Երևան, 30.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դեմքեր և դեպքեր․ Շիրվանզադեի կյանքի սիրելի և չսիրելի մարդիկ, կյանքի հետաքրքիր պատմությունները

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ապրիլի 18-ը հայ նշանավոր գրող, արձակագիր և դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեի ծննդյան օրն է։

Նախ՝ Շիրվանզադեի մասին։

Շիրվանզադեն ծնվել է դերձակների ընտանիքում։ Մի քանի տարի Շամախիի հայոց թեմական ու ռուսական գավառական երկդասյան դպրոցներում սովորելուց հետո թողել է ուսումը և ընտանիքին օգնելու նպատակով մեկնել Բաքու։ Ութ տարի աշխատել է նահանգական վարչության ատյաններում, նավթային գրասենյակներում, զանազան ընկերություններում՝ գրագիր, հաշվապահի օգնականի և հաշվապահի պաշտոնով։

Թղթակցել է հայ և ռուսական մամուլին, գրել հոդվածներ նավթային հարցի և բանվորների դրության մասին։ 1883 թվականին «Մշակ»–ում տպագրվել է Շիրվանզադեի առաջին գեղարվեստական երկը՝ «Հրդեհ նավթագործարանում» պատմվածքը, ապա՝ «Գործակատարի հիշատակարանից» վիպակը։ Նույն թվականին նա մեկնել է Թիֆլիս, շփվել հայ գրողների, մտավորականների հետ։

1884 թվականին «Արձագանք» շաբաթաթերթում լույս է տեսել Շիրվանզադեի «Խնամատար» վիպակը, որտեղ կերտել է հայ կապիտալիստի կերպարը, 1885 թվականին՝ գավառական քաղաքի կյանքը ներկայացնող «Նամուս» վեպը, որով հռչակվել է երիտասարդ գրողը։ 1886-1891 թվականներին նա աշխատել է «Արձագանք»–ում որպես քարտուղար, այնտեղ է տպագրել «Ֆաթման և Ասադը» (1888), «Տասնուհինգ տարի անցած» (1890) նովելները, «Արամբին» (1888), «Զուր հույսեր» (1890) վեպերը։

Շիրվանզադեի լավագույն երկերի մեծ մասը ստեղծվել է 1890-1905 ժամանակաշրջանին, հասարակական–քաղաքական վերելքի տարիներին։ 1893 թվականին լույս է տեսել «Արսեն Դիմաքսյան» վեպը, որն արտացոլում է հայ մտավորական հոսանքների գաղափարական ու բարոյական հակասությունները և գործունեությունը, 1896 թվականին՝ ուսանողական կյանքին վերաբերող «Կրակ» վիպակը։ «Չար ոգին» վիպակում շարունակել է գավառական քաղաքի արհեստավորության սոցիալական ու բարոյական ողբերգության պատմությունը։

Արևմտահայերի 1895-1896 թվականների կոտորածների ժամանակ Շիրվանզադեն, որ հնչակյան կուսակցության անդամ էր, իր հոդվածներով ու գործողությամբ պաշտպանել է նրանց դատը, նյութական աջակցություն կազմակերպելու համար մեկնել Ռուսաստան։

ArmLur.am-ը ներկայացնում է Շիրվանզադեի կյանքից հետաքրքիր փաստեր, դեպքեր։

Շիրվանզադեն շատ է սիրել իր տատիկին և ասում են, որ տատիկը բավականին ուժեղ, համառ կին է եղել։ Պատմում են, որ մի անգամ լեզգի ավազակները գիշերով հարձակվում են նրա աղջկա տան վրա։ Շիրվանզադեի տատը երեքին պատշգամբից ցած է նետում, իսկ չորրորդը կարողանում է նրան դաշույնով վիրավորել ու փախչել։

Չնայած, որ Շիրվանզադեն տատիկին շատ է սիրել, նրա մանկության մղձավանջներից է եղել իր փոքր հորեղբայրը։ Շիրվանզադեի հորեղբայրը ծույլ և հարբեցող է եղել։

Աշխատել չէր սիրում, բայց սիրում էր կյանքի հաճույքները վայելել, իսկ փողը սպառնալով ու վիրավորելով պահանջում էր մեծ եղբորից՝ Շիրվանզադեի հորից։  «Հայրս հասակով կես արշին բարձր էր եղբորից և կրկնակի ուժեղ։ Եթե կամենար, մի հարվածով կարող էր նրան գետնին տապալել, բայց չէր անում։ Նա խնայում էր թե՛ իր մոր արցունքները, թե՛ ամաչում էր կտուրներից նայող հարևաններից»,- գրել է Շիրվանզադեն։

Ինչպես և սպասելի էր, Շիրվանզադեի հորեղբայրը սպանվում է իր իսկ հրահրած ծեծկռտուքներից մեկի ժամանակ։

Շիրվանզադեի մորաքրոջ որդին էր հայ մեծ դերասան Հովհաննես Աբելյանը։ Այս երկու մեծերը հայտնի խռովկաններ էին ու նեղանում էին ոչ թե ուրիշներից, այլ իրարից։

«Իր արվեստով Աբելյանը եզակի արտիստ է, անկրկնելի, առանձնապես Շիրվանզադեի պիեսներում»,- գրում էր Մարտիրոս Սարյանը։ Ահա այսպիսի գնահատականներ էին հնչում մամուլում նրանց հասցեին, ու երկու խռովկանները չէին կարողանում մեկ հայտարարի գալ, թե իրենցից ում դերն է ավելի մեծ՝ Շիրվանզադեի՞նը, որ ստեղծել էր այդ պիեսները, թե Աբելյանինը, որը այդ պիեսներն էլ ավելի էր հռչակում իր փայլուն կատարումներով։

Այսպես առիթ-անառիթ իրարից նեղանում էին, մի քանի շաբաթ անց հաշտվում։ Ոչ իրար հետ կարողանում էին շփվել, ոչ էլ առանց իրար մնալ։

Երբ Շիրվանզադեն մահանում է, Աբելյանը խոր ցնցում է ապրում։ «Դագաղը գերեզման իջեցնելու պահին Աբելյանը չոքեց գետնին, համբույրով վերջին հրաժեշտը տվեց հոգեկից բարեկամին, հետո պիջակի դարձածալքից հանեց թարմ ու կարմիր մեխակը և ամրացրեց հանգուցյալի պիջակին․․․

Եվ Աբելյանը, որի կուրծքը տարին բոլոր զարդարված էր լինում կարմիր մեխակով, մի քանի շաբաթ մարդկանց երևում էր առանց այդ ծաղկի, դեմքին՝ խոր վիշտ․․․», – պատմում է Գարեգին Բեսը։

Ստեփան Զորյանը Շիրվանզադեի մասին գրել է, որ վերջինս մեծ տառապանքով էր գրում։

Ըստ Ստեփան Զորյանի՝ Շիրվանզադեն թերթիկի վրա գրում էր մի նախադասություն, հետո ուղղումներով գրում ուրիշ թերթիկի վրա ու երբ ուղղելու բան չէր մնում, միացնում էր ընդհանուր տեքստին՝ ոչնչացնելով սևագրության բոլոր թերթիկները։ Այդ է պատճառը, որ հիմա ոչ մի սևագրություն չի պահպանվել, որ կարողանանք հետևել գրողի մտքի ընթացքին։

Շիրվանզադեի բացասական գծերից էր հայ գրողների արժանիքները չճանաչելը։ Երբ օտար գրողին գովում էին իր մոտ, հանդուրժում էր, բայց հայ հեղինակների դեպքում՝ ոչ։ Այդպես թերագնահատում էր Հովհաննես Թումանյանին, Լևոն Շանթին և մյուսներին։ Երիտասարդ գրողներին էլ չէր խրախուսում։

Շիրվանզադեի մտքերը մշտապես արդիական են։ ArmLur.am-ը ներկայացնում է նաև գրողի մտքերից։

1․ Սև քաղաքը, արդարև, սև էր, որպես կախարդական մի աշխարհ, որ կրում էր իր վրա աստվածային անեծքի դրոշմը։

2․ Այժմ միայն նա է կարող ապրել, ով ունի երեք ժամանակակից զենքերից մեկը՝ փող, տաղանդ և հնարամտություն։

3․ Իսկական կարոտը դռնեդուռ չի ընկնում, ձայն չի հանում, չի գոռում ու լալիս ուրիշների մոտ, այլ միայն զգում է, միայն տառապում։

4․ Ժամանակն ու տարածությունը սիրո, եթե կարելի է այսպես ասել, սղոցներն են։

5․ Ամեն անդունդ ունի ձգողական զորություն, որին դիմադրելը մի տեսակ հերոսություն է։

6․ Կա լռություն, որ բառերից պերճախոս է։

7․ Ով որ չգիտե ռիսկ անել, չի կարող մեծանալ։

8․ Փոքրերը կուլ են գնում մեծերին, իսկ մեծերը, փոքրերին անխնա ուտելով, օրից օր ուռչում են, փքվում ու մեծանում։

9․ Ունենալ ճարպիկ ու հմուտ ձեռ, չի նշանակում ավելի խորը զգալ պատիվ ասված բանը։ Մարդկային պատիվը սրի ծայրում չի գտնվում, այլ հոգու խորքում։

10․ Դատարանը հիմնված է այն մարդկանց համար, որոնք դատելու ընդունակություն չունեն։

Ահա Շիրվանզադեն իր ամբողջ հմայքով, վեհությամբ, մտածողությամբ։

Վերջում հավելենք, որ Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործում է Շիրվանզադեի անվան համար 21 դպրոցը, իսկ Շիրվանզադեի կիսանդրին գտնվում է հենց այդ դպրոցի առաջ։

Նյութի սկզբնաղբյուր՝ Հենք

Աննա Սրապիոնյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Գերմանիայի կանցլերը պետք է ավելի շատ ժամանակ հատկացնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պшտերազմի ավարտին և իր երկրի խնդիրների լուծմանը․ ԹրամփՔաղսիի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Պուտինը Թրամփին չի հրավիրել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին. ԿրեմլՇուտով՝ մեր հաղթանակից հետո հերոսները նորից դառնալու են հերոս. Ուժեղ ՀայաստանԻրանը hրթիռային և միջnւկային ծրագրերը համարում է ազգային հարստություն. Խամենեի Վանաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի աշխատանքը 3 մլն-ով բնակարա՞ն. Արսեն Թորոսյա´ն, ուղեղի տրամաբանության խնդիր ունե՞ք. ՀՃՇ անդամՍիմեոնեն բացատրել է, թե ինչը պակասեց «Ատլետիկոյին» Չեմպիոնների լիգայում «Արսենալին» հաղթելու համարԵվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով 100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. ՓաշինյանԱլվարեսը Չեմպիոնների լիգայում գերազանցել է Մեսսիի ռեկորդը Մաֆիան այսօրվա իշխանությունն է. Էդմոն ՄարուքյանԳերմանիայից ԱՄՆ զինվորականների դուրսբերումը կարող է ձախողել Tomahawk hրթիռների տեղակայման պլանը. PoliticoՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանChanel-ը գլխավորել է ամենապահանջված «ամենաթեժ» բրենդերի վարկանիշը Սամվել Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ կապվող ձայնագրությունների մասին (տեսանյութ)Մխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ըՄենք 100 դոլար էլ չենք նախատեսում կաշառքի համար․ Սամվել Կարապետյան Թրամփը տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ ԶՊՄԿ-ն ներկայացրել է ընկերության վերջին հինգ տարիների ճանապարհը՝ կայուն զարգացման հաշվետվողականության ոլորտումՔրիս Ջենները հերքել է «դեմքի անհաջող լիֆթինգի» մասին լուրերը և հայտարարել, որ լիովին գոհ է արդյունքից ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել hիպերձայնային զենք. Bloomberg ԱՄՆ-ը շուտով որոշում կկայացնի Գերմանիայում զnրակազմի կրճատման վերաբերյալ. Թրամփ«Մուսթաֆաևը Նիկոլի հետևից էր եկել, որ․․․»․ Նաիրա Գևորգյան Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ Դու էլ ես ուզո՞ւմ փաթեթ․ Ամիօն ներկայացնում է նոր սերնդի բանկինգ «Անպայման գնացեք ընտրության․ յուրաքանչյուրիդ ընտրությունը ճակատագրական է»․ Արտակ Զաքարյան29-ամյա տղամարդը ծեծելով սպանել է իր ընկերուհու 3-ամյա աղջկանՍամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Քաղսիի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Եթե գործող ռեժիմը մնա, Հայաստանն այլևս չի լինի․ Արմեն ՄանվելյանՈրպես ազգային քաղաքացիական միավորում, մեր նպատակը հստակ է՝ թույլ չտալ հակազգային, օտար ուժերին ծառայող վարչակարգի վերարտադրությունն. Հ. Կամենդատյան«Ռեմոնտադա ըստ ԼՀԿ»-ի. ի՞նչ կլինի ՀՀ-ի հետ. Կարպիս Փաշոյան Մուտաֆաևի այցի մանրամասները հույժ գաղտնի են պահվում Պետական բյուջեն ոչ թե լցնելու ենք մեր գրպանները, այլ ժողովրդի գրպանները. Սամվել Կարապետյան Որոշ զինծառայողներ տներ կստանան (տեսանյութ)Սամվել Բաբայանը նեղացել է Նիկոլ Փաշինյանից Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն աջակցում է ՀՀ «բռնապետին»՝ անտեսելով իրավունքների և ժողովրդավարության ոտնահարումները․ Ամստերդամ Ինչո՞ւ է ոգևորվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայ-թուրքական հանդիպումից Մայիսի 15-ին էկրան կբարձրանա «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմըՍտեղծվելու է «Աղքատության հաղթահարման հիմնադրամ», որտեղ ներդրում են անելու պետությունը, տարբեր հիմնադրամներ և գործարար աշխարհի մեր գործընկերները. Ն. ԿարապետյանՓաշինյանը ամեն օր մի երազ տեսնում է. Սամվել Կարապետյան Հայկական միջավայրում ի հայտ եկած այս մարտնչող և ագրեսիվ ստերը հարյուր տարի մեր քաղաքական միտքը գերության և ստրկության մեջ են պահել. ՄարուքյանԾնողները կոտրել են պատուհանը՝ իրենց երեխաներին փակված մանկապարտեզից փրկելու համարՊուտինը կորոշի Հաղթանակի տոնի կապակցությամբ հայտարարվող hրադադարի հստակ ժամերը. Պեսկով Հակակոռուպցիոն դատարանը շարունակում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննարկումը Արցախը իմ մեջ է` անջնջելի և անբեկանելի. այն ո´չ կարելի է մոռացության մատնել, ո´չ վերացնել մեր ազգային ինքնությունից. Արտյոմ Սիմոնյան Ո՞ր ժամանակներից են մարդիկ պլաստիկ միջամտություններ կատարել. «Փաստ»