Երևան, 21.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թիվ 76 հիմնական դպրոցի դասադուլը, տնօրենի՝ աշխատանքից հնարավոր ազատումը․ ի՞նչ է մտածում քաղաքապետարանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

MediaHub-ը քիչ առաջ գրել էր «Արգենտինյան Հանրապետության» թիվ 76 հիմնական դպրոցում ստեղծված բարդ իրավիճակի մասին: Հիշեցնենք, 2–րդ դասարանի երեխայի պահվածքն անհանգստացնում է ծնողներին, նրանք չեն ցանկանում իրենց երեխաներին ուղարկել դասի, քանի դեռ խնդրահարույց երեխան իր պահվածքով շարունակում է խաթարել դասապրոցեսը։ 

Ավելին, Քննչական կոմիտեից մեզ հաստատեցին այն, որ երեխայի ծնողի մասնակցությամբ դեպքով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի, 194-րդ հոդվածի 1-ին մասի և 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կա մեկ տուժող:

Խնդիրն այն է, որ դպրոցի տնօրենը չի կարողանում կամ չի ուզում խնդրին լուծում տալ, որն արդեն երկրորդ տարին է անհանգստացնում ծնողներին:

MediaHub-ը փորձեց կապ հասատատել թիվ 76 հիմնական դպրոցի տնօրեն Նարինե Ադամյանի հետ, սակայն, այսօր ամբողջ օրը վերջինս ուղղակի խուսափում էր մեր զանգերին պատասխանել, վերջինիս հրահանգով մեզ մեկ փոխանցում էին, թե նա դասալսման է, մեկ վատ է իրեն զգում, մեկ չի կարող խոսել։

MediaHub-ը խոսել էր ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի հետ, ով նշել էր՝ տեղյակ են, խնդրին լուծումներ են տրվելու, անգամ չբացառեց՝ տնօրենի հրաժարականն էլ հնարավոր է։

MediaHub-ը դիմել էր նաև Երևանի քաղաքապետարան, հասկանալու, թե ի՞նչ լուծումներ են տրվելու իրենց կողմից։

«Երևանի «Արգենտինյան Հանրապետության» հ. 76 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի 2-րդ դասարանին առնչվող՝ լրատվամիջոցներով տարածված խնդրի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ տնօրինության կողմից այն ներկայացվել է ինչպես լիազոր մարմնին, այնպես էլ համագործակից այլ կառույցների»,– նշեցին քաղաքապետարանից: 

Ապա հավելեցին․ «Ներկայում գործադրվում են բոլոր ջանքերը՝ իրավիճակի հանգուցալուծումը բոլոր երեխաների իրավունքների պաշտպանության գերակայությամբ ապահովելու ուղղությամբ: Հորդորում ենք խուսափել խնդրին հանրային ուշադրության անհարկի սևեռումից՝ չխոչընդոտելու ձեռնարկվող աշխատանքների բնականոն ընթացքը»:

Մարիաննա Արամյան

 Հետևեք մեզ՝ այստեղ

Այդպես էլ գրեցի մայրիկիս շիրիմին․ Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին Լա Լիգա․ Ռեալը հաղթեց Սևիլյային և մոտեցավ Բարսելոնային Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին «Մեր ձևով» ժողովրդական շարժումը Աջափնյակում․ համայնքում բացվեցին շարժման երեք գրասենյակներՄեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել Այսօր տեսակցեցի Տեր Վրթանեսին․ վտանգն արդեն անցյալում է․ Հայր Զաքարիա Մադրիդի «Աթլետիկոն» հաղթեց «Ժիրոնային» եւ երրորդն է (տեսանյութ) Այս երիտասարդ երաժիշտները դարձել են մեր քաղաքի ներկայացուցիչները՝ իրենց տաղանդով և նվիրումով Մակրոնը մեկնել է ԱՄԷ՝ Սուրբ Ծնունդը ֆրանսիացի զինծառայողների հետ նշելու համար Կամերային թատրոնը նշել է հիմնադրման 44-ամյակը Կրիշտիանուն իմ ընկերն է և իմ կուռքը․ այս տոնումը նվիրված էր հենց նրան․ Մբապե Մեկնարկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը. վարչապետը ժամանել է հանդիպման վայր. տեսանյութ Արհեստական գեղեցկություն. Սպառնում են արդյո՞ք շենքերի դեկորատիվ ճակատները Երևանի ինքնությանը Ամանորյա տոների ոչ աշխատանքային օրերն՝ այս տարի «Ռեալ Սոսիեդադն» ունի նոր գլխավոր մարզիչ Պուտինը առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ. Պեսկով Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպել են Սանկտ Պետերբուրգում Կենդանասերներն ահազանգում են․ շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը հիմնանորոգումից հետո բացվել է Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ Հրդեհ Շինուհայր գյուղում Սանկտ Պետերբուրգում խաղաղության մրցանակով կպարգևատրվեն Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները․ Պեսկով Ուայթը հասկացրեց, որ առաջիկա մեկ տարում Ծառուկյանը տիտղոսային մենամարտ չի ստանա․ Գաջիև Գրեթե 10 օր է Ավան Խուդյակով 3-րդ նրբանցքում 10-ից ավելի տան տերեր չեն կարողանում ներս ու դուրս անել․ խմելու ջուրն էլ կորում է Ադրբեջանում գայլը հարձակվել է մարդկանց վրա․ կան վիրավորներ Այն մասին, թե ինչպես է մեր ժողովուրդը քայլ առ քայլ ձախողում թշնամու կամակատարների արշավը մեր Սուրբ Եկեղեցու դեմ. Ավետիք Չալաբյան Հայ ժողովրդի գլխավոր և ամենաբարձր արժեք ունեցող բրենդը Հայաստանի Հանրապետությունն է․ Մհեր Ավետիսյան Շինուհայր գյուղում այրվել է մոտ 400 հակ կուտակած անասնակեր Ինչքան չկայացած մարդ կա փորձում է իմ՝ կայացած կնոջ կերպարի վրա կոնտենտ ստեղծել․ Աստղիկ Ալավերդյան Եվրոպան իրեն դուրս է թողել Ռուսաստանի և ԱՄՆ-ի անվտանգության բանակցություններից. նա պատրաստ չէ խաղաղության․ Մաքսիմ Բույակևիչ Անհետացած չորս երեխաներին գտել ենԿիրանցի 6 բնակիչ հրաժարվում է Ադրբեջանին հանձնված հողի դիմաց փոխհատուցումիցՆեթանյահուն Ֆլորիդայում ԱՄՆ նախագահի հետ կքննարկի Իրանին կրկնակի հարվшծներ հասցնելու հնարավորությունը. NBC News Կիլիան Մբապեն 2025 թվականի ընթացքում դարձել է 59 գոլի հեղինակ՝ կրկնելով Ռոնալդուի ցուցանիշը Այսօր ձմեռային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Դեկտեմբերի 21/22-ին, 23-ին, 24-ին և 25-ին՝ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Արամ Ա. Վեհափառ Հայրապետը 2026 թվականը կհայտարարի «հոգեւոր կյանքի վերանորոգման տարի» Դեկտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Վլադիմիր Պուտինն առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. Պեսկով Վլադիմիր Պուտինի ժամանակացույցն առայժմ չի նախատեսում Թրամփի հետ հեռախոսազրույց. Կրեմլի խոսնակ Սպորտի զարգացումը կարեւոր դեր պետք է ունենա յուրաքանչյուրի կյանքում․ Հովհաննես Ծառուկյան Ուկրաինայի խաղաղության ծրագրում Կիևի և Եվրոպայի կողմից ներկայացված փոփոխությունները հետաձգում են համաձայնությունների ձեռքբերումը. Ուշակով ԱՄՆ-ն ցանկանում է հանգստավայր կառուցել Գազայի հատվածի ավերակների վրա Նապոլեոնը և Հիտլերը փորձել են հարձшկվել Ռուսաստանի վրա՝ նրանց չի հաջողվել, բայց Կալլասին կհաջողվի. Օրբան Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-22-ին աշխատանքային այցով կգտնվի ՌԴ-ում. ՀՀ Կառավարություն 18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն Լուկաշենկոն կմեկնի Ռուսաստան․ նախատեսված է հանդիպում Պուտինի հետ