«Հայաքվեն» Գյումրիի ու Փարաքարի ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն կիրականացնի
ԲԼՈԳ«Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ «ՀայաՔվե»-ն հայտարարեց առաջիկա Գյումրի և Փարաքար համայնքների ընտրություններում անկախ դիտորդական վերահսկողություն իրականացնելու մասին:
Մեր նպատակը յուրաքանչյուր քաղաքացու ձայնը պաշտպանելն է, բոլոր նրանցից, ովքեր մինչ այժմ բռնացել են այդ իրավունքի վրա, տարբեր միջոցներով: Երկու համայնքներում էլ ընտրությունները մրցակցային են, մենք ոչ մի առանձին վերցված ուժի հետ կապված նախապատվություն չունենք, սակայն կանգնած ենք լինելու ընտրողի կողքին՝ անվերապահ պաշտպանելու նրա ձայնը:
Բոլոր նրանց, ովքեր ցանկություն ունեն այդ աշխատանքին մասնակցել, կարող եք մեզ դիմել առաջիկա օրերին, մենք միայն շնորհակալ կլինենք ձեր մասնակցության համար, մինչ այդ ներկայացնում եմ մեր երեկվա մամլո ասուլիսի տեսագրությունը:
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Հայտնի դերասանի տանը 2 դիակ է հայտնաբերվել. մանրամասներ
3
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
4
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում
5
36 ժամ ջուր չի լինելու դեկտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին



