկելու համարՊուտինը կորոշի Հաղթանակի տոնի կապակցությամբ հայտարարվող hրադադարի հստակ ժամերը. Պեսկով Հակակոռուպցիոն դատարանը շարունակում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննարկումը Արցախը իմ մեջ է` անջնջելի և անբեկանելի. այն ո´չ կարելի է մոռացության մատնել, ո´չ վերացնել մեր ազգային ինքնությունից. Արտյոմ Սիմոնյան Ո՞ր ժամանակներից են մարդիկ պլաստիկ միջամտություններ կատարել. «Փաստ»Իրանի ծովային շրջափակnւմը չի օգնի ԱՄՆ-ին հասնել իր նպատակներին. Փեզեշքիան Մեր գլխավոր խնդիրն այս ապազգային վարչախմբի հեռացումն է․ Մենուա ՍողոմոնյանՀայտնի է Էմանուել Մակրոնի Հայաստան պետական այցի օրակարգը. Այցելելու է Ծիծեռնակաբերդ և Մատենադարան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Բախումներ Մաշտոցի պուրակում. «Փաստ»Ռուսաստանը Եվրոպայի երկրների դեմ որևէ ագրեuիվ մտադրություն չունի. Մեդվեդև Հայաստանը շեշտակի հետընթաց է արձանագրել մամուլի ազատության ոլորտում Ցավալի է, որ ստիպված ենք ամաչել մեր երկրի ղեկավարության արարքների համար․ Լիլիթ Արզումանյան.Շտապում են փրկե՞լ Նիկոլ Փաշինյանին. ի՞նչ անուն է կրում առաջիկա գագաթաժողովը. «Փաստ»Այսօր ովքեր չունեն սկզբունք և հլու հնազանդ ծառայում է ՔՊ-ին, նրանք արտոնյալ են և իրենց ամեն ինչ կարելի է. Մեսրոպ ՄանուկյանԵրիտասարդության տրամադրությունների փոփոխությունը՝ քաղաքական դաշտի նոր ազդակ Անտեղյակ՝ ավարտված խնջույքի մթնոլորտից. գլուխը միայն գլխարկ կրելու համար չէ. «Փաստ»«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը՝ ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության ողջ տարածքումՊատմությունը հաճախ է ցույց տվել, որ ամենաբարձր մակարդակի քաղաքական խաղերը սերտորեն հյուսված են դավաճանության, ներքին խարդավանքների և բարոյական անկման հետ. ԿամենդատյանՄակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում և կմասնակցի համերգի «Տան միակ ու շատ սիրված երեխան էր». Ժորա Փարսյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Այցելություն ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետ՝  մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողների հետ լսելու «Ռազմիկ Դավոյանի ստեղծագործությունը նշանագիտության լույսի ներքո» դասախոսությունըԵղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջըՌուսաստանը սկսել է կոր տանիքների համար հարմար ճկուն արևային վահանակների արտադրությունը Էներգետիկ ճգնաժամի նախանշաններ. մատակարարման կարևոր ուղիների խաթարման ռիսկը. «Փաստ»Գագաթնաժողովի ստվերում՝ հարաբերությունների հնարավոր խզման վտանգը Գ. Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական. Միքայել Մելքումյան «Եվրոպական կառույցները երկընտրանքի առջև են հայտնվել». «Փաստ»