Երևան, 13.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սրտից ջնջած, մտքից՝ հանա՞ծ. ինչպես է ՀՀ իշխանությունը մոտենում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընդամենը մեկ շաբաթ անց լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը: Ի՞նչ պատրաստություններով է Նիկոլ Փաշինյանի գլխավորած քպական իշխանությունը մոտենում Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին:

Նախքան մեր ընկալումներին ու տպավորություններին անցնելը, նկատենք, որ մոտ 1 ամիս առաջ մեր գործընկերները փաշինյանական իշխանությանը նման հարցեր են հասցեագրել: Կառավարությունից ուղղորդել են դեպի ԱԳՆ, իսկ ԱԳՆ-ում էլ ավելի «սրամիտ» ու ձեռառնողական բան չեն մոգոնել, քան... թուրքական լրագրողներին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցին հղում անելը:

Ի դեպ, շատ պարզ հարց էր տրվել. Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ ի՞նչ միջոցառումներ են նախատեսված պետականորեն, ի՞նչ բարձրաստիճան հյուրեր են հրավիրված: Եվ երբ նման պարզ հարցին տրվում է նման բազմահղում «պատասխան», տրամաբանական է եզրակացնել, որ Փաշինյանի գլխավորած քպական իշխանությունը չի պատրաստվում պետական առանձնահատուկ շեշտադրում հաղորդել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին:

Հաշվի առնելով, թե ցեղասպանական ոճրագործ թուրքական իշխանության հետ բարեկամանալու, եթե ոչ՝ եղբայրանալու ինչ դիրքորոշում է որդեգրել, ավելի ճիշտ՝ ինչ «քաղաքականություն» է վարում Նիկոլ Փաշինյանը, իր իշխանությամբ հանդերձ, ամենևին զարմանալի չէ, որ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի հարցում նման օտարոտի, ավելի ճիշտ՝ մերժողական վերաբերմունք են ցուցաբերում:

Ավելին, թուրքական լրագրողներին Փաշինյանի տված հարցազրույցի այն հատվածը, որին հղում էին արել նրա ենթակաները, հիշեցնենք, ՔՊ առաջնորդի այն հայտարարությունն է, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս (այսօր) ՀՀ արտաքին-քաղաքական առաջնահերթությունների շարքում չէ:

Էհ, ուրանալն էլ ինչպե՞ս է լինում: Թեպետ, մենք Փաշինյանի այդ դիրքորոշումն ավելի վաղ բնորոշել էինք որպես ուրացման ցրցամ, այն է՝ նախապատրաստություն: Բայց քաղաքական բովանդակության առումով դա հենց Հայոց ցեղասպանության ուրացում է:

Ի դեպ, այն ամենը, ինչ Հայոց ցեղասպանության թեմայով վերջին շրջանում հայտարարում են Փաշինյանն ու նրա սատելիտները (մեղավորը Ռուսաստանն էր, մեղավորը հայերն էին, զոհերի անունները նշեք և այլն), թուրքական ժխտողականության տարրեր են: Այնպես որ, հարցը զուտ հույզերը չեն, որոնք այս պարագայում միանգամայն բնական են:

Տեսեք. փաշինյանական ագրեսիվ քարոզչության ալիքների տակ ընկածներին (եթե դեռ կան այդպիսի հայրենակիցներ) կամ զուտ մակերեսային ընկալում ունեցողներին կարող է թվալ, թե ինչ մի էական է այն, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման խնդիրը ՀՀ ներկայիս իշխանության համար արտաքինքաղաքական առաջնահերթություն չէ այլևս: Մինչդեռ, նման մոտեցումը, այսինքն՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը հետամուտ չլինելը, նախ՝ եղել է Թուրքիայի մշտական պահանջնախապայմաններից մեկը: Ու, փաստորեն, Փաշինյանը կատարում է (կատարել է) թշնամական պետության այդ պահանջը:

Երկրորդ, որ շատ ավելի էական է (ի վերջո, փաշինյանները կգան ու կգնան, իսկ պետությունը, ազգը հարատևելու են). Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը եղել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հաղթաթղթերից մեկը: Ավելին, այդ խնդրին հետամուտ լինելով՝ Հայաստանը ոչ միայն պատմա-բարոյական, այլև որոշակիորեն արտաքին անվտանգության ապահովման հարցեր էր լուծում: Վերջին հաշվով, եթե քո հարևան պետությունը դիմում է բացահայտ թշնամական քայլի (տնտեսական շրջափակում), ի լրումն, ոչ մի պարագայում չի ճանաչում իր նախորդի կատարած ոճրագործությունը, այլև շարունակում է այն՝ այլ մեթոդներով, նշանակում է՝ գոյաբանական սպառնալիքը պահպանվում է, և այն որոշակիորեն կարելի էր չեզոքացնել նաև միջազգային ճանաչման ու դատապարտման հասնելով:

Իսկ զիջողականությունը, թշնամու պահանջների առաջ խոնարհվելը, ինչպես մենք տեսանք, բերում է բացառապես նոր կորուստների, գործնականում՝ Հայոց ցեղասպանության շարունակության: Հազարամյակներով բնիկ հայկական, բայց հայաթափված Արցախը՝ վկա:

Մի խոսքով, վերջին ավելի քան 60 տարվա, առավել ևս՝ վերջին 30-32 տարվա ընթացքում երևի առաջին անգամ է, որ Հայոց ցեղասպանության տարելիցին մոտենում ենք նման իրավիճակում, հայկական համարվող իշխանության կողմից նման անտարբերության, ավելին՝ կարելի է ասել՝ փաստացի ժխտողականության պայմաններում: Ինչպես ասվում է՝ սրտից ջնջած, մտքից հանած:

Ու այդ խորապատկերում միանգամից ուշադրություն է գրավում ՀՅԴ կողմից ավանդաբար կազմակերպվող «Ջահերով երթը»: Նյութն արդեն պատրաստ էր, երբ տեղեկացանք, որ այս տարի ևս ՀՅԴ Հայաստանի երիտասարդական ու «Նիկոլ Աղբալ յան» ուսանողական միությունները կազմակերպում են ավանդական «Ջահերով երթը», որը կկայանա ապրիլի 23-ին ժամը 19։15-ին: Երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից:

Սա պարզապես երթ չէ, առավել ևս՝ հիմա, այս տարի, այլ, կարծում ենք, նաև վկայությունն այն բանի, որ հայերս՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, ամենևին համաձայն ու հաշտ չենք այն ամենի հետ, ինչ անում է Փաշինյանի իշխանությունը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության խնդրին վերաբերող հարցերում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելՀայաստանի Անկախության հռչակագրից հրաժարումը Ադրբեջանի համար նոր հնարավորություններ է ստեղծում. Ավետիք ՉալաբյանԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Արսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ում ՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. Ֆարմանյան Ձմռանը Հայաստանում գազ չի՞ լինիԳյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանՇաքի գյուղ մտած ադրբեջանցի զինծառայողի գործով քրեական վարույթն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին Հիփոթեք՝ 5% կանխավճարով և լրացուցիչ առավելություններով․ Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում Արսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանՊшտերազմի դեպքում ՆԱՏՕ-ն կարող է բախվել ավիացիոն վառելիքի դեֆիցիտի. Politico Չինաստանը հարձակման սցենարներ է մշակել․ բացահայտվել են վտանգավոր մանրամասներԲոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԿասեցվել է «Գավառի Հաց» ԲԲԸ-ի էներգատեղակայանքի շահագործումը Թող վարչապետի գլխավորությամբ գնան Նուբարաշեն ՔԿՀ-ում ապրեն, եթե պայմաններն այդքան լավն են Ողբերգական վթարից տուժած երեխաներից ևս մեկը դուրս է գրվել. ինչ վիճակում են մյուս երեխաները Հայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր ԿամենդատյանԺամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը «Հաղթանակի» կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում Երբ Արսեն Գևորգյանը վատացել է բանտում, ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել. Աբրահամյան Ռուսաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրերը՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին Իրանի հարավում MQ–1 անօդաչու թռչող սարք է խոցվել. Fars Արսենի կորուստը միայն իր ընտանիքի կորուստը չէ, բոլորիս կորուստն է. Անուշ ՄիրզոյանՄակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար Չինաստանը հարձակման սցենարներ է մշակել․ բացահայտվել են վտանգավոր մանրամասներ ԱԷՄԳ-ը չգիտի Իրանի ուրանի հարստացման չորրորդ օբյեկտի գտնվելու վայրը և վիճակը Սահմանադրությունը փոփոխելու համար իշխանությունները պատրաստ են ամեն քայլի. Ցոլակ ԱկոպյանՎեց տարեկան տղան խեղդվել է գոմաղբի մեջՌուսաստանից պայմաններ են ներկայացրել Հայաստանին Իրական խաղաղություն չկա և սրանց օրոք չի լինելու. Մենուա ՍողոմոնյանՀեգսեթը պարգևատրել է Անհայտ զինվորի գերեզմшնի մոտ իրեն դիտողություն արած ժամապահին Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ ռազմական համագործակցությունը՝ առանցքային ուղղություններից մեկը Microsoft-ը փորձում է վերացնել Outlook-ի գլոբալ խափանումը Պուտինին Ուկրաինայի համար մնացել է երկու ծրագիր Գվարդիոլան կարող է գլխավորել ԱՄՆ-ի ազգային հավաքականը․ The Athletic Ջերմաստիճանը կփոխվի. եղանակը՝ ՀայաստանումՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըԵվրոպական երկրներն են խզել երկխոսությունը ՌԴ-ի հետ. Պեսկով Ստավրոպոլի առևտրի կենտրոնում կանխվել է ահաբեկչություն իրականացնելու փորձը Փախուստի դիմած` առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված Իրանի քաղաքացին հայտնաբերվել է Ֆասթ Բանկը և Քոլումն Ն․Ա․ բանկը մեկնարկել են նոր ռազմավարական համագործակցություն Հորմուզի նեղուցում шկանի վրա գազատար նավ է պшյթել. ԻՀՊԿ Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ Ես հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Ծառուկյան Ֆոն դեր Լայենը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման ծրագիրը 16 աշակերտ հոսպիտալացվել է թխվածքաբլիթներում առկա մարտկոցների պատճառով