Երևան, 22.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամեն ինչ զիջելու և չքմեղանալու «արվեստը». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը հակասական ու իրողությունները խեղաթյուրող բազմազան պնդումներով հագեցած հերթական հարցազրույցն է տվել Հ1-ին: Մենք հասկանում ենք, իհարկե, որ անշնորհակալ գործ է Նիկոլ Փաշինյանի հարցազրույցները, ելույթները մեկնաբանելը, քանզի չկա ոչ մի երաշխիք, որ մի որոշ ժամանակ անց նույն անձը չի հայտարարի, թե ինքն այլ բան է նկատի ունեցել կամ, ընդհանրապես, ինքը նման բան չի ասել: Հետո ինչ, որ տեսագրություն կա, ձայնագրություն կա: Մեկ անգամ չէ, որ այդպես է եղել, երբ նա, այսպես ասած, աչքերը կլորացնելով, «զարմանք» է ցուցադրել, թե՝ «ես նման բա՞ն եմ արել (ասել)»: Այդ հնարքը կարող է մեկ-երկու անգամ աշխատել, բայց երբ շարունակաբար կրկնվում է, արդեն ունկնդրին, առհասարակ՝ հանրությանը հիշողությունից ու դատողականությունից զուրկ (մեղմ ասած) մարդկանց տեղ դնելու տպավորություն է թողնում և արդեն այդպես էլ ընկալվում է:

Գանք բուն հարցազրույցին:

«...Առավել ևս հիմա էսկալացիայի որևէ հիմք և հիմնավորում չկա, որովհետև Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը, ըստ էության, Խորհրդային Միության հանրապետությունների սահմաններով»,-հայտարարում է Նիկոլ Փաշինյանը:

Այո, ինքը՝ Փաշինյանը, բազմիցս է հայտարարել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ավելին՝ նշել է կոնկրետ չափով տարածք՝ 86600 քկմ-ով: Ավելին՝ հատուկ ընդգծել է, որ ինքը՝ Փաշինյանը, Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, ադրբեջանական, ադրբեջանապատկան: Հարկավ, դրանից հետո Հայաստանի որևէ ղեկավար պետք է վայրկենապես դադարեր այդպիսին լինելուց, բայց Փաշինյանը, ինչպես տեսնում եք, ոչ միայն նստած է վարչապետի աթոռին, այլև հարցազրույցներ է տալիս, դեռ մի բան էլ՝ իր արածը հանրությանը մատուցում է որպես մի մեծ լավություն կամ սխրանք:

Բայց չշեղվենք: Բուն հարցը՝ որտե՞ղ, ե՞րբ, ինչպե՞ս են Ադրբեջանը, Ալիևը հայտարարել (ու քանի անգամ), որ ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այնպես են «ճանաչում», որ Հայաստանի Հանրապետության տարածքը պաշտոնապես հայտարարում ու կոչում են «արևմտյան Ադրբեջան», բացահայտորեն դրսևորում են Հայաստանը զավթելու և ադրբեջանական հրոսակով բնակեցնելու նպատակադրումներ, որոշակի քաղաքական, կազմակերպչական ու դիվանագիտական աշխատանքներ են իրականացնում այդ ուղղությամբ:

Ավելին, Ադրբեջանն այնպես է «ճանաչում» ՀՀ տարածքային ամբողջականությունը, որ Հայաստանի սուվերեն տարածքի մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր տարածք շարունակում է օկուպացված պահել...

Հաջորդը. երբ Փաշինյանը օրերս իրարահաջորդ ստատուսափոթորիկ արեց՝ անդադար պնդելով, թե պատրաստ է ստորագրել Ադրբեջանի հետ, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագիրը», մեկնաբաններն ու ընդդիմախոսները հեգնեցին, որ Փաշինյանը կարող է նույնիսկ միակողմանիորեն այն ստորագրել: Այդ կսմիթների վերաբերյալ հարցին արձագանքելով՝ Փաշինյանը ձևացրեց, թե ինքը հեգնանքը չի նկատել ու փորձեց իր հերթին հեգնել, թե հանձնարարել է, որ ստուգեն՝ արդյոք եղե՞լ է այդպիսի պրակտիկա պատմության մեջ:

Բայց ինչո՞ւ շատ հեռու գնալ: Օրինակ՝ 2023 թվականի հոկտեմբերին՝ արդեն Արցախը էթնիկ զտման աղետի ենթարկելուց հետո, Փաշինյանը Գրանադայում, ըստ էության, միակողմանի հայտարարություն ստորագրեց: Ի սկզբանե նախատեսվում էր, որ Ալիևին էլ պետք է մեկնի Գրանադա, ու ենթադրվում էր, որ դա կլինի հնգակողմ հայտարարություն՝ Փաշինյանի, Ալիևի և ԵՄ քաղաքական ղեկավարության կողմից: Բայց Ալիևը չմեկնեց այնտեղ, այնպես որ, տարածաշրջանից միայն Փաշինյանը ստորագրեց, մի անգամ էլ... ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Հարցազրույցում Փաշինյանը նորից ու նորից վկայակոչել է Ալմա Աթայի 1991 թվականի տխրահռչակ հռչակագիրը, որով իբր Արցախը էն գլխից ճանաչվել է ադրբեջանական, նորից պնդել է այն խախուտ թեզը, թե՝ «ողջ միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձևով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է և ճանաչած է եղել ողջ ընթացքում՝ որպես Ադրբեջանի մաս»:

Փաստորեն, «միջազգային հանրությունը» պարապ-սարապ, կներեք, հիմարնե՞ր էին, որ 1992-ից ի վեր ու նույնիսկ աղետաբեր պատերազմից հետո խոսում էին ազգերի ինքնորոշման իրավունքի՝ որպես բանակցային կարևոր կետի ու հակամարտության կարգավորման առանցքային մոտեցման մասին: Էլ ի՞նչ էին տասնամյակներով բանակցում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության շրջանակներում՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի միջնորդությամբ, եթե «փաստաթղթավորված» կերպով Արցախը ճանաչում էին ադրբեջանական:

Ինչ վերաբերում է Ալմա Աթայի հռչակագրին, ապա դա ԽՍՀՄ-ի անցնցում լուծարման ու փոխարենը ԱՊՀ ձևավորելու մասին է: Եթե այն հակամարտություններ կարգավորելու համար պիտանի մի բան լիներ, ապա վաղուց արդեն «Սաղմոսագրքի» վերածված կլիներ նախկին ԽՍՀՄ տարածքում՝ բազմաթիվ հակամարտությունների կարգավորման առումով (Մերձդնեստրյան, վրաց-օսական, վրացաբխազական, ռուս-ուկրաինական և այլն): Բայց ո՛չ անցած բանակցային տասնամյակներում, ո՛չ էլ հիմա ոչ ոք, բացի Փաշինյանից, դրա մասին չի նշում, չի խոսում: Ի՞նչ է, Փաշինյանը միակ խելացի՞ն է, թե՞ տասնյակ ու տասնյակ բարձրակարգ դիվանագետները, ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի նախագահների խորհրդատու փորձագետները, մի խոսքով՝ բոլորը այդ հռչակագրի տեղը չգիտեին:

Պարզապես Փաշինյանը մի ինչ-որ թուղթ է գտել, որով փորձում է գտնել հայ ժողովրդի, Արցախի դեմ կատարված աններելի ավերի գոնե մի ինչ-որ արդարացում: Բայց չի անցնում այդ հեղհեղուկ արդարացումը: Հենց ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն էր, որ հայտարարեց, թե Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով ընդունել է Արցախը՝ որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս: Առաջինն ու միակը: Դե, միակի մեջ ներառում ենք նաև ՔՊ-ն՝ «ես որ ասում եմ ես...» տարբերակով:

Հաջորդը: Փաշինյանը, իրեն բնորոշ «չքմեղացող»-ագրեսիվ ոճով հակադարձում է, թե ինքն ի՞նչ է զիջել: Այս առնչությամբ մի շարք գործիչներ արձագանքել են՝ երկար թվարկելով, թե ինչեր է թշնամուն զիջել Փաշինյանը, կետ առ կետ՝ սկսած Ամարասից, վերջացրած՝ Ոսկեպարի ու Կիրանցի հայկական դիրքերով: Ի՞նչ է զիջել: Արցախն է զիջել, նաև՝ ուրացել: Հայաստանի ինքնիշխանությունն է զիջել: Հայաստանի, մեր զավակների ու հաջորդ սերունդների ապագան է զիջել: Մեր հաղթանակներն ու տոներն է զիջել: Մի քանի սերնդի զոհողությունների, կյանքի ու արյան գնով նվաճած, պահպանած ու պաշտպանածն է զիջել: Մեր պետականության հեռանկարն է զիջել ու շարունակում է զիջել:

Ի՞նչ է զիջել: Նայեք քարտեզին ու տեսեք, թե ինչ է զիջել: Հայաստանի հարյուրավոր բնակավայրերի բնակչության անվտանգ կյանքն է զիջել՝ դնելով նրանց թշնամական նշանառուների թիրախի տակ:

Հա, ու Փաշինյանի խոսքով ստացվում է, որ... կորցնելով Արցախը, պարտվելով պատերազմում՝ Հայաստանը... անկախություն ձեռք բերեց: Ավելի ապշելու բան երևի մեկ էլ... հենց միայն ինքը կարող էր ասել: Այսի՞նքն: Եթե պատերազմում հայոց բանակը հաղթեր, ի՞նչ էր լինելու, Հայաստանը կորցնելո՞ւ էր իր անկախությունը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եվրոպան և Աֆրիկան մինչև 2040 թվականը կարող են կապվել ստորջրյա եզակի թունելով Թուրքիայի ամենավտանգավոր շրջանը Ադանայում է. ԱԲ Իսրայելում կկայանա եռակողմ գագաթնաժողով՝ Նեթանյահուի, Հունաստանի և Կիպրոսի առաջնորդների մասնակցությամբ Ուզում եմ ցույց տալ մի շատ հետաքրքիր օդերևութաբանական երևույթ. Գագիկ Սուրենյան Գրեթե 10 օր է Ավան Խուդյակով 3-րդ նրբանցքում 10-ից ավելի տան տերեր չեն կարողանում ներս ու դուրս անել․ խմելու ջուրն էլ կորում է Պրեմիերա․ Տաթև Ասատրյան - Ձյուն (տեսանյութ) Պուտինը հայտնել է, թե ինչու է խաղաղության մրցանակ շնորհել Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի առաջնորդներին Ուայթը հասկացրեց, որ առաջիկա մեկ տարում Ծառուկյանը տիտղոսային մենամարտ չի ստանա․ Գաջիև Տեղի ունեցող բարենպաստ փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում. վարչապետը՝ ԵԱՏՄ նիստին Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում․ Մեղրի քաղաքում կառուցվող թունելից 2 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց«Բարսելոնան» հաղթեց «Վիլյառեալին» Գիտնականները ստեղծել են ցողունային բջիջների համաշխարհային շտեմարան՝ ապագա բուժման մեթոդների համար Ֆուտզալի Հայաստանի հավաքականի հաղթանակը Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Ամանորի շնորհավորանքի և կառուցողական ելույթի համար Բոլորս էլ պիտի եկեղեցին պաշտպանենք, ո՞նց կարա մեր արանքում ոստիկան լինի․ Նարեկ ԿարապետյանՀյուսիսային Դարֆուրում շուկայի վրա անօդաչուի հարձակման հետևանքով զոհվել է 10 մարդ Ի՞նչ հանգամանքներում ադրբեջանական բենզինը ներմուծվեց Հայաստան Տեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում ավելի լայն տարածաշրջանի երկրների համար. Նիկոլ Փաշինյան Ելիսեյան պալատից 40,000 եվրո արժողությամբ սպասք են գnղացել Ի՞նչ եղանակ կլինի տարվա վերջին տասնօրյակում Այդպես էլ գրեցի մայրիկիս շիրիմին․ Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին Գողացել են «Գալակերտ» ռեստորանի դրամարկղը, որի մեջ եղել է մոտ 4 մլն դրամ Լա Լիգա․ Ռեալը հաղթեց Սևիլյային և մոտեցավ Բարսելոնային Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին «Մեր ձևով» ժողովրդական շարժումը Աջափնյակում․ համայնքում բացվեցին շարժման երեք գրասենյակներՄեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել Այսօր տեսակցեցի Տեր Վրթանեսին․ վտանգն արդեն անցյալում է․ Հայր Զաքարիա Մադրիդի «Աթլետիկոն» հաղթեց «Ժիրոնային» եւ երրորդն է (տեսանյութ) Այս երիտասարդ երաժիշտները դարձել են մեր քաղաքի ներկայացուցիչները՝ իրենց տաղանդով և նվիրումով Մակրոնը մեկնել է ԱՄԷ՝ Սուրբ Ծնունդը ֆրանսիացի զինծառայողների հետ նշելու համար Կամերային թատրոնը նշել է հիմնադրման 44-ամյակը Կրիշտիանուն իմ ընկերն է և իմ կուռքը․ այս տոնումը նվիրված էր հենց նրան․ Մբապե Մեկնարկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը. վարչապետը ժամանել է հանդիպման վայր. տեսանյութ Արհեստական գեղեցկություն. Սպառնում են արդյո՞ք շենքերի դեկորատիվ ճակատները Երևանի ինքնությանը Ամանորյա տոների ոչ աշխատանքային օրերն՝ այս տարի «Ռեալ Սոսիեդադն» ունի նոր գլխավոր մարզիչ Պուտինը առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ. Պեսկով Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպել են Սանկտ Պետերբուրգում Կենդանասերներն ահազանգում են․ շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը հիմնանորոգումից հետո բացվել է Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ Հրդեհ Շինուհայր գյուղում Սանկտ Պետերբուրգում խաղաղության մրցանակով կպարգևատրվեն Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները․ Պեսկով Ուայթը հասկացրեց, որ առաջիկա մեկ տարում Ծառուկյանը տիտղոսային մենամարտ չի ստանա․ Գաջիև Գրեթե 10 օր է Ավան Խուդյակով 3-րդ նրբանցքում 10-ից ավելի տան տերեր չեն կարողանում ներս ու դուրս անել․ խմելու ջուրն էլ կորում է Ադրբեջանում գայլը հարձակվել է մարդկանց վրա․ կան վիրավորներ Այն մասին, թե ինչպես է մեր ժողովուրդը քայլ առ քայլ ձախողում թշնամու կամակատարների արշավը մեր Սուրբ Եկեղեցու դեմ. Ավետիք Չալաբյան