Երևան, 17.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Պետք է շարունակական և հետևողական աշխատանք տանենք հանքարդյունաբերության ոլորտի ներուժն օգտագործելու համար»

Ապրիլի առաջին կիրակին ընդունված է նշել որպես երկրաբանի մասնագիտական տոն՝ Երկրաբանի օր, ինչը խորհրդանշում է երկրաբանական արշավների և դաշտային աշխատանքների սկիզբը: Այսօր ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ Հայաստանում երկրաբանության զարգացման մեջ մեծ ավանդ ունեցող Գագիկ Կարապետյանի անվան ինտերակտիվ լսարանի բացումը, իսկ հանդիսավոր նիստի ժամանակ՝ ֆոտոգրքի շնորհանդես, հուշամեդալների և շնորհակալագրերի հանձնում։ Երկրաբանի օրվան նվիրված ողջույն խոսքով հանդես եկան ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը և այլք: Նիստի ընթացքում զեկույց ներկայացրեց ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը: Նա նշեց, որ համաշխարհային տնտեսական աճը և համաշխարհային տնտեսությունն առանց հանքարդյունաբերության անհնար է: «Երկրաբանի մասնագիտությունը, երևի թե, ամենահին արդյունաբերական մասնագիտություններից է, առանց որի չէր լինի մարդկության զարգացումը: Այն կարևոր է մեր տնտեսության համար, որովհետև առանց դրա մեր տնտեսության ամենագլխավոր ճյուղը՝ հանքարդյունաբերությունը, չէր կարող զարգանալ և ընդհանրապես լինել։ Սա ներուժ ունեցող այն ճյուղերից է, որը թույլ կտա զարգանալ տնտեսությանը»,-ասաց Ջհանյանը:

Հավելում է՝ բոլոր կանխատեսումներով մտնում ենք պղնձի դարաշրջան: «Եթե վերջին 100 տարին մարդկությունը և համաշխարհային տնտեսությունը ապրել է նավթի դարաշրջանում, վերջին մի քանի տարիներին ականատես ենք լինում մեծ փոփոխության, երբ նավթի դարաշրջանն իր տեղը զիջում է ալտերնատիվ վերականգնվող էներգետիկայի դարաշրջանին, իսկ այն, առանց հանքարդյունաբերության և կարևորագույն մետաղների, ինչպիսին նաև պղինձն է, անհնար է կյանքի կոչել: Ըստ բոլոր կանխատեսումների՝ պղնձի պահանջարկը շատ մեծ աճ է գրանցելու: Կանխատեսումների համաձայն՝ էկոլոգիապես մաքուր էներգետիկայի անցնելու, ուրբանիզացիայի տեխնոլոգիական առաջընթացի և համաշխարհային տնտեսության աճի շնորհիվ մինչև 2035 թ.-ը պղնձի պահանջարկը կկրկնապատկվի։ S&P Global-ի կանխատեսման համաձայն՝ 2035 թ.-ին շուկայում պղնձի դեֆիցիտը կարող է կազմել մոտ 1,5 մլն տոննա՝ բարձր արտադրանքի սցենարի դեպքում, և մինչև 9,9 մլն տոննա՝ ցածր արտադրանքի սցենարի դեպքում։ Սա նշանակում է, որ մետաղի շատ բարձր գներ են սպասվում: Պղնձի դերը մեծանալու է, իսկ նավթինը՝ փոքրանալու, և, ըստ բոլոր կանխատեսումների, իր դերն ու կարևորությունը կորցնելու է: Երկրորդ կարևորագույն մետաղը, որը Հայաստանում կա, մոլիբդենն է: Թեկուզ այդքան էլ տարածված չէ նրա օգտագործումն աշխարհի արդյունաբերական տարբեր ոլորտներում, բայց այն ոչ պակաս աճ է գրանցելու համաշխարհային տնտեսության մեջ, որովհետև մոլիբդենն էլ համարյա բոլոր նոր էներգետիկ տեխնոլոգիաների մեջ օգտագործվում է՝ սկսած հողմային կայաններից և ավարտած արևային կայաններով: Միջազգային էներգետիկ գործակալության գնահատմամբ՝ մինչև 2040 թ.-ը մոլիբդենի պահանջարկը կավելանա 290 տոկոսով: Այս դեպքում էլ կլինի դեֆիցիտ և կանխատեսվում է մոլիբդենի գնաճ»,-նշում է նա:

Ջհանյանն ընդգծում է՝ մեր ՀՆԱ-ն աճում է. «Հանքարդյունաբերության ոլորտի մասնակցությունը ՀՆԱ-ում կազմում է 2-5 տոկոս: Հանքարդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում առավելագույնի է հասել 2004-2006, 2011-2012, 2017 և 2021 թվականներին մետաղների գների բարձրացման ժամանակ: ՀՆԱ-յի մասնաբաժնից մոտ երկու անգամ ավելի մեծ մասնաբաժին ունի վճարված հարկերի մասով մեր ոլորտը, այդ մասնաբաժինը հասնում է մինչև 11 տոկոսի: Մեկ հետաքրքիր փաստ կա, որը մշտապես շեշտում ենք: 2000-ական թվականների սկզբին Հայաստանում տարեկան այնքան հարկ է վճարվել, որքան հիմա միայն հանքարդյունաբերություն է վճարում: 2024 թ.-ի խոշոր հարկատուների ցանկում առաջին տեղում Զանգեզուրի պղնձամոլային կոմբինատն է՝ մոտ 102 միլիարդ դրամ վճարված հարկերով»:

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահի կարծիքով, հանրության մոտ ձևավորված կարծիք կա, թե հանքարդյունաբերությունը շատ տարածված է Հայաստանում, ամեն տեղ հանքեր են: «Իրականում այդքան էլ տարածված չէ: Համաշխարհային բանկը հետազոտություն է կատարել՝ ուսումնասիրելով տարբեր երկրները, ըստ հանքերի հագեցվածության: Հայաստանը նույնիսկ հարյուրյակի մեջ չի մտնում, այսինքն՝ Հայաստանը հագեցած չի հանքերով, ունի ներուժ, մեր ոլորտի դերը կարևոր է, բայց հագեցվածություն չկա: Այսօր մեր պետական պարտքի ցուցանիշը բավականին բարձր է: Մեր կարծիքով, պարտքի բեռը թեթևացնելու ճանապարհներից մեկը արդյունաբերության զարգացումն է Հայաստանում, արդյունաբերության զարգացումն առաջին հերթին հանքարդյունաբերությունն է և էներգետիկան: Հանքարդյունաբերության ծավալը զարգացնելու երեք հիմնական ուղղություն կա: Առաջին՝ այն հանքավայրերը, որոնք պատրաստ են շահագործման, պետք է շահագործել: Օրինակ՝ «Լիդիան Արմենիայի» դեպքում Ամուլսարի հանքավայրի շահագործում: Երկրորդ՝ գործողների արտադրության ծավալների ավելացում, օրինակ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, Թեղուտ, Ագարակ և այլն: Համարյա բոլոր հանքավայրերը Հայաստանում ունեն շատ մեծ պաշարներ և կարող են  շահագործվել 50 և ավելի տարիների ընթացքում: Երրորդ՝ նոր հանքավայրերի շահագործում, սա մեր դեպքում բարդ է, որովհետև ԽՍՀՄ տարիներից այս կողմ երկրաբանական հետախուզման աշխատանքներ համարյա կամ բավարար չեն արվել: Եթե հիմա սկսենք նոր ծավալի հետախուզման աշխատանքներ անելը, պահանջվում է մոտավորապես 10-15 տարի այդ աշխատանքները սկսելու պահից մինչև արտադրանք տալը, այսինքն՝ արդեն այդքան հետ ենք մնացել: Երրորդ ճանապարհը պետք է հիմա սկսենք, բայց դրա էֆեկտը գուցե կտեսնի հաջորդ սերունդը։

Շատերի մոտ կարծես լիարժեք պատկերացում չկա մեր ոլորտի կարևորության, ներուժի և նշանակության մասին: Հանրությունը պետք է հասկանա՝ ոլորտները, որոնք զարգացնելու արդյունքում հնարավորություն կա հզոր պետություն ունենալու, քիչ են: Մեկը մեր ոլորտն է, պետք է շարունակական և հետևողական աշխատանք տանենք մեր ոլորտի ներուժը օգտագործելու համար»,-եզրափակեց Վարդան Ջհանյանը:

Լուսինե Առաքելյան

«Հիմա Իրանով ենք զբաղված». Թրամփն Ուկրաինայի ժամանակը չունի Ապրիլի 17-ին և 18-ին գազ չի լինելու Ոչ ոք թույլ չի տա Թրամփին վերցնել ամբողջ նավթը․ Մեդվեդև Հակակոռուպցիոն դատարանում այս պահին ընթանում է Ուժեղ Հայաստան կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից յոթ քաղաքացու գործով դատական նիստըԱրաքս գետի վրայով անցնող Ագբենդ կամուրջը շուտով շահագործման կհանձնվի. Մուստաֆաև Մեսսին ձեռք է բերել իսպանական «Կոռնելիա» ֆուտբոլային ակումբը Իրանը առաջվա պես լուրջ կասկածներ ունի ԱՄՆ-ի բարի կամքի վերաբերյալ. Tasnim Ո՞ւր է անհետացել հնագույն կապարը Երկրի մակերևույթից. գիտնականները գտել են պատասխանը«Անահիտ» մրցանակը կհանձնվի 12 անվանակարգում. ովքեր և որ ֆիլմերն են ներկայացված Ծառուկյանը հիանալի մարտիկ է, բայց Թոփուրիան նրան նոկաուտի կենթարկի․ Դվալիշվիլի «Մանչեսթեր Սիթին» հաստատել է Բեռնարդու Սիլվայի հեռանալու լուրը Պարոնյան թատրոնի հյուրախաղերը Սանկտ Պետերբուրգում Թրամփ. ԱՄՆ-ն կենտրոնացած է Իրանի վրա «Նոան» Հայաստանի Գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում հաղթել է «Արարատ-Արմենիային» «Ոսկե գնդակի» ֆավորիտները Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Միասին աջակցենք Սամվել Կարապետյանին․ Գոհար ՂումաշյանՀրապարակվել է Իրանի՝ Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ առաջարկը ԱՄՆ-ին Ավտովթարի հետևանքով մահացել է «Արսենալի» նախկին դարպասապահը Վթար է. երկար ժամանակ ջուր չի լինելու Նրանք չեն կարող կանգնեցնել մեզ. «Ուժեղ Հայաստան»Երդվյալ ատենակալներ, թե՞ ՔՊ-ի դատավորներ. ո՞վ է մեզ դատելու վաղըԵրևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում ավտոմեքենայում պшյթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել Հայկական պատվիրակությունները կմասնակցեն Ղազախստանում կայանալիք մի շարք կարևոր միջոցառումներին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Ադրբեջանցիները քանդել են օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին ՀՀ օդային տարածքը փա՞կ կլինի․ քաղաքացիները կկարողանա՞ն գնալ արտերկիր և վերադառնալ ՀՀ Ահազանգ-թարմացում․ Գոհար Մելոյան Ո՞վ է դառնալու «Տարվա ուսուցիչը» (տեսանյութ) Որ ասում ենք, այս փոքրիկ խմբակը վախեցած է և վախկոտների հավաքածու է, վիճում են մեր հետ և չեն համաձայնում․ Լևոն ՍարգիսովՃշմարտությունը․ համեմատենք Փաշինյանի կուսակցության և մեր գործողությունները Արցախի հայաթափումից հետո Որո՞նք են Մոսկվայի հետ վեճի ռիսկերը Փոփոխության ելույթը․ ինչպես Սամվել Կարապետյանի պատմական ելույթը նոր շունչ տվեց ազգին՝ վերականգնելով պայծառ ապագայի հույսըԱյն, ինչ այսօր տեղի էր ունենում ԱԺ-ում ոչ այլ ինչ էր, ՍՄՍ-ով ՖԱՍ հրաման. Արման Աբովյան Փոփոխությունը այսպես է գալու. «Ուժեղ Հայաստան» Ռոբերտ Ամստերդամ․ Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսիցԴեպի «Զվարթնոց» տանող Իսակովի պողոտայում ճանապարհային աշխատանքներ են. կարող են լինել ժանակավոր խցանումներ Լոռիում, ջրատարի վնասման պատճառով, ավազահողային զանգվածի մի հատված լցվել է երկաթգծի վրա Ադրբեջան են բերվել 960 դոլարի վարդեր, ինչը ներկայացվել է որպես Հայաստանից ներմուծված Այս դեղերի ցանկը պետք է անպայման հանես դեղատուփից․ ահա թե ինչուՀորոսկոպի 3 նշան, որոնք կհարստանան մայիս ամսինՀայաստանում հինգ նոր ջրամբար կկառուցվի․ նախարար Պատերազմը սկսվել է շատ վաղուց և երբեք էլ չի ավարտվել․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանը նոր դավադրություն է պատրաստում արդարադատության համակարգի դեմ Թեյը փոխում է արյան կազմը. բժիշկը զգուշացրել է թեյ խմելու վտանգների մասինԿին կալանավորողների և մարդկանց գլխին սարքողների տեղը ՀՀ-ն կունենա բազմազավակ ընտանիքներին քաջալերող առաջնորդ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանին քվե չէին տվել՝ մեր եկեղեցուն և ինքնությանը պատերազմ հայտարարելու համար․ Արեգ ՍավգուլյանՌեժիսորը և նրա կինը մահացած են գտնվել իրենց տանը. ինչ է հայտնիՔաղաքական ուժերը պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն արցախցիների իրավունքների հարցում․ Աննա ԿոստանյանԹուրքիայում 83 մարդ է ձերբակшլվել դպրոցներում տեղի ունեցած hրաձգnւթյունների գործերով