Երևան, 12.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Այս ամենն արդեն ձանձրացրել և զզվեցրել է հանրությանը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես նկատեցիք, Հայ առաքելական եկեղեցու դեմ քարոզչա-պատերազմական գործողություններին զուգահեռ, Նիկոլ Փաշինյանն... այո, վերադարձավ «նախկինների» թեմային, ի մասնավորի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նաև ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին: Դե, պատահական չէին բազմաթիվ արձագանքները հայտնի սկետչի հանգվույն. «Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»: Բայց խնդիրը նույնիսկ դա չէ, քանի որ դա նորություն չէ: Կա շատ ավելի հատկանշական հանգամանք. ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ, բնականաբար, նրա քաղաքական շահերն սպասարկող սատելիտ քարոզիչները գերազանցապես առաջնորդվում են բամբասանքներով, «օդից կախված» մտացածին, մատնածուծ «լուրեր» տարածելով, կեղծիքներ, ստեր, խեղաթյուրումներ տիրաժավորելով: Սա է իրենց գործելակերպը, որը տարբեր փորձագետներ ավելի հակիրճ բնորոշում են որպես «գեբելսյան քարոզչություն»:

Ու նրանց համար նույնիսկ էական չէ, որ իրենց բոլոր ստերն ու կեղծիքները բավականին արագ բացահայտվում կամ «ջրվում» են, ինչպես եղավ նաև այս դեպքում: Հանրահայտ է, որ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդման դադարեցումը ոչ մի դեպքում անձի մեղավորության հիմք չի կարող լինել: Ոչ պակաս հանրահայտ է, որ որևէ անձ կարող է մեղավոր ճանաչվել միմիայն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Բայց Նիկոլ Փաշինյանը շարունակում է իրեն բնորոշ գործելակերպը՝ թե՛ որպես խմբագիր է, թե՛ որպես կիսաընդդիմադիր պատգամավոր, ու անում է հայտարարություններ, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն:

Կրկնում ենք՝ իրեն չի էլ հետաքրքրում, որ իր ասածները «միլիոն տոկոսանոց» սուտ են, որ 5 րոպեից իրականությունը ջրի երես է դուրս գալու: «Գեբելսյան քարոզչության» հաշվարկը շատ պարզ է ու ցինիկ: Հաշվարկն այն է, որ դաշտ նետելով ակնհայտ սուտ կամ աղաղակող կեղծիք՝ հույս ունեն, որ նախ՝ որոշակի զանգված ստին հավատալու է կամ «կուտն ուտելու» է, երկրորդ՝ դա «նստվածք» է տալու, երրորդ՝ դրա շուրջ քննարկումներ կծավալվեն, ինչը «թեման պահելու» խնդիր է նաև լուծում: Մյուս հաշվարկն այն է, որ ինչքան էլ հերքվի այդ ամենը, միևնույնն է, այն ազդեցությունը չի թողնելու, ինչքան հրապարակ նետված սուտը:

Առիթ ունեցել ենք նման տեխնոլոգիական հնարքներին, քարոզչական «զինանոցի» նմանօրինակ մեթոդներին ու դրանց նրբություններին անդրադառնալու, ուստի այս անգամ ընդամենը բավարարվենք նշելով, որ ակնհայտորեն, ինչքան ընտրությունները մոտենան, Փաշինյանի նմանօրինակ ջղաձգումներն ու մանիպուլյացիաները հաճախակի են դառնալու ու առավել ուժեղ է զլելու հին ու մաշված «սկավառակների» ձայնը: Նա էլի սկսելու է գոռգոռալ, բայց արդեն ոչ թե ավտոտնակների տանիքներից, այլ ԱԺ ամբիոնից, կառավարության նիստերում, առհասարակ, տեսադաշտում հայտնված ցանկացած միկրոֆոնի (բարձրախոսի) մոտ:

Սա էլ մի առանձնահատուկ նորություն չէ, քանի որ Փաշինյանի գործելակերպը հիմնականում դա է եղել: Բայց դրա հետ կապված կա բավականին կարևոր նրբություն: Տեսեք, եթե նախկինում, ասենք, 4-5, անգամ՝ 2-3 տարի առաջ, հատկապես սոցցանցերում լայն ու ագրեսիվ արձագանք էին ստանում Փաշինյանի ստահոդ հայտարարությունները, «նախկինների», «թալանի», «հատիկ-հատիկ հետ բերելու», «չպլստալու» ու նմանատիպ այլ մանիպուլ յացիաները, դրանք վերածվում էին քարոզչական արշավի, ապա հիմա, ինչպես ասվում է, «իրավիճակ է փոխվել»: Ու իրավիճակն այդ փոխվել է միանգամայն նկատելի չափով: Բավական է թեթև ուսումնասիրել սոցցանցերում նույնիսկ իշխանամերձ ու սատելիտների լրատվամիջոցների հրապարակումներն այդ թեմայով, ու ակնհայտ կդառնա, որ գրեթե 80-90 տոկոսով գերակշռում են հակադարձ մեկնաբանությունները: Ավելին, բոլոր այն «մեղադրանքները», որ նա ներկայացնում է «նախկիններին»՝ սկսյալ կոռուպցիայից ու թալանից, հանրությունը ավելի մեծ ծավալներով վերադարձնում է Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ ինքն ու իր թիմը վաղուց անցել են «նախկիններին»: Դրան հավելում են նաև Արցախի կորուստը, անվտանգային լուրջ սպառնալիքները, Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջները հետևողականորեն կատարելը, տնտեսությունն ավիրելը և այլն: Ընդ որում, դրանք միայն հակադարձում որակելն ազնիվ չի լինի, մեծ թիվ են կազմում բավականին կոշտ, «պատկերավոր», «գունավոր» արտահայտությունները:

Իսկ դա արդեն հուշում է, որ Փաշինյանի սիրելի քարոզչական «գործիքները» կամ «ստախոսական աղաղակող ջղաձգումներն» այլևս արդյունավետ չեն, չեն աշխատում:

Փաշինյանն ինքն էլ է տեսնում, իհարկե, իր սիրելի «զենքերի» անարդյունավետությունն ու, բնականաբար, ծանոթ է նաև թե՛ Եկեղեցու, թե՛ իր քաղաքական հակառակորդների վարկանիշների վերաբերյալ հարցումների արդյունքներին: Ու դրանից էլ ավելի է բորբոքվում: Նրան երևի թվում է, որ եթե նորից կիրառի «հին, բարի» մանիպուլ յացիաների գործիքակազմը, իրեն կհաջողվի հետ բերել կորցրած վարկանիշը, ազդեցությունը: Նա, կարծում ենք, ինչպես լինում է շատ իշխանությունների հետ, սկսել է չընկալել փաստացի իրականությունը, նրան դեռևս թվում է, թե իրականությունն այն է, այն խեղաթյուրված պատկերն է, որ ինքն է ներկայացնում: Նա չի ընդունում ու չի կարողանում համակերպվել այն իրողության հետ, որ իր ջղաձգումները, մանիպուլ յացիաներն արդեն ոչ միայն ձանձրացրել են հանրությանը, այլև մի զգալի մասի մոտ ոչինչ չեն հարուցում՝ զզվանքից բացի:

Ի դեպ, նաև այս կոնտեքստում ոչ պակաս հետաքրքիր էր ոչ միայն Մայր Աթոռի, այլև հանրության արձագանքը Եկեղեցու վրա հարձակումներին: Նախ՝ Եկեղեցին, այսպես ասենք, մնաց իր բարձրության վրա: Բնականաբար, չիջավ ու պետք էլ չէր իջնել ՔՊ-ի՝ անդրշրիշակային մակարդակին: Եթե ավելի պատկերավոր նկարագրենք իրավիճակը, ապա Եկեղեցին նախ մեծավարի ու մեծահոգաբար հնարավորություն տվեց, որ գիտակցաբար մոլորյալները «դարձի գալու» մասին խորհելու տեղ ունենան (որ հետո ասող չլինի, էլի, թե «ինչու չասացիք...»), կամ էլ՝ թողեցին, որ չարախոսներն իրենց չարության մեջ տապակվեն: Ու, կարծում ենք, դա ոչ պակաս հունից հանում է թե՛ Փաշինյանին, թե՛ նրա «sms»-ներով կառավարվող քպականներին:

Ավելին, բոլորը տեսան, որ հայերի գերակշիռ մասն իր Եկեղեցու կողքին է, Եկեղեցին՝ իր ժողովրդի ու հոգսերի հետ, ու շահերին, արժեքներին՝ տեր: Իսկ թե ովքեր են Նիկոլ Փաշինյանի կողքին, առավել ևս՝ թե ովքեր են սոցցանցային «նիկոլականները», մի առանձին թեմա է, հավատացեք՝ շատ «գունագեղ» թեմա՝ իրականությունը լիարժեք պատկերացնելու համար:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունը տուգանվել է 100,000 դրամով Պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալն ուշագրավ հայտարարություն է արել Կոնգոյում էբոլա վիրուսը բռնկումից վեց ամիս անց շարունակում է վերահսկողությունից դուրս մնալ. «Բժիշկներ առանց սահմանների» Մայքլ Կարիկը հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնական 13-ամյա դպրոցական աղջկա սպանության մեջ կասկածվողը մահացել է հիվանդանոցումՎթարային ջրանջատում Աբովյանում Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառի նոյեմբերի 16-ին Ինչո՞ւ է Ադրբեջանն իրեն թույլ տալիս միջամտել Իրան-Հայաստան հարաբերություններին․ ադրբեջանագետ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Հայտնաբերվել են գեղեցկության մրցույթի 33-ամյա հաղթողի մարմնի մնացորդները ԱՄՆ-ը չպետք է լրտեuական պատմություններ հորինի հանուն տեխնոլոգիական շրջափակման. ՉԺՀ ԱԳՆ Աստանայում «Ատլանտ» բնակելի համալիրից դոլարներով լի 8 ճամպրուկ և պայուսակ են նետել Հայաստանը շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում. Մատվիենկո Երբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ»Հայկ Մատիրոսյանը շարունակում է ելույթները «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկները ծեծել են 3 անչափահաս աղջիկների, նրանցից մեկը վնասվածք է ստացել Գեղարքունիքի գյուղերից մեկից 5 հոգի, որոնցից 3-ն անչափահաս, շմոլ գազից թունավորմամբ հոսպիտալացվել ենՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ»Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ լիակատար հաղթանակի հասնելու ԱՄՆ-ի մտադրության մասին Մեկնարկելու են «TRIPP» զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները. փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըՎանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար «Gazel»-ով վրшերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Ընդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Կյանքից հեռացել է Սեդա ՉիլինգարյանըՀայաստանում «գոլդ» համարներից գոյացած ողջ հասույթը կուղղվի ՆԳՆ կարիքներին Սթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ է Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարար Էջմիածին-Երևան միկրոավտոբուսների վերջնակետը կլինի «Կիլիկիա» ավտոկայանը. ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը կլինի Մատենադարանը, բայց այդ տարածքում ավտոբուսը չի կայանելու. համայնքապետարան Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ»Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայտնի լրատվականի հաղորդավարուհուն կրակոցով սպանել է սեփական ամուսինըՈւկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են Ռուսաստան Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին «Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան Նյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ»«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»Սի Ծինփինը հայտարարել է Թայվանի հետ վերամիավորման շուրջ երկխոսության պատրաստակամության մասին Բելառուսի ԱԳ նախարարը կոչ է արել սահմանափակել Հայաստանի մուտքը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»