Երևան, 12.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հասկանում են, որ իրենց իշխանության մնալը կախված է Անկարայի և Բաքվի բարեհաճ վերաբերմունքից, և ամեն ինչ անում են, որպեսզի արժանանան թուրք-ադրբեջանական զույգի բարեհաճ վերաբերմունքին»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Օրերս ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Ազգային ժողովի նիստում հայտարարեց Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող նոր օրինագիծ նախաձեռնելու մասին։ Իշխանության ներկայացուցիչները մեղադրեցին ընդդիմությանը հանրությանը մանիպուլացնելու մեջ՝ նշելով, որ Քրեական օրենսգրքում արդեն իսկ կա համապատասխան հոդված: Մասնավորապես՝ 136-րդ հոդվածը սահմանում է քրեական պատասխանատվություն՝ ցեղասպանության կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելու, արդարացնելու, քարոզելու կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելու համար, եթե դա կատարվել է ռասսայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով։ «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծով առաջարկվում է խմբագրել 136-րդ հոդվածը՝ ավելացնելով «Հայոց ցեղասպանություն, ինչպես նաև ՀՀ կողմից միջազգայնորեն ճանաչված ցեղասպանությունը կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը, արդարացնելը կամ վտանգավորությունը նսեմացնելը…» ձևակերպումը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նախ անդրադառնում է իշխանության այն հակադարձմանը, որ նման հոդված արդեն իսկ կա Քրեական օրենսգրքում՝ առաջարկելով համեմատել իրենց փոփոխությունների առաջարկը և գործող օրենքը: «Գործող Քրեական օրենսգրքում խոսքը ցեղասպանությունների մասին է: Մենք հստակ նշել ենք Հայոց ցեղասպանությունը: Հստակ կոնկրետացրել ենք Հայոց ցեղասպանության մերժումը, ոչ թե ընդհանրապես ցեղասպանությունների: Դրանից բացի, ավելի ենք խստացրել ցեղասպանության ժխտման, ուրացման, հետևանքների նվազեցման համար պատասխանատվությունը: Այն, որ ասում են, թե հոդվածը կա օրենսգրքում, դա այնքան էլ այդպես չէ: Հստակ ֆիքսել ենք, որ խոսքը վերաբերում է հենց Հայոց ցեղասպանությանը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանը:

Արդյոք նման օրինագծի ներկայացումը կապվա՞ծ է վերջին շրջանում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ իշխանությունների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի, մեղմ ասած, հակասական հայտարարությունների հետ: «Պատճառն իշխանությունների կողմից, այսպես կոչված, «իրական Հայաստանի» ցնդաբանության ներքո Ցեղասպանության ուրացման քաղաքականությունն է: Բանը հասել է նրան, որ նույնիսկ Լեմկինի ինստիտուտը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին, որովհետև նա մեղքի մի մասը դնում է հայ ժողովրդի վրա, որ հայ ժողովուրդն իր չմտածված քայլերով բերեց նրանց, որ ցեղասպանություն տեղի ունեցավ: Դա կասեցնելու խնդիր կա: Պատկերացրեք՝ Իսրայելի որևէ վարչապետ հանկարծ ասի՝ գուցե հրեա ժողովուրդն էլ էր ինչ-որ հարցում մեղավոր, որ Հոլոքոստը տեղի ունեցավ: Իրենք այդ դիսկուրսն են բացում: Դա պետք է կանխել: Դա մաքուր թուրքական թեզ է: Եթե նայեք, թուրքական բոլոր աղբյուրները, քաղաքական իրենց խոսույթը, այսպես կոչված, գիտական խոսույթն այն է, որ նորմալ ապրում էինք, հանկարծ մի խումբ հայեր, ոչ թե ժողովուրդը, որոշեց մեր դեմ սաբոտաժ իրականացնել, դրանց դեմ պայքար էր: Առաջ են քաշում այն, որ հայերը ցեղասպանեցին թուրքերին: Շատ հատկանշական է այն, որ երբ Թուրքիայում՝ Կիլիկիայում, երկրաշարժ տեղի ունեցավ, և Հայաստանը մարդասիրական օգնություն տրամադրեց, և բացվեց ցամաքային սահմանը, թուրքերը մի քանի լուսանկար հրապարակեցին: Հայկական բեռնատարներն անցնում էին թուրքերի կողմից տեղադրված հուշարձանի մոտով, որը հայերի կողմից իրականացված թուրք զոհերի հիշատակի հուշարձանն էր: Այս պայմաններում օրենսդրական կարգավորում է պետք, որը կկանխի որևէ մեկի և հատկապես պաշտոնատար անձանց կողմից Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելը»,-նշում է մեր զրուցակիցը:

Օրինագծի նկատմամբ իշխանության ներկայացուցիչների վերաբերմունքը բավականին բուռն էր: Արցախյան հիմնախնդրի և Հայոց ցեղասպանության հարցերի հիշատակումը իշխանությունների շրջանում էմոցիաներ է առաջ բերում: Կարծես թե նրանց նյարդերը տեղի են տալիս: «Այո, նրանց նյարդերը տեղի են տալիս: Եթե խոսենք գաղափարական հենքի մասին, ապա այս մարդիկ, այսպես կոչված, հարաբերությունների, այսպես կոչված, նորմալացման հիմնավորմամբ կատարում են թուրքերի և ադրբեջանցիների բոլոր պահանջները: Ադրբեջանցիները պահանջում են մոռանալ Արցախը, էթնիկ զտումը, արցախցիների իրավունքները, և սրանք այդպես կրքոտ պաշտպանում են թուրքերին՝ հայտարարելով, որ Արցախյան հարցը, դրա հետապնդումը վնասում է մեր անկախությանը: Նույն կերպ էլ թուրքերը պահանջում են մոռանալ ցեղասպանությունը, և սրանք էլի նույնն են ասում, որ Ցեղասպանության հարցի հետապնդումը վտանգում է մեր անկախությունը: Իրենք հասկանում են, որ իրենց իշխանության մնալը ուղղակիորեն կախված է Անկարայի և Բաքվի բարեհաճ վերաբերմունքից և ամեն ինչ անում են, որպեսզի արժանանան թուրք-ադրբեջանական զույգի բարեհաճ վերաբերմունքին: Ցավոք, սա է իրականությունը»,-եզրափակում է Արթուր Խաչատրյանը:

Լուսինե Առաքելյան

ԱԺ ընտրություններից առաջ ճշգրտվում են ընտրողների ցուցակները Ալի Լարիջանին պատասխանել է Թրամփին Մադուրոն պահվում է ԱՄՆ բանտի պատժախցում․ ABC Իրանի գերագույն առաջնորդը հաստատել է իր կնոջ, քրոջ և նրա մանկահասակ երեխայի մահը Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականՄեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս ԱռաքելյանԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս ՍարդարյանՑանկալի գնումներն՝ առանց երկար սպասելուԱվերածություններ, կմախքի վերածված շենքեր, ամայացած փողոցներ. ինչ իրավիճակ է Լիբանանում ANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովՓրկարարները, ջրասուզակները երկու օր է՝ ջրամբարում որոնում են 72–ամյա կնոջը. բարեկամներն այստեղ գտել են նրա գլխարկը Ազատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելՊատերազմի սկզբից ի վեր Իրանում տեղահանվել է մինչև 3.2 միլիոն մարդ Թոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԽախտել են մարդկային օրենքները եւ անխուսափելի պատժվելու են. Արմեն ԱշոտյանԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ ՍավգուլյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՍոցիալական ծրագիր 12/87. Տարեկան պարտադիր սկրինինգային հետազոտում. Հրայր ԿամենդատյանՆախիջևանի օդանավակայանի վրա դրոնային հարձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի արձանագրել և չի դատապարտել. Էդմոն Մարուքյան«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզումԳարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-իցՈւժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ապօրինի դատավարությունն է, ու ես լինելու եմ վերոնշյալ հասցեում. Գառնիկ ԴավթյանՄինչ աշխարհը քննարկում է օրվա լուրերը, գերտերությունների ներկայացուցիչները դիվանագիտական խաղատախտակի վրա, աննկատ վերադասավորում են շախմատի խաղաքարերը. Արտակ ԶաքարյանՇատ դժվար է ունենալ ազատ ընտրություններ, երբ Սամվել Կարապետյանը ազատազրկվել է խոսքի համար. Human Rights Watch-ի նախկին տնօրենՉի կարող մարդը լինել Հայ Առաքելական Եկեղեցու «հետևորդ» և ամենուրեք նույն եկեղեցուն պախարակել. Գագիկ ԱսատրյանԲժիշկներն ամենասառնասիրտ ու անթույլատրելի ձևով են խոսում՝ հիվանդ երեխայի ծնողին ասելով. «հա դե, ուրիշ երեխա կունենաք». Աննա ՀովհաննիսյանՆիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԻնչո՞ւ են մարդիկ թունավոր ձուկ ուտում. «Փաստ»Սովորաբար սենց դեպքերում հարձակվում են տան տիրուհու վրա․ Փաշինյան Եվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՄԱՐՏԻ). Աշխարհում առաջին ռադիոգիրը, ավտոմատ հեռախոսակայանի արտոնագրումը. «Փաստ»Վաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ Ալեքսանյան«Էպշտեյնի կոալիցիան» փորձում է Հարավային Կովկասի երկրները ներքաշել պատերազմական հորձանուտի մեջ. «Փաստ»Տղան մոր իրերի մեջ մի խորհրդավոր առարկա Է գտել և սարսափի մատնվել գրությունիցԻ՞նչ սադրանք են նախապատրաստում Հայաստանի իշխանությունները. «Փաստ»Բացահայտվել է հակաբիոտիկների ընդունման անսպասելի հետևանքՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր Միքայելյան«Ժպտերես էր, բարի, ընկերասեր, պարտաճանաչ, լավագույն հատկանիշներով էր օժտված Ալենս». սերժանտ Ալեն Ստեփանյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Կարախամբեյլի տեղամասում. «Փաստ»Հինգերորդ դասարանի աշակերտը դպրոցում կրակել է համադասարանցու ճակատին