Երևան, 13.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Եղել են նաև չամաչելու ժամանակներ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանը, բացի իր բերած փորձանքներից, թե՛ երկրի ներսում, թե՛ արտերկրում շարունակում է ունենալ այնպիսի դրսևորումներ, որոնցով նաև խայտառակում է մեր երկիրը, մեր ժողովրդին...

Հայաստանի Հանրապետությունը անցած 35 տարվա ընթացքում 4 ղեկավար է ունեցել, ներառյալ՝ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը: Նախորդ ղեկավարները՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, միանգամայն տարբեր մարդիկ են՝ իրենց աշխարհընկալմամբ, մտածելակերպով, մոտեցումներով: Ավելին, նրանցից յուրաքանչյուրին մեզանից ամեն մեկը, ավելին՝ հենց նրանք՝ միմյանց նկատմամբ կարող են (ենք) ունենալ և ունեն (ունենք) խիստ տարբեր վերաբերմունք, հաճախ՝ ծայրահեղորեն տարամետ:

Տվյալ պարագայում դա չէ հարցը, այլ այն, որ նախորդ ղեկավարներից և ո՛չ մեկի դեպքում մենք մեր երկրի, մեր պետության համար չենք ամաչել: Կրկնենք՝ անկախ այն բանից, թե իրենցից յուրաքանչյուրի պաշտոնավարման շրջանում, նաև պաշտոնավարումից հետո կոնկրետ իրենց նկատմամբ ինչ վերաբերմունք ենք ունեցել: Անկախ նրանց սխալներից, թերություններից, որոնք, իհարկե, եղել են: Բայց երբ նրանք այլ պետությունների ղեկավարների հետ են «նստել-վեր կացել», երբ ներկայացրել են մեր պետությունը աշխարհում, միջազգային կառույցներում, կազմակերպություններում, տարբեր գագաթաժողովների են մասնակցել , կրկնենք՝ երբեք չենք ամաչել: Էլ չենք խոսում, օրինակ՝ թշնամի Ադրբեջանի ղեկավարների հետ բանակցային հանդիպումների մասին:

Չենք ասում՝ հպարտացել ենք, կամ ինչ-որ այլ նման բան, թեպետ որոշ դեպքերում կարող էր և նման զգացողություն լինել: Արձանագրում ենք, որ նախորդ ղեկավարներից ոչ մեկի պատճառով կամ պահվածքով պայմանավորված՝ մենք մեր երկրի, մեր պետության, մեր ազգի, մեր ժողովրդի համար վատ կամ անհարմար զգալու առիթ չենք ունեցել, չենք ամաչել, այլոց ու թշնամիների ծաղրի առարկա չենք դարձել: Աշխարհքով մեկ խայտառակ չենք եղել:

Իսկ Նիկոլ Փաշինյանը, կարծես, քայլող մարմնավորումը լինի Դանելիայի հանճարեղ ֆիլմում հնչած ֆրազի. «Ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան...»:

Նա Էստոնիայում «կոմունիզմի զոհերի» հուշարձանին խոնարհվելուց հետո, գիտեք, այնուամենայնիվ, մեկնեց Մոսկվա՝ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական հանդիսություններին մասնակցելու և Կարմիր հրապարակում զինվորական շքերթին ներկա գտնվելու: Իր «սպեցիֆիկ» գլխարկով: Բանն այնտեղ հասավ, որ երբ Փաշինյանն իր այդ գլխարկով հայտնվեց հանդիսությանը հրավիրված պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների համար նախատեսված կարմիր ուղեգորգի վրա, «Ռոսսիա 1» հեռուստաընկերության մեկնաբանը շփոթվեց, թե՝ «տեսնում ենք Ադրբեջանի ղեկավարին... կներեք, Հայաստանի վարչապետին...»:

Ոմանք ասում են՝ հատուկ շփոթվեց այդ մեկնաբանը, այսինքն՝ այդպես էլ նախատեսել էին: Բայց եթե անգամ այդպես է, ապա դա շատ ավելի վատ է, քան եթե պարզապես լեզվի սայթաքում լիներ: Երևի Չինաստանի ղեկավարն էլ էր շփոթվել, որ իրեն բարևելու մղվող Փաշինյանին ընդհանրապես չնկատեց: Ինքը՝ Փաշինյանն էլ շփոթվեց, երբ ՌԴ նախագահ Պուտինը հանդիսավոր նիստից առաջ պալատի սանդղահարթակի վրա դիմավորում էր հյուրերին: Փաշինյանը ողջունեց ու ցանկանում էր վեր ելնել աստիճաններով, բայց Պուտինը ժեստով հասկացրեց, թե՝ «սխալ ուղղությամբ եք ընթանում, Նիկոլ Վովաևիչ...»: Խորհրդանշական էր, ինչ խոսք:

Ինչևէ, ոչ միայն տեսախցիկները որսացին, այլ նաև ռուսաստանյան տարբեր լրատվամիջոցներ նկատեցին, թե դեմքի ինչ դժգոհ արտահայտություն ուներ Փաշինյանը, առանձնահատուկ շեշտեցին, որ նա «իր ափսեի մեջ չէ», դա իր տեղը չէ և այլն: Իսկ Հայաստանում էլ շատ-շատերին, որ Հայրենական մեծ պատերազմին մասնակցած, այդ պատերազմում զոհված նախնիներ ունեն, բազմապատիկ ավելի տհաճ էր, որ հայության դեմ ֆաշիստական ոճիրներ գործած ադրբեջանական զորախումբը անցավ Կարմիր հրապարակով, թեպետ Ալիևն, օրինակ՝ չէր ընդունել Պուտինի հրավերն ու Մոսկվա չէր գնացել:

Իսկ Հայրենական մեծ պատերազմում հարյուրից ավելի հերոսներ, մարշալներ, ծովակալ, բազմաթիվ գեներալներ ու հարյուր հազարավոր մարտիկներ տված հայ ժողովուրդը, ի դեմս Հայաստանի բանակի, բացակա էր: Այ դա, իսկապես, խայտառակություն է: Մինչդեռ, դա քաղաքական կարևոր ենթատեքստ ուներ: Ու բնութագրական է, որ Հայաստանը, ընդգծենք՝ Փաշինյանի ղեկավարած ու ներկայացրած Հայաստանը գլխովին բացակա էր:

Իսկ ի՞նչ կա ներսում:

Փաշինյանը Ազգային ժողովում «ինքնատիրապետման կորստի» հերթական սեանսն ունեցավ: Հարց տվեցին կոռուպցիայի մասին, Փաշինյանին յուրային կուսակցության ներկայացուցիչ թաղապետի (վարչական շրջանի ղեկավարի) կողմից քաղաքացուն խմբակային ծեծի ենթարկելու և անպատիժ մնալու, այդ խայտառակությանն անգամ քաղաքական գնահատական չտալու մասին:

Փաշինյանը (նորից) կորցրեց ինքնատիրապետումը, ընդդիմադիր պատգամավորներին սպառնաց է՛լ ԱԱԾ-ի «պադվալները» գցել, է՛լ կախել, է՛լ վիզ կտրելու ոչ երկիմաստ ժեստ ցույց տվեց, սկսեց գոռգոռալ՝ գործածելով «համբալ» բառը...

Դա տեսան բոլորը, այդ թվում՝ մեր երկրի ու ժողովրդի թշնամիները: Տեսան մոտիկ հարևաններն ու հնարավոր դաշնակիցները, տեսան եվրամիութենականներն ու մյուսները:

Ի՞նչ եք կարծում, որևէ մեկը լուրջ կընդունի՞, կցանկանա՞ առհասարակ որևէ գործ ունենալ նման մի գործչի կամ նման ղեկավար ունեցող պետության, ղեկավարի պաշտոնում նման անձնավորության հանդուրժող ժողովրդի ներկայացուցիչների հետ: Դա պետության ղեկավարի պահվածք չէ:

Դա պահվածք է, որի համար նույնիսկ պետության ղեկավարին անմիջապես «գործից ազատում» են...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելՀայաստանի Անկախության հռչակագրից հրաժարումը Ադրբեջանի համար նոր հնարավորություններ է ստեղծում. Ավետիք ՉալաբյանԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Արսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ում ՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. Ֆարմանյան Ձմռանը Հայաստանում գազ չի՞ լինիԳյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանՇաքի գյուղ մտած ադրբեջանցի զինծառայողի գործով քրեական վարույթն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին Հիփոթեք՝ 5% կանխավճարով և լրացուցիչ առավելություններով․ Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում Արսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանՊшտերազմի դեպքում ՆԱՏՕ-ն կարող է բախվել ավիացիոն վառելիքի դեֆիցիտի. Politico Չինաստանը հարձակման սցենարներ է մշակել․ բացահայտվել են վտանգավոր մանրամասներԲոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԿասեցվել է «Գավառի Հաց» ԲԲԸ-ի էներգատեղակայանքի շահագործումը Թող վարչապետի գլխավորությամբ գնան Նուբարաշեն ՔԿՀ-ում ապրեն, եթե պայմաններն այդքան լավն են Ողբերգական վթարից տուժած երեխաներից ևս մեկը դուրս է գրվել. ինչ վիճակում են մյուս երեխաները Հայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր ԿամենդատյանԺամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը «Հաղթանակի» կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում Երբ Արսեն Գևորգյանը վատացել է բանտում, ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել. Աբրահամյան Ռուսաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրերը՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին Իրանի հարավում MQ–1 անօդաչու թռչող սարք է խոցվել. Fars Արսենի կորուստը միայն իր ընտանիքի կորուստը չէ, բոլորիս կորուստն է. Անուշ ՄիրզոյանՄակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար Չինաստանը հարձակման սցենարներ է մշակել․ բացահայտվել են վտանգավոր մանրամասներ ԱԷՄԳ-ը չգիտի Իրանի ուրանի հարստացման չորրորդ օբյեկտի գտնվելու վայրը և վիճակը Սահմանադրությունը փոփոխելու համար իշխանությունները պատրաստ են ամեն քայլի. Ցոլակ ԱկոպյանՎեց տարեկան տղան խեղդվել է գոմաղբի մեջՌուսաստանից պայմաններ են ներկայացրել Հայաստանին Իրական խաղաղություն չկա և սրանց օրոք չի լինելու. Մենուա ՍողոմոնյանՀեգսեթը պարգևատրել է Անհայտ զինվորի գերեզմшնի մոտ իրեն դիտողություն արած ժամապահին Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ ռազմական համագործակցությունը՝ առանցքային ուղղություններից մեկը Microsoft-ը փորձում է վերացնել Outlook-ի գլոբալ խափանումը Պուտինին Ուկրաինայի համար մնացել է երկու ծրագիր Գվարդիոլան կարող է գլխավորել ԱՄՆ-ի ազգային հավաքականը․ The Athletic Ջերմաստիճանը կփոխվի. եղանակը՝ ՀայաստանումՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըԵվրոպական երկրներն են խզել երկխոսությունը ՌԴ-ի հետ. Պեսկով