Երևան, 13.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ո՞ր մի բանիմաց մասնագետն իր անունը կկապի այս իշխանությունների հետ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվ թող ներեն մեզ տարատեսակ ու, սովորաբար, ագրեսիվ լիբերալները, բայց Իոսիֆ Ստալինը, հեռավոր 1935 թվականին ելույթ ունենալով ռազմական ակադեմիաների շրջանավարտների առաջ, հայտարարեց. «Ամենաթանկ կապիտալը մարդիկ են: Կադրերն են վճռում ամեն ինչ»: Իսկ թե ինչ եղավ հետո, հանրահայտ է:

Հիմա էլ թող ներեն մեզ լիբերալներն ու մոլի ստալինականները ու, առհասարակ, մեր հայրենակիցները, բայց նախօրեին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «7 տարվա մեջ ով վեր է կենում, առավոտից երեկո ասում է՝ էս կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում: Հա՛, սխալ կադրային քաղաքականություն է վարում, որովհետև երկրում կադրային ճգնաժամ է, մարդկային ռեսուրսի ճգնաժամ է»:

Նրա խոսքով, մի երկրում, որտեղ բնակավայրերի 70 տոկոսում մանկապարտեզ չկա, երբ դպրոցների 70 տոկոսը կիսավեր է, չի կարող չլինել կադրային սով...

Այսինքն, ըստ Փաշինյանի, երկրում կադրային սով է, անգամ՝ ճգնաժամ, պարզ ասած՝ ոչ մի ոլորտում ոչ մի խելքը գլխին, բանիմաց մասնագետ չկա, որ որևէ գործ վստահես կամ հանձնարարություն տաս: Դա, իհարկե, առնվազն իրականությանը չհամապատասխանող և անպատասխանատու հայտարարություն է: Բայց շատ ավելի հետաքրքիր ու կարևոր է այն, թե ինչու է Փաշինյանը հիմա նման բան հայտարարում:

Կա տեսակետ, որ այդօրինակ հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը իր առկա ու առաջիկա տապալումների համար նոր մեղավորներ է փնտրում: Իսկ մեղավորը, այո, ժողովուրդն է, «հպարտ» ու «ոչ հպարտ» քաղաքացիները: Էլի՝ բոլորը, իրենից բացի:

Բացի «կադրային ճգնաժամի» թեմայից, նույն շարքից են ու նույն նպատակին են ծառայում նրա ոչ այնքան վաղուցվա հայտարարություններն առ այն, որ աղքատությունը կրթության պակասի հետևանք է, մարդիկ կրթված չեն, չեն ուզում մասնագիտանալ և այդպես շարունակ: Հա, անգամ ավտոմեքենա վարել չգիտեն: Դե, «աղքատությունը ձեր գլխում է» արտահայտությունն էլ չի մոռացվել:

Մի խոսքով, Փաշինյանը հող է նախապատրաստում, որպեսզի նորանոր (նաև նախորդ) տապալումների համար մեղադրի վատ կադրերին, վատ աշխատողներին, անբանիմաց, անգետ, անկիրթ աշխատողներին, մի խոսքով՝ կրկնենք՝ ժողովրդին: Դե, խեղճ Փաշինյանն ի՞նչ անի, ախր ոչ մի ոլորտում ոչ մի նորմալ մասնագետ չկա, բոլորը դիպլոմավորված «փինաչիներ» են կամ նույնիսկ դիպլոմ չունեն, անգամ՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դիպլոմ... Մի խոսքով՝ կադր չկա... Հարկավ, բարձրակարգ, մասնագիտությանը լիարժեք տիրապետող մասնագետներ միշտ չէ ու հեշտ չէ գտնել ցանկացած երկրում: Բայց իրականում Հայաստանում և՛ կադրեր կան, և՛ համապատասխան մասնագետներ, և՛ բանիմաց ու գիտակ, պարտաճանաչ ու պարկեշտ աշխատողներ:

Այլ հարց է, որ «թավիշից» հետո նույն Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն պետական կառավարման համակարգը և առանցքային ոլորտները բառացիորեն լցոնել են յուրայիններով՝ իրենց կուսակցականներով, ազգուտակով, խնամի-մտերիմ-բարեկամ-դասարանցի-զուգահեռդասարանցի-կուրսեցիներով:

Փաշինյանի ու նրա իշխանության կադրային «քաղաքականությունը» հիմնված է բացառապես 1 առանցքային սկզբունքի վրա՝ անձնական նվիրվածություն Փաշինյանին, նրա ու նրա ընտանիքի անդամների պաշտամունք, «մեծն առաջնորդի», «փրկչի» գծից ու անձնական շահից ոչ մի շեղում: Բոլորը՝ մեկի համար, մեկը՝ միայն իր:

Փաշինյանի կադրային «քաղաքականությունը», ի լրումն անձնական նվիրվածության, յուրային լինելու, հիմնվում է նաև այն պահանջների վրա, որ... պահանջներ չկան: Այսինքն, ո՛չ կրթություն ունենալն է կարևոր, ո՛չ մասնագիտացումը, ո՛չ դիպլոմավորված լինելը, ո՛չ աշխատանքային փորձը, ո՛չ մասնագիտական ու մարդկային որակները: Անձը կարող է լինել բացարձակապես ոչ մեկը, նույնիսկ մարդկային հատկանիշներով, բայց նշանակվել առանցքային պաշտոնի: Հա, փաշինյանական իշխանության «կադրերի» համար էական է նաև, որ դա լինի այնպիսի անձնավորություն, որ առանց կարմրելու կարող է ստել, սանձարձակ պահվածք դրսևորել իշխանության հետ կապ չունեցող անձանց նկատմամբ:

Այդպես, նման «կադրերով» կարելի է երկիր ու պետություն կործանել, ինչը և անում են: Պետությունները այդպես էլ կործանվում են, առհասարակ:

Կրթվելու «նորաձևության» մասին լոլոներ կարդացող իշխանությունը երբեք էլ առաջնային չի համարել կրթություն ունենալն ու կիրթ լինելը: Ու դրա ծանր հետևանքը այս 7 տարվա ընթացքում ձևավորված մղձավանջային իրականությունն է:

Մյուս կողմից՝ առնվազն զարմացնում է այն, որ կոնկրետ Փաշինյանի իշխանությունն է կադրային սովի ու ճգնաժամի մեջ: Իսկ ո՞ր նորմալ մասնագետն իր ճակատագիրն ու կենսագրությունը, իր անունն ու բարի համբավը կամովին կկապի փաշինյանական իշխանության հետ: Ո՞վ, ո՞ր նորմալ մարդը, ո՞ր նորմալ հայն ու Հայաստանի քաղաքացին կհամաձայնի Փաշինյանի մոտ կամ նրա կառավարության հետ աշխատել, գործ ունենալ, ըստ այդմ՝ առհավետ ու սերնդեսերունդ արատավորված լինել: Դեռ չենք խոսում անիծվածության մասին, որը հենց Փաշինյանն ինքը հիշատակեց:

Այո, կան մասնագետներ, կան կադրեր: Բայց նրանք կա՛մ իրենք են իրենց «գլխի ճարը» տեսնում, կա՛մ մասնավոր սեկտորում են տեղավորվում, կա՛մ, ցավոք, արտագաղթում են և օտար ափերում բախտ որոնում: Իսկ աշխատել Փաշինյանի մո՞տ, Փաշինյանի կառավարության հե՞տ: Այսինքն, համաձայն լինե՞լ այն ամենի հետ, ինչ արեց Նիկոլ Փաշինյանն այս տարիների ընթացքում Արցախի ու Հայաստանի գլխին: Չհաշված՝ հենց Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելու անտանելիությունը: Դե, ասեք, որ մի նորմալ, բանիմաց, ինքն իրեն ու իր ազգությունը հարգող մարդը կկամենա աշխատել նման «խելահեղ» պայմաններում ու, ի լրումն, կրկնում ենք՝ իր անունը, իր նախնյաց հիշատակն ու իր զավակների ապագան առհավետ սևացնելու գնով: 

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելՀայաստանի Անկախության հռչակագրից հրաժարումը Ադրբեջանի համար նոր հնարավորություններ է ստեղծում. Ավետիք ՉալաբյանԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Արսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ում ՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. Ֆարմանյան Ձմռանը Հայաստանում գազ չի՞ լինիԳյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանՇաքի գյուղ մտած ադրբեջանցի զինծառայողի գործով քրեական վարույթն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին Հիփոթեք՝ 5% կանխավճարով և լրացուցիչ առավելություններով․ Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում Արսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանՊшտերազմի դեպքում ՆԱՏՕ-ն կարող է բախվել ավիացիոն վառելիքի դեֆիցիտի. Politico Չինաստանը հարձակման սցենարներ է մշակել․ բացահայտվել են վտանգավոր մանրամասներԲոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԿասեցվել է «Գավառի Հաց» ԲԲԸ-ի էներգատեղակայանքի շահագործումը Թող վարչապետի գլխավորությամբ գնան Նուբարաշեն ՔԿՀ-ում ապրեն, եթե պայմաններն այդքան լավն են Ողբերգական վթարից տուժած երեխաներից ևս մեկը դուրս է գրվել. ինչ վիճակում են մյուս երեխաները Հայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր ԿամենդատյանԺամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը «Հաղթանակի» կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում Երբ Արսեն Գևորգյանը վատացել է բանտում, ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել. Աբրահամյան Ռուսաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրերը՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին Իրանի հարավում MQ–1 անօդաչու թռչող սարք է խոցվել. Fars Արսենի կորուստը միայն իր ընտանիքի կորուստը չէ, բոլորիս կորուստն է. Անուշ ՄիրզոյանՄակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար Չինաստանը հարձակման սցենարներ է մշակել․ բացահայտվել են վտանգավոր մանրամասներ ԱԷՄԳ-ը չգիտի Իրանի ուրանի հարստացման չորրորդ օբյեկտի գտնվելու վայրը և վիճակը Սահմանադրությունը փոփոխելու համար իշխանությունները պատրաստ են ամեն քայլի. Ցոլակ ԱկոպյանՎեց տարեկան տղան խեղդվել է գոմաղբի մեջՌուսաստանից պայմաններ են ներկայացրել Հայաստանին Իրական խաղաղություն չկա և սրանց օրոք չի լինելու. Մենուա ՍողոմոնյանՀեգսեթը պարգևատրել է Անհայտ զինվորի գերեզմшնի մոտ իրեն դիտողություն արած ժամապահին Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ ռազմական համագործակցությունը՝ առանցքային ուղղություններից մեկը Microsoft-ը փորձում է վերացնել Outlook-ի գլոբալ խափանումը Պուտինին Ուկրաինայի համար մնացել է երկու ծրագիր Գվարդիոլան կարող է գլխավորել ԱՄՆ-ի ազգային հավաքականը․ The Athletic Ջերմաստիճանը կփոխվի. եղանակը՝ ՀայաստանումՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթը