Երևան, 21.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Էդիկը չէր կարող միայնակ թողնել իր ընկերներին, պետք է մինչև վերջին վայրկյանն այնտեղ լիներ». Էդիկ Բարսեղյանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կենսուրախ, ընկերասեր, աշխույժ երեխա էր։ Իրեն միշտ «սնդիկ» էին ասում։ Սիրում էր կյանքն իր լավ ու վատ կողմերով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լուսինեն՝ Էդիկի մայրիկը։ Էդիկը ծնունդով Մեծամոր քաղաքից է։ Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը, այստեղ է մանկապարտեզ և դպրոց հաճախել։ «Մանկապարտեզում շատ ակտիվ էր, միջոցառումներ և բաց դասեր էին կազմակերպում, դաստիարակներն ասում էին՝ իր խելքն իրենից առաջ է ընկել։ Նկարներ էին տեղադրում, որ երեխաները պատմություններ պատմեին, փոքր տարիքի երեխա լինելով՝ այնպես էր նկարագրում, ստեղծագործում, կարծես նա հենց այդ նկարի միջից դուրս եկած լիներ։ Իր ուսուցիչներն իրեն հետևյալ բնորոշումն էին տալիս՝ «կայծակնային ուղեղ ունի», «մեր միտքը դեռ չավարտած՝ օդում որսում է հարցը և պատասխանում դրան»»։

Ինչպես կյանքում հաջորդականությունն է պահանջում, մանկապարտեզից հետո Էդիկը հաճախել է Մեծամորի թիվ 1 հիմնական, այնուհետև Սաշա Գալստյանի անվան թիվ 2 ավագ դպրոցները։ Ունեցել է գերազանց առաջադիմություն, մասնակցել է բազմաթիվ մրցույթների և օլիմպիադաների՝ զբաղեցնելով պատվավոր հորիզոնականներ։ 2015 թվականին, մասնակցելով «Կենգուրու» մաթեմատիկայի մրցույթին, զբաղեցրել է առաջին պատվավոր հորիզոնականը: Դպրոցին զուգահեռ հաճախել է շախմատի, ինչպես նաև Մեծամորի մշակույթի պալատի կերպարվեստի ստուդիա: Սեր է ունեցել նաև ստեղծագործելու հետ, նրա գրած ստեղծագործություններից լավագույնները 2016 թվականին տպագրվել են «Աղբյուր» մանկապատանեկան ամսագրում։

Մայրիկն ասում է՝ մինչև յոթերորդ դասարանը որդին գերազանց է սովորել։ «Հետո սկսվեց իր «տղայական» տարիքը։ Գնահատականները մի քիչ փոխվեցին։ Բոլոր առարկաներն էլ իրեն հեշտ էին տրվում, բայց տարիքի հետ «Մաթեմատիկան» և «Երկրաչափությունը» յուրահատուկ տեղ գրավեցին նրա կյանքում։ Ամեն երեխա չէ, որ «Երկրաչափություն» առարկային կարող է լիարժեքորեն տիրապետել։ Բառերով բացատրելու չէ, թե ինչպիսին էր իր վերաբերմունքն այդ առարկայի նկատմամբ։ Սկզբում իր հետաքրքրությունները նկարչության կողմն էին, հետո հասուն տարիքում նկարչությունից անցում կատարեց երկրաչափությանը, բայց արդյունքում ողջ ուշադրությունը սևեռեց գծագրության վրա։ «Մաթեմատիկա» ու «Երկրաչափություն» առարկաները ձևավորեցին «Գծագրություն» առարկայի հանդեպ յուրահատուկ վերաբերմունքը։ Իսկ արդյունքում որոշեց ճարտարապետ դառնալ։ Երբ իրեն ասում էի, որ դպրոցում «Գծագրություն» առարկա չեն անցնում, կարո՞ղ է զրոյից այն սովորել, արձագանքում էր՝ մամա՛, եթե ուզում ես, կարողանում ես։ Եվ կարողացավ դա անել»։

2021 թվականին իր ուժերով Էդիկն ընդունվում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության բաժին։ Մեկ կիսամյակ սովորելուց հետո 2022 թ. հունվարի 11-ին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Տիկին Լուսինեն նշում է՝ որդին զրույցների ժամանակ հաճախ էր ասում, որ ուզում է լավ ճարտարապետ դառնալ։ «Հավելում էր՝ Մեծամորում շարժը կանգնած է, կա՛մ պետք է Երևանում իմ գործն ունենամ, կա՛մ էլ որևէ աշխույժ վայրում։ Շարժուն լինելով՝ չէր կարող հանգիստ տեղում մնալ։ Նախապատվությունը Երևանինն էր. «Հավանականությունը մեծ է, որ Երևանում տուն գնեմ, իմ գործն այնտեղ շարունակեմ, ձեզ էլ կտանեմ իմ մոտ»։ Բայց ամեն ինչ այլ կերպ դասավորվեց»։

Մայրիկի հետ վերհիշում ենք 44-օրյա պատերազմի օրերը։ «Հայրիկն արտագնա աշխատանքի էր մեկնել, տանը չէր։ Էդիկը եկավ տուն ու ասաց. «Պետք է գնամ իմ ընկերների, եղբայրների կողքին լինեմ։ Ուզում եմ գնալ, մասնակցել կռվին»։ Բնականաբար, իրեն ասում էինք՝ քո տարիքը դեռ չի լրացել, անհանգստանում էի, վախենում իր համար։ «Մենք որ չգնանք, բա ո՞վ պետք է պահի մեր հայրենիքը»։ Մի օր հետո տուն եկավ՝ մա՛մ, քո բախտը բերեց։ Ռազմագիտության ուսուցիչն ասել էր՝ չեք կարող գնալ, անձնագիր չունեք, ձեզ չեն տանի։ Այդ տարիքից արյունը եռում էր, պատրաստ կանգնած էր, այնտեղ գործ ուներ անելու։ Հայրենասեր էր, հայրենիքի մասին շարադրություններ ունի, ապշում ես, երբ կարդում ես։ Քառօրյա պատերազմից հետո այնպիսի շարադրություն էր գրել՝ նվիրված պատերազմում զոհված տղաներին, որ ուսուցիչն ասում է՝ ոչ ոք չկարողացավ այն առանց հուզմունքի լսել»։

Էդիկը ծառայել է նախ՝ Կարմրաքարում, ապա՝ չորս ամիս անց տեղափոխվել Կապանի զորամաս։ Երկու ամիս «Ականանետային մարտկոցում» ծառայելուց հետո իր որոշմամբ տեղափոխվել է «Արագ արձագանքման վաշտ»։ «Դժգոհող տեսակ չէր, այդ ամիսների ընթացքում չեմ լսել, որ ինչ-որ բանից նեղվեր, միշտ ասում էր՝ մա՛մ ջան, ամեն ինչ «տոչնի ա»»։

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին հարձակվում է Հայաստանի սահմանների վրա։ Մինչ այդ՝ սեպտեմբերի 1-ին, Էդիկի վաշտը տեղափոխում են Ներքին Հանդ գյուղի դպրոց՝ ինժեներական աշխատանքների։ «Սեպտեմբերի 12-ին ցերեկը ժամը երեքի կողմերն ենք զրուցել. «Մա՛մ, հրաման ունենք, մեզ դիրքեր են բարձրացնում, քեզ մի երկու օր չեմ զանգելու, կտեղավորվենք, կզանգեմ, չանհանգստանաս»։ Զարմացա, որ չի զանգելու, քանի որ ամեն օր պարտադիր զրուցել ենք։ Իր ձայնը տխուր էր, հիմա մտածում եմ՝ գուցե չհասկացա, և նա ուզում էր ինձ ինչ-որ բան հուշել։ Այլևս չենք զրուցել։ Պատերազմը սկսվելուց հետո գիշերը մի քանի անգամ ընկերներին է զանգել, այն էլ՝ ոչ իր համարով։ Ամբողջ գիշեր փորձեցինք իր հետ կապի դուրս գալ, բայց իր հեռախոսահամարն անհասանելի էր»։

Էդիկն իր ընկերների հետ եղել է Ներքին Հանդի թիվ N դիրքում։ Դիպուկահարի կրակոցից ուսից վիրավորվել է։ Նահանջի հրամանին չի ենթարկվել, չի լքել դիրքը՝ մինչև զինակից ընկերները նահանջեն։ «Գիտեմ, որ Էդիկը չէր կարող այլ կերպ վարվել, միայնակ թողնել իր ընկերներին, նահանջել, պետք է մինչև վերջին վայրկյանն այնտեղ լիներ»։

Հետո տղաները հայտնվում են շրջափակման մեջ։ «Վերջին անգամ զանգահարել է ընկերոջը՝ Դա՛վ, մամայենցս լավ կնայես, շրջափակման մեջ ենք։ Ընկերը հարցրել էր՝ ինչի՞ չես զանգում մամային։ «Չեմ ուզում զանգեմ, քնած կլինի մաման»։ Բայց ամբողջ գիշեր մեր բոլոր հարազատներով իրար հետ կապի մեջ ենք եղել, բայց այդպես էլ չկարողացանք իր հետ զրուցել»։

Էդիկը զոհվել է սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի թիվ N դիրքում բեկորային հարվածից։ Նա անմահացել է դիրքում իր 8 զինակից ընկերների հետ, տղաները եղել են շրջափակման մեջ։ Սեպտեմբերի 18-ին Էդիկն արդեն «տանն էր»։ «Մինչ դա Կապանում ամեն ծառի ու թփի տակ մերոնք իրեն են փնտրել։ Սեպտեմբերի 17-ի երեկոյան իմանում են, որ զոհված տղաներին Շուշիից տեղափոխում են Հայաստան։ Գալիս են Երևան, որ տեսնեն՝ մեր տղայի անունը կա՞ ցուցակում, թե՞ ոչ։ Եթե չլիներ, նորից հետ էին գնալու։ Բայց ամսի 8-ի երեկոյան արդեն լուրն իմացանք»։

Էդիկը տան կրտսերն է, ավագ քույր ունի։ Հենց նա էլ ուժ է տալիս ծնողներին ամուր կանգնել ոտքերի վրա։ «Պետք է իր համար ապրենք։ Պահեր են լինում, երբ կարծես Էդիկը մեզ ուժ փոխանցի, որ կարողանանք ապրել, եթե սա ապրել է համարվում»։

2023 թ. ապրիլի 19-ին Մեծամոր համայնքի մշակույթի պալատի ճեմասրահում տեղի է ունեցել Էդիկի նկարների անհատական ցուցահանդեսը։

Հ. Գ. - Էդիկ Բարսեղյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական հերթապահություն» և «Մարտական ծառայություն» մեդալներով։ Հուղարկավորված է Մեծամորի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նեթանյահուն Թրամփի հետ հանդիպման ժամանակ կտեղեկացնի, որ կարող է նորից հարձակվել Իրանի դեմ․ NBC NewsԼաբուբուն փոթորկում է Հոլիվուդը Չինաստանը Ռուսաստանից գնել է ռեկորդային՝ 961 մլն դոլարի ոսկի․ «ՌԻԱ Նովոստի» Հորդանանը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի հետ միասին մասնակցել է Սիրիայում ԻՊ օբյեկտների հարվածներինԿենդանակերպի 4 նշաններ կկարողանան բարելավել իրենց ֆինանսական վիճակը հունվարի կեսերիցԱՄՆ-ը գործողություն է իրականացնում Վենեսուելայի ափերի մոտ նավը կալանավորելու համար. ReutersՊարեկները պարզել են հսկայական եղևնիների տեղափոխման իսկությունը Թուրքիայում ևս մեկ անօդաչու թռչող սարք է ընկել Քորթնի Քարդաշյանը ընդմիշտ հրաժարվել է բոտոքսից՝ «հոգևոր զարգացման» համար 41-ամյա Տիագո Սիլվան վերադարձավ Եվրոպա Հրադադարից հետո Ուկրաինան չի կարողանա ինքնուրույն պահել 800,000-անոց բանակը․ ԶելենսկիMercedes-Benz-ը Դուբայում կառուցում է 8 միլիարդ դոլար արժողությամբ մի ամբողջ քաղաք Դամասկոսում Սուրբ Պողոսի եկեղեցու ճակատային մասից գողացել են Պետրոս առաքյալի արձանը․Hawar NewsԻնձ համար միևնույն է, թե ինչ տեսք ունի կինը․ ԹրամփԵս նրա մեծ երկրպագուն եմ․ Մարսելոն՝ Ռոնալդուի մասին ԱՄՆ-ը առաջարկել է հանդիպում անցկացնել Ուկրաինայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Եվրոպայի հետ. ԶելենսկիՌուսաստանի քաղաքացին Դուբայում դաժանաբար սպանել է ինքնաթիռի ուղեկցորդուհուն եւ վերադարձել հայրենիք«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կրկին տաքսու ղեկին է ու շարունակում է ոչ սովորական ձևաչափով շփվել քաղաքացիների հետԻտալական ոստիկանությունը հատուկ գործողության ընթացքում ձերբակալել է 384 մարդու, առգրավվել է 1,4 տոննա թմրանյութՌուսաստանը պատրաստվում է համագործակցել Միացյալ Նահանգների հետ Արկտիկայում․ ԴմիտրիևՎանաձորում բախվել են «Nissan Teana»-ն և «ՎԱԶ 2121»-ը Ֆրանսիան հրաժարվել է հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլ»-ը՝ ֆինանսական պատճառներով. France TélévisionsԱրագածոտնում բախվել են «Mercedes»-ը և «Lexus LX 570»-ը, այնուհետև վերջինը բախվել է ասֆալտապատման աշխատանքների համար նախատեսված տեխնիկային․ կա տուժածՈչ-ոքի՝ Սեյնտ Ջեյմս Պարկում․ «Նյուքասլը» և «Չելսին» չպարզեցին հաղթողին Ուկրաինան և Պորտուգալիան պայմանավորվել են ռազմшծովային անօդաչու սարքեր արտադրելու վերաբերյալՊուտինը կարևոր ազդանշան է ուղարկել Արևմուտքին Ուկրաինայի վերաբերյալ իր հայտարարությամբ․ L’AntiDiplomaticoՁանձրալի երես առած երեխա․ Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել Ծառուկյանի հասցեին Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան տուժածներՆԱՏՕ-ում հույս ունեն հաջորդ տարի համաձայնեցնել Հայաստանի հետ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթըՎեգանական սննդակարգը կարող է օգտակար լինել երեխաների համար, բայց կա մի խնդիր․ ՀետազոտությունԽոստմանս համաձայն, մեծ շուքով նշեցինք Հայրենական մեծ պատերազմի հերոս լեգենդար Պետրոս Արտաշեսի Պետրոսյանի ծննդյան 102-րդ տարելիցը. Մհեր ԱվետիսյանNissan-ը նոր ավտոմեքենա է պատրաստում Վրաստանն Ադրբեջանի հետ քննարկել է նոր անցակետի կառուցման հարցը Հնդկաստանում արագընթաց ուղևորատար գնացքը մահացու վրաերթի է ենթարկել ասիական յոթ վայրի փղերիԱլլա Պուգաչովայի նոր երգն անվանել են «Ռուսաստանին ուղղված ևս մեկ մարտահրավեր» Էջմիածնի ճակատամարտը. խայտառակությունը ադրբեջանական բենզինով չի լվացվի. Էդմոն ՄարուքյանԿարգալույծ սարկավագի հուսահատ խոստովանությունը Ես դեռ կարծում եմ, որ «Արսենալը» Պրեմիեր լիգան հաղթելու գլխավոր ֆավորիտն է․ Ռունի Հայաստանում իրականացվել է առաջին ռոբոտային վիրահատությունը Բելգիայում թանգարանից գողացել են Նապոլեոնին պատկանող մատանին Պետք է մոռանանք այս խաղը. Մխիթարյանը մեկնաբանել է կիսաեզրափակչում «Բոլոնիայից» կրած պարտությունըՇերը չի ծերանում. երկրպագուները զարմացած են լեգենդի տեսքից Հարկերի մասին. Հրայր ԿամենդատյանՍա պատերազմի սկիզբ չէ, սա վրեժխնդրություն է․ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» թիրախներինԽոշոր ու ողբերգական վթար, առնվազն 6 մարդ է մաhացել, վիրավnրներ կան․ (տեսանյութ, լուսանկար) Եկեղեցու դեմ պայքարում Փաշինյանի ձախողումները համատարած են․ Ավետիք ՉալաբյանԹուրքիան դեռ գործուն քայլեր չի անի սահմանը բացելու համար ՔՊ-ն մաքրելու է թեկնածուների կեսին Ոչ ոք չի հավատում Փաշինյանին ու իր ԱԱԾ-ին Ադրբեջանական բենզինը՝ իշխանական օլիգարխի լցակայաններում