Երևան, 02.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրանում գրանցված 0-ից 44 տոննա զանգված ունեցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները Հայաստանի ճանապարհներից օգտվելիս չեն վճարի ճանապարհային հարկ. նախագիծ. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ տարածքով երրորդ երկրների տարածք տարանցման նպատակով և առանց տարանցման ՀՀ տարածք մուտք գործող ճանապարհային հարկ վճարողներին ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի վճարումից ազատելու մասին» նախագիծը:

Հարկային օրենսգրքի 9-րդ բաժնի դրույթներին համապատասխան, Հայաստանում չգրանցված բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստան մուտք գործելիս փոխադրողները վճարում են ճանապարհային հարկ, որը հաշվարկվում է ըստ տրանսպորտային միջոցի առավելագույն թույլատրելի զանգվածի (օրենսգրքի 188-րդ հոդված)։ Օրենսգրքի 191-րդ հոդվածով սահմանված են ճանապարհային հարկի վճարումից ազատման դեպքերը, որոնցից են, օրինակ՝ միջազգային պայմանագրերին համապատասխան ճանապարհային հարկի արտոնությունից օգտվող ճանապարհային հարկ վճարողները։ Այսպիսով՝ Հայաստանի և այլ պետությունների միջև վավերացված պայմանագրերի շրջանակներում տվյալ երկրների փոխադրողները մուտք են գործում մեր երկիր՝ օգտվելով ճանապարհային հարկի վճարման ազատման արտոնությունից (Վրաստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Բելառուսի և այլ երկրների փոխադրողներ)։ Իրանի հետ 1992 թվականին ստորագրված «Ճանապարհային հաղորդակցության մասին» համաձայնագրով կողմերը ազատվում են հարկումից և պարտադիր մաքսատուրքերից, սակայն Հարկային օրենսգրքով Իրանի տրանսպորտային միջոցների նկատմամբ ճանապարհային հարկի ազատման պահանջ նախատեսված չէ։

Հարկային մարմնից ստացված տվյալների համաձայն՝ 2024 թվականին պետբյուջե վճարվել է 4,95 մլրդ դրամ ճանապարհային հարկ, ընդ որում՝ 2,98 մլրդ դրամը՝ Իրանի փոխադրողների կողմից։ Նույն տարվա տվյալներով՝ Հայաստան մուտք է գործել Իրանում գրանցված մոտ 22 հազար բեռնատար ավտոտրանսպորտային միջոց, որոնց 95 տոկոսից ավելին փոխադրում են իրականացրել դեպի Հայաստանի Հանրապետություն, իսկ մնացածը՝ տարանցիկ։ Այսպիսով, գոյություն ունեցող հարկային կարգավորումները չեն նպաստում ԻԻՀ գրանցված բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ տարածքով դեպի երրորդ երկրներ փոխադրումները զարգացնելուն:

Իսկ ԻԻՀ փոխադրողների կողմից վճարվող ճանապարհային հարկը գլխավորապես հաշվարկվում է ՀՀ մատակարարվող ապրանքների արժեքների մեջ, որի վճարողները հիմնականում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են։

Նախորդ տարի հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով սահմանվել է ճանապարհային հարկի վճարման արտոնություն Հայաստանում չգրանցված բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվող ճանապարհային հարկ վճարողների համար, սակայն այն կկիրառվի այն դեպքերում, երբ կառավարությունը կսահմանի բեռնատար տրանսպորտային միջոցների գրանցման երկիրը, տեսակը, քանակը, իսկ ճանապարհային հարկի դրույքաչափի նվազեցման դեպքերում՝ նաև ճանապարհային հարկի նվազման չափը կամ նվազեցված դրույքաչափը։

Նախագծով առաջարկվում է ազատել ԻԻՀ գրանցված 0-ից 44 տոննա ներառյալ առավելագույն թույլատրելի զանգված ունեցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվող ճանապարհային հարկ վճարողներին այդ հարկի վճարումից թե՛ տարանցիկ, թե՛ երկկողմ բեռնափոխադրումներ իրականացնելու դեպքում՝ նպատակ ունենալով թե՛ ավելացնել ՀՀ տարածքով ԻԻՀ բեռնատար տրանսպորտային միջոցներով տարանցիկ փոխադրումների ծավալը, թե՛ կրճատել ՀՀ ներմուծվող ապրանքների արժեքի մեջ փոխադրման արժեքի չափը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովՏուապսեում ծովը մաքրում են նավթից՝ հերթական հրդեհի ծխի ֆոնինՎագիֆ Խաչատրյանի նոր լուսանկարը. ինչպիսի՞ տեսք ունի հայրենիք վերադարձած արցախցինԱհազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 37-րդ փողոցում տուն է այրվումՓրկարարները Երևանում վիրավnր արագիլին դուրս են բերել երթևեկելի հատվածիցԵրկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է․ Արամ ՎարդևանյանՍալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՊաշտոնական․ Շիրակի գլխավոր մարզիչը հրաժարական է տվելԳերմանիայի կանցլերը չի ժամանի Հայաստան․ DPAՄարուքյանը մեղադրում է Փաշինյանին՝ Ադրբեջանին արդարացնելու համար Իշխանությունն արժեզրկված է․ ինչո՞ւ է պետք փոխել սուպերվարչապետական համակարգը. Էդմոն ՄարուքյանԷլեկտրական ցանցերը զավթեցին Կարապետյանից որ ինչ անեն. հարցում Իջևանում Սփյուռքի մեր հայրենակիցները դուրս են մղվում Հայաստանի կյանքից․ Ատոմ ՄխիթարյանԱյս փուլում նպատակահարմար չենք համարում որևէ ընդդիմադիր ուժի քննադատությունը․ Մենուա Սողոմոնյան Անհետ կորած երեխային հայրը գտել է պահարանի հետևիցՓափուկ բարձով՝ ցեղասպանություն. Հովհաննես ԻշխանյանԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է․ տեսանյութ Փաշինյանը միտումնավոր սրում է ՀԷՑ-ի շուրջ վեճըԱյս իշխանությունը գաղափարական փլուզման եզրին է․ Հրայր ԿամենդատյանԱրևմուտքն ամեն ինչ անելու է Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու համար Ըստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԲաքուն սպառնում է շարունակել իր ջարդարարությունները Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Երևան չի գա Թոշակի բարձրացումը ընտրակաշա՞ռք. հարցում Թալինում համայնքապետը, որը նաեւ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. ՔՊ-ն բացահայտ ընտրողներին կաշառո՞ւմ է Փաշինյանի՝ 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագրի ֆոնին, հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ նոր համախմբում է ձևավորվում. տեսանյութՍևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-ն Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք, կամ ձեր դիմաց դուրս գա․ հարցում Աբովյանում Հայկական E-auto-ն Hongqi-ի համաշխարհային ֆորումում էր․ փորձի փոխանակում՝ հօգուտ հայ վարորդների Ինչի՞ է նյարդային Փաշինյանը. հիշու՞մ եք մետրոյում նրա խոսելաձևը արցախցի կնոջ հետ և ոչ միայն. հարցում Ղազախստանը քննարկում է համագործակցությունը Firebird AI-ի և NVIDIA-ի հետՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանն է ահազանգում Հին առանձնատան մումիայի առեղծվածը բացահայտվել էՉնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է 17 սմ-ով Փաշինյանն իր ձախողումների մեղքը գցում է ընդդիմության վրա Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Պատասխան Ծայրահեղ աղքատության հաղթահարման պետական ծրագիրը քննադատողներին. Նարեկ Կարապետյան Ադրբեջանը կարող է լինել միայն Փաշինյանի փոքրիկ խմբակի երաշխավորը. Սամվել ԿարապետյանՄենք կառուցելու ենք նոր ձևի մեր պետությունը․ Արշակ Կարապետյան Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել. Գագիկ ԾառուկյանTesla-ն ԱՄՆ-ին արևային էներգիա կմատակարարի չինացի գործընկերների հետ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն․ ՄԻՊ Ինչ պատասխան է ցույց տվել առաջին բուժառուին՝ քաղցկեղի դեմ պատվաստանյութըՀայ օգտատերերի փակված էջերի հարցով՝ դիմում միջազգային հարթակներին Մեր հաղթանակը մեր ժողովրդի բարեկեցությունն է. Հրայր ԿամենդատյանԻսրայելի հարվածների հետևանքով Լիբանանի հարավում առնվազն 9 մարդ է զոհվել «ՀայաՔվեի» գրասենյակը` Շենգավիթում` Գարեգին Նժդեհի 10 հասցեումՀայտնի է՝ այս տարի երբ կնշվի Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը (Վարդավառ)Դարբնիկ գյուղում բախվել են «Mercedes»-ը և բեռնատար «Գազել»-ը․ կան վիրավորներ