Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իսկ Փաշինյանի գլխավորած «հավաքականն» ի՞նչ հաշվով է պարտվել ու պարտվում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անթաքույց է, որ մարզական նախասիրություններով մենք, այդ թվում՝ տողերիս հեղինակը, օրիգինալ չենք: Այո, ֆուտբոլը մեր սիրելի մարզաձևն է, և բնական է, որ շատերի նման մենք էլ բուռն ենք արձագանքում, հատկապես, երբ ֆուտբոլի մեր ազգային հավաքականը ձախողվում է: Այո, երբ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը խայտառակ պարտություններ է կրում, երբ ֆուտբոլում տոտալ ձախողումներ են, մենք պահանջում ենք թիմի գլխավոր մարզչի, ՀՖՖ նախագահի հրաժարականը ու ճիշտ ենք անում, նաև, մեղմ ասած, հաճախ «բմբլահան» ենք անում հավաքականի ֆուտբոլիստներին: Սա հասկանալի ու գուցե բնական է, շատ դեպքերում՝ միանգամայն հիմնավորված:

Բա՛յց...

Որքան էլ ցավալի է, մենք մեծամասամբ տեսնում ու գնահատում ենք տվյալ պահի խնդիրը, որն արտացոլված է «տաբլոյին»: Իսկ ի՞նչ հաշվով է պարտվել ու պարտվում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «հավաքականը»: Վերջին հաշվով, դա էլ է, չէ՞, «հավաքական»: Բոլոր այդ կառավարության անդամները, նախարարները, վարչապետամերձ անձինք, նրա ՔՊ-ի կարկառունները, իրենց քպական պատգամավորները, առաջին և երկրորդ շարքերի իշխանամետ քարոզիչ-պաշտպանիչների կոհորտան: Դա էլ իշխանական-քաղաքական «հավաքական» է:

Ի դեպ, ցավալի է դա արձանագրել, բայց այնպիսի տպավորություն է, որ ֆուտբոլի դեպքում առանձին վերցրած մեկ պարտությունը մեր հասարակության մի որոշակի մասը շատ ավելի ցավոտ է ընդունում, քան ավելի լայն ընդգրկմամբ ու մեր բոլորի կյանքի և ապագայի հետ անմիջականորեն շաղկապված պարտությունները:

Իսկ ո՞րն է խնդիրը, որ, օրինակ՝ դիվանագիտության, արտաքին-քաղաքական ճակատում պարտությունները, այսպես ասած՝ բանակցային գործընթացում կրած խայտառակ պարտությունները նման բուռն ու բորբոքուն հակազդեցություն կամ տրամադրություններ չեն հարուցում: Պատճառը միգուցե ա՞յն է, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած քպական «հավաքականի» պարտությունները թվատախտակի վրա հաշվով չեն արտացոլվում: Այսինքն, հաշիվ չկա, էլի, որ, օրինակ՝ ասես՝ սահմանազատման վերաբերյալ Փաշինյանի «հավաքականի» հանդիպումն Ալիևի «հավաքականի» հետ ավարտվեց այսինչ հաշվով՝ հօգուտ թշնամու:

Լավ, իսկ Փաշինյանի կողմից Արցախի ուրացումը (Պրահա, 06.10.2022 թ.՝ Եվրամիության «խաղադաշտում») ու հանձնումը (2023 թ. սեպտեմբեր) քանիսո՞վ զրո է: Չէ, լուրջ, Փաշինյանի «հավաքականն» այդ կենսական ու ազգի ապագան ու նաև Արցախի հայության հինգհազարամյա պատմությունը ոտնատակող հարցում քանիսո՞վ զրո է պարտվել՝ 0:15, 0:25, թե՞ 0:100:

Արդեն ամբողջ 7 տարի է, ինչ ամեն օր խոշոր հաշվով պարտություններ են: Խայտառակ, ամոթալի պարտություններ: Ոչ թե երկրի, այլ երկրի իշխանության ղեկին գտնվող «հավաքականի» պարտություններ, որից, ցավոք, տուժում է երկիրը: Եթե ֆուտբոլի հավաքականի պարտությունից տուժում են երկրի անունն ու մեր նյարդերը, ապա սրանց պարտությունը ողբերգական հետևանքների է բերում:

Շարունակենք...

Տնտեսություն. պարտություն՝ պարտության վրա: Ի լրումն՝ «նստած» վերաարտահանման ասեղի վրա: Չհաշված՝ պարտքի շարունակական ավելացումը:

Կրթություն. պարտությունների շարք: Գումարած՝ բովանդակային նենգախեղում, հանրակրթության ազգային ինքնության ճանաչման միջուկի վերացում:

Գյուղատնտեսություն. Փաշինյանի «հավաքականը» պարտվում ու պարտվում է, Հայաստանում հողագործների, ֆերմերների, գյուղացիների ապրուստը, եկամուտները նվազում են, կյանքի որակն ընկնում է, մշակվող հողատարածքները՝ կրճատվում:

Հանցավորության դեմ պայքար. այստեղ Փաշինյանի «հավաքականն» ընդհանրապես տապալված է. հանցավորության ցուցանիշները գրեթե կրկնապատկվել են, ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունները նկատելիորեն աճել են: Ախր, ո՞ր մեկն ասես՝ խաղամոլություն, թմրամոլություն, հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտ...

Բոլոր ուղղություններով գերազանցապես խոշոր հաշվով պարտություններ են՝ մեկը մյուսի ետևից:

Եզակի դեպքերը, որ Փաշինյանի «հավաքականը» կարող է իր ակտիվում գրանցել որպես «հաղթանակ», հետևյալներն են. ժողովրդավարության շեշտակի նահանջ, ոստիկանապետական, գեստապոյական ու ճնշիչ մեթոդների արմատավորում, քաղաքական ու պարզապես բռնաճնշումներ, հարկերի, տուրքերի, տուգանքների ավելացում, բյուջետային միջոցների խայտառակ մսխումներ, կոռուպցիայի խորացում... Այ, այս հարցերում, այո, Փաշինյանի «հավաքականը» հաղթում է: Բայց ո՞ւմ է հաղթում. Հայաստանի քաղաքացիներին, բնակչությանը, այսպես ասենք՝ «երկրպագուների» բազմությանը: Մեծ հաշվով, դրանք ևս խայտառակ պարտություններ են թե՛ պետության, թե՛ երկրի, թե՛ ժողովրդի ու ապագա սերունդների համար:

Մի խոսքով՝ համատարած պարտություններ են: Ավելին, համատարած ջախջախիչ հաշվով պարտություններ են: Ու մենք այդ ամենի խորապատկերում տեսնում ենք միայն Վրաստանի ֆուտբոլի հավաքականից կրած 1-6 հաշվով պարտությո՞ւնը: Լավ, 1-9 հաշվով՝ երկու հանդիպման արդյունքում:

Իհարկե, ֆուտբոլային ղեկավարությունը պետք է հեռանա, քանի որ այդ խայտառակությունը նրանց հնգամյա գործունեության «արդյունքն» է: Բայց եթե վաղը, մյուս օրը Հայաստանի ֆուտբոլի հավաքականը, ասենք, Պորտուգալիային 0-6 հաշվով պարտվի էլ, դրանից միայն ֆուտբոլի հավաքականի անկյալ վարկանիշը մի քիչ էլ կընկնի: Ու՝ վերջ:

Այնինչ, Փաշինյանի, նրա գլխավորած «հավաքականի», այնտեղ «հանդես եկողների» և «պահեստայինների» ամեն մի պարտություն, ամեն մի սխալ «փոխանցում», ամեն մի վրիպում, ամեն մի սխալ ամենաուղիղ կերպով վտանգում է բոլորիս կյանքը, մեր երեխաների, մեր սերունդների, այդ թվում՝ ֆուտբոլի հավաքականի խաղացողների ապագան:

Լավ, եթե որևէ երկրում, ֆուտբոլային որևէ առաջնությունում որևէ թիմ 7 անգամ իրար ետևից խայտառակ պարտություններ կրի, չորրորդ խաղից հետո մարզչին էլ, ակումբի ղեկավարությանն էլ գործից կազատեն:

...Արդեն յոթ տարի Հայաստանի ղեկավարն է Նիկոլ Փաշինյանը, որի գլխավորած «հավաքականն» անընդհատ խայտառակ պարտություններ է կրում ու... հպարտանում դրանցով:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կենդանակերպի երեք նշանների համար նոր շաբաթը տարվա ամենահաջողակը կլինի Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ 138.000 դոլար՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը համաժողով կազմակերպելու համար «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՎաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պшտերազմի ավարտը․ Մերցը՝ Պուտինին ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալ Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվել